comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՈՒ­ՍԱ­ՁՈ­ՐԻ ՄԵԾ ՄԱ­ՄԻԿ­ՆԵ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒ­ՍԱ­ՁՈ­ՐԻ ՄԵԾ ՄԱ­ՄԻԿ­ՆԵ­ՐԸ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մե­զա­նից յու­րա­քան­չյուրն էլ հա­վա­նա­բար գո­նե մեկ ան­գամ մտ­քով իր ապ­րած տա­րի­նե­րը մա­ղով անց­կաց­րած կլի­նի, որ տես­նի, թե մա­ղի ե­րե­սին ինչ է մնում... Լու­սա­ձո­րի գյու­ղա­մի­ջում ՙկլոր սե­ղան՚ բա­ցած Մեծ մա­միկ­նե­րի թե­ման այդ օ­րը մա­ղի ե­րե­սին մնա­ցած տա­րի­նե­րի մա­սին էին... Խո­սում էին այն ըն­տա­նիք­նե­րից, դր­կից-հարևան­նե­րից, ո­րոնք ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում մի տուն լի­քը մա­նուկ­ներ ու­նեին, ներ­կա­յում նրան­ցից շա­տե­րում քա­րան­ձա­վա­յին ա­հա­սար­սուռ ար­ձա­գանք­ներ են, իսկ տե­սա­նե­լի ա­պա­գան` ա­նո­րոշ։ 88-ա­մյա Գո­հար տա­տի­կը, ձեռ­քե­րը խաչ ա­րած, փոք­րա­մար­մին, դեռ ժիր, սա­կայն հար­ցե­րիս պա­տաս­խա­նում էր աղջ­կա­կան ա­մոթ­խա­ծու­թյամբ։ Բո­լոր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հոգ­սը մեկն է. գյուղն ան­մար­դաբ­նակ չդառ­նա, իսկ մնա­ցած բո­լոր խն­դիր­նե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում լու­ծե­լի են։

Ե­լե­նա, Գո­հար, Նո­րա, Գե­նյա տա­տիկ­ներն ա­մեն օր պար­տա­դիր հան­դի­պում են ու մինչև ճաշ լից­քեր տա­լիս ու միայն դրա­կան լից­քեր առ­նում մի­մյան­ցից…: Խո­սում են գյու­ղի, երկ­րի ան­ցու­դար­ձից, մեռ­նող-ապ­րո­ղից, թանկ ու է­ժա­նից, իսկ մեզ էլ հա­վաս­տիաց­նում են, որ հար­սե­րից չեն գան­գատ­վում, ա­սում են` բախտ­նե­րը բե­րել է, ի­րենց հարս­նե­րից լա­վը չկա, իսկ ի­րենց թե­րու­թյուն­նե­րի հան­դեպ էլ հարս­նե­րը շատ մե­ծա­հո­գի են։ Ըն­տա­նիք­նե­րում ա­մեն ինչ լավ է, միայն գյու­ղի հոգ­սերն են նրանց հու­զում ու մեկ էլ սահ­մա­նին կանգ­նած տղա­նե­րի հա­մար են շատ մտա­հոգ։ Նրան­ցից շա­տե­րը մի քա­նի պա­տե­րազմ են տե­սել, թե ի­րենք էլ չեն տե­սել, ա­պու­պա­պերն են տե­սել, նրանց ազ­գու­տա­կը այս­տեղ է տե­ղա­փոխ­վել Խո­յից` ի­րենց հետ բե­րե­լով տե­ղի նիս­տու­կա­ցը, նաև յու­րա­հա­տուկ խո­սակ­ցա­կան լե­զուն. նրանց բար­բա­ռը (Խո­յի բար­բառ) իր շեշ­տադ­րու­թյամբ տար­բեր­վում է Ղա­րա­բա­ղի բո­լոր բնա­կա­վայ­րե­րի խո­սակ­ցա­կա­նից։ Տի­կին Ե­լե­նան, ով ողջ գի­տակ­ցա­կան կյանքն այս­տեղ՝ Լու­սա­ձո­րում է անց­կաց­րել, տար­բեր պաշ­տոն­ներ է զբա­ղեց­րել (դպ­րո­ցի տնօ­րեն, գրա­դա­րա­նի վա­րիչ) խիստ մտա­հոգ­ված է, որ գյու­ղում օր օ­րի պատ­կե­րը փոխ­վում է, ա­ղա­վաղ­վում է ի­րենց ա­նա­րատ ու յու­րա­հա­տուկ խո­սակ­ցա­կա­նը։ Տի­կին Սարգ­սյա­նը դա ինք­նու­թյան կո­րուստ է հա­մա­րում, ար­մատ­նե­րի ինք­նաոչն­չա­ցում... Վե­րաբ­նակ­նե­րը, եկ­վոր­նե­րը ի­րենց նիս­տու­կացն են բե­րում, ի­րենց խո­սակ­ցա­կա­նը, այս­պես մի քա­նի տա­րի ևս` և Լու­սա­ձո­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից բան չի մնա­լու, ու այս­պես գյու­ղը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կորց­նե­լու է իր ՙձե­ռա­գի­րը՚։ Միայն լե­զուն չէ, ա­սում է տի­կին Ե­լե­նան, գյու­ղին շուք ու դի­մա­գիծ հա­ղոր­դող մե­ծե­րը հե­ռա­ցել են կյան­քից, չի ա­սում, թե ջա­հել­նե­րը վատն են, բայց ան­փորձ են, մե­ծե­րի խոր­հուրդ­նե­րին մատ­նե­րի ա­րան­քով են նա­յում։ Երբ ի­րենք ջա­հել էին, մե­ծե­րի խոս­քին ակ­նա­ծան­քով էին հետևում, լսում, հի­մա մի­մյանց ան­շա­հախն­դիր օգ­նող­ներ էլ չկան, շա­հը դար­ձել է գե­րա­կա նպա­տակ, նե­ղու­թյան մեջ գտն­վո­ղին ձեռք մեկ­նող չկա... Միակ մխի­թա­րա­կանն այն է, որ գյու­ղի բնակ­չու­թյունն այս վեր­ջին շր­ջա­նում սկ­սել է ա­վե­լա­նալ։


Ան­տառ­նե­րում լի­քը ըն­կույզ, հոն, մոշ ու պն­դուկ կա, կան մար­դիկ, որ այդ բա­րիք­նե­րը շու­կա հա­նում, տուն են պա­հում։ Ճա­կա­տի քր­տին­քով բա­րիք ստեղ­ծո­ղին հա­լալ է, ա­սում է զրու­ցա­կիցս։ Գյու­ղի պատ­մու­թյամբ հե­տաքր­քր­վող­ներ էլ շատ կան, ար­տա­սահ­մա­նից էլ են գա­լիս հե­տաքր­քր­վում, այս վեր­ջերս էլ ու­սա­նող­ներ էին ե­կել ու գյու­ղին վե­րա­բե­րող ա­մեն ման­րա­մաս­նու­թյուն գրի էին առ­նում։
Ամ­բողջ կյան­քում պատ­մու­թյուն ու աշ­խար­հագ­րու­թյուն դա­սա­վան­դած տի­կին Ե­լե­նան այն­քան էլ գոհ չէ ար­ցա­խյան խնդ­րով զբաղ­վող դի­վա­նա­գետ­նե­րի աշ­խա­տան­քից, մա­նա­վանդ դժ­գո­հում է, երբ պատ­մա­կան տա­րածք­նե­րը հա­կա­ռա­կոր­դի կող­մից շա­հարկ­ման թե­մա է դառ­նում։
Կր­կին դառ­նա­լով գյու­ղին, ա­սաց նաև, որ հա­մա­միտ չէ նոր գյու­ղի ան­վան հետ, Շարժ­ման տա­րի­նե­րին գյուղն ան­վա­նա­փոխ­վեց, նախ­կին գյու­ղա­պետն ա­ռա­ջար­կեց Լու­սա­ձոր դնել, որ մի լույս բաց­վի գյու­ղի հա­մար, բայց գնա­լով մաղ­վեց ու Մթ­նա­ձոր դա­ռավ, ա­սում է Ե­լե­նա Սարգ­սյա­նը ու մատ­նա­ցույց ա­նում դա­տարկ տնե­րը։
Գյու­ղի տա­տիկ­նե­րից տե­ղե­կա­ցանք նաև մո­տա­լուտ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին, այն մա­սին, թե ում են վս­տա­հե­լու գյու­ղի ղե­կը, ինչ ակն­կա­լիք­ներ կու­նե­նան նոր ղե­կա­վա­րից։ Ա­մե­նա­ջա­հել տա­տիկ­նե­րից մե­կը` տի­կին Գե­նյան, կող­քի Այ­գես­տան գյու­ղից է ի­րենց մոտ հարս ե­կել, մեկ-մեկ ի­րենց խո­սակ­ցա­կանն ա­ղա­վա­ղում է, ին­չի հա­մար ըն­կե­րու­հի­նե­րը նրան ՙչեն նե­րում՚, կա­տա­կում են` ակ­ցենտն էլ մի բան չէ։ Հի­նը, ա­վան­դա­կա­նը կա­մաց-կա­մաց տար­րա­լուծ­վում, կոր­չում են, նոր սե­րուն­դը չգի­տի իր տոհ­մի, ազ­գու­տա­կի պատ­մու­թյու­նը, իսկ ծա­գում­նա­բա­նու­թյունն ի­մա­նա­լը, ըստ Ե. Սարգ­սյա­նի, շատ կարևոր է, ի­րար հետ գնալ-գա­լը կա­մաց-կա­մաց վե­րա­նում է, հար­սա­նիք­ներն էլ գյու­ղի գե­ղե­ցիկ 300-տե­ղա­նոց դահ­լի­ճը թո­ղած, Ստե­փա­նա­կեր­տում են ա­նում։
Բո­լոր բնա­գա­վառ­նե­րում այս հա­մա­տա­րած ա­զա­տա­կա­նա­ցումն էլ զրու­ցակ­ցիս սր­տով չէ, ա­զա­տու­թյու­նը ո­րոշ­նե­րը որ­պես ա­մե­նա­թո­ղու­թյուն են դի­տում, իսկ վեր­ջինս վերջն էլ ա­նար­խիան ու քաոսն են։ Ա­մեն ինչ չափ ու սահ­մա­նի մեջ է գե­ղե­ցիկ, ա­սում ու մեջ­բե­րում է ա­նում Ֆրի­կից. ՙՄե­կին հա­զար ձի ու ջո­րի, մե­կին ո՜չ ուլ մի, ո՜չ մա­քի...՚։ Սո­ցիա­լա­կան բևե­ռա­ցումն էլ նրա սր­տով չէ, ա­սում է` իմ դարն ան­ցել է, ջա­հել­ներն են երկ­րի տե­րը, խե­լոք, ու­ժեղ, ձեռ­նե­րեց մար­դու ժա­մա­նակ­ներն են, մնում է ա­զա­տու­թյուն աս­վա­ծը ճիշտ օգ­տա­գործ­վի, իսկ ին­քը չի թաքց­նում` հին ար­ժեք­նե­րի կրողն է, սի­րում է հա­վա­սա­րու­թյու­նը, սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյու­նը, բևե­ռա­ցումն էլ չա­փու­սահ­ման պի­տի ու­նե­նա, մե­կը հա­րյուր հեկ­տար հող ու­նի, մյու­սը՝ ոչ մի թիզ, սա նրա ու­ղե­ղին ու սր­տին խորթ է։ Ա­սում է նաև, որ ի­րենց ՙթվին՚ օ­րենքն ա­վե­լի զո­րեղ է ե­ղել, հի­մա էլ կա օ­րենք, բայց սո­ղան­ցք­նե­րը շատ են։ Դառ­նա­լով գյու­ղի ե­րի­տա­սար­դու­թյա­նը` ա­սաց, որ գյու­ղո­վի շնոր­հա­կալ են, լավ են ծա­ռա­յում, հինգ թոռ էլ ինքն ու­նի, պատ­վով են ծա­ռա­յել, միայն դժ­գոհ է, որ ուշ են ա­մուս­նա­նում ու քիչ ե­րե­խա­ներ ու­նե­նում։
Օրն ար­դեն ՙճաշ՚ էր դառ­նում, երբ հրա­ժեշտ տվե­ցինք գյու­ղա­մի­ջում մեզ հան­դի­պած Մեծ մա­միկ­նե­րին` մեզ հետ տա­նե­լով նրանց պար­զու­թյու­նը, ան­կեղ­ծու­թյու­նը, ջեր­մու­թյունն ու տա­րի­նե­րով ի­մաստ­նա­ցած խոր­հուրդ-խրատ­նե­րը։