comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՋՐԻ ԽՆ­ԴԻՐ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՋՐԻ ԽՆ­ԴԻՐ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏՈՒՄ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Պար­զա­բա­նում­ներ "Ջր­մուղ-կո­յու­ղի" ՓԲԸ տնօ­րեն Մար­տիկ Հայ­րա­պե­տյա­նից

-Պրն Հայ­րա­պե­տյան, վեր­ջին օ­րե­րին մայ­րա­քա­ղա­քի ջրա­մա­տա­կա­րա­րումն ի­րա­կա­նաց­վում է խիստ ան­կա­նոն կեր­պով, մի շարք թա­ղա­մա­սե­րում կա­տա­րյալ կաթ­վա­ծա­հար վի­ճակ է, մար­դիկ վե­րա­դար­ձել են աղ­բյուր­նե­րից ջուր կրե­լու հին ժա­մա­նակ­նե­րին: Թվում է, շուրջ յոթ տա­րի ա­ռաջ շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­ման ան­ցած Ստե­փա­նա­կեր­տը նման խնդ­րի առջև չպի­տի կանգ­ներ, մա­նա­վանդ որ, որ­պես ջրա­մա­տա­կա­րա­րում ի­րա­կա­նաց­նող ըն­կե­րու­թյան պա­տաս­խա­նա­տու, Դուք երբևէ սպա­ռող­նե­րին հաս­նող ջրի պա­շար­նե­րի նվազ­ման մա­սին ան­հան­գս­տու­թյուն չեք հայտ­նել: Ին­չո՞ւ նման խն­դիր ա­ռա­ջա­ցավ:

-Այն, որ օ­գոս­տո­սին մենք ու­նե­նում ենք ջրի պա­կաս, նո­րու­թյուն չէ, ա­սեմ, որ ա­մե­նաջ­րա­սա­կավ ա­մառ­նե­րը մեզ հա­մար ե­ղել են 2014-15թթ.: Հա­ջոր­դող տա­րի­նե­րին ևս մենք ու­նե­ցանք անձրևա­զուրկ ա­մա­ռա­յին ա­միս­ներ, սա­կայն աշ­խա­տել ենք այն­պես ա­նել, եր­բեք մեր քա­ղա­քի բնակ­չու­թյու­նը ջրի խն­դիր չու­նե­նա: Այս ամ­ռա­նը մենք ու­նե­ցանք շղ­թա­յա­կան  վթար­նե­րի ի­րա­վի­ճակ: Ել­նե­լով նա­խորդ տա­րի­նե­րի փոր­ձից՝ մենք հնա­րա­վո­րինս ձգ­տել ենք օր­վա կար­գա­վոր­վող ջրամ­բար­նե­րում պա­հես­տա­վոր­ված ջուրն ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել: Աշ­խա­տել ենք կա­նո­նա­վոր­ված գրա­ֆի­կով՝  բո­լոր գո­տի­նե­րում ջրա­մա­տա­կա­րա­րում ա­պա­հո­վել գո­նե ա­ռա­վո­տյան և ե­րե­կո­յան ժա­մե­րին, երբ ջրօգ­տա­գոր­ծումն ա­ռա­վել ին­տեն­սիվ է լի­նում: Այդ օ­րե­րին մեր կար­գա­վոր­վող ջրամ­բար­նե­րում  1000 խոր.մ-ի չա­փով  ջրի քա­նակ կար, որ­տե­ղից այն ինք­նա­հոս կեր­պով պետք է մա­տա­կա­րար­վեր բնակ­չու­թյա­նը: Խն­դիրն այն է, որ ջրի ան­բա­վա­րար քա­նա­կի ու ցածր ճնշ­ման պատ­ճա­ռով այն ջրա­տար գծե­րում էր մնում: Մենք ջրի պա­շար­նե­րի սա­կա­վու­թյան խն­դիր ա­ռա­ջին ան­գամ չէ, որ ու­նենք, սա­կայն բնակ­չու­թյունն այն եր­բեք չի զգա­ցել, քա­նի որ գի­շեր­վա ըն­թաց­քում մա­կերևույ­թա­յին և խոր­քա­յին ջրե­րի ամ­բար­մամբ թույլ չենք տվել որևէ ան­կա­նո­նու­թյուն: Օ­գոս­տո­սի 21-ի գի­շե­րը է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի շուրջ 5-ժա­մյա ան­ջա­տում է տե­ղի ու­նե­ցել, ին­չը մեր ըն­կե­րու­թյան աշ­խա­տանք­նե­րի հա­մար լուրջ հար­ված դար­ձավ: Նշեմ, որ այ­սօր­վա դրու­թյամբ մայ­րա­քա­ղա­քի ջրա­մա­տա­կա­րար­ման 70 տո­կոսն ի­րա­կա­նաց­վում է ըն­դեր­քա­յին ջրե­րի հաշ­վին՝ այ­սինքն` է­լեկտ­րա­կան պոմ­պե­րի օգ­նու­թյամբ: Ար­տե­զյան­նե­րի ան­գոր­ծու­թյան պայ­ման­նե­րում մենք ստիպ­ված էինք ծախ­սել պա­հես­տա­վոր­ված ջու­րը: Ար­տադր­ված ջուրն ա­նընդ­հատ թափ­վում է ջրամ­բար, ո­րի պա­հես­տա­յին պա­շա­րի ան­բա­վա­րա­րու­թյու­նը ին­տեն­սիվ ջրա­ծախ­սի պայ­ման­նե­րում ջրա­մա­տա­կա­րար­ման տա­տա­նում­ներ է ա­ռա­ջաց­նում, ին­չը բնակ­չու­թյու­նը բնա­կա­նա­բար զգում է: Լեփ-լե­ցուն ջրամ­բար­ներ ու­նե­նա­լու հա­մար պետք էր մի քա­նի օր դա­դա­րեց­նել ջրա­մա­տա­կա­րա­րու­մը, ինչն ա­մա­ռա­յին տա­պին որևէ կերպ ար­դա­րաց­նելն անհ­նար էր:

