comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
"ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ" ԱՌԱՎԵԼ ԲԱՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

"ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ" ԱՌԱՎԵԼ ԲԱՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Ինչ­պես հայտ­նի է, բո­լո­րո­վին վեր­ջերս ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ըն­կե­րու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ ու­նի մա­մու­լի խոս­նակ` ի դեմս հայտ­նի լրագ­րող Ար­թուր Գրի­գո­րյա­նի: Մա­մու­լի խոս­նա­կի նշա­նա­կու­մը ըն­կե­րու­թյան նոր, ա­ռա­վել թա­փան­ցիկ, բաց, մե­դիա­յի և հան­րու­թյան հա­մար հա­սա­նե­լի քա­ղա­քա­կա­նու­թյան մաս է կազ­մում:

Օ­գոս­տո­սի 19-ին նոր մա­մու­լի խոս­նա­կը նա­խա­ձեռ­նեց հան­դի­պում ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: Հան­դի­պու­մը ճա­նա­չո­ղա­կան էր. նպա­տա­կը ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ առ­կա հար­ցե­րին, ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րին ծա­նո­թա­նալն էր, հե­տա­գա փոխ­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­մը:
ՙՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ ղե­կա­վա­րու­թյան հետ աշ­խա­տան­քն սկ­սե­լու հենց սկզ­բից մենք պայ­մա­նա­վո­րել ենք, որ պետք է ձգ­տենք ա­ռա­վե­լա­գույն թա­փան­ցիկ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցել հա­սա­րա­կու­թյան և մե­դիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, և սա մեր ա­ռա­ջին քայլն էր,- ա­սաց Ա. Գրի­գո­րյա­նը: -Մենք ցան­կու­թյուն ու­նենք լսել ձեզ ոչ պաշ­տո­նա­կան մի­ջա­վայ­րում, տե­ղե­կա­նալ ձեր դի­տար­կում­նե­րին և՜ որ­պես լրագ­րող, և՜ որ­պես ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ բա­ժա­նորդ­ներ, բնա­կա­նա­բար, դրանք հե­տա­գա­յում հաշ­վի առ­նե­լու և մեր աշ­խա­տան­քն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով՚։

Հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վել են առ­կա խն­դիր­նե­րը, դժ­գո­հու­թյուն­նե­րը, որ կան հան­րու­թյան մեջ կա­պի ո­լոր­տի խն­դիր­նե­րի, սա­կագ­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ: Հն­չել են նաև ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, ո­րոնք, ինչ­պես ար­տա­հայտ­վեց ին­քը` մա­մու­լի խոս­նա­կը, նո­րու­թյուն չեն, դրանց մի մասն ըն­դու­նե­լի է: Բայց կան նաև հար­ցեր, ո­րոնք ըն­դա­մե­նը տե­ղե­կաց­վա­ծու­թյան պա­կա­սի ար­դյունք են: Նա պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց բաց լի­նել ցան­կա­ցած քն­նարկ­ման հա­մար` կապ­ված ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան հետ և ա­րագ ար­ձա­գան­քել ա­ռա­ջա­ցող հար­ցե­րին:
ՙՓոր­ձե­լու եմ ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի այդ տե­ղե­կատ­վա­կան բա­ցը լրաց­վի, և ին­ֆոր­մա­ցիան, ի­հար­կե, բա­ցա­ռու­թյամբ գաղտ­նիու­թյան տար­րեր պա­րու­նա­կող, հնա­րա­վո­րինս հա­սա­նե­լի լի­նի հան­րու­թյա­նը՚,-ա­սաց նա, հա­վե­լե­լով, որ հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյան ո­լոր­տի մա­սին խո­սե­լիս, հատ­կա­պես Ար­ցա­խի քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում, երբ յու­րա­քան­չյուր վրի­պակ կամ հն­չեց­ված թիվ կա­րող է լուրջ վնաս տալ անվ­տան­գու­թյա­նը` դառ­նա­լով վեր­լու­ծու­թյան նյութ հա­կա­ռա­կոր­դի հա­մար, պետք է չա­փա­զանց զգույշ լի­նել:

Ինչ վե­րա­բե­րում է խն­դիր­նե­րին, հատ­կա­պես կա­պի ո­րա­կին առ­նչ­վող, ըստ նրա, նա­խա­տես­վում է ար­դիա­կա­նաց­նել ո­լոր­տը, և այդ մա­սին ար­դեն հայ­տա­րար­վել է ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րու­թյան կող­մից:
ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ կող­մից հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման ծրագ­րե­րը տե­ղի են ու­նե­նա­լու եր­կու փու­լով, աշ­խա­տանք­ներն ար­դեն ըն­թաց­քի մեջ են։ Նա փա­կագ­ծե­րը ժա­մա­նա­կից շուտ չցան­կա­ցավ բա­ցել, միայն նշեց, որ այդ ա­մե­նի հետևում ծանր աշ­խա­տանք կա, լուրջ ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ են կա­տար­վում: Նա­խա­տես­վում է հա­ջորդ տա­րի լրի­վու­թյամբ ա­վար­տել ծրա­գի­րը։ Ա­ռա­ջին փուլը 3G սար­քա­վո­րում­նե­րի ար­դիա­կա­նա­ցումն է, ո­րը կի­րա­կա­նաց­վի մինչև հա­ջորդ տար­վա երկ­րորդ ե­ռամ­սյա­կի սկիզ­բը, ո­րից հե­տո կսկս­վեն ընդ­լայն­ման աշ­խա­տանք­նե­րը` ծած­կույ­թը մե­ծաց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Դրանք կընդ­գր­կեն հիմ­նա­կան՝ հա­րա­վա­յին և հյու­սի­սա­յին մայ­րու­ղի­նե­րը, ո­րոնք Արցախը կա­պում են Հա­յաս­տա­նին, ինչ­պես նաև ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյան ներ­հան­րա­պե­տա­կան ճա­նա­պարհ­ներն ու բնա­կա­վայ­րե­րը։ Բնա­կա­նա­բար մեծ չա­փով կա­վե­լաց­վի նաև թո­ղու­նա­կու­թյու­նը, ո­րը հա­մադ­րե­լի կլի­նի հա­յաս­տա­նյան օ­պե­րա­տոր­նե­րի թո­ղու­նա­կու­թյան հետ և բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի լուծ­ման ու դժ­գո­հու­թյուն­նե­րի վե­րաց­ման հիմք կհան­դի­սա­նա։