[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՄՈ­ՏԵ­ՑՈՒՄ­ՆԵՐ ՎԵ­ՐԱԲ­ՆԱ­ԿԵՑ­ՄԱՆ ԾՐԱԳ­ՐԵ­ՐՈՒՄ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Ար­դեն ե­րեք տա­րի է` վե­րաբ­նա­կեց­ման ո­լոր­տի հա­մա­կարգ­ման գոր­ծա­ռույթն ի­րա­կա­նաց­նում է Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյու­նը: Վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում ի­րա­կա­նաց­ված ծրագ­րե­րի և սպաս­վող նո­րու­թյուն­նե­րի շուրջ է մեր հար­ցազ­րույ­ցը ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան ժո­ղովր­դագ­րու­թյան և միգ­րա­ցիա­յի վար­չու­թյան պետ Ա­րա­րատ ԲԱԽ­ՏԱ­ՄՅԱ­ՆԻ հետ:

-Պրն Բախ­տա­մյան, հայտ­նի է, որ նա­խա­րա­րու­թյան կող­մից աշ­խա­տանք­ներ են տար­վում վե­րաբ­նա­կեց­ման պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան նոր սկզ­բունք­նե­րի մշակ­ման, վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման և ի­րա­կա­նաց­ման կար­գի ու պայ­ման­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րի ի­րա­վա­կան ամ­րագր­ման հա­մար: Ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել վե­րաբ­նա­կեց­ման քա­ղա­քա­կա­նու­թյան գոր­ծըն­թացն ա­ռա­վել ակ­տի­վաց­նե­լու ուղ­ղու­թյամբ:
-Վե­րաբ­նա­կե­ցու­մը մշ­տա­պես գտն­վում է պե­տու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում և հան­դի­սա­նում է ԱՀ կա­ռա­վա­րու­թյան գե­րա­կա խն­դիր­նե­րից մե­կը: Հաս­կա­նա­լով, որ ար­տա­քին և ներ­քին գոր­ծոն­նե­րի փո­փոխ­ման պայ­ման­նե­րում վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թա­ցի ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով անհ­րա­ժեշտ է հա­մա­պա­տաս­խան ճշգր­տում­ներ մտց­նել գոր­ծող ծրագ­րե­րում, նա­խա­րա­րու­թյու­նը տևա­կան ժա­մա­նակ է, ինչ մշա­կում է վե­րաբ­նա­կեց­ման նոր նպա­տա­կա­յին ծրա­գիր: Մոտ ա­պա­գա­յում մենք գոր­ծող ի­րա­վա­կան ակ­տե­րի մեջ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու ա­ռա­ջար­կու­թյուն­ներ կներ­կա­յաց­նենք:

- Ինչ­պե՞ս է ըն­թա­նում վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թա­ցը: Ինչ­պի­սի՞ն է ո­լոր­տի վի­ճա­կագ­րա­կան պատ­կե­րը` վեր­ջին հինգ տա­րի­նե­րի ա­ռու­մով: Պե­տու­թյան կող­մից ձեռ­նարկ­վող քայ­լերն այս դաշ­տում կա­րե­լի՞ է հա­մա­կարգ­ված և հետևո­ղա­կան ան­վա­նել:
-Վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թա­ցը ԱՀ-ում սկս­վել է 1992թ. և շա­րու­նակ­վում է ա­ռայ­սօր, այն պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­րար բաղ­կա­ցու­ցիչ­նե­րից է: Ծրագ­րի ի­րա­գործ­ման հա­մար ձեռ­նարկ­վող քայ­լե­րը հա­մա­կարգ­ված և հետևո­ղա­կան են: Այս ո­լոր­տում մեր հիմ­նա­կան խն­դի­րը վե­րաբ­նա­կեց­ման հոս­քի հա­մա­կար­գու­մը, վե­րաբ­նա­կեց­վող ըն­տա­նիք­նե­րի սո­ցիա­լա­կան ու կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րի բա­րե­լա­վու­մը, յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի բնա­վոր­ման և ա­պա­գա նոր­մալ կեն­սա­պայ­ման­նե­րի ստեղ­ծումն է: Ինչ վե­րա­բե­րում է վի­ճա­կագ­րա­կան պատ­կե­րին, ա­պա կա­ռա­վա­րու­թյան 2003թ. հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ սահ­ման­ված կար­գով 2014-2018թթ. տար­բեր բնա­կա­վայ­րե­րում մշ­տա­կան բնա­կու­թյուն հաս­տա­տած 301 ըն­տա­նիք­նե­րին (1202 մարդ, ո­րից 594-ը՝ ե­րե­խա) տր­վել է վե­րաբ­նակ­չի կար­գա­վի­ճակ:

- Ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել վե­րաբ­նա­կիչ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ա­ջակ­ցու­թյան ծրագ­րում, բո­լոր վե­րաբ­նա­կիչ­նե­րի հա­մար միա­տե­սա՞կ ար­տո­նու­թյուն­ներ են նա­խա­տես­ված:
-Ինչ­պես գի­տեք, ԱՀ կա­ռա­վա­րու­թյան վե­րո­հի­շյալ ո­րոշ­մամբ հաս­տատ­վել է ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված` վե­րաբ­նա­կիչ­նե­րի և փախս­տա­կան­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գի­րը՚, ո­րի շր­ջա­նակ­նե­րում նշ­ված կար­գա­վի­ճակ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րին բնակ­պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով տրա­մադր­վել է շի­նա­նյութ, ինչ­պես նաև սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով` կա­հույք և խո­հա­նո­ցա­յին սար­քա­վո­րում­ներ: Ծրա­գի­րը կրում է շա­րու­նա­կա­կան բնույթ:
Ինչ վե­րա­բե­րում է ար­տո­նու­թյուն­նե­րին, ա­պա նշեմ, որ վե­րաբ­նա­կեց­վող ըն­տա­նիք­նե­րին (2 և ա­վե­լի շն­չից բաղ­կա­ցած ա­ճող և աշ­խա­տու­նակ ըն­տա­նիք­ներ) ար­տո­նու­թյուն­ներ տրա­մադր­վում են գոր­ծող հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված կար­գով: Ե­թե նախ­կի­նում ըն­տա­նի­քին փոխ­հա­տուց­վում էր նրանց տե­ղա­փոխ­ման ծախ­սե­րը, ի­րենց սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին կա­րիք­նե­րը հո­գա­լու, տե­ղում հնա­րա­վո­րինս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում բնա­վոր­վե­լու միան­վագ գու­մար­ներ, ա­պա այ­սօր վե­րաբ­նա­կեց­վող ըն­տա­նիք­նե­րի հա­մար նա­խա­տես­ված է ար­տո­նյալ բյու­ջե­տա­յին վարկ` գոր­ծա­րար նա­խա­ձեռ­նու­թյամբ սե­փա­կան մանր տն­տե­սու­թյու­նը գոր­ծար­կե­լու նպա­տա­կով: Ծրագ­րով յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի, կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման հա­մա­ձայն, 10 տար­վա օգ­տա­գործ­ման ի­րա­վուն­քով տրա­մադր­վում է ան­հա­տա­կան տուն կամ բնա­կա­րան, ո­րը պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­ման (վար­կի վե­րա­դարձ, մշ­տա­կան բնա­կու­թյուն) դեպ­քում նվի­րատ­վու­թյան պայ­մա­նագ­րով հան­ձն­վում է տվյալ ըն­տա­նի­քին` հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով: 2009 թվա­կա­նից գոր­ծարկ­վել է նաև պե­տու­թյան կող­մից հատ­կաց­ված շի­նա­նյու­թով սե­փա­կան ու­ժե­րով վե­րաբ­նա­կիչ­նե­րի բնա­կա­րան­նե­րի վե­րա­կա­ռուց­ման ծրա­գի­րը: Մշ­տա­կան օգ­տա­գործ­ման ի­րա­վուն­քով վե­րաբ­նա­կեց­վող ըն­տա­նի­քի յու­րա­քան­չյուր ան­դա­մին տր­վում է 0.6 հա հո­ղա­տա­րածք: Ըն­տա­նի­քը 5 տա­րի ժամ­կե­տով ա­զատ­վում է բնա­կա­րա­նա­յին կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի (բնակ­վարձ, ջուր և կո­յու­ղի) վար­ձավ­ճար­նե­րից: ԱՀ Քա­շա­թա­ղի և Շա­հու­մյա­նի շր­ջան­նե­րում հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ ըն­տա­նի­քի յու­րա­քան­չյուր շն­չին ամ­սա­կան տր­վում է վա­ռե­լա­փայ­տի և է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի փոխ­հա­տու­ցում: Բա­ցի այդ, վե­րաբ­նա­կեց­վող ըն­տա­նիք­ներն օգտ­վում են ԱՀ-ում գոր­ծող սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան բո­լոր ծրագ­րե­րից (ա­մուս­նու­թյան նպաստ, նո­րած­նի ա­մե­նամ­սյա և միան­վագ նպաստ­ներ, թո­շակ­ներ և այլն)` ԱՀ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րին հա­մա­հա­վա­սար:

