comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

Մար­տու­նի քա­ղա­քի նոր թա­ղա­մա­սում շա­րու­նակ­վում է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, որն ի­րա­կա­նաց­նում է ՙՖեր­զիտ՚ ՍՊԸ-ն: Ըն­կե­րու­թյան տնօ­րեն Ար­թուր Խա­չատ­րյա­նի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ բնա­կե­լի նոր թա­ղա­մա­սի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ընդ­գր­կում են քա­ռա­հարկ չորս շենք՝ 92 բնա­կա­րա­նով, ո­րոն­ցից 56-ը՝ ե­րեք, 36-ը՝ չորս­սե­նյա­կա­նոց են։ Բնա­կա­րան­նե­րը կտ­րա­մադր­վեն սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րի և հի­փո­թե­քա­յին մատ­չե­լի պայ­ման­նե­րով՝ ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին։

Նոր բազ­մաբ­նա­կա­րան թա­ղա­մա­սի ա­ռա­ջին փու­լի շի­նաշ­խա­տանք­ներն սկս­վել են 2014թ. փետր­վա­րի 14-ին։ Ներ­կա­յումս ծրա­գի­րը գտն­վում է ա­վարտ­ման փու­լում։ Ի­րա­կա­նաց­վում են բա­րե­կարգ­ման և ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներ, ո­րոնք նույն­պես շու­տով կհասց­վեն ա­վար­տին։
Նշ­ված և նա­խորդ՝ ար­դեն շա­հա­գործ­ման հան­ձն­ված շեն­քե­րը կա­ռուց­վել են ժա­մա­նա­կա­կից ֆրան­սիա­կան ո­ճով, կա­տար­վել են ո­րո­շա­կի նո­րա­մու­ծու­թյուն­ներ, բնա­կա­րան­նե­րում խո­հա­նո­ցի հատ­վա­ծը միաց­վել է ընդ­հա­նուր հյու­րա­սե­նյա­կին: Թա­ղա­մա­սում նա­խա­տես­ված են հա­սա­րա­կա­կան նշա­նա­կու­թյան 8 օ­բյեկտ և խա­ղահ­րա­պա­րակ։ Ի տար­բե­րու­թյուն նա­խորդ շեն­քե­րի՝ կա­ռուց­վող եր­կու շեն­քերն ու­նեն նկուղ­ներ, ո­րոնք կծա­ռա­յեն որ­պես ռմ­բա­պաս­տա­րան­ներ, իսկ մար­զա­սեր­նե­րի հա­մար հե­տա­գա­յում կծա­ռա­յեն որ­պես մար­զա­դահ­լիճ։
Օր­վա դրու­թյամբ ե­րեք շենք պատ­րաստ է, մե­կում ըն­թա­նում են տա­րած­քի բա­րե­կարգ­ման, ներ­քին ու ար­տա­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներ։ Ա. Խա­չատ­րյա­նի խոս­քով՝ շեն­քե­րից եր­կու­սը կշա­հա­գործ­վի ըն­թա­ցիկ տար­վա հոկ­տեմ­բե­րի վեր­ջին։
Շի­նա­րա­րու­թյան մեջ ընդգրկված­նե­րը (ա­վե­լի քան 60 բան­վոր) տե­ղա­ցի­ներ են։