comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՅԴ ՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑՈՒՆ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵԼ ՉԷՐ ԼԻ­ՆՈՒՄ. ԻՆՉ­ՊԵՍ ՈՒ­ՍՈՒ­ՑԻՉ ԳՐԻ­ԳՈՐ ԲԱ­ՂՅԱ­ՆԸ ԽՈՐ­ՀՐ­ԴԱ­ՅԻՆ ՄԻՈՒ­ԹՅԱՆ ՀԵ­ՐՈՍ ԴԱՐ­ՁԱՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԴ ՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑՈՒՆ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵԼ ՉԷՐ ԼԻ­ՆՈՒՄ. ԻՆՉ­ՊԵՍ ՈՒ­ՍՈՒ­ՑԻՉ ԳՐԻ­ԳՈՐ ԲԱ­ՂՅԱ­ՆԸ ԽՈՐ­ՀՐ­ԴԱ­ՅԻՆ ՄԻՈՒ­ԹՅԱՆ ՀԵ­ՐՈՍ ԴԱՐ­ՁԱՎ

Գրի­գոր Բա­ղյա­նի ընտ­րած ու­սուց­չի խա­ղաղ մաս­նա­գի­տու­թյու­նը գործ­նա­կան կտ­րուկ շր­ջա­դար­ձեր չէր են­թադ­րում: Բայց պա­տե­րազմ­նե­րը մի­ջամ­տում են մարդ­կանց ճա­կա­տագ­րե­րին ա­ռանց հրա­վե­րի ու թող­նում ի­րենց ա­մե­նաս­փյուռ ներ­գոր­ծու­թյու­նը, և ա­հա ե­րեկ­վա գյու­ղա­կան ու­սու­ցի­չը, ծա­ռա­յե­լով, հաս­նում է զին­վո­րա­կան ա­մե­նա­բարձր կո­չում­նե­րի ու հե­րոս դառ­նում:

Ծն­վել է 1912թ. մար­տի 31-ին Դաշ­տա­յին Ղա­րա­բա­ղի գյու­ղե­րից մե­կում, գյու­ղա­կան ըն­տա­նի­քում ու մի­ջա­վայ­րում: Փոքր տա­րի­քից ա­ռօ­րյա գոր­ծե­րում օգ­նե­լը սո­վո­րա­կան երևույթ էր, բայց ի՞նչ ա­նել ուս­ման հա­մառ ծա­րա­վի հետ: Գրի­գո­րը մի­ջոց էր գտել. սո­վո­րում էր` ինչ­պես ու որ­տեղ կա­րո­ղա­նում էր, միջ­նա­կարգ դպ­րոցն ա­վար­տել է 19 տա­րե­կա­նում` ար­դեն Բաք­վում:

Բա­ղյան­ներն ըն­տա­նե­կան այս­պի­սի մի պատ­մու­թյուն ու­նեն, ա­սում են, որ ի­րա­կան է. երբ Գրի­գո­րը ծնող­նե­րից թա­քուն պատ­րաստ­վում էր Բա­քու մեկ­նել` ու­սու­մը շա­րու­նա­կե­լու, կրտ­սեր եղ­բո­րը նա­խա­պես կա­պել էր տնից հե­ռու մի ծա­ռից (ոչ շատ հե­ռու, որ­պես­զի ա­մեն դեպ­քում գտ­նեն): Եղ­բո­րը ժա­մա­նա­կա­վոր ֆի­զի­կա­կան ա­զա­տու­թյու­նից զր­կելն այն բա­նի հա­մար էր ար­վել, որ­պես­զի նա իս­կույն ծնող­նե­րի մոտ չվա­զի ու չպատ­մի, որ ա­վագ եղ­բայ­րը մեկ­նել է, և որ­պես­զի Գրի­գո­րի հետևից չհաս­նեն:

Նա սկ­սել է ե­րե­խա­նե­րին պատ­մու­թյուն ու­սու­ցա­նել (հա­մա­պա­տաս­խան դա­սըն­թաց­ներ ա­վար­տե­լուց հե­տո), այ­նու­հետև աշ­խա­տել է որ­պես ուս­մաս­վար, դպ­րո­ցի տնօ­րեն, Մար­տա­կեր­տի ժո­ղովր­դա­կան կր­թու­թյան շրջ­բաժ­նի տե­սուչ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի` նույն գծով մար­զա­յին բաժ­նի վա­րիչ: Իսկ հե­տո սկս­վեց պա­տե­րազ­մը:

Մեծ պա­տե­րազ­մի ձայ­նե­րը Ղա­րա­բաղ չէին հաս­նում, բայց Գրի­գո­րը միայն մինչև ձմեռ դի­մա­ցավ դպ­րո­ցում: Փետր­վա­րին ըն­դու­նե­ցին բա­նա­կին կա­մա­վոր զին­վո­րագր­վե­լու նրա դի­մու­մը, բայց քա­նի որ 30-ա­մյա տղա­մար­դը բո­լո­րո­վին ան­փորձ էր, նրան գն­դի պրո­պա­գան­դիստ են նշա­նա­կում: Թե­պետ սա միայն ա­նունն է խա­ղաղ` պրո­պա­գան­դիստ, իսկ ռազ­մա­ճա­կա­տում, այ­նուա­մե­նայ­նիվ, ստիպ­ված ես լի­նում կրա­կել սո­վո­րել: Ու ոչ թե պար­զա­պես կրա­կել, այլ կեն­դա­նի թի­րախ­նե­րի վրա:

