comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐԻ ԿԱՆ­ՉՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐԻ ԿԱՆ­ՉՈՎ

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Ասկերան

Հայ­րե­նի­քը մե­ծա­գույն ար­ժեք է, իսկ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը` սր­բա­զան զգա­ցո­ղու­թյուն։ Հայ­րե­նա­սի­րու­թյու­նը մար­դու ա­րյան մեջ է և ու­ղեկ­ցում է նրան ողջ կյան­քում։ Եվ պա­տեհ ա­ռիթ է պետք, որ­պես­զի այն նո­րո­վի բռնկ­վի՝ բո­ցա­վա­ռե­լով սիրտ ու հո­գի։ Ար­մատ­նե­րի կան­չը ոչ քիչ թվով մար­դիկ է Հայ­րե­նիք բե­րել։ Չկա ա­վե­լի քաղցր զգա­ցո­ղու­թյուն, քան կանգ­նել այն հո­ղին, որ­տեղ ծն­վել, ապ­րել, պայ­քա­րել, մա­քա­ռել, կյանք ու կռիվ են տվել քո նախ­նի­նե­րը։ Ա­սում են` հայ­րե­նա­սի­րու­թյու­նը նաև նախ­նի­նե­րի հի­շա­տա­կը վառ պա­հելն է։ Աշ­խար­հի որ ան­կյունն էլ ճա­կա­տա­գի­րը նե­տած լի­նի, այդ սր­բա­զան զգա­ցո­ղու­թյու­նը քեզ Հայ­րե­նիք կբե­րի, ո­րով­հետև սաս­տիկ ու­ժեղ է ա­րյան կան­չը…

Այդ կան­չով օ­րերս Աս­կե­րա­նում էին Դահ­րազ գյու­ղի բնա­կիչ­նե­րի հետ­նորդ­ներ՝ ար­գեն­տի­նաբ­նակ Կա­րի­նե Գիր­գո­րյանն ու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ԳԱԱ գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից Նո­նա Շահ­նա­զա­րյա­նը։ Նրանց ըն­դու­նել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը։ Ծա­վալ­ված ան­մի­ջա­կան զրույ­ցի ըն­թաց­քում Կա­րի­նեն և Նո­նան ցան­կու­թյուն են հայտ­նել գնալ պա­պա­կան գյուղ՝ Դահ­րազ, գտ­նել հա­րա­զատ­նե­րի տնե­րը՝ դրանք վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով։ 

Նրանք ճա­նա­պարհ­վե­ցին հայ­րե­նի գյուղ։ Տո­թա­կեզ արևն ու խոր­դու­բորդ ճա­նա­պարհ­ներն ար­գելք չհան­դի­սա­ցան հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր կտ­րած-ան­ցած մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար, հա­մայն­քի ղե­կա­վար Գա­րիկ Ա­լեք­սա­նյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ, լի­նե­լու ի­րենց պա­պե­րի կա­ռու­ցած գյու­ղում։ Որ­տեղ որ մե­քե­նան ան­զոր էր անց­նել, ոտ­քով քայ­լե­ցին, համ­տե­սե­լով ա­նու­շա­համ մոշն ու ըմ­պե­լով սառ­նո­րակ աղ­բյու­րի ջու­րը։ Ե­ղան գյու­ղի ե­կե­ղե­ցում, ա­ղոթք մրմն­ջա­ցին առ Աստ­ված՝ պահ­պա­նիչ ու ա­պա­վեն լի­նել հայ ժո­ղովր­դին, որ­պես­զի Հայ­րե­նի­քի կա­րո­տը և ոչ մի հա­յի սր­տում չմ­նա։

Ա­րա­հետ­նե­րը հետզ­հե­տե նե­ղա­նում ու ան­հե­տա­նում էին։ Ո՞վ գի­տի, վեր­ջին ան­գամ ո՞վ է այս կա­ծան­նե­րով քայ­լել, որ տա­նում է դե­պի Սու­մանց և Շահ­նա­զա­րանց գեր­դաս­տան­նե­րի տնե­րը։ Կար ժա­մա­նակ` գյու­ղում կյան­քը ե­ռում էր, ամ­ռան ա­միս­նե­րին քա­ղաք­նե­րից գա­լիս էին հո­վեկ­նե­րը, վա­յե­լում հա­րա­զատ գյու­ղի մաք­րա­մա­քուր օդն ու ա­նեղծ բնու­թյան բա­րիք­նե­րը։
Նո­նա Շահ­նա­զա­րյա­նի հի­շո­ղու­թյուն­նե­րում, ով Ար­ցա­խում էր ա­մուս­նու ու­ղեկ­ցու­թյամբ, դեռևս վառ է պա­պի­կի տան ա­մեն մի ան­կյու­նը։ Փոքր ժա­մա­նակ հա­ճախ էին գյու­ղում լի­նում, գնում Սու­մանց աղ­բյուր, Հռիփ­սի­մեի կտուր, հա­վա­քում բնու­թյան պարգևած բա­րիք­նե­րը՝ մոշ, հոն, ուրց...

