comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՂ­ԲԱՅ­ՐԱ­ԿԱՆ ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴ­ՆԵ­ՐԻ ԴԱ­ՐԱ­ՎՈՐ ԲԱ­ՐԵ­ԿԱ­ՄՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՂ­ԲԱՅ­ՐԱ­ԿԱՆ ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴ­ՆԵ­ՐԻ ԴԱ­ՐԱ­ՎՈՐ ԲԱ­ՐԵ­ԿԱ­ՄՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ Է

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մար­տու­նի

2018թ.-ի ապ­րի­լի 3-ին Ֆրան­սիա­յի Բուր դը Պեաժ քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցավ Բուր դը Պեաժ և Մար­տու­նի քա­ղաք­նե­րի միջև Բա­րե­կա­մա­կան հռ­չա­կագ­րի ստո­րագր­ման պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղու­թյու­նը։ Հռ­չա­կա­գի­րը ստո­րագ­րել են Բուր դը Պեա­ժի և Մար­տու­նու քա­ղա­քա­պե­տեր Նա­տա­լի Նիե­զո­նը և Մհեր Խա­չատ­րյա­նը։

Ս.թ. հու­լի­սի 27-ին Մար­տու­նին ըն­դու­նեց բա­րե­կամ քա­ղա­քի պատ­վի­րա­կու­թյա­նը` մշա­կույ­թի հար­ցե­րով փոխ­քա­ղա­քա­պետ Բեռ­նար Լեո­տիեին, քա­ղա­քա­յին խոր­հր­դի ան­դամ Ժան Մի­շել Ի­զա­րին և Բուր դը Պեա­ժի ՙՍուրբ Սե­սիլ հար­մո­նիա՚ նվա­գախմ­բին՝ տնօ­րեն Ա­նի Յա­խի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։
Ա­ռա­վո­տյան` ժա­մը 11.00-ին, Մար­տու­նու Հաղ­թա­նա­կի հրա­պա­րա­կում հյու­րե­րին դի­մա­վո­րե­ցին ա­վան­դա­կան աղ ու հա­ցով։ Այ­նու­հետև Մ. Խա­չատ­րյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ հյու­րե­րը Մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում ծա­նո­թա­ցան շրջ­կենտ­րո­նի ՄՊՍԿ սա­նե­րի և խմ­բա­կա­վար­նե­րի ձեռ­քի գոր­ծե­րին։ Պա­լա­տում տե­ղի ու­նե­ցավ հա­մերգ՝ սկզ­բից Մար­տու­նու հ.1 հոս­քա­յին միջ­նա­կարգ, Ա­րամ Խա­չատ­րյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րոց­նե­րի սա­նե­րի, այ­նու­հետև՝ ՙՍուրբ Սե­սիլ հար­մո­նիա՚ նվա­գախմ­բի կա­տա­րում­նե­րով։
Հա­մեր­գի ըն­թաց­քում ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար շնոր­հա­կա­լու­թյան և եր­կու եղ­բայ­րա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի դա­րա­վոր բա­րե­կա­մու­թյան մա­սին ջերմ խոսք ա­սաց Բեռ­նար Լեո­տիեն` ներ­կա­յաց­նե­լով նաև Բուր դը Պեա­ժի քա­ղա­քա­պետ Նա­տա­լի Նիե­զո­նի ու­ղեր­ձը մար­տու­նե­ցի­նե­րին։
Մհեր Խա­չատ­րյանն իր հեր­թին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց հյու­րե­րին այ­ցի հա­մար և հույս հայտ­նեց, որ փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­նե­րը շա­րու­նա­կա­կան բնույթ կու­նե­նան։
Հան­դիպ­ման և հա­մեր­գի ըն­թաց­քում իշ­խո­ղը բարձր տրա­մադ­րու­թյունն էր. շուրջ­պարն ու ծա­փող­ջույն­նե­րը` դրա վառ ա­պա­ցույ­ցը։