Ձեր ա­ռա­ջին հար­ցի պա­տաս­խա­նին ի լրումն ա­սեմ՝ այ­սօր կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ գոր­ծող ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի ձևը և չա­փե­րը կա­րիք ու­նեն վե­րա­նայ­ման, ո­րոնք մեր նա­խա­րա­րու­թյան կող­մից նոր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի փա­թե­թում կներ­կա­յաց­վեն քն­նարկ­ման:

-Ինչ­պի­սի՞ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն տար­բեր բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թա­ցում: Տա­րեց­տա­րի ի՞նչ մի­տում է նկատ­վում:
-Գոր­ծում են տար­բեր բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր: Ա­ռանձ­նաց­նենք Լի­բա­նա­նի ՙԱր­ցախ ֆոնդ՚ հիմ­նադ­րա­մի ՙՆոր կյանք, նոր հույս՚ ծրա­գի­րը, որն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է ԱՀ-ում վե­րաբ­նակ­ված 3 և ա­վե­լի ե­րե­խա­ներ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը և կեն­սա­պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մանն ուղղ­ված բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռում: Այս ծրա­գի­րը մեկ­նար­կել է 2006 թվա­կա­նին և շա­րու­նակ­վում է ա­ռայ­սօր: Ծրագ­րից 2008-2018թթ. օգտ­վել են 3 և ա­վե­լի ե­րե­խա­ներ ու­նե­ցող 1269 ըն­տա­նիք­ներ, ընդ ո­րում` այդ տա­րի­նե­րին ծրագ­րի ընդ­հա­նուր ար­ժե­քը կազ­մել է 207,4 մլն ՀՀ դրամ: Նշ­ված գու­մա­րով վե­րաբ­նակ ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վել են խո­շոր և մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ և մեղ­վա­փե­թակ­ներ: Գո­վե­լի է այն հան­գա­ման­քը, որ 2015-2018 թվա­կան­նե­րին հիմ­նադ­րա­մի կող­մից Լի­բա­նա­նում կազ­մա­կերպ­վել և հա­ջո­ղու­թյամբ անց­կաց­վել են ար­ցա­խյան և հայ­կա­կան ար­տադ­րու­թյան ապ­րանք­նե­րի տո­նա­վա­ճառ­ներ, իսկ գո­յա­ցած ողջ հա­սույթն ուղղ­վել է ՙՆոր կյանք, նոր հույս՚ ծրագ­րին: Նաև ա­ջակ­ցու­թյան ի­րենց մեծ բա­ժինն ու­նեն ՙԹու­ֆեն­կյան՚ և ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րամ­նե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րը: Նշեմ նաև, որ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան և ARI (Artsakh roots investment) կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­ղավ­նո հա­մայն­քում կա­ռուց­վել և վե­րաբ­նակ ըն­տա­նիք­նե­րին է հան­ձն­վել 50 բնա­կե­լի տուն, ինչ­պես նաև կազ­մա­կեր­պու­թյան կող­մից գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վող­նե­րին (սի­րիա­հայ վե­րաբ­նակ ըն­տա­նիք­նե­րին) հատ­կաց­վել են տար­բեր վար­կեր (լի­զինգ)՝ ագ­րո­տեխ­նի­կա ձեռք բե­րե­լու հա­մար: Վե­րաբ­նա­կե­ցան ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար, մաս­նա­վո­րա­պես Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Իշ­խա­նա­ձոր հա­մայն­քի զար­գաց­մա­նը, որ­պես օ­ժան­դակ օգ­նու­թյուն, հատ­կաց­վել է Ար­ցա­խի ազ­գա­յին վի­ճա­կա­խա­ղի ա­ռա­ջին խա­ղար­կու­թյան հա­սույ­թի շուրջ 50%-ը: Գոր­ծում են բա­րե­գոր­ծա­կան բազ­մա­թիվ այլ ծրագ­րեր:

-Ար­ցա­խի վե­րաբ­նա­կեց­ման ծրա­գիրն ի­րոք հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի, սա­կայն այս­տեղ պետք է հաշ­վի առ­նել կարևոր մի հան­գա­մանք ևս, որ­պես­զի մեր հան­րա­պե­տու­թյու­նում վե­րաբ­նա­կե­ցում ի­րա­կա­նաց­վի` ա­ռանց վնա­սե­լու ՀՀ մար­զե­րի հա­մա­չափ զար­գա­ցու­մը: Այս ա­ռու­մով մտա­հո­գու­թյուն էր հայտ­նել նաև նա­խա­րար Ս. Ա­վա­նե­սյա­նը: Նա­խա­րա­րը նաև հայտ­նել էր, որ նա­խա­տես­վում է ՀՀ և ԱՀ հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի կող­մից վե­րաբ­նա­կեց­ման հա­մա­տեղ ծրագ­րե­րի մշա­կում և ի­րա­կա­նա­ցում: Ի՞նչ նո­րու­թյուն­ներ կան այս ուղ­ղու­թյամբ:
- Եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րում ստեղծ­ված սո­ցիալ-տն­տե­սա­կան անվ­տան­գա­յին ի­րա­վի­ճա­կը, միգ­րա­ցիա­յի վեր­ջին 2 տա­րի­նե­րի բա­ցա­սա­կան մնա­ցոր­դը և ծնե­լիու­թյան բա­վա­րար, սա­կայն մեզ չգո­հաց­նող մա­կար­դա­կը հաշ­վի առ­նե­լով՝ վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թա­ցը օ­բյեկ­տի­վո­րեն պետք է գնա­հա­տել դրա­կան, ին­չը, սա­կայն, չի են­թադ­րում, որ բա­ցա­կա­յում են թե­րու­թյուն­ներ կամ բաց­թո­ղում­ներ, ո­րոնց առ­կա­յու­թյու­նը վկա­յում է ոչ թե վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րե­րի հա­ջող­ված չլի­նե­լու, այլ այն մա­սին, որ այդ գոր­ծըն­թա­ցի մշ­տա­կան վե­րա­նա­յումն ու բա­րե­փո­խումն ար­դա­րաց­ված ու պա­հանջ­ված է: Մեր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը վե­րաբ­նա­կեց­ման վե­րա­բե­րյալ (ո­րոնք կներ­կա­յաց­վեն կա­ռա­վա­րու­թյան և հան­րու­թյան քն­նարկ­մա­նը) են­թադ­րում են ե­րեք են­թած­րա­գիր, որ­տեղ հաշ­վի են առն­ված մի շարք կարևոր պայ­ման­ներ: Դրան­ցից են ԱՀ ներ­սում մեկ բնա­կա­վայ­րից վե­րաբ­նա­կեց­վող բնա­կա­վայր տե­ղա­փոխ­վե­լը՝ պայ­մա­նա­վոր­ված բնա­կու­թյան վայ­րում ըն­տա­նի­քի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու հնա­րա­վո­րու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ, նաև` ՀՀ-ից ԱՀ վե­րաբ­նա­կեց­վող բնա­կա­վայ­րեր տե­ղա­փոխ­վե­լը՝ եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­մա­տեղ ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում` նպա­տակ ու­նե­նա­լով ո­րո­շա­կի սկզ­բունք­նե­րի հի­ման վրա կա­ռա­վա­րել ՀՀ-ից տե­ղա­փոխ­վող բնակ­չու­թյան հոս­քը: Ու­շադ­րու­թյուն է դարձ­վել նաև այլ եր­կր­նե­րից հայ­րե­նա­դար­ձող մեր հայ­րե­նա­կից­նե­րի տե­ղա­փոխ­վե­լու գոր­ծըն­թա­ցին՝ ա­ռա­վե­լա­գույնս պահ­պա­նե­լով քա­ղա­քա­յին բնա­կա­վայ­րե­րում քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի բնա­կեց­ման սկզ­բուն­քը: Մենք միա­ժա­մա­նակ վե­րաբ­նա­կեց­ման պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նում ա­ռանձ­նաց­նում ենք այն­պի­սի կարևոր խն­դիր­ներ, ինչ­պի­սիք են վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րի վե­րա­նա­յու­մը, նպա­տա­կա­յին վե­րաբ­նա­կեց­ման որ­դեգ­րու­մը: Են­թադր­վում է ա­ռա­ջարկ­վող ար­տո­նու­թյուն­նե­րի փա­թե­թում նա­խա­տե­սել վե­րաբ­նակ­չի ու­նա­կու­թյուն­նե­րին, մաս­նա­գի­տու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նող աշ­խա­տանք, վե­րաբ­նա­կեց­ման ի­րա­կա­նա­ցու­մը՝ հիմ­քում ու­նե­նա­լով տա­րածք­նե­րի հա­մա­չափ զար­գա­ցում: Կարևոր է նոր աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու նպա­տա­կով հա­մայ­նք­նե­րի, են­թաշր­ջան­նե­րի, շր­ջան­նե­րի տն­տե­սա­կան պո­տեն­ցիա­լի գնա­հա­տու­մը և դրա հի­ման վրա սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ծրագ­րե­րի մշա­կու­մը, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա լու­ծել զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը: