comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՄԱՅՆ­ՔԸ ՊԱ­ՀԵԼ ՄԻԱՍ­ՆԱ­ԿԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱՅՆ­ՔԸ ՊԱ­ՀԵԼ ՄԻԱՍ­ՆԱ­ԿԱՆ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

Կոլ­խո­զա­շենն Ար­ցա­խի հի­նա­վուրց բնա­կա­վայ­րե­րից է:

Մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից 50կմ, շրջ­կենտ­րոն Մար­տու­նուց` 30կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող հա­մայն­քը լեռ­նա­յին է, ու­նի 1439հա տա­րածք, ո­րից 1143հա-ն` գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան, 237հա՝ քար­քա­րոտ հո­ղեր են: Հա­մայն­քի սահ­մա­նա­յին գո­տով հո­սում է Վա­րան­դա գե­տի վտա­կը:

Գյու­ղի տա­րած­քում կան պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­ներ՝ Սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցի (XIX դ.), գե­րեզ­մա­նոց (XVIII-XIX դդ.), գյու­ղա­տե­ղի (XVII-XVIII դդ.), խաչ­քար (XV-XVII դդ.):
Հա­մայն­քում հաշ­վառ­ված է 304 բնա­կիչ, 70 տն­տե­սու­թյուն: Ան­ցած տա­րում գրանց­վել է 2 ծնունդ, ա­մուս­նու­թյուն չի ե­ղել: Վեր­ջերս մե­կա­կան ա­մուս­նու­թյուն և ծնունդ են գրանց­վել:
Բնակ­չու­թյան հիմ­նա­կան զբաղ­մուն­քը գյու­ղատն­տե­սու­թյունն է: Հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րում աշ­խա­տում է 48 մարդ: 11 հո­գի` պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով, 5 հո­գի` սպա­յա­կան կո­չու­մով ծա­ռա­յում են ԱՀ ՊԲ շար­քե­րում: Հա­մայն­քում գոր­ծում են գյու­ղա­պե­տա­րան, մշա­կույ­թի տուն, բուժ­կետ, Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րոց, Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս, գե­նե­րալ Մի­քա­յել Պար­սե­ղո­վի ան­վան թան­գա­րան, գյու­ղա­կան գրա­դա­րան, կա­պի բա­ժան­մունք, հան­դի­սու­թյուն­նե­րի տուն, ե­րեք խա­նութ-կր­պակ: Դպ­րո­ցում ու­սում է ստա­նում 46 ա­շա­կերտ, դա­սա­վան­դում` 20 ու­սու­ցիչ: Շեն­քը 1984թ. երկ­հար­կա­նի շի­նու­թյուն է, որն ու­նի կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման կա­րիք: Մար­զա­դահ­լի­ճը գտն­վում է վթա­րա­յին վի­ճա­կում:

Ա­կում­բը և թան­գա­րանն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել են 2017թ.` ծնն­դով կոլ­խո­զա­շեն­ցի Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի ա­ջակ­ցու­թյամբ: Հա­մա­րյա բո­լոր ըն­տա­նիք­ներն ա­պա­հով­ված են ան­լար հե­ռա­խո­սա­կա­պով: Բնակ­չու­թյունն օգտ­վում է հա­մա­ցան­ցից, կա 48 բա­ժա­նորդ: Հա­մայնքն ա­պա­հով­ված է ջրով, գա­զի­ֆի­կաց­ված չէ:
-Կոլ­խո­զա­շե­նի բնա­կիչ­նե­րը միշտ աչ­քի են ըն­կել հայ­րե­նա­սի­րու­թյամբ, ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել են հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին, ա­ռանձ­նա­ցել են աշ­խա­տա­սի­րու­թյամբ, պար­կեշ­տու­թյամբ, հայ­րե­նի­քի և հա­րա­զատ օ­ջա­խի հան­դեպ ու­նե­ցած նվիր­վա­ծու­թյամբ: Այս­տե­ղի բնա­կիչն իր բնա­կա­վայ­րով հպար­տա­նա­լու լուրջ հիմ­քեր ու­նի,- ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վար Ա­լիկ Ա­վա­նե­սյա­նը:

