[ARM]     [RUS]     [ENG]

"ՍՓՅՈՒՌ­ՔԻՆ ՄԵՋ ՄԻՇՏ ԿՄԱՐ­ՏՆ­ՉԻՆՔ, ՈՐ ՀԱՅ ՄՆԱՆՔ"

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Օ­գոս­տո­սի 13-ին Շու­շիի կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նի սրա­հում տե­ղի ու­նե­ցավ լի­բա­նա­նա­հայ երգ­չու­հի (սոպ­րա­նո) Շո­ղիկ Թո­րո­սյա­նի մե­նա­հա­մեր­գը, ո­րը նա­խա­ձեռ­նել էր ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։

Հա­մեր­գին ներ­կա էր ԱԺ փոխ­նա­խա­գահ Վահ­րամ Բա­լա­յա­նը, ԱՀ ՄԵՀԶ նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, Շու­շիի շրջ­վար­չա­կազ­մի և քա­ղա­քա­պե­տա­րա­նի պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տող­ներ։
Նախ­քան հա­մերգն սկ­սե­լը նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյանն իր ող­ջույ­նի խոս­քում նշեց, որ վեր­ջին տա­րի­նե­րին սեր­տա­ցել են Ար­ցախ¬Սփյուռք մշա­կու­թա­յին կա­պե­րը, հատ­կա­պես լի­բա­նա­նյան գաղ­թօ­ջա­խի հետ։ Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հա­մերգ­նե­րի, փո­խայ­ցե­լու­թյուն­նե­րի տես­քով լի­նե­լու է շա­րու­նա­կա­կան, իսկ երգ­չու­հու հա­ջորդ հա­մեր­գը տե­ղի կու­նե­նա ա­վե­լի մեծ ու բազ­մա­մարդ դահ­լի­ճում։
Այ­նու­հետև ող­ջույ­նի խոսք ա­սաց Շու­շիի ՙՎա­րան­դա՚ երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Զա­քար Քե­շի­շյա­նը, ըն­դգ­ծե­լով, որ Շո­ղիկ Թո­րո­սյանն իր գոր­ծու­նեու­թյամբ ջանք ու ե­ռանդ չի խնա­յում, որ Սփյուռ­քի մեջ հայ մա­նու­կը հայ մե­ծա­նա, որ հայ մա­նու­կը հայ եր­գը կրի իր հո­գում։

Դա­սա­կան ար­վես­տի եր­կր­պա­գու­նե­րը, որ ե­կել են նաև հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղա­քից, մեկ ժա­մից ա­վե­լի ըմ­բոշխ­նե­ցին հայ­կա­կան դա­սա­կան եր­գար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ՝ ՙՀա­վուն¬հա­վուն՚ (Տաղ Հա­րու­թյան, Գրի­գոր Նա­րե­կա­ցի, մշա­կու­մը՝ Ռ. Ա­թա­յա­նի), ՙԱն­տու­նի՚ և ՙՔե­լե¬քե­լե՚ (Կո­մի­տաս), Ա­նու­շի եր­գը (ՙԱ­սում են ու­ռին՚ ՙԱ­նուշ՚ օ­պե­րա­յից, Ար­մեն Տիգ­րա­նյան), ՙՕ­րոր՚ (Բար­սեղ Կա­նա­չյան), ՙԱ­նոր՚ (Հ. Պեր­պե­րյան), ՙՈվ հա­յոց սա­րեր՚ (Խա­չա­տուր Ա­վե­տի­սյան), ՙՎարդ մը գե­տի­նը՚ (Գ. Մա­նա­սյան), ՙԵ­րազ՚ (Է. Գյան­ջու­մյան), ՙԵր­գիր ինձ հա­մար՚ (Ա. Հա­րու­թյու­նյան)։ ՙՀա­յաս­տան՚ (Կ.Պետ­րո­սյան) և ՙԵրևան՚ (Ա. Այ­վա­զյան) եր­գե­րը երգ­չու­հին կա­տա­րեց Շու­շիի ՙՎա­րան­դա՚ ե­րի­տա­սար­դա­կան երգ­չախմ­բի մաս­նակ­ցու­թյամբ։
Հա­մեր­գի ըն­թաց­քում երգ­չու­հուն նվա­գակ­ցում էր դաշ­նա­կա­հար Նել­լի Սարգ­սյա­նը։
Նշենք, որ ջերմ ծա­փող­ջույն­նե­րի հետ սրա­հում հա­ճախ էին հն­չում ՙբրա­վո՚, ՙբիս՚ հիա­ցա­կան բա­ցա­կան­չու­թյուն­նե­րը։

