comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈՒՅ­ՍՈՎ ԵՎ ՀԱ­ՎԱ­ՏՈՎ ԼԵ­ՑՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՅ­ՍՈՎ ԵՎ ՀԱ­ՎԱ­ՏՈՎ ԼԵ­ՑՈՒՆ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

ք. Մար­տու­նի

Վեր­ջին տա­րի­նե­րին Մար­տու­նու շր­ջա­նի Սոս հա­մայն­քի մշա­կու­թա­յին կյան­քում ա­ռա­ջըն­թացն ակ­նա­ռու է։ Այդ գոր­ծում իր ար­ժա­նի ա­վանդն ու­նի հա­մայն­քի ա­կում­բի գեղ­մաս­վար Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նը։ Նրա հե­ղի­նա­կու­թյամբ ստեղծ­ված բե­մագ­րու­թյուն­նե­րը միշտ աչ­քի են ընկ­նում թե­մա­տի­կա­յով, խո­րի­մաստ են, սի­րով ըն­դուն­վում են հան­դի­սա­տե­սի կող­մից:

Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նը ծն­վել է 1962թ., Մար­տու­նու շր­ջա­նի Սոս գյու­ղում։ Գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո՝ 1981-85թթ. սո­վո­րել և ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն բա­ժի­նը։
1985թ.-ին ա­մուս­նա­ցել է հա­մա­գյու­ղա­ցի Հա­յա­սեր Ստե­փա­նյա­նի հետ և տե­ղա­փոխ­վել Սյու­նի­քի մար­զի Ա­գա­րակ (այժմ` Մեղ­րի)։
Որ­պես հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի` 1986-1994թթ. աշ­խա­տել է Կարճևան գյու­ղի դպ­րո­ցում, 1995-97թթ.` Ա­գա­րա­կի հ.1 դպ­րո­ցում։
1997թ.-ին, ըն­տա­նի­քով վե­րա­դար­ձել է հայ­րե­նի Սոս գյուղ, 1999-2000 ուս.տա­րում աշ­խա­տել է Մաճ­կա­լա­շե­նի միջ­նա­կարգ դպ­րո­ցում։ 2012թ.-ին, եր­կար ժա­մա­նակ աշ­խա­տանք չու­նե­նա­լու պատ­ճա­ռով, ըն­տա­նի­քի հոգ­սե­րը թեթևաց­նե­լու նպա­տա­կով, աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել գյու­ղի ա­կում­բում՝ որ­պես գեղ­մաս­վար և անմ­նա­ցորդ նվիր­վել նոր գոր­ծին։ Գյու­ղա­կան խն­դիր­նե­րով մտա­հոգ Սու­սան­նան կազ­մա­կերպ­վող բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րում`պա­տեհ ա­ռիթ­նե­րին, անդ­րա­դառ­նում է գյու­ղի օ­րախն­դիր հար­ցե­րին։
2018-ին կազ­մա­կերպ­ված ՙՄշա­կու­թա­յին խաչ­մե­րուկ՚ մր­ցույթ-փա­ռա­տո­նում Սո­սի հա­մայն­քը ե­րեք ան­վա­նա­կար­գում զբա­ղեց­րել է ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր։ ՙՃիշտ ես ա­սում, բայց թունդ ես ա­սում՚ և ՙՌու­սաս­տա­նա­ցավ՚ թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի մեջ հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­րել է գյու­ղա­կան ա­վան­դույթ­նե­րից հե­ռա­ցող, քա­ղա­քա­յին կյան­քի մո­լուց­քով տար­ված գյու­ղաբ­նակ­նե­րի խն­դիր­նե­րը` սո­ցիա­լա­կան, կեն­ցա­ղա­յին, բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րից մինչև եր­կի­րը թող­նել ու ռու­սաս­տան­նե­րում ապ­րուս­տի մի­ջոց հայ­թայ­թե­լու խն­դի­րը։
Մեր հան­դիպ­ման ժա­մա­նակ տի­կին Սու­սան­նան նշեց. ՙՉնա­յած սցե­նար­նե­րում սուր կեր­պով ներ­կա­յաց­նում եմ մեր շր­ջա­պա­տում առ­կա բա­ցա­սա­կան երևույթ­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, այն ա­վար­տում եմ լա­վա­տե­սու­թյամբ ու հույ­սով՝ հիմ­քում ու­նե­նա­լով հայ­րե­նի­քիս հան­դեպ ան­չափ մեծ սե­րը՚։
Զրու­ցա­կիցս պատ­մեց, թե ինչ­պես է ի­րենց ե­րի­տա­սարդ ըն­տա­նիքն ար­ցա­խյան հո­ղի կան­չով վե­րա­դար­ձել հայ­րե­նի գյուղ: ՙԱ­գա­րա­կում ապ­րում էինք բա­վա­րար կյան­քով՝ ա­մու­սինս աշ­խա­տում էր այն­տե­ղի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին հան­քում, իսկ ես՝ դպ­րո­ցում ու­սուց­չու­հի էի, բայց կա­րո­տը խեղ­դում էր մեզ, չնա­յած գի­տեինք, որ այս­տեղ ապ­րելն ու ա­րա­րե­լը դժ­վար է լի­նե­լու։ Այ­սօր ես հնա­րա­վո­րու­թյուն ու­նեմ տե­ղա­փոխ­վե­լու ԱՄՆ, բայց, ինչ­պես նշե­ցի, այս հողն ու ջու­րը շատ թանկ են ինձ հա­մար՚,- ա­սում է նա։
Խո­սե­լով գյու­ղա­կան մշա­կու­թա­յին կյան­քի մա­սին, զրու­ցա­կիցս նշեց, որ տե­ղի ե­րի­տա­սարդ­նե­րը չեն մաս­նակ­ցում մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին, ա­ռանձ­նա­պես՝ տղա­նե­րը։
Ար­ձա­նագր­վող հա­ջո­ղու­թյուն­նե­րին զու­գա­հեռ տի­կին Սու­սան­նան անդ­րա­դար­ձավ խն­դիր­նե­րին. ՙՄեր ա­մե­նա­մեծ խն­դիրն ա­կում­բի շեն­քի բա­ցա­կա­յու­թյունն է, մի­ջո­ցա­ռում­նե­րը կազ­մա­կեր­պում ենք հան­դի­սու­թյուն­նե­րի տա­նը: Մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ չի նա­խա­տես­վում, ին­չը ևս դժ­վա­րու­թյուն­ներ է ստեղ­ծում՚,- թվար­կում է նա։
Չնա­յած առ­կա խն­դիր­նե­րին, հա­մայն­քը միշտ էլ ակ­տի­վու­թյամբ մաս­նակ­ցում է շր­ջա­նա­յին ու հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին ու մր­ցույթ-փա­ռա­տո­նե­րին՝ ՙԲեր­քի տո­նին՚, ՙՆռան փա­ռա­տո­նին՚, ՙՄշա­կու­թա­յին խաչ­մե­րու­կին՚ և այլն։ ՙՅու­րա­քան­չյուր մր­ցույ­թի մաս­նակ­ցում ենք հաղ­թե­լու նպա­տա­կով, պար­զա­պես ներ­կա­յու­թյուն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով ոչ մի մր­ցույ­թի չենք մաս­նակ­ցում։ Մր­ցա­նա­կա­յին տեղ զբա­ղեց­նե­լը ոգևո­րում է ե­րե­խա­նե­րին, ստի­պում հա­ջորդ ան­գամ հան­դես գալ ա­վե­լի լավ՚,- ա­սում է Ս.Հա­րու­թյու­նյա­նը։ Նա նաև տե­ղե­կաց­րեց, որ մեծն Թու­մա­նյա­նի 150-ա­մյա­կի առ­թիվ ա­ռա­ջի­կա օ­րե­րին ի­րենց թա­տե­րա­կան խում­բը հան­դես կգա ՙԲա­րե­կեն­դա­նը՚ ներ­կա­յաց­մամբ։
Մեր զրույ­ցի ըն­թաց­քում կր­կին հա­մոզ­վե­ցի, որ հա­յի ար­մատ­նե­րը շատ խորն են տա­րած­ված այս սուրբ հո­ղում, որ օ­տա­րա­շունչ քա­մի­նե­րը չեն կա­րող մեզ վնա­սել, քա­նի դեռ այս­տեղ ապ­րում և ա­րա­րում են ա­պա­գա­յի նկատ­մամբ մեծ հույ­սով ու հա­վա­տով լե­ցուն մար­դիկ։
;