Հա­մայնքն ու­նի 9հա թթայ­գի: Հա­մայն­քում ա­ռա­վել զար­գա­ցած է ա­նաս­նա­պա­հու­թյու­նը` պայ­մա­նա­վոր­ված ա­ռատ ա­րո­տա­վայ­րե­րով: Ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող մեկ խո­շոր մե­նատն­տես կա հա­մայն­քում` Հրայր Բա­բա­յա­նը, ով ու­նի ա­վե­լի քան 70 գլուխ կով: Ար­տադր­ված կաթ­նամ­թերքն ի­րաց­վում է շր­ջա­նում: Հա­մայն­քի ղե­կա­վա­րի հա­վաստ­մամբ` ա­մեն տա­րի ա­վե­լա­նում է խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ ու­նե­ցող­նե­րի թի­վը:
Կոլ­խո­զա­շե­նում յու­րա­քան­չյուր բնա­կիչ իր տնա­մերձն է մշա­կում, մեծ քա­նա­կու­թյամբ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­ներ մշա­կող չկա, պատ­ճա­ռը ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյունն է:
Հա­մայն­քա­շի­նու­թյան աս­պա­րե­զում քիչ աշ­խա­տանք­ներ չեն կա­տար­վել: Շա­բա­թօ­րյակ­նե­րի մի­ջո­ցով մաքր­վել են դպ­րո­ցի, ե­կե­ղե­ցու, գյու­ղա­պե­տա­րա­նի, թան­գա­րա­նի տա­րածք­նե­րը:

Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րից հա­մայն­քի ղե­կա­վա­րը կարևո­րեց զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձա­նի և ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, հա­մա­գյու­ղա­ցի Ար­թուր Գրի­գո­րյա­նի հի­շա­տա­կին նվիր­ված հու­շաղ­բյու­րի կա­ռու­ցու­մը, ինչ­պես նաև թան­գա­րա­նի վե­րա­նո­րո­գու­մը:
Կոլ­խո­զա­շե­նում ըն­թաց­քի մեջ են գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը: 2017թ.-ին ի­րա­կա­նաց­վել է 3000 քառ.մետր ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պա­տում, իսկ 2018թ.-ին՝ 700 քառ.մետր: Գյու­ղա­մի­ջյան Գյու­նե թաղ տա­նող ճա­նա­պար­հը վե­րա­նո­րոգ­վել է Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ: ՙԸստ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րի, ընդ­հա­նուր առ­մամբ, դեռևս պետք է ի­րա­կա­նաց­վի 1800 գծա­մետր ճա­նա­պար­հի սա­լա­պա­տում՚,- նշել է հա­մայն­քի ղե­կա­վա­րը:
Նշ­վեց նաև, որ հա­մայն­քում հիմ­նախն­դիր­նե­րը չա­փա­զանց շատ են: Բազ­միցս բարձ­րաց­վել է դպ­րո­ցի շեն­քի կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման հար­ցը:
Ա­մե­նա­կարևոր ու ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից է ե­րի­տա­սար­դու­թյա­նը գյու­ղում պա­հե­լը: Ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րը հե­ռա­նում են հիմ­նա­կա­նում սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով: Դեռ ա­վե­լին, ա­մուս­նու­թյու­նը Կոլ­խո­զա­շե­նում ցա­վոտ հարց է դար­ձել: 20-ից 35 տա­րե­կան ա­վե­լի քան 20 ե­րի­տա­սարդ կա չա­մուս­նա­ցած:

Վեր­ջին տա­րի­նե­րին վեց ե­րե­խա ու­նե­ցող մեկ բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից տուն է կա­ռուց­վել հա­մայն­քում: Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­ված է հինգ ե­րե­խա ու­նե­ցող մեկ ըն­տա­նի­քի հա­մար ևս տուն կա­ռու­ցել:
Հա­մայն­քա­պե­տի քա­ռա­մյա գոր­ծու­նեու­թյու­նը մի կարևոր նպա­տակ էր հե­տապն­դում` հա­մայն­քը պա­հել միաս­նա­կան, հա­մե­րաշխ: