[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ ՏԻՄ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԹԵԿ­ՆԱ­ԾՈՒ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ օ­գոս­տո­սի 16-ին Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի նիս­տե­րի դահ­լի­ճում կազ­մա­կերպ­վեց հան­դի­պում շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի և Աս­կե­րան քա­ղա­քի ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի թեկ­նա­ծու­նե­րի հետ։

Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը նախ շնոր­հա­վո­րեց թեկ­նա­ծու­նե­րին ա­ռա­ջադր­վե­լու ու ԱՀ ԿԸՀ կող­մից գրանց­վե­լու կա­պակ­ցու­թյամբ:
-Կոչ եմ ա­նում քա­րո­զար­շավն անց­կաց­նել հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում՝ պահ­պա­նե­լով փո­խա­դարձ հար­գանք, կո­ռեկտ վե­րա­բեր­մունք։ Հա­վաս­տիաց­նում եմ, որ ա­զատ, ար­դար ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու և քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­ներն ա­պա­հո­վե­լու հա­մար բո­լո­րը գոր­ծե­լու են օ­րենք­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, և ա­նօ­րի­նա­կան վար­քա­գիծ դրսևո­րած ան­ձանց նկատ­մամբ ամ­բողջ խս­տու­թյամբ կի­րառ­վե­լու են ԱՀ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան մի­ջոց­նե­րը:

Դրա­կան եմ գնա­հա­տում գոր­ծող հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի աշ­խա­տան­քը և շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում ՏԻՄ բո­լոր այն ղե­կա­վար­նե­րին ու ա­վա­գա­նու ան­դամ­նե­րին, ով­քեր, ու­նե­նա­լով ըն­տր­վե­լու ի­րա­վունք, չեն ա­ռա­ջադր­վել և ո­րո­շել են քա­ղա­քա­կան մր­ցա­պայ­քա­րի հար­թա­կը թող­նել մյուս թեկ­նա­ծու­նե­րին?
Բո­լո­րիդ մաղ­թում եմ ար­դար ընտ­րա­պայ­քար և հա­ջո­ղու­թյուն­ներ. թող հաղ­թեն ար­ժա­նի­նե­րը՝ բնակ­չու­թյան բա­րե­կե­ցու­թյան բարձ­րաց­ման և հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման հա­մար լա­վա­գույն ծրագ­րեր ներ­կա­յաց­րած ժո­ղովր­դի ընտ­րյալ­նե­րը,-ա­սաց Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը։
Տե­ղե­կատ­վու­թյամբ հան­դես ե­կավ Աս­կե­րա­նի Տա­րԸՀ նա­խա­գահ Կա­րեն Միր­զո­յա­նը։

-Ինչ­պես տե­ղյակ եք, 2019 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 8-ին շր­ջա­նի 42 հա­մայ­նք­նե­րում կանց­կաց­վեն հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի ընտ­րու­թյուն­ներ։ ԿԸՀ ժա­մա­նա­կա­ցույ­ցի հա­մա­ձայն` 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 4-ից մինչև օ­գոս­տո­սի 9-ը շր­ջա­նի 42 հա­մայ­նք­նե­րում ինք­նաա­ռա­ջադր­վել և գրանց­վել է հա­մայն­քի ղե­կա­վա­րի 83 թեկ­նա­ծու։ Կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լիու­թյամբ թեկ­նա­ծու­նե­րից 20-ը ՙԱ­զատ Հայ­րե­նիք՚ կու­սակ­ցու­թյան, 4-ը՝ Ար­ցա­խի Ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան, 1-ը՝ ՀՅԴ կու­սակ­ցու­թյան, 1-ը՝ Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան, 1-ը՝ ՙՍաս­նա ծռեր՚ Ար­ցա­խյան կու­սակ­ցու­թյան ան­դամ­ներ են, իսկ 56-ն՝ ան­կու­սակ­ցա­կան։

Շր­ջա­նի 42 հա­մայ­նք­նե­րում ինք­նաա­ռա­ջադր­վել է ա­վա­գա­նու ան­դա­մի 228 թեկ­նա­ծու։ Կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լիու­թյամբ՝ 34-ը ՙԱ­զատ Հայ­րե­նիք՚ կու­սակ­ցու­թյան ան­դամ­ներ են, 7-ը՝ Ար­ցա­խի Ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան, 6-ը՝ Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան, 3-ը՝ ՀՅԴ կու­սակ­ցու­թյան, իսկ 182-ն՝ ան­կու­սակ­ցա­կան են։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րի 2 թեկ­նա­ծու­ներ ինք­նա­բա­ցար­կի դի­մում են ներ­կա­յաց­րել մինչև գրան­ցու­մը, իսկ հա­մայն­քի ղե­կա­վա­րի 1 թեկ­նա­ծու՝ գրան­ցու­մից հե­տո։
Օ­գոս­տո­սի 14-ին շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րում կազ­մա­վոր­վել են տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­ներ, ըն­տր­վել են նա­խա­գահ, տե­ղա­կալ, քար­տու­ղար։ ՏԸՀ ա­ռա­ջին նիս­տե­րին մաս­նակ­ցել են նաև Տա­րԸՀ ան­դամ­նե­րը։

Հա­վաս­տիաց­նում եմ, որ Աս­կե­րա­նի Տա­րԸՀ-ն կձեռ­նար­կի ա­մեն մի հնա­րա­վո­րը, որ­պես­զի ԱՀ հեր­թա­կան ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րը շր­ջա­նում անց­նեն պատ­շաճ մա­կար­դա­կով, և վս­տահ եմ, որ այս ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­չա­կան ա­ռու­մով, ժո­ղովր­դա­վա­րու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­ձայն, ևս մեկ քայլ ա­ռաջ կլի­նեն, քան նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րը,-շեշ­տեց Կա­րեն Միր­զո­յա­նը։
Դե ինչ, ար­դար մր­ցա­պայ­քար և հա­ջո­ղու­թյուն­ներ մաղ­թենք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի բո­լոր թեկ­նա­ծու­նե­րին։ Թող քա­րո­զար­շավն ու ընտ­րու­թյուն­ներն անց­նեն հան­գիստ, ազ­նիվ, փո­խըմբ­ռն­ման մթ­նո­լոր­տում և ժո­ղովր­դի կող­մից ըն­տր­ված հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներն ու ա­վա­գա­նու ան­դամ­ներն աշ­խա­տեն ար­դա­րաց­նել բո­լո­րիս հույ­սե­րը, հե­տա­գա­յում գոր­ծեն միայն ու միայն ի շահ մեր ժո­ղովր­դի և Ար­ցախ աշ­խար­հի հզո­րաց­ման…


Ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծու­նե­րից 32-ը հա­մայ­նք­նե­րի գոր­ծող ղե­կա­վար­ներ են։