Հան­դի­սա­կան­նե­րը հուզ­մուն­քով ըն­դու­նե­ցին ՙԹա­լի­շի դիր­քե­րում՚ եր­գի կա­տա­րու­մը, ո­րի տեքս­տը գրել է լրագ­րող Մի­քա­յել Հա­ջյա­նը, ե­րաժշ­տու­թյու­նը՝ լի­բա­նա­նա­հայ եր­գա­հան Վահ­րամ Էմ­մի­յա­նը, խմ­բեր­գի մշա­կու­մը՝ Զա­քար Քե­շի­շյա­նի։ Երգն ա­ռա­ջին ան­գամ հն­չել է 2018-ին Բեյ­րու­թի ՙՎա­նա ձայն՚ ռա­դիո­կա­յա­նով և նույն թվա­կա­նին Ար­ցա­խին նվիր­ված ե­րե­կո­յին (Բեյ­րութ, Բուրջ Հա­մուդ)։
Հա­մեր­գին ներ­կա էր խոս­քի հե­ղի­նա­կը՝ Մ. Հա­ջյա­նը, ում որ­դին հե­րո­սա­բար զոհ­վել է ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Վեր­ջինս և Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ու ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի մի շարք հե­րոս­ներ ծա­ղիկ­ներ մա­տու­ցե­ցին Շո­ղիկ Թո­րո­սյա­նին։
Հա­մեր­գից հե­տո մեր ճե­պազ­րույ­ցը երգ­չու­հու հետ։
-Ձեր ար­մատ­նե­րը։

-Նախ՝ շնոր­հա­կալ եմ, որ այ­սօր Ար­ցա­խում եմ, Շու­շիում եմ, որ հան­դես ե­կա ար­ցախ­ցի հան­դի­սա­կա­նի ա­ռաջ։ Իմ ե­րա­զանքս էր մե­նա­հա­մեր­գով հան­դես գալ ար­ցախ­ցի եր­գար­վես­տի եր­կր­պա­գու­նե­րի առջև՝ իմ կա­տա­րում­նե­րով հայ­րե­նա­սի­րու­թյան նոր լիցք ու ո­գի հա­ղոր­դե­լու Ար­ցա­խի իմ հե­րոս հայ­րե­նա­կից­նե­րուն, միևնույն ա­տեն կփա­փա­գիմ ա­վե­լի սեր­տաց­նել և ամ­րապն­դել Սփյուռք-Հա­յաս­տան-Ար­ցախ ո­գե­ղեն կա­պը, Ար­ցա­խին մեջ ա­վե­լի ճա­նա­չե­լի դարձ­նե­լու սփյուռ­քա­հայ մշա­կույ­թը՝ հետևե­լով ՙՄեկ ազգ, մեկ մշա­կույթ՚ ազ­գա­շեն և ազ­գա­պահ­պան սկզ­բուն­քին։
Ու­սա­նել եմ Լի­բա­նա­նի, Բեյ­րու­թի Բար­սեղ Կա­նա­չյան ե­րաժշ­տա­նո­ցին մեջ։ Ա­վար­տած եմ և՜ ե­րաժշ­տա­նո­ցը, և՜ ե­րաժշ­տա­նո­ցի դպ­րո­ցը։ Կդա­սա­վան­դիմ Հա­մազ­գա­յի­նի Բար­սեղ Կա­նա­չյան ե­րաժշ­տա­նո­ցին մեջ և Բեյ­րու­թի հայ­կա­կան հայտ­նի դպ­րո­ցին մեջ` որ­պես ե­րաժշ­տու­թյան պա­տաս­խա­նա­տու։ Եր­գում եմ Մե­ծի Տանն Կի­լի­կիո ՙՇնոր­հա­լի՚ երգ­չախմ­բում, Բեյ­րու­թի ՙՍուրբ նշան՚ մայր ե­կե­ղե­ցու երգ­չախմ­բում։ Ես նաև Հա­մազ­գա­յի­նի մշա­կու­թա­յին և կր­թա­կան միու­թյան ՙԳու­սան՚ երգ­չախմ­բի մե­ներգ­չու­հին եմ։

Ծն­վել եմ Բեյ­րու­թին մեջ, մի պարզ, հա­սա­րակ հայ­կա­կան ըն­տա­նի­քում, որ­տեղ հար­գի է ե­րաժշ­տու­թյու­նը։ Իմ մայ­րը Խար­բեր­դից է, հայրս՝ Մա­րա­շից։ Գաղ­թից փրկ­ված մի ըն­տա­նիք, մի տուն, ո­րին մեջ մենք մշ­տա­պես հա­յե­րեն կխո­սինք։ Դպ­րո­ցին մեջ ալ հա­յե­րեն կսով­րեց­նին, ա­մեն օր հա­յե­րե­նի դա­սըն­թաց կու­նե­նանք, մինչև մեծ­ցանք, ա­պա հայ գրա­կա­նու­թյուն, հա­յոց պատ­մու­թյուն և այլն։ Մի խոս­քով` Լի­բա­նա­նին մեջ հա­յա­պահ­պան­ման հա­մար մեծ աշ­խա­տանք կկա­տար­վի։
Իմ քե­ռին և իմ հո­րա­քույ­րը շատ լավ եր­գում էին, լավ ձայն ու­նին, ես ալ գե­նե­տիկ ժա­ռան­գած եմ այս կա­րո­ղու­թյու­նը։ Հայրս ին­ձի ա­ռաջ­նոր­դած է, որ ես ու­սա­նիմ, մաս­նա­գի­տա­նամ ե­րաժշ­տու­թյան մեջ, և իմ մեծ ա­ջա­կի­ցը ե­ղած է նաև ա­մու­սինս՝ Րաֆ­ֆի Թո­րո­սյա­նը, որ մաս­նա­գի­տու­թյամբ է­լեկտ­րիկ-ին­ժե­ներ է, բայց շատ ե­րաժշ­տա­սեր է, ինչ­պես ծնող­ներս։

-Օ­տա­րու­թյան մեջ դժ­վար չէ՞, ար­դյոք, հայ ար­վես­տա­գետ լի­նե­լը։ Ձեր գոր­ծու­նեու­թյու­նը...
-Սփյուռ­քին մեջ մենք միշտ կմար­տն­չինք, որ հայ մնանք։ Մեր պար­տա­կա­նու­թյունն է, որ գա­ղու­թին մեջ հայ եր­գը տա­րա­ծինք, հայ մշա­կույ­թը տա­րա­ծինք, որ ե­րի­տա­սարդ սե­րուն­դը լսի հայ ե­րա­ժիշտ­նե­րու գոր­ծե­րը։ Հի­մա աշ­խար­հը հա­մաշ­խար­հայ­նա­ցու­մի կեր­թա և շատ ժխոր կա ե­րաժշ­տու­թյան մեջ։ Մեր պար­տա­կա­նու­թյունն է մա­տու­ցել այն, ինչ լավ է, ինչ ազ­գա­յին է։
Բեյ­րու­թին մեջ մշա­կու­թա­յին ձեռ­նար­կում­նե­րուն կհ­րա­վիր­վիմ որ­պես մե­ներ­գող։ Նաև կու­նե­նամ մե­նա­հա­մերգ­ներ Լի­բա­նա­նին մեջ, կներ­կա­յաց­նիմ հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյու­նը հա­յե­րուն, նաև օ­տար­նե­րուն։

Իմ եր­գար­վես­տին հա­յաս­տան­ցի հան­դի­սա­տե­սը ծա­նոթ է 2014 թվա­կա­նեն, երբ հա­ջոր­դա­բար եր­կու տա­րի մաս­նակ­ցե­ցա ՀՀ սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյան կող­մե կազ­մա­կեր­պած ՙԻմ Հա­յաս­տան՚, ՙՀայ եր­գի օր՚, ՙԵր­գում ենք Կո­մի­տաս՚ փա­ռա­տոն­նե­րուն։
Ու­նե­ցած եմ եր­կու մե­նա­հա­մերգ Երևա­նին մեջ։ Մե­կը՝ 2016-ին ապ­րի­լին, Քա­ռօ­րյա պա­տե­րազ­մին ըն­թաց­քին, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րու պե­տա­կան նվա­գախմ­բին հետ՝ խմ­բա­վա­րու­թյամբ մաեստ­րո Նո­րայր Դավ­թյա­նի։ Իսկ 2018-ին, փետր­վա­րին, մե­նա­հա­մեր­գով հան­դես ե­կա Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բին հետ` խմ­բա­վա­րու­թյամբ Սեր­գեյ Սմ­բա­տյա­նի, ուր ես մեկ­նա­բա­նե­ցի Կո­մի­տա­սեն մինչև Այ­վա­զյան, Շու­բերտ, Պու­չի­նի, Գու­նո և այլ հե­ղի­նակ­ներ։
Հան­դես կու­գամ նաև ար­տերկ­րի բե­մե­րու վրա։ Որ­պես օ­րի­նակ կր­նամ նշել 2017-ի սեպ­տեմ­բեր ամ­սուն Կա­նա­դա­յին մեջ Հայ Ա­ռա­քե­լա­կան սուրբ Գևորգ ե­կե­ղե­ցու կազ­մա­կեր­պու­թյամբ և Կա­նա­դա­յի թե­մի ա­ռաջ­նորդ Բաբ­կեն Արք. Չա­րյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ կա­յա­ցած դա­սա­կան եր­գե­րու ե­րե­կոն, ուր հն­չե­ցին Կո­մի­տա­սեն մինչև հոգևոր ե­րաժշ­տու­թյուն ու հայ ե­րա­ժիշտ­նե­րու ա­րիա­ներ, ռո­մանս­ներ, եր­գեր։

-Ի՞նչ ծրագ­րեր ու­նեք ա­ռա­ջի­կա­յում։
-Ան­շուշտ, շատ ծրագ­րեր ու­նիմ։ Տար­բեր եր­կր­նե­րուն մեջ հա­մերգ­ներ կու­նե­նամ։ Կա­նա­դա­յեն նո­րեն հրա­վիր­ված եմ։ Ա­մե­րի­կա­յեն ևս հրա­վերք ու­նիմ, պի­տի ըն­դա­ռա­ջիմ։
Եր­գեր կան, որ ին­ձի հա­մար կպատ­րաստ­վին։ Այ­սօր Երևա­նին մեջ մե­կը ևս կպատ­րաստ­վի, որ վե­րա­դառ­նամ, պի­տի ձայ­նագ­րեմ։ Ե­րաժշ­տու­թյան հե­ղի­նա­կը Էդ­գար Գյան­ջու­մյանն է, խոս­քը գրել է լի­բա­նա­նա­հայ բա­նաս­տեղծ Ա­շոտ Բագ­րա­տու­նին։ Ինձ հա­մար մի եր­գի ե­րաժշ­տու­թյուն էլ գրել է Սա­սուն Պասկևի­չյա­նը։
Ես շատ պարզ եմ, ան­կեղծ, բնա­կան, սի­րում եմ շփ­վել, եր­գել…
-Ձեր ըն­տա­նի­քը։
-Ես, ա­մու­սինս, եր­կու ե­րե­խա՝ Նա­րեկ և Քնար։
Ե­րա­ժիշտ¬դաշ­նա­կա­հար Բե­լա Հա­կոբ­ջա­նյա­նին խնդ­րե­ցինք ներ­կա­յաց­նել իր դի­տար­կում­նե­րը հա­մեր­գի առ­թիվ.

ՙԵս ու­զում եմ իմ և ե­րաժշ­տա­սեր­նե­րի ա­նու­նից ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նել Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը, ինչ­պես նաև մեր շատ սիր­ված և ճա­նաչ­ված Զա­քար Քե­շի­շյա­նին, ով ա­մեն տա­րի մեզ զար­մաց­նում է իր ե­լույ­թով, իր հայ­րե­նա­սի­րա­կան ձեռ­նարկ­նե­րով։ Նա շատ մեծ գործ է կա­տա­րում մա­տաղ սերն­դի գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում. որ­տեղ էլ գտն­վե­լիս լի­նեն հայ ե­րե­խա­նե­րը` Ար­ցա­խում, թե Սփյուռ­քում, Զա­քա­րը նրանց մո­տեց­նում է հայ եր­գար­վես­տին, հոգևոր ար­ժեք­նե­րին։ Դա շատ մեծ ու պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տանք է, որ խմ­բա­վա­րը կա­տա­րում է, որ­պես­զի մեր ե­րե­խա­նե­րը մե­ծա­նան հո­գով հա­րուստ, ներ­դաշ­նակ, բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած։ Այս տա­րի ևս Զա­քա­րը Ար­ցա­խում է, հան­դես է գա­լու հաշ­վե­տու հա­մեր­գով, ո­րին մենք ան­համ­բեր սպա­սում ենք։
Ա­սեմ, որ ես եր­կար ժա­մա­նակ նվա­գակ­ցել եմ ՙՎա­րան­դա­յին՚, հա­մերգ­նե­րով հան­դես ենք ե­կել զո­րա­մա­սե­րում, իսկ այ­սօր երգ­չախմ­բին նվա­գակ­ցում է իմ ա­շա­կեր­տու­հին, իմ սա­նի­կը՝ Նել­լին, ով իմ դպ­րոցն է ան­ցել։ Տե­սեք, թե ինչ հե­տաքր­քիր երևույթ է սե­րունդ­նե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, երբ շղ­թան չի կտր­վում, ինչ­պես նաև ինչ­քան ա­մուր է պահ­պան­վում հայ­կա­կան գա­ղութ­նե­րի կա­պը հայ­րե­նի­քի և հայ­րե­նի­քի այս հատ­վա­ծի՝ Ար­ցա­խի հետ։

Տե­սեք, թե Շո­ղիկ Թո­րո­սյանն ինչ ծրա­գիր է ներ­կա­յաց­րել ար­ցա­խյան ունկ­նդ­րին՝ ճա­շա­կով, շատ մտած­ված, խիստ ըն­տր­ված։ Ինչ­պի­սի հրա­շա­լի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ է մտց­րել եր­գա­ցան­կի մեջ, և ինչ հրա­շա­լի կա­տա­րեց Կո­մի­տա­սի ՙԱն­տու­նին՚, մի գործ, ո­րը, երբ Կո­մի­տա­սը կա­տա­րեց Փա­րի­զում, Դե­բյու­սին խո­նարհ­վել և ա­սել է. ե­թե ու­րիշ ո­չինչ չգ­րեր Կո­մի­տա­սը, դար­ձյալ կդաս­վեր մե­ծե­րի շար­քը։ Երգ­չու­հին այս ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը կա­տա­րեց հա­մո­զիչ, կա­մե­րա­յին, պրո­ֆե­սիո­նալ։ Նա հրա­շա­լի տի­րա­պե­տում է իր ձայ­նին։ Բո­լոր կա­տա­րում­նե­րը շատ նուր? էին, աչ­քի էին ընկ­նում կա­տա­րո­ղա­կան բարձր մա­կար­դա­կով։ Երգ­չու­հին բե­մում գրա­վիչ էր, ար­տիս­տիկ, ձայ­նը՝ հրա­պու­րիչ։ Մենք վա­յե­լե­ցինք դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հմայ­քը՚։