comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ է կա­տա­րել հան­րա­պե­տու­թյու­նում՝ մսամ­թեր­քի շու­կա­յում (խո­զի, տա­վա­րի, ոչ­խա­րի միս) ի­րա­կա­նաց­ված շր­ջա­նա­ռու­թյան վե­րա­բե­րյալ։ Կա­ռույ­ցի տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բաժ­նի պետ Սեր­գեյ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ի­րա­զեկ­մամբ՝ Հանձ­նա­ժո­ղո­վը մսամ­թեր­քի վե­րոն­շյալ տե­սակ­նե­րի ներ­մուծ­մամբ, տե­ղա­կան ար­տադ­րու­թյամբ և ի­րաց­մամբ զբաղ­վող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի, գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րից, ինչ­պես նաև ԱՀ ֆի­նանս­նե­րի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րից հա­վա­քագ­րել է տե­ղե­կատ­վու­թյուն՝ 2018 թվա­կա­նի ըն­թաց­քում մսամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տում ի­րա­կա­նաց­րած գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ։

Տվյալ ո­լոր­տի վե­րա­բե­րյալ ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար օգ­տա­գործ­վել են նաև ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան տվյալ­նե­րը:
Աշ­խա­րագ­րա­կան տա­րածքն ընդ­գր­կել է ամ­բողջ հան­րա­պե­տու­թյու­նը, իսկ ապ­րան­քա­տե­սա­կա­յին սահ­ման է հա­մար­վել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ի­րաց­վող հա­մա­պա­տաս­խան մսամ­թեր­քի ամ­բողջ տե­սա­կա­նին։
Ու­սում­նա­սի­րու­թյան ըն­թաց­քում դի­տարկ­վել են տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի ի­րաց­ման տե­սա­կա­րար կշիռ­նե­րը՝ 2018 թվա­կա­նին ներ­մուծ­ված, ար­տադր­ված և ի­րաց­ված խո­զի մսի ընդ­հա­նուր ծա­վա­լի մեջ: Մաս­նա­վո­րա­պես՝ հա­մա­ձայն ձեռք բեր­ված տվյալ­նե­րի և վեր­լու­ծու­թյուն­նե­րի, նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում խո­զի միս ապ­րան­քա­յին շու­կա­յում 55 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ԱՀ տա­րածք է ներ­մուծ­վել 69,7 տոն­նա խո­զի միս, ո­րից 18,0 տոն­նան օգ­տա­գործ­վել է վե­րամ­շակ­ման հա­մար, իսկ մնա­ցած 51,7 տոն­նան, ո­րը կազ­մում է ընդ­հա­նուր շու­կա­յի ի­րաց­ման 1 տո­կո­սը, ի­րաց­վել է շու­կա­յում: Մնա­ցած 99 տո­կո­սը կամ 5383,3 տոն­նան ար­տադր­վել է գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի կող­մից:

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում 2018 թվա­կա­նի ըն­թաց­քում ներ­մուծ­ված և ար­տադր­ված խո­զի մսի ծա­վալ­նե­րը ըն­դուն­վել են որ­պես ի­րա­ցում, ո­րի ընդ­հա­նուր ծա­վա­լը կազ­մել է 5 435 տոն­նա:
Ի­րաց­ման կա­ռուց­ված­քում ա­ռա­վել մեծ մաս­նա­բա­ժին ու­նեն ՙԷ­լիտ գրուպ՚ ՍՊԸ-ն՝ 0,29 տո­կոս, Ա­վա­նե­սյան Է­րիկ ԱՁ-ն՝ 0,17 տո­կոս և Զա­քա­րյան Ա­րա­յիկ ԱՁ-ն՝ 0,13 տո­կոս, ո­րոնց ընդ­հա­նուր ի­րաց­ման ծա­վա­լը կազ­մել է ո­լոր­տի 0,59 տո­կո­սը:
Դի­տարկ­վել է նաև ո­լոր­տի ար­տադ­րու­թյան կա­ռուց­վածքն ըստ շր­ջան­նե­րի: Խո­զի մսի ար­տադ­րու­թյան կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար է Մար­տու­նու շր­ջա­նը, ո­րի մաս­նա­բա­ժի­նը կազ­մել է 25 տո­կոս։

Տա­վա­րի միս ապ­րան­քա­յին շու­կա­յում 35 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ԱՀ տա­րածք ներ­մուծ­վել է 168,2 տոն­նա տա­վա­րի միս, ո­րից 62,3 տոն­նան օգ­տա­գործ­վել է վե­րամ­շակ­ման հա­մար, իսկ մնա­ցած 105,9 տոն­նան, ո­րը կազ­մում է ընդ­հա­նուր ի­րաց­ման կա­ռուց­ված­քի 1,7 տո­կո­սը, ի­րաց­վել է շու­կա­յում: Մնա­ցած 98,3 տո­կո­սը կամ 5989,1 տոն­նան, ար­տադր­վել է գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի կող­մից։
ԱՀ-ում տա­վա­րի մսի ի­րաց­ման ընդ­հա­նուր ծա­վա­լը 2018 թվա­կա­նի ըն­թաց­քում կազ­մել է 5989,1 տոն­նա:

Ի­րաց­ման կա­ռուց­ված­քում ա­ռա­վել մեծ մաս­նա­բա­ժին ու­նեն ՙԷ­լիտ գրուպ՚ ՍՊԸ-ն՝ 1,6 տո­կոս, Բա­բա­յան Լյո­վա ԱՁ-ն՝ 0,13 տո­կոս և Հա­րու­թյու­նյան Վի­տա­լի ԱՁ-ն՝ 0,10 տո­կոս, ո­րոնց ընդ­հա­նուր ի­րաց­ման ծա­վա­լը կազ­մել է ո­լոր­տի 1,83 տո­կո­սը:
Ըստ շր­ջան­նե­րի ո­լոր­տի ար­տադ­րու­թյան կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար է Քա­շա­թա­ղի շր­ջա­նը, ո­րի մաս­նա­բա­ժի­նը կազ­մել է 22,6 տո­կոս։
Ոչ­խա­րի միս ապ­րան­քա­յին շու­կա­յում 6 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ԱՀ տա­րածք ներ­մուծ­վել է 1,1 տոն­նա ոչ­խա­րի միս, ո­րը կազ­մում է ընդ­հա­նուր շու­կա­յի ի­րաց­ման 0,1 տո­կո­սը: Մնա­ցած 99.9 տո­կո­սը կամ 1149,2 տոն­նան ար­տադր­վել է գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի կող­մից։

Ի­րաց­ման ընդ­հա­նուր ծա­վա­լը 2018 թվա­կա­նի ըն­թաց­քում կազ­մել է 1150,3 տոն­նա, իսկ ի­րաց­ման կա­ռուց­ված­քում ա­ռա­վել մեծ մաս­նա­բա­ժին ու­նեն ՙԷ­լիտ գրուպ՚ ՍՊԸ-ն՝ 1.1 տո­կոս, Բեգ­լա­րյան Լե­նա ՝ 0,103 տո­կոս և Ար­տա­շյան Ար­տա­շես ՝ 0,095 տո­կոս, ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րը, ո­րոնց ընդ­հա­նուր ի­րաց­ման ծա­վա­լը կազ­մել է ո­լոր­տի 1.3 տո­կո­սը:
Ըստ շր­ջան­նե­րի՝ ո­լոր­տի ար­տադ­րու­թյան կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար է Քա­շա­թա­ղի շր­ջա­նը, ո­րի մաս­նա­բա­ժի­նը կազ­մել է 34,5 տո­կոս։
Ու­սում­նա­սի­րու­թյան ըն­թաց­քում անդ­րա­դարձ է կա­տար­վել շու­կա­յի գնա­գո­յաց­ման մե­խա­նիզմ­նե­րին, ինչ­պես նաև ման­րա­ծախ առևտրի ո­լոր­տին: Ար­դյուն­քում պարզ­վել է, որ մսամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ման­րա­ծախ ի­րաց­ման ո­լոր­տում գոր­ծող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րը հիմ­նա­կա­նում գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րից ձեռք են բե­րում և վե­րա­վա­ճա­ռում մսամ­թեր­քը՝ կի­րա­ռե­լով մի­ջի­նում 12-15 տո­կոս վե­րա­դիր:

Մսամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տում հիմ­նա­կա­նում ի­րաց­վում է տե­ղա­կա­նը, այդ իսկ պատ­ճա­ռով գնե­րը ձևա­վոր­վում են ներ­քին շու­կա­նե­րում՝ բա­ցա­ռա­պես ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի հի­ման վրա (հաշ­վի առ­նե­լով խո­շոր սու­բյեկտ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը)։
Մսամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տում ձևա­վոր­ված ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կի ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քում Հանձ­նա­ժո­ղո­վը ե­կավ այն եզ­րա­կա­ցու­թյան, որ խո­զի միս, տա­վա­րի միս և ոչ­խա­րի միս ապ­րան­քա­յին շու­կա­նե­րը ու­նեն ցածր կենտ­րո­նաց­վա­ծու­թյան աս­տի­ճան, որ­տեղ բա­ցա­կա­յում են շու­կա­յի վրա միա­կող­մա­նի ազ­դե­լու հն­րա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցող, գե­րիշ­խող դիրք զբա­ղեց­նող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­ներ: Բա­ցի այդ, ո­լոր­տի ի­րաց­ման կա­ռուց­ված­քի դի­տար­կում­նե­րը ցույց են տվել, որ ո­լոր­տը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ բա­ժին է հաս­նում գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րին:
Ինչ վե­րա­բե­րում է գնի և գնա­գո­յաց­ման մե­խա­նիզմ­նե­րին, դրանց ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տվել, որ դի­տարկ­ված մսամ­թեր­քի տե­սակ­նե­րի գնե­րը ձևա­վոր­վում են բա­ցա­ռա­պես ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի հա­րա­բե­րակ­ցու­թյան ար­դյուն­քում, իսկ գնի վրա միա­կող­մա­նի ազ­դե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը բա­ցառվում է, քա­նի որ ո­լոր­տում չկան խո­շոր ի­րաց­նող­ներ։