-Նա­խա­գա­հի նս­տա­վայ­րում խնդ­րի շուրջ հրա­վիր­ված խոր­հր­դակ­ցու­թյու­նում ի՞նչ լու­ծում եք ա­ռա­ջար­կել դուք:
-Մենք ա­ռա­ջար­կել ենք ջրի դե­բիտ­ներն ա­վե­լաց­նել, ընդ­գր­կել մայ­րա­քա­ղա­քում առ­կա մաս­նա­վոր ար­տե­զյան­նե­րը: Ար­դեն հան­դի­պել ենք այդ ըն­կե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ, նրանք պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել միա­նալ տար­վող աշ­խա­տանք­նե­րին: Այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներն ար­դեն ա­վարտ­ված են, և այդ գծե­րը միաց­վել են ընդ­հա­նուր հա­մա­կար­գին: Սա ևս կօգ­նի, որ­պես­զի որ­քան հնա­րա­վոր է` ա­րագ վե­րա­դառ­նանք շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­մա­նը:

-Ին­չո՞ւ բնակ­չու­թյան շր­ջա­նում ծայ­րա­հե­ղու­թյան հաս­նող դժ­գո­հու­թյուն­նե­րը մեղ­մե­լու և սպա­ռող­նե­րի նե­րո­ղամ­տու­թյու­նը հայ­ցե­լու հա­մար սպաս­վող ջրան­ջա­տում­նե­րի մա­սին ձեր ըն­կե­րու­թյու­նը սպա­ռող­նե­րին չի տե­ղե­կաց­րել, հան­դես չի ե­կել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը պար­զա­բա­նող հայ­տա­րա­րու­թյամբ:
- Մենք նման հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծել էինք Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ՝ ակն­կա­լե­լով, որ մեր բնա­կիչ­ներն ըմ­բռ­նու­մով կմո­տե­նան ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին, իսկ մենք էլ մեր հեր­թին ջրի ար­դյու­նա­վետ վե­րա­բաշխ­ման մի­ջո­ցով կձգ­տենք նվա­զա­գույ­նի հասց­նել սպա­ռող­նե­րին պատ­ճառ­վող կեն­ցա­ղա­յին ան­հար­մա­րու­թյուն­նե­րը: Ցա­վոք, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ե­ղան ան­տե­ղյակ մարդ­կանց կող­մից ի­րա­վի­ճա­կը սե­փա­կան տե­սան­կյու­նից բա­ցատ­րող ան­հե­թեթ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնց ես ա­վե­լորդ եմ հա­մա­րում անդ­րա­դառ­նալ:

-Դուք նշե­ցիք որ­պես հիմ­նա­կան պատ­ճառ հո­սան­քազր­կում­նե­րը, իսկ տևա­կան ե­րա՞շ­տը, բա­ցի այդ, սպա­ռող­ներն ա­ռա­ջա­ցած ի­րա­վի­ճա­կում պատ­ճառ են հա­մա­րում նաև ջրե­րի կա­ռա­վար­ման ո­լոր­տում առ­կա խն­դիր­ներն ու մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րի ա­պօ­րի­նու­թյուն­ներն ու չա­րա­շա­հում­նե­րը:
- Այս ո­լոր­տում ես տա­րի­նե­րի փորձ ու­նեմ և այ­սօր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում պատ­ճառ­նե­րից եմ հա­մա­րում ՙԿՈ­ՆԻ­ՖԱ- 2019՚ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան և Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի մեկ­նար­կի օ­րե­րին հյու­րե­րի մեծ հոսքն ու ջրի ան­նա­խա­դեպ ծախ­սը: Չնա­յած այս տա­րի տե­ղում­նե­րի քա­նակն ա­վե­լի բար­վոք էր, քան ան­նա­խա­դեպ ե­րաշ­տով հայտ­նի 2015թ., այ­նուա­մե­նայ­նիվ, Մեղ­րա­գե­տից և Վա­րա­րակ­նից մայ­րա­քա­ղաք հաս­նող ջրի նման նվազ քա­նակ չի ե­ղել: Նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ մոտ 10 լիտր վայր­կյա­նի տար­բե­րու­թյուն մենք ու­նենք գե­տե­րի ջրի գո­լոր­շիաց­ման ծա­վա­լի ա­ճի ար­դյուն­քում:

