comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՊԵՏ­ՐՈԼ ՍԵՐ­ՎԻՍ՚-Ն ԱՅ­ԼԵՎՍ ՉՈՒ­ՆԻ ԳԵ­ՐԻՇ­ԽՈՂ ԴԻՐՔ Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ Օ­գոս­տո­սի 16-ին տե­ղի ու­նե­ցավ ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տը, ո­րը վաում էր Հանձ­ն
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԵՏ­ՐՈԼ ՍԵՐ­ՎԻՍ՚-Ն ԱՅ­ԼԵՎՍ ՉՈՒ­ՆԻ ԳԵ­ՐԻՇ­ԽՈՂ ԴԻՐՔ Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ Օ­գոս­տո­սի 16-ին տե­ղի ու­նե­ցավ ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տը, ո­րը վաում էր Հանձ­ն

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Օ­գոս­տո­սի 16-ին տե­ղի ու­նե­ցավ ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տը, ո­րը վաում էր Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մի­քա­յել Վի­րա­բյա­նը։

Օ­րա­կար­գի ա­ռա­ջին հար­ցը, որ վե­րա­բե­րում էր Է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման և օգ­տա­գործ­ման կա­նոն­նե­րը սահ­մա­նե­լուն և ԱՀ ՀԾՏՄԿ պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2007թ. հ. 16Ն ո­րո­շումն ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լուն, ներ­կա­յաց­րեց Հանձ­նա­ժո­ղո­վի՝ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման վար­չու­թյան պետ Անդ­րեյ Մու­սա­յե­լյա­նը։ Նրա խոս­քով՝ ա­ռա­ջարկ­վող նա­խագ­ծով սահ­ման­վում են կա­նոն­ներ, ո­րոնք հս­տա­կեց­նում և բա­րե­լա­վում են մա­տա­կա­րա­րի և սպա­ռո­ղի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, կար­գա­վո­րում նոր սպա­ռո­ղի կամ սպառ­ման հա­մա­կար­գի է­լեկտ­րա­կան ցան­ցին միաց­նե­լու պայ­ման­նե­րը, սահ­մա­նում առևտրա­յին հաշ­վար­կի սար­քի խախտ­ման դեպ­քում սպառ­ված է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի վե­րա­հաշ­վարկ­ման կար­գը և այդ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը։ Կա­նոն­նե­րի մշակ­ման փու­լում տե­ղի են ու­նե­ցել քն­նար­կում­ներ ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան և ՙԱր­ցա­խէ­ներ­գո՚ ՓԲԸ լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ին­չի ար­դյուն­քում նա­խա­գի­ծը լրամ­շակ­վել է։

Հիմք ըն­դու­նե­լով ՙԷ­ներ­գե­տի­կա­յի մա­սին՚ հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծը և ՙՆոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի մա­սին՚ օ­րեն­քի 41-րդ հոդ­վա­ծը՝ Հանձ­նա­ժո­ղո­վը ո­րո­շեց սահ­մա­նել է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման և օգ­տա­գործ­ման կա­նոն­նե­րը՝ հա­մա­ձայն ներ­կա­յաց­վող հա­վել­վա­ծի։ Միա­ժա­մա­նակ ու­ժը կորց­րած ճա­նաչ­վեց Հանձ­նա­ժո­ղո­վի՝ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման և օգ­տա­գործ­ման կա­նոն­նե­րը սահ­մա­նե­լու մա­սին 2007թ. հ.16Ն ո­րո­շու­մը։
Քն­նարկ­ված հա­ջորդ հար­ցը ԱՀ ՀԾՏՄԿ պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2017թ. նո­յեմ­բե­րի 20-ի հ. 57-Ա ո­րոշ­ման մեջ փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու մա­սին էր։ Բանն այն է, որ ՙՍԱՀ­ՄԱՆ՚ ՍՊԸ-ն 2019թ. հու­լի­սի 30-ին հայտ էր ներ­կա­յաց­րել Հանձ­նա­ժո­ղով՝ նշյալ ո­րոշ­մամբ ըն­կե­րու­թյա­նը պատ­կա­նող ՙՍԱՀ­ՄԱՆ՚ փոքր հէկ-ում է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան հա­մար ամ­րագր­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը եր­կա­րաձ­գե­լու հա­մար։ Հանձ­նա­ժո­ղո­վը բա­վա­րա­րեց ըն­կե­րու­թյան հայ­տը և կա­ռուց­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը դար­ձյալ եր­կա­րաձ­գեց մինչև 2020թ. հու­լի­սի 5-ը։

Հանձ­նա­ժո­ղո­վի 2018թ. հուն­վա­րի 30-ի հ. 2-Ա ո­րո­շումն ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու մա­սին հար­ցը ներ­կա­յաց­րեց ԱՀ ՀԾՏՄԿ պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բաժ­նի պետ Սեր­գեյ Գրի­գո­րյա­նը։ Նրա հա­վաստ­մամբ՝ Հանձ­նա­ժո­ղո­վի 2018թ. հուն­վա­րի 30-ի ՙՍեղմ­ված բնա­կան գազ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յի ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րով ՙՊետ­րոլ Սեր­վիս՚ ՓԲԸ-ն շու­կա­յում հա­մար­վել է գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող։ Սույն թվա­կա­նի հու­լի­սի 11-ի գրու­թյամբ նշ­ված ըն­կե­րու­թյու­նը տե­ղե­կաց­րել է Հանձ­նա­ժո­ղո­վին, որ ՙՊետ­րոլ Սեր­վիս՚-ին պատ­կա­նող գա­զալ­ցա­կա­յան­նե­րը վա­ճառ­վել են այլ ըն­կե­րու­թյան և որ ՙՊետ­րոլ Սեր­վիս՚-ն այլևս գոր­ծու­նեու­թյուն չի ծա­վա­լում ՙՍեղմ­ված բնա­կան գազ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յում։ Նշ­վա­ծի ար­ժա­նա­հա­վա­տու­թյունն ստու­գե­լու նպա­տա­կով Հանձ­նա­ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան բա­ժի­նը դի­տան­ցում­ներ է ի­րա­կա­նաց­րել շու­կա­յում և պար­զել, որ ՙՊետ­րոլ Սեր­վիս՚ ՓԲԸ-ին պատ­կա­նող գա­զալ­ցա­կա­յան­նե­րը ներ­կա­յում գոր­ծում են ՙԱր­ցախ­գազ՚ ըն­կե­րու­թյան կա­ռա­վար­ման ներ­քո, այ­սինքն՝ ՙՊետ­րոլ Սեր­վիս՚ ՓԲԸ-ն այդ շու­կա­յում այլևս գոր­ծու­նեու­թյուն չի ծա­վա­լում, ուս­տիև չի կա­րող հա­մար­վել գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող։

Եվ հաշ­վի առ­նե­լով ՙՏն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին՚ օ­րեն­քի հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծը, Հանձ­նա­ժո­ղո­վը բա­վա­րա­րեց ըն­կե­րու­թյան հայ­տը և ու­ժը կորց­րած ճա­նա­չեց 2018թ. հուն­վա­րի 30-ի հ.2-Ա ո­րո­շու­մը։
Այլ հար­ցե­րի շր­ջա­նա­կում Տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բաժ­նի պե­տը տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­րեց հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում մսամ­թեր­քի (խո­զի, տա­վա­րի, ոչ­խա­րի մսի) շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տի ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րի մա­սին։