Հրա­ձիգ­նե­րի գունդ էր, այն­պես որ ա­րագ սո­վո­րեց­րին զենք բռ­նել: Այս­պես բա­ցա­հայտ­վեց Բա­ղյա­նի ևս մեկ տա­ղան­դը` զին­վո­րա­կան գոր­ծի հան­դեպ հա­կու­մը, դրան գու­մա­րած` բնա­ծին գրա­գի­տու­թյունն ու ձեռք բե­րած գի­տե­լիք­ներն էին ի­րենց մա­սին հի­շեց­նում, և նման փայ­լուն սպան մեկ ճա­նա­պարհ ու­ներ` դառ­նալ գն­դի կո­մի­սար: Նա սո­վո­րեց հետևա­կի հա­մար, հա­վա­նա­բար, ա­մե­նադժ­վար խն­դի­րը կա­տա­րե­լը` ա­ռա­ջին շար­քե­րում հար­ձակ­ման գնա­լը և քա­ղա­քի պայ­ման­նե­րում մարտ վա­րե­լը: 1942թ. ա­մառն ան­ցավ Ստա­լինգ­րա­դում մղ­ված ա­ներևա­կա­յե­լի դա­ժան մար­տե­րում: Այդ մսա­ղա­ցից քչե­րին էր հա­ջող­վում ողջ դուրս գալ, իսկ որ ա­ռանց վի­րա­վոր­վե­լու` ա­պա ընդ­հան­րա­պես ե­զա­կի­նե­րին: Գրի­գոր Բա­ղյա­նի բախտն ա­նա­սե­լիո­րեն բե­րել էր:

Ան­գամ այդ ա­նո­ղոք տա­րի­նե­րին հրա­մա­նա­տա­րու­թյու­նը գի­տեր, որ չի կա­րե­լի մարդ­կանց ան­մի­ջա­պես մի վատ վի­ճա­կից մեկ այլ ա­ռա­վել վատ վի­ճա­կի մեջ գցել: Ստա­լինգ­րա­դի ռազ­մա­դաշ­տը պետք էր մար­տե­րից հան­գս­տա­նար, և Բա­ղյա­նը մի քա­նի ա­միս անց­կաց­րեց Մերձ­մոս­կո­վյան շր­ջա­նում, որ­տեղ գն­դե­րի հրա­մա­նա­տար­ներ էին պատ­րաս­տում: Նա գն­դի հրա­մա­նա­տար դար­ձավ ար­դեն 4-րդ Ուկ­րաի­նա­կան ճա­կա­տի կազ­մում, մաս­նակ­ցեց Դնեպ­րի գե­տանց­մանն ու ա­զա­տագ­րեց Չե­խոս­լո­վա­կիան:

1944թ. երկ­րորդ կե­սը Չե­խոս­լո­վա­կիա­յում էլ ան­ցավ: 71-րդ հրաձ­գա­յին գուն­դը Բա­ղյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­քո գրա­վում էր մի բար­ձուն­քը մյու­սի հետևից, ճեղ­քում էր դաշ­տա­յին պաշտ­պա­նա­կան ցան­կա­ցած ամ­րու­թյուն: Մաս­նակ­ցեց Օ­դե­րի գե­տանց­մա­նը, մի խոս­քով, այդ տղա­նե­րին հնա­րա­վոր չէր կանգ­նեց­նել: Երբ ա­զա­տագր­ված բնա­կա­վայ­րե­րի թի­վը հա­րյու­րից ան­ցավ, գուն­դը, վեր­ջա­պես, Լե­հաս­տա­նի սահ­ման հա­սավ:

Խն­դի­րը կա­տար­ված էր: Մնում էր գոր­ծը հան­գու­ցա­լուծ­ման տա­նել: 1945թ. ամ­ռա­նը, երբ հս­կա­յա­կան եր­կի­րը նոր-նոր ուշ­քի էր գա­լիս սար­սա­փե­լի պա­տե­րազ­մից, ե­կել էր ժա­մը զո­հե­րի հի­շա­տա­կը խն­կար­կե­լու և հե­րոս­նե­րին ար­ժա­նին հա­տու­ցե­լու: Բա­ղյա­նին Խոր­հր­դա­յին միու­թյան հե­րո­սի կո­չում շնոր­հե­լու մա­սին հրա­մա­նա­գի­րը թվագր­ված է հու­լի­սի 29-ով:
Բա­ղյա­նը կա­պե­րը չխ­զեց բա­նա­կի հետ, մինչև կյան­քի վերջ գն­դե­րի ու դի­վի­զիա­նե­րի հրա­մա­նա­տար էր, դա­սա­վան­դում էր, հեր­թա­կան կո­չում­նե­րը ստա­նում: Թե­պետ, ինչ է նշա­նա­կում` հեր­թա­կան. գե­նե­րալ -մա­յո­րի կո­չում հենց այն­պես չեն տա­լիս, այն վաս­տա­կել էր պետք:

Գրի­գոր Կա­րա­պե­տո­վի­չը վախ­ճան­վել է Երևա­նում, շատ վաղ` ըն­դա­մե­նը 53 տա­րե­կա­նում: Իսկ, ընդ­հան­րա­պես, ա­սում են, Բա­ղյան­նե­րը մեծ գեր­դաս­տան են. մի ճյու­ղը Ղա­րա­բա­ղում է, երկ­րոր­դը` Ռու­սաս­տա­նում: Մեկն էլ հաս­տատ­վել է ԱՄՆ-ում: Տե­ղա­ցի Բա­ղյան­նե­րը պն­դում են, որ ա­մե­րի­կյան ճյու­ղից է սե­րում Ջեյմս Բա­ղյա­նը`ՙԴիս­քա­վե­րի՚ և ՙԿո­լում­բիա՚ տիե­զե­րա­նա­վե­րով տիե­զերք թռիչք կա­տա­րած տիե­զե­րագ­նա­ցը:
Ան­խոնջ են այդ Բա­ղյան­նե­րը…