-Ար­դյոք հնա­րա­վոր չէ՞ պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նել մա­կերևույ­թա­յին և ստո­րերկ­րյա ջրե­րի քա­նա­կի փոր­ձաքն­նու­թյուն, կան­խա­տե­սել հնա­րա­վոր ռիս­կե­րը նման խնդ­րի չբախ­վե­լու հա­մար:
-ՙՋր­մուղ-կո­յու­ղին՚ փոր­ձաքն­նա­կան ծա­ռա­յու­թյան հնա­րա­վո­րու­թյուն և գոր­ծա­ռույթ չու­նի: Մենք հիմն­վում ենք ան­ցած տա­րի­նե­րին ա­ռա­ջա­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու մեր փոր­ձի վրա ու ըստ այդմ փոր­ձում լու­ծել ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րը:

-Մայ­րա­քա­ղա­քի ո՞ր թա­ղա­մա­սե­րում են ա­վե­լի սուր զգում ջրի խն­դի­րը և ին­չո՞ւ:
-Ա­վե­լի շատ խն­դիր­ներ ու­նեինք 10-րդ և 9-րդ գո­տի­նե­րում, հե­տո դրանց միա­ցան 4-րդ, 5-րդ գո­տի­նե­րը: Երկ­րորդ ֆիլտր կա­յա­նը սնու­ցում է միայն Մեղ­րա­գե­տը, իսկ թվար­կած գո­տի­նե­րը ջուր ստա­նում են այդ կա­յա­նից: 10-րդ գո­տին հիմ­նա­կա­նում մա­տա­կա­րար­վում է ա­ռա­ջին ֆիլտր կա­յա­նից և ար­տե­զյան հո­րե­րից: Մայ­րա­քա­ղա­քի Ար­ցախ թա­ղա­մա­սի բարձր հար­կե­րում դեռևս խն­դիր­ներ ու­նենք: Կար­ծում եմ, դժ­վա­րու­թյուն­նե­րը կշա­րու­նակ­վեն 7-րդ գո­տում՝ Հին Ար­մե­նա­վա­նում, որ­տեղ ստիպ­ված կլի­նենք անց­նել գրա­ֆի­կով ջրա­մա­տա­կա­րար­ման: Մենք հասց­նում ենք նաև հր­շեջ մե­քե­նա­նե­րով ջուր մա­տա­կա­րա­րել ա­ռա­վել շատ ջրան­ջա­տում­ներ ու­նե­ցող թա­ղա­մա­սե­րի բնա­կիչ­նե­րին:

-Ե՞րբ վերջ­նա­կա­նա­պես կհա­ջող­վի վե­րա­կանգ­նել շուր­ջօ­րյա կա­նո­նա­վոր ջրա­մա­տա­կա­րա­րու­մը:
- Նա­խա­գա­հի կող­մից մենք ստա­ցել ենք կոնկ­րետ հանձ­նա­րա­րա­կան­ներ և ա­մեն ինչ ա­նում ենք աշ­խա­տան­քա­յին նոր­մալ հու­նին վե­րա­դառ­նա­լու հա­մար: Կր­կին հայ­ցում եմ մայ­րա­քա­ղա­քի բնակ­չու­թյան նե­րո­ղամ­տու­թյու­նը ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մար: Մո­տա­կա եր­կու օր­վա ըն­թաց­քում մեր սպա­ռող­ներն ար­դեն կզ­գան կա­նո­նա­վոր ջրա­մա­տա­կա­րա­րու­մը վե­րա­կանգ­նե­լու ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քը: Աշ­խա­տում ենք շուր­ջօ­րյա ռե­ժի­մով, քա­ղա­քա­պե­տա­րա­նում ստեղծ­ված է շտաբ, գոր­ծում է թեժ գիծ: Մենք գի­շե­րա­յին ջրան­ջա­տում­ներ ենք ի­րա­կա­նաց­րել գրե­թե ողջ գո­տի­նե­րում՝ հա­վաք­ված ջրի պա­շար­նե­րը ստու­գե­լու և օր­վա ըն­թաց­քում մա­տա­կա­րա­րե­լու հա­մար: Պարզ­վել է, որ 10-12 ժա­մում ամ­բար­ված ջու­րը բա­վա­րար չէ ան­գամ գրա­ֆի­կով ջուր մա­տա­կա­րա­րե­լու հա­մար: Նո­րից եմ կրկ­նում, մենք այ­սօր բնա­կան կամ ար­հես­տա­կան ճա­նա­պար­հով միա­վոր ժա­մա­նա­կում ստաց­վող ջրի ծա­վա­լի, այ­սինքն` դե­բի­տի ա­վե­լաց­ման խն­դիր ու­նենք և այս ուղ­ղու­թյամբ լուրջ ա­նե­լիք­ներ ու­նենք: