comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹԱԼԻՇՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՓՈՒԼԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱԼԻՇՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՓՈՒԼԸ

Գե­նա­դի Ե­ՐԵ­ՄՅԱՆ

 Թա­լի­շի վե­րա­կա­ռուց­ման փու­լե­րը գրե­թե ա­վարտ­ված են. առջևում բնա­կիչ­նե­րին ի­րենց հա­րա­զատ օ­ջախ­ներ վե­րա­դարձ­նե­լու փուլն է։ Աշ­խա­տան­քա­յին այ­ցով հու­լի­սի 24-ին նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը հեր­թա­կան ան­գամ ե­ղել է սահ­մա­նա­մերձ այս բնա­կա­վայ­րում։ Կա­յա­ցել է խոր­հր­դակ­ցու­թյուն այս­տեղ տար­բեր ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մանն առ­նչ­վող խն­դիր­նե­րի շուրջ։ Խոր­հր­դակ­ցու­թյա­նը մաս­նակ­ցում էին պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, գյու­ղի մի խումբ բնա­կիչ­ներ։

Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ա­վեր­ված բնա­կա­վայ­րի վե­րա­կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կել է ան­մի­ջա­պես։ Այ­սօր­վա դրու­թյամբ ա­վար­տին են հասց­վել հան­դի­սու­թյուն­նե­րի տան, հա­մայն­քա­յին կենտ­րո­նի, դպ­րո­ցի և ման­կա­պար­տե­զի կա­ռու­ցա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Այդ շենք-շի­նու­թյուն­ներն ա­պա­հո­ված են նաև անհ­րա­ժեշտ գույ­քով ու սար­քա­վո­րում­նե­րով։ Գյու­ղի վե­րա­կեն­դա­նաց­ման 1-ին փու­լում վե­րա­նո­րոգ­վել է 19, 2-րդում` 18, իսկ 3-րդ փու­լում (ո­րը մեկ­նար­կել է այս տա­րի) նե­րառ­ված է 8 ա­ռանձ­նա­տան վե­րա­նո­րո­գում և 10 նոր բնա­կե­լի տնե­րի շի­նա­րա­րու­թյուն։
Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյանն իր զե­կույ­ցում նշում է. ընդ­հա­նուր առ­մամբ` գյու­ղում վե­րա­նո­րոգ­վել է 45 բնա­կե­լի տուն, ո­րից 10-ի շի­նա­րա­րու­թյունն ըն­թաց­քի մեջ է և կա­վարտ­վի այս տար­վա օ­գոս­տո­սին։ Ար­դեն իսկ ծախս­վել է 1մլրդ 780մլն դրամ, ո­րից 770մլն դրա­մը ներ­դր­վել է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի, իսկ 1մլրդ 10մլն դրա­մը` կա­ռա­վա­րու­թյան կող­մից։
Ինչ վե­րա­բե­րում է կա­ռուց­ված դպ­րո­ցա­կան նոր շեն­քին՝ ու­սում­նա­կան այդ հաս­տա­տու­թյունն իր պայ­ման­նե­րով լա­վա­գույն­նե­րից մեկն է հան­րա­պե­տու­թյու­նում, ըն­դգ­ծում է կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, այն լրի­վու­թյամբ պատ­րաստ է շա­հա­գործ­ման։ Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն ա­վե­լաց­նում է. կր­թա­կան պատ­շաճ մա­կար­դակ ա­պա­հո­վե­լու հա­մար նա­խա­րա­րու­թյու­նը պատ­րաս­տա­կամ է և օգ­նե­լու է՝ սկ­սած ման­կա­վարժ-մաս­նա­գետ­նե­րից մինչև լա­բո­րա­տո­րիա­նե­րի ստեղ­ծում։
Այդ ա­մե­նով հան­դերձ, Թա­լի­շի բնա­կիչ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը շա­րու­նա­կում է ապ­րել Ա­լա­շա­նում, մի մասն էլ` Մա­տա­ղի­սում ու Հա­յաս­տա­նի Չա­րեն­ցա­վան քա­ղա­քում։

Գյու­ղը վե­րա­կանգ­նե­լուց հե­տո բնա­կիչ­նե­րը պետք է վե­րա­դառ­նան ի­րենց օ­ջախ­նե­րը. վեր­ջին 3 տա­րում այս հույ­սով են գոր­ծել, իր խոս­քում նշում է նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը: Ի­հար­կե, այս­տեղ նաև հո­գե­բա­նա­կան ար­գելք կար, ին­չը, կար­ծես թե, ար­դեն իսկ հաղ­թա­հար­վել է: Սա­կայն թա­լիշ­ցի­նե­րից ո­մանք վե­րա­դառ­նա­լու հար­ցում եր­կմ­տան­քի մեջ են։
Կոնկ­րետ ինչն է պատ­ճա­ռը, որ ա­ռայ­սօր ըն­տա­նիք­նե­րով չեն վե­րա­դար­ձել ու ապ­րել հա­րա­զատ գյու­ղում. նա­խա­գահն է հե­տաքր­քր­վում՝ թա­լիշ­ցի­նե­րից ակն­կա­լե­լով ան­կեղծ պա­տաս­խան։
Ե­թե վե­րա­դառ­նան, ա­պա ա­նաս­նա­պա­հու­թյամբ պետք է զբաղ­վեն. իսկ գյու­ղին հա­րող ա­րո­տա­վայ­րե­րում կեն­դա­նի­նե­րին ջուր տա­լու հետ կապ­ված խն­դիր­ներ կան: Ա­սենք` ցա­մա­քել են աղ­բյուր­նե­րը. սա պատ­ճառ­նե­րից մեկն է։
Ա­նաս­նա­գոմ չու­նեն. ո­մանց հա­մար սա էլ խն­դիր է գյուղ վե­րա­դառ­նա­լու հա­մար։ Խն­դիր­նե­րի շր­ջա­նա­կում է նաև խմե­լու ջրի ո­րա­կի և ջրա­մա­տա­կա­րար­ման հար­ցը՝ հատ­կա­պես ա­մառ­վա ժա­մա­նա­կաշր­ջա­նում։
Ի­հար­կե, հար­ցեր կան, ո­րոնք լու­ծե­լի են և կլուծ­վեն ըն­թաց­քում. սա­կայն այդ ա­մե­նին հաս­նե­լու հա­մար տան­տե­րե­րը հե­ռա­վո­րու­թյու­նից չպի­տի դա­տեն ու պա­հան­ջեն, այլ պի­տի վե­րա­դառ­նան ու մաս­նա­կի­ցը դառ­նան ի­րենց օ­ջախ­նե­րի կա­ռուց­ման գոր­ծին՝ Բա­կո Սա­հա­կյա­նի հոր­դորն է։
Ա­սում են՝ ցան­կու­թյուն չու­նե­ցո­ղը հա­զար ու մի պատ­ճառ կբե­րի, իսկ ցան­կա­ցո­ղը կգոր­ծի` ան­տե­սե­լով բո­լոր խո­չըն­դոտ­նե­րը։ ՊԲ սպա, 4 զա­վակ­նե­րի հայր Գա­րե­գին Սարգ­սյա­նը պատ­րաստ է ըն­տա­նի­քով օր ա­ռաջ վե­րա­դառ­նալ գյուղ, մնում է նո­րա­կա­ռույց տան բա­նա­լի­նե­րը ստա­նա։
Հայ­րե­նի գյու­ղում 5 զա­վակ­նե­րի հետ ապ­րե­լուն, ա­րա­րե­լուն ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում է նաև Լու­սի­նե Բրա­զյա­նը. նա նույն­պես ըն­տա­նի­քով Թա­լիշ ա­ռա­ջին վե­րա­դար­ձող­նե­րից մեկն է:
Այն­պես որ` քիչ չեն նաև լա­վա­տե­սու­թյամբ տրա­մադր­ված թա­լիշ­ցի­նե­րը, ով­քեր, ան­կախ հան­գա­մանք­նե­րից, պատ­րաստ են վե­րա­դառ­նալ հա­րա­զատ բնա­կա­վայր։ Իսկ գյու­ղը գր­կա­բաց սպա­սում է բո­լո­րին: Չի բա­ցառ­վում, որ, հնե­րից բա­ցի, նաև նոր տե­րեր ձեռք բե­րի Թա­լի­շը։