Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԱՄ­ՓՈՓ­ՎԵ­ՑԻՆ Ա­ՌԱ­ՋԻՆ ԿԻ­ՍԱ­ՄՅԱ­ԿԻ ԱՐ­ԴՅՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ԱՀ ոս­տի­կա­նու­թյան կո­լե­գիա­յի նիս­տը, ո­րին մաս­նակ­ցում էր հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, նվիր­ված էր հա­մա­կար­գի 2019թ. 1-ին կի­սա­մյա­կի օ­պե­րա­տիվ-ծա­ռա­յո­ղա­կան գոր­ծու­նեու­թյան ար­դյունք­նե­րի ամ­փոփ­մա­նը։

Կո­լե­գիա­յի նիս­տը բա­ցեց և ող­ջույ­նի խոսք ա­սաց ԱՀ ոս­տի­կա­նու­թյան պետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Լևոն Մնա­ցա­կա­նյա­նը:

Ըն­թա­ցիկ տա­րում 6-ամ­սյա կտր­ված­քով ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­ներն ու հան­րա­պե­տու­թյու­նում հան­ցա­վո­րու­թյան վի­ճա­կը ներ­կա­յաց­րեց ոս­տի­կա­նու­թյան պե­տի ա­ռա­ջին տե­ղա­կալ, ոս­տի­կա­նու­թյան գե­նե­րալ-մա­յոր Անդ­րա­նիկ Հա­կո­բյա­նը: Նշ­վեց, որ հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր թիվն ա­ճել է 29,9%-ով, կամ՝ 105 դեպ­քով (2018թ.` 351, 2019թ` 456), ին­չը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է մար­դու և սե­փա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ա­ճով: Դրան զու­գըն­թաց ա­ճել է նաև հան­ցա­վո­րու­թյան մա­կար­դա­կը:
Հան­րա­պե­տու­թյու­նում 10.000 բնակ­չին բա­ժին ընկ­նող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թի­վը կի­սա­մյա­կում կազ­մել է 30՝ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի 23-ի դի­մաց։
Վա­րույ­թում գտն­վող քրեա­կան գոր­ծե­րով 35 ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից չբա­ցա­հայտ­ված է մնա­ցել 4-ը, ինչ­պես նաև քն­նու­թյան փու­լում գտն­վող 19 դեպ­քից 7-ով հայտ­նի չեն հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րած ան­ձինք։ Այդ ա­միս­նե­րին հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­վել է ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին 41 պա­տա­հար (2018թ.` 31), ո­րոնց հետևան­քով մա­հա­ցել է 9 (2018թ.` 5) և մարմ­նա­կան վնաս­վածք ստա­ցել 54 անձ (2018թ.` 30):
Հիմ­նա­կան զե­կույ­ցին հա­ջոր­դեց ոս­տի­կա­նու­թյան կենտ­րո­նա­կան ա­պա­րա­տի և մի շարք տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րի զե­կույց­նե­րը:
Քրեա­կան հե­տա­խու­զու­թյան վար­չու­թյան պե­տի զե­կույ­ցի վե­րա­բե­րյալ հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահն իր մտա­հո­գու­թյու­նը հայտ­նեց չբա­ցա­հայտ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տում գրանց­վող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րին առ­նչ­վող հար­ցե­րի վե­րա­բե­րյալ: Այս հա­մա­տեքս­տում ոս­տի­կա­նու­թյան պե­տը կարևո­րեց քրեա­կան հե­տա­խու­զու­թյան վար­չու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ոս­տի­կա­նու­թյան մյուս ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հետ:
Ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի ա­ճի և դրանց հետևան­քով մա­հա­ցու­թյան դեպ­քե­րի կան­խար­գել­ման նպա­տա­կով Նա­խա­գահ Սա­հա­կյա­նը հանձ­նա­րա­րա­կան­ներ տվեց ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան պե­տին և այս ո­լոր­տում դրա­կան ար­դյունք­նե­րի հաս­նե­լու հա­մար կարևո­րեց քա­րոզ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի ակ­տի­վա­ցու­մը, ի­րա­վա­խախտ­ման հան­դեպ սկզ­բուն­քա­յին վե­րա­բեր­մուն­քը?
Տն­տե­սա­կան և պաշ­տո­նեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի բաժ­նի պե­տին հանձ­նա­րար­վեց հետևո­ղա­կան լի­նել տն­տե­սա­կան և պաշ­տո­նեա­կան, ինչ­պես նաև կո­ռուպ­ցիոն բնույ­թի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հայտ­նա­բեր­ման և բա­ցա­հայտ­ման աշ­խա­տանք­նե­րում:
Հա­սա­րա­կա­կան կար­գի ա­պա­հով­ման բաժ­նի պե­տին ուղղ­ված հանձ­նա­րա­րա­կան­նե­րը վե­րա­բե­րում էին ոչ ակն­հայտ պայ­ման­նե­րում կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­ման և ան­չա­փա­հաս­նե­րի հետ տար­վող պրո­ֆի­լակ­տիկ աշ­խա­տանք­նե­րի ակ­տի­վաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյա­նը, իսկ ա­հա ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի պե­տե­րից պա­հանջ­վեց ա­ռա­վել նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն ցու­ցա­բե­րել հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի նա­խա­կանխ­ման, են­թա­կա անձ­նա­կազ­մի մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման, ինչ­պես նաև ա­պօ­րի­նի ծա­ռա­հատ­ման դեպ­քե­րի հայտ­նա­բեր­ման և կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րում:
Ոս­տի­կա­նու­թյան պե­տի տե­ղա­կալ-շտա­բի պետ, ոս­տի­կա­նու­թյան գե­նե­րալ-մա­յոր Բո­րիս Են­գի­բա­րյա­նը, հրա­պա­րա­կե­լով կո­լե­գիա­յի նիս­տի ո­րոշ­ման նա­խա­գի­ծը, ԱՀ ոս­տի­կա­նու­թյան 2019թ. 1-ին կի­սա­մյա­կի օ­պե­րա­տիվ-ծա­ռա­յո­ղա­կան գոր­ծու­նեու­թյու­նը գնա­հա­տեց բա­վա­րար։ Ո­րոշ­ման նա­խագ­ծում նաև նա­խանշ­վե­ցին այն կոնկ­րետ ուղ­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք միտ­ված են կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­մա­նը։
Կո­լե­գիա­յի նիս­տի աշ­խա­տանք­ներն ամ­փո­փեց ԱՀ ոս­տի­կա­նու­թյան պետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Լևոն Մնա­ցա­կա­նյա­նը։
Վեր­ջի­նիս հանձ­նա­րա­րա­կան­նե­րը վե­րա­բե­րում էին հա­սա­րա­կա­կան կար­գի և հա­սա­րա­կու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րի ակ­տի­վաց­մա­նը? հատ­կա­պես մոտ օ­րե­րին Ար­ցա­խում անց­կաց­վե­լիք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի, իսկ այ­նու­հետև՝ տե­ղա­կան-ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քում:
Իր ամ­փո­փիչ խոս­քում հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հը մեկ ան­գամ ևս կարևո­րեց ոս­տի­կա­նու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը՝ Ար­ցա­խի հա­սա­րա­կա­կան կար­գի ու անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման, հատ­կա­պես՝ հան­րա­պե­տու­թյուն ժա­մա­նող շուրջ 10.000 և ա­վե­լի հյու­րե­րի ու եր­կր­պա­գու­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման աշ­խա­տանք­նե­րում?
Օ­րա­կար­գի մեկ այլ հարց վե­րա­բե­րում էր ս.թ. հու­նի­սի 12-21-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ոս­տի­կա­նու­թյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րում ի­րա­կա­նաց­ված հս­կո­ղա­կան ստու­գում­նե­րի ար­դյունք­նե­րին։ Դրանց վե­րա­բե­րյալ տե­ղե­կան­քը ներ­կա­յաց­րեց ոս­տի­կա­նու­թյան գե­նե­րալ-մա­յոր Բո­րիս Են­գի­բա­րյա­նը։
Հար­ցի առն­չու­թյամբ ԱՀ ոս­տի­կա­նա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նը հս­տակ էր՝ հա­մա­կար­գի կենտ­րո­նա­կան ա­պա­րա­տի ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի նկատ­մամբ մշ­տա­կան ա­ջակ­ցու­թյուն և հս­կո­ղու­թյուն ցու­ցա­բե­րել, պար­բե­րա­բար այ­ցե­լու­թյուն­ներ կա­տա­րել ստո­րա­բա­ժա­նում­ներ, լի­նել հետևո­ղա­կան։
ՙՄեր գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան նպա­տա­կը պետք է լի­նի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի և ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի կան­խար­գե­լու­մը, ո­րոնց մի­ջո­ցով հնա­րա­վոր կլի­նի բա­ցա­ռել կամ նվա­զեց­նել դրանց հետևան­քով ա­ռա­ջա­ցող զո­հե­րի ու վի­րա­վոր­նե­րի թի­վը՚, - եզ­րա­փա­կեց ԱՀ ոս­տի­կա­նու­թյան պե­տը:

;