Logo
Print this page

SLICE CONCULTING ԱՄԱՌԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Վեր­ջերս Ստե­փա­նա­կեր­տում իր աշ­խա­տանք­նե­րը սկ­սեց Slice conculting բիզ­նես խոր­հր­դատ­վա­կան ըն­կե­րու­թյան կող­մից կազ­մա­կերպ­վող ա­մա­ռա­յին դպ­րո­ցը։ Վա­լեքս գար­դեն հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րում հայ­տա­րար­վեց նրա մեկ­նար­կը, կազ­մա­կերպ­վեց շնոր­հան­դես, որ­տեղ ներ­կա­յաց­վեց ա­մա­ռա­յին դպ­րո­ցի ծրա­գի­րը՝ դա­սըն­թա­ցա­վար­նե­րից մե­կի՝ Նա­նե Մաթևո­սյա­նի, ով նաև ըն­կե­րու­թյան հա­մա­հիմ­նա­դիրն է ու նրա ներ­կա­յիս ղե­կա­վա­րը, կող­մից։

Նշենք, որ այն­ցյալ տա­րի կազ­մա­կեր­պու­թյունն ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խում ներ­կա­յաց­րել էր իր ծրա­գի­րը, ո­րի շնոր­հան­դե­սին ներ­կա են ե­ղել Ար­ցա­խի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ե­րի­տա­սարդ­նե­րի հետ աշ­խա­տող կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք Դպ­րո­ցի ներ­կա­յա­ցուց­չի հետ քն­նար­կել էին հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կար­նե­րը։ Ն. Մաթևո­սյանն ըն­կե­րու­թյան ա­նու­նից պատ­րաս­տա­կա­մու­թյուն էր հայտ­նել շա­րու­նա­կել և խո­րաց­նել հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, նշե­լով, որ ա­ռա­ջին ան­գամ լի­նե­լով Ար­ցա­խում, բա­վա­կա­նին տպա­վոր­ված է և ու­րախ կլի­նի այս­տեղ հա­ճախ այ­ցե­լե­լու ա­ռիթ­ներ ու­նե­նալ։ Ա­ռի­թը ներ­կա­յա­ցել է, և Slice conculting-ը նո­րից Ար­ցա­խում է։

Ըն­կե­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի շու­կա­յում գոր­ծում է ար­դեն 12 տա­րի, մի­ջազ­գա­յին շու­կա դուրս է ե­կել 3 տա­րի ա­ռաջ։ Ան­ցյալ տա­րի ա­մա­ռա­յին դպ­րո­ցը կազ­մա­կերպ­վել էր Աղ­վե­րա­նում, ո­րին ա­ռա­ջին ան­գամ մաս­նակ­ցել են ա­շա­կերտ­ներ նաև Ար­ցա­խից։ Այս տա­րի Ար­ցա­խից մաս­նա­կից­նե­րի թի­վը 11 հո­գի է։ Ընդ­հա­նուր առ­մամբ, մի­ջո­ցառ­մա­նը ներգ­րավ­ված մաս­նա­կից­նե­րի թի­վը 53 է։ Ինչ­պես տե­ղե­կաց­րեց ծրագ­րի ղե­կա­վա­րը, դի­մորդ­նե­րի կոշտ ընտ­րու­թյուն է ե­ղել, ո­րով­հետև մաս­նակ­ցու­թյան հայտ ներ­կայց­րած­նե­րի թի­վը գե­րա­զան­ցում էր 120-ը։ Իսկ թե ինչ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ են հաշ­վի առն­վում ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից, Ն. Մաթևո­սյանն ա­սաց, որ ի­րենց հա­մար կարևոր չեն ոչ ե­րե­խա­յի ստա­ցած գնա­հա­տա­կան­ներն ու ա­ռա­ջա­դի­մու­թյու­նը դպ­րո­ցում, ոչ նրա վար­քը։ Ա­ռա­ջին հեր­թին ու­շադ­րու­թյուն է դարձ­վում տրա­մա­բա­նու­թյա­նը, ստեղ­ծա­րար մտ­քին, այս կամ այն ի­րա­վի­ճա­կում կողմ­նո­րոշ­վե­լու կա­րո­ղու­թյա­նը, ներ­քին պո­տեն­ցիա­լին ու այդ պո­տեն­ցիա­լը զար­գաց­նե­լու, ուղ­ղոր­դե­լու և օգ­տա­գոր­ծե­լու նրա հմ­տու­թյա­նը։ Հաշ­վի է առն­վում նաև այն, թե ինչ­պես է նա կա­րո­ղա­նում ըն­կա­լել, յու­րաց­նել, վեր­լու­ծել և օգ­տա­գոր­ծել ստա­ցած տե­ղե­կատ­վու­թյու­նը։

Summer Business School 2019-ը՝ 14-ից 19 տա­րե­կան ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար կկա­յա­նա ինչ­պես կազ­մա­կեր­պիչ­նե­րի ֆի­նա­սա­վոր­մամբ, այն­պես էլ հո­վա­նա­վոր­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ: Ինչ­պես նշել է Ն. Մաթևո­սյա­նը, դպ­րո­ցի նպա­տա­կը նոր, տա­ղան­դա­վոր ու շնոր­հա­լի ե­րե­խա­ներ գտ­նելն ու նրանց մոտ բիզ­նե­սի հետ կապ­ված հմ­տու­թյուն­նե­րի ձևա­վո­րումն է։ Նա­խա­ձեռ­նու­թյու­նը ըն­կե­րու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ընտ­րել կադ­րեր, իսկ ե­րե­խա­նե­րին՝ կողմ­նո­րոշ­վել մաս­նա­գի­տու­թյան մեջ, ին­տեգր­վել ժա­մա­նա­կա­կից բիզ­նես մի­ջա­վայ­րին և տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տին ու պրո­ֆե­սիո­նալ ճա­նա­պար­հի լավ սկիզբ ա­պա­հո­վել, քա­նի որ ա­մա­ռա­յին դպ­րո­ցը մաս­նա­գի­տա­կան պրակ­տի­կա­յի, հա­սա­կա­կից­նե­րի հետ փոր­ձի փո­խա­նակ­ման ու կա­յա­ցած գոր­ծա­րար­նե­րի հետ շփում­ներ ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս, աշ­խա­տան­քա­յին հե­ռան­կար­ներ բա­ցում։

Մաս­նա­վո­րա­պես, գործ­նա­կան կա­պեր ստեղ­ծե­լու նպա­տա­կով մեկ տար­վա ըն­թաց­քում ե­րի­տա­սարդ­ներն այ­ցե­լում են գոր­ծող խո­շո­րա­գույն ըն­կե­րու­թյուն­ներ, հան­դի­պում այդ ըն­կե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի և աշ­խա­տա­կից­նե­րի հետ, ծա­նո­թա­նում նրանց փոր­ձին:
Այս ան­գամ հյու­րըն­կալ­վե­լով Ար­ցա­խում, մաս­նա­կից­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նա­լու լի­նել Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րում։ Տաս­ներ­կու օր ապ­րե­լու և աշ­խա­տե­լու են Վա­լեքս Գար­դեն հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րում, ո­րը նրանց ա­պա­հո­վե­լու է ինչ­պես հար­մա­րա­վետ աշ­խա­տան­քա­յին մի­ջա­վայ­րով, այն­պես էլ ակ­տիվ հան­գս­տի գե­րա­զանց պայ­ման­նե­րով։

Ընդ­հա­նուր առ­մամբ, դա­սըն­թաց­նե­րը տևե­լու են 40-ա­կան ժամ՝ բիզ­նե­սի և IT ո­լորտ­նե­րում։ Ա­մա­ռա­յին դպ­րո­ցի մաս­նա­կից­նե­րի հա­մար կլի­նեն էքս­կուր­սիա­ներ, կկազ­մա­կերպ­վի ակ­տիվ հան­գիստ՝ խա­ղեր, մար­զա­կան մր­ցում­ներ, կտր­վի հյու­րա­նո­ցի լո­ղա­վա­զա­նից, մար­զաս­րա­հից ու թե­նի­սի բա­ցօ­թյա կոր­տից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն։

Նշենք, որ Ա­մա­ռա­յին Բիզ­նես դպ­րո­ցը ստեղծ­վել է 2017 թ. Slice Consulting ըն­կե­րու­թյան կող­մից ՝ ակ­տիվ ե­րի­տա­սար­դու­թյան հա­մար։

Նշենք, որ այս բիզ­նես դպ­րո­ցը վճա­րո­վի է, ար­ժե­քը տա­տան­վում է՝ կապ­ված աշ­խա­տան­քի կազ­մա­կերպ­ման վայ­րի ընտ­րու­թյու­նից, ծրագ­րից, հո­վա­նա­վոր­նե­րից։ Նա­նե Մաթևո­սյա­նը լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց, որ այս ան­գամ այն կազ­մել է մի­ջի­նը 250 հա­զար դրամ։ Ու­սա­նող­նե­րին կտր­վի նաև կր­թա­թո­շակ՝ու­սուց­ման ար­ժե­քի մոտ 60 տո­կո­սի սահ­ման­նե­րում, ին­չը նշա­նա­կում է, որ ու­սուց­ման ար­ժե­քը կն­վա­զի։
12 օր­վա ըն­թաց­քում Դպ­րո­ցի մաս­նա­կից­նե­րը կլ­սեն հրա­վիր­ված դա­սըն­թա­ցա­վար­նե­րին, ո­րոնք բիզ­նե­սում հա­ջո­ղու­թյուն գրան­ցած ան­հատ­ներ ու ՏՏ մաս­նա­գետ­ներ են, կներ­կա­յաց­նեն ի­րենց նա­խագ­ծե­րը հայ­տա­րար­ված մր­ցույթ­նե­րին։ Հաղ­թող­նե­րին սպաս­վում են ա­նակն­կալ­ներ։ Վեր­ջում նրանք կս­տա­նան հա­վաս­տագ­րեր, ո­րոնք որ­պես ա­ռա­վե­լու­թյուն են դիտ­վե­լու մի­ջազ­գա­յին կամ տե­ղա­կան բու­հեր ըն­դու­նե­լու­թյան ժա­մա­նակ։ Ըն­կե­րու­թյու­նը տրա­մադ­րում է նաև ե­րաշ­խա­վո­րագ­րեր։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.