-Այդ տա­րի­նե­րին կյանքն այս­տեղ շատ կեն­սու­նակ էր, աշ­խու­ժու­թյուն էր տի­րում ա­մե­նուր։ Այս­տեղ թութ էինք թափ տա­լիս, այս­տեղ դո­շաբ ե­փում։ Իսկ ա­հա այս­տեղ վայր եմ ըն­կել և ցա­վը հի­մա էլ եմ զգում, ցավ այն բա­նի հա­մար, որ այս աս­տի­ճան­նե­րը, որ­տե­ղով իմ նախ­նի­ներն են քայ­լել, այժմ խո­տա­ծածկ են։ Այս ա­մե­նը տես­նե­լով, սիրտս մղկ­տում է։ Ու ես մեծ մու­րազ ու­նեմ՝ պա­պե­նա­կան տունս վե­րա­կանգ­նել։ Պատ­կե­րաց­նում եմ հայրս ոնց կու­րա­խա­նար, ի­մա­նա­լով որ հայ­րա­կան օ­ջա­խի ծու­խը կր­կին վեր է բարձ­րա­նում,- ա­սում է Նո­նան ու հա­վե­լում, որ սա իր 3-րդ այցն է Ար­ցախ։ Ա­ռա­ջին ան­գամ հետ­պա­տե­րազ­մյան Ար­ցա­խում ե­ղել է 2001-ին, ա­պա 2013-ին։ Այս ան­գամ հս­տակ նպա­տա­կով է այս­տեղ՝ վե­րա­կանգ­նել պա­պա­կան տու­նը։

Բուե­նոս Այ­րես-Կրաս­նո­դար-Ար­ցախ. Հայ­րե­նիք հաս­նե­լու հա­մար եր­կար ճա­նա­պարհ է ան­ցել Կա­րի­նե Գրի­գո­րյանն իր որ­դու հետ:
-Սր­տի ան­հուն թր­թի­ռով եմ կանգ­նած այս հե­րո­սա­կան հո­ղի վրա, և շուրջս ա­մեն ինչ խոր­հր­դա­վոր է։ Ի­հար­կե, ցա­վա­լի է այս ա­վե­րակ­նե­րը տես­նե­լը, սա­կայն ու­րախ եմ, որ իմ պա­պե­րի հո­ղի վրա եմ: Զգա­ցո­ղու­թյուն­ներս խառն են. մի կող­մից ու­րախ եմ, որ գո­նե այս պա­տե­րը կան, որ այս­տեղ հա­յեր են ապ­րում ու այս տա­րածք­ներն այժմ էլ գտն­վում են հու­սա­լի ձեռ­քե­րում։ Ու­րախ եմ, որ այս­տեղ ինձ հետ են իմ ըն­կեր­նե­րը, իմ տղան, ով և ժա­ռան­գոր­դը կհան­դի­սա­նա այս ա­մե­նի։ Լիա­հույս եմ, որ մեզ կհա­ջող­վի վե­րա­կանգ­նել իմ նախ­նի­նե­րը տու­նը։ Իսկ դա­տե­լով տան ա­մուր հիմ­քից, միան­գա­մայն հաս­կա­նա­լի է դառ­նում, որ պա­պիկս ո­չինչ չի խնա­յել ա­մուր տուն կա­ռու­ցե­լու հա­մար։

Ես իմ Հայ­րե­նի­քում եմ, իմ տա­նը, ու չկա ա­վե­լի ուժ­գին զգա­ցո­ղու­թյուն, քան ի­մա­նալ, որ դու քո տանն ես, շր­ջա­պատ­ված սի­րե­լի­նե­րով։ Լիա­հույս ու վս­տահ եմ, որ ես այս­տեղ եմ ապ­րե­լու։ Ու տա Աստ­ված, որ­պես­զի այս­տեղ ապ­րեն նաև իմ թոռ­նե­րը...,- հուզ­մուն­քը մի կերպ թաքց­նե­լով ա­սում է Կա­րի­նեն։
Հան­դի­պե­լով նման մարդ­կանց, մեկ ան­գամ ևս հա­մոզ­վում ես, որ ինչ­քան էլ մարդ ապ­րի, ա­րա­րի օ­տար ա­փե­րում, միևնույն է` նրա սիրտն ու հո­գին Հայ­րե­նի­քում են։ Թող կա­րոտն առ Հայ­րե­նիք եր­բեք չմա­րի նրանց սր­տե­րում, թող միշտ հի­շեն և օ­րե­րից մի օր վե­րա­դառ­նան։ Քան­զի օ­տա­րի հո­ղը Հայ­րե­նիք չի դառ­նա, այն­տեղ միայն ներ­կան է, իսկ ան­ցյալն ու ա­պա­գան` Հայ­րե­նի­քում: