[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂԸ ՆԵՐ­ԿԱ Է ՄԻՋ­ՆԱ­ԴԱ­ՐՅԱՆ ՔԱՐ­ՏԵԶ­ՆԵ­ՐՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հա­յոց Արևե­լից կող­մանք. Ար­ցախ, Ու­տիք (պատ­մու­թյուն, մշա­կույթ) ՙՄա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սար՚ գի­տամ­շա­կու­թա­յին կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցած մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում էր ան­վա­նի քար­տե­զա­գետ, ադր­բե­ջա­նա­կան զեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րին օ­տար աղ­բյուր­նե­րից ձեռք բե­րած քար­տեզ­նե­րով, փաս­տե­րով, տե­ղե­կու­թյուն­նե­րով դեմ դուրս ե­կած ան­կախ հե­տա­զո­տող  Ռու­բեն ԳԱԼՉՅԱՆԸ (Մեծ Բրի­տա­նիա):

Թավ­րի­զում մե­ծա­ցած, Մեծ Բրի­տա­նիա տե­ղա­փոխ­ված և այն­տեղ ու­սում ա­ռած  ին­ժե­նե­րի կյան­քի գոր­ծը դար­ձել է օ­տար աղ­բյուր­նե­րում Հա­յաս­տա­նի հի­շա­տա­կու­թյան խն­դի­րը: Եր­կար տա­րի­ներ նա զբաղ­վում է քար­տեզ­նե­րի հար­ցե­րով`  Մեծ Բրի­տա­նիա­յի, ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի, Գեր­մա­նիա­յի, Շվեյ­ցա­րիա­յի, Պարս­կաս­տա­նի  և այլ եր­կր­նե­րի թան­գա­րան­նե­րից, գրա­դա­րան­նե­րից, գի­տա­կան կենտ­րոն­նե­րից , ար­խիվ­նե­րից, ան­գամ ա­ճուրդ­նե­րից  ձեռք բե­րե­լով այն բո­լոր քար­տեզ­նե­րը, որ­տեղ նշ­վում է ՙՀա­յաս­տան՚ ա­նու­նը և ո­րոնք գծել են  օ­տար­նե­րը: Իսկ այդ ա­նու­նը կա բո­լոր ժա­մա­նակ­նե­րի քար­տեզ­նե­րում` սկ­սած Քրիս­տո­սից ա­ռաջ 6-րդ դա­րի բա­բե­լո­նյան քա­րե սա­լի­կից, Հին հու­նա­կան և հռո­մեա­կան վաղ քրիս­տո­նեա­կան քար­տեզ­նե­րից մինչև իս­լա­մա­կան, օս­մա­նյան վաղ և ուշ միջ­նա­դա­րյան քար­տեզ­ներ: Աշ­խար­հի տար­բեր գրա­դա­րան­նե­րում, թան­գա­րան­նե­րում պահ­վող այս քար­տեզ­նե­րը խոր­հր­դա­յին շր­ջա­նում ան­հա­սա­նե­լի են ե­ղել հայ պատ­մա­գի­տու­թյա­նը: Եվ ա­հա Ռ. Գալ­չյա­նի շնոր­հիվ դրանք գի­տա­կան հան­րու­թյան տրա­մադ­րու­թյան տակ են: Նրա հե­ղի­նա­կու­թյամբ լույս է տե­սել տար­բեր լե­զու­նե­րով 18 գիրք: 

ՙՀա­յաս­տա­նը հա­մաշ­խար­հա­յին քար­տե­զագ­րու­թյան մեջ՚, ՙԱդր­բե­ջա­նա­կան պատ­մաշ­խար­հագ­րա­կան զեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րը՚, ՙԿով­կա­սից հա­րավ եր­կր­նե­րը միջ­նա­դա­րյան քար­տեզ­նե­րում՚, Հայ քար­տե­զագ­րու­թյան պատ­մու­թյու­նը մինչև 1918 թվա­կա­նը՚ և նրա մյուս գր­քե­րը` լու­սան­կար­նե­րով, քար­տեզ­նե­րով, այլ տե­ղե­կու­թյուն­նե­րով , կա­րող են նոր լույս սփ­ռել մեր պատ­մու­թյան շատ հար­ցե­րի վրա, օգ­նել դի­մագ­րա­վել պատ­մու­թյան խե­ղա­թյուր­մանն ու այ­լա­փոխ­մա­նը: Ռ. Գալ­չյանն իր գր­քերն ա­ռա­ջին հեր­թին անգ­լե­րեն է հրա­տա­րա­կում, որ­պես­զի հա­սա­նե­լի լի­նեն մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը և գի­տա­կան աշ­խար­հին, հե­տո` ան­պայ­ման հա­յե­րեն և մեծ մա­սը` ռու­սե­րեն:

Լոն­դո­նաբ­նակ հայ գիտ­նա­կա­նը վկա­յում է, որ ադր­բե­ջան­ցի ՙգիտ­նա­կան­նե­րը՚ տաս­նյակ հա­տոր­նե­րով գր­քեր են հրա­տա­րա­կում տար­բեր լե­զու­նե­րով այս տա­րա­ծաշր­ջա­նում հա­յե­րի գո­յու­թյու­նը, հայ­կա­կան մշա­կույ­թը  հեր­քող, դա այն դեպ­քում, երբ հին պատ­մա­կան գրա­կա­նու­թյան մեջ,  բո­լոր քար­տեզ­նե­րում նկա­տե­լի է, որ աղ­վան­նե­րից, վրա­ցի­նե­րից ու հա­յե­րից բա­ցի այս տա­րա­ծաշր­ջա­նում ու­րիշ ոչ մե­կը չի ե­ղել, հատ­կա­պես` Ա­րաք­սից հյու­սիս:  1918 թվա­կա­նին է ծն­վել Ադր­բե­ջա­նը: ՙԱմ­բողջ աշ­խար­հը պտ­տեք, 1918-ից ա­ռաջ մի քար­տեզ չեք գտ­նի, ո­րի վրա գր­ված լի­նի Ադր­բե­ջան՚,-ա­սում է  գիտ­նա­կա­նը: 

Ադր­բե­ջա­նա­կան վայ-պատ­մա­բան­նե­րի գր­քե­րի շնոր­հան­դես­ներ կազ­մա­կեր­պե­լով` այդ երկ­րի դես­պա­նու­թյուն­նե­րը բա­ժա­նում են արևմտյան եր­կր­նե­րի, ԱՄՆ-ի կարևոր գրա­դա­րան­նե­րին, քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րին, ինս­տի­տուտ­նե­րին: Ռ. Գալ­չյա­նի հա­մոզ­մամբ` ե­թե մենք մեր ի­րա­կան գրա­կա­նու­թյու­նը չու­նե­նանք դրանց դի­մաց, ա­պա­գա սե­րունդ­նե­րը դրանք կտես­նեն որ­պես ի­րա­կա­նու­թյուն: Ռ. Գալ­չյա­նը ա­ռա­ջին ծի­ծեռ­նակն է այս աս­պա­րե­զում, նա, հի­րա­վի, մի քա­նի ինս­տի­տու­տի գործ է կա­տա­րում: Բայց հույս ու­նի, որ է­լի պատ­մա­բան­ներ կաշ­խա­տեն այս ուղ­ղու­թյամբ: Դրա հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է մի­ջոց­ներ հատ­կաց­նի և հո­գա այդ մա­սին: Ինքն իր անձ­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ և մի­ջոց­նե­րով է հրա­տա­րա­կում հե­ղի­նա­կած գր­քե­րը, բայց Հա­յաս­տա­նում ոչ բո­լորն ու­նեն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը:

Հիմ­նա­կա­նում հեն­վե­լով պարս­կա­կան, եվ­րո­պա­կան, արևմտյան աղ­բյուր­նե­րի, փաս­տե­րի, տե­ղե­կու­թյուն­նե­րի և պատ­կե­րա­զար­դում­նե­րի վրա, Ռ. Գալ­չյա­նը վկա­յում է, որ հա­յերն այս­տեղ ե­ղել են հա­զա­րա­վոր տա­րի­ներ` դրա­նով իսկ հա­կա­հար­ված տա­լով ադր­բե­ջան­ցի­նե­րի` հա­յե­րի եկ­վոր լի­նե­լու մա­սին բար­բա­ջան­քին:

Գի­տա­ժո­ղո­վում Ռ. Գալ­չյա­նը զե­կու­ցում կար­դաց ՙԱր­ցա­խը միջ­նա­դա­րյան քար­տեզ­նե­րում՚ թե­մա­յով: Մեր այն հար­ցին, թե ին­չո՞ւ միջ­նա­դա­րյան, մի՞­թե դրա­նից ա­ռաջ այն չկար հար­ցին` նա պա­տաս­խա­նեց, որ հնա­դա­րյան (նկա­տի ու­նի հին ժա­մա­նակ­նե­րից մինչև 13-14-րդ դա­րե­րը) քար­տեզ­նե­րը գծ­վում էին ա­ռանց սահ­ման­նե­րի, եր­կր­նե­րը կոչ­վում էին այդ­տեղ ապ­րող ժո­ղովր­դի ա­նու­նով: Դրա հա­մար ՙՀա­յաս­տան՚ ա­նու­նը շա­րու­նա­կել է գր­վել Վա­նա լճից մինչև Քուռ գե­տի սահ­ման­նե­րը մեր թվար­կու­թյու­նից ա­ռաջ մինչև 1926 թվա­կա­նը, մինչև այն ժա­մա­նա­կաշր­ջա­նը, երբ Արևմտյան Հա­յաս­տա­նում` Հայ­կա­կան բարձ­րա­վան­դա­կում, հա­յը բնաջ­նջ­վեց և ՙՀա­յաս­տան՚ ա­նու­նը քար­տեզ­նե­րի վրա­յից հան­վեց:

Հին քար­տեզ­նե­րում գա­վառ­նե­րի, նա­հանգ­նե­րի, շր­ջան­նե­րի, մար­զե­րի ա­նուն­նե­րը չեն ե­ղել: Օ­րի­նակ` չեն գրել Այ­րա­րա­տի կամ Վաս­պու­րա­կա­նի նա­հանգ: Իսկ ե­թե ու­զում էին ման­րա­մաս­նու­թյուն­նե­րի մեջ մտ­նել, քա­ղաք­ներն էին ցույց տա­լիս: Հետևա­բար, ՙԱր­ցախ՚ կամ ՙՂա­րա­բաղ՚ ա­նունն ա­ռան­ձին չկար, ինչ­պես որ մյուս եր­կր­նե­րի նա­հանգ­նե­րի, մար­զե­րի ա­նուն­նե­րը քար­տեզ­նե­րի վրա չէին նշ­վում մինչև 15-16-րդ դա­րե­րը: Ա­ռա­ջին ան­գամ ՙՂա­րա­բաղ՚ ա­նու­նը նշ­ված է Ի­տա­լիա­յում 1460 թվա­կա­նի աշ­խա­րա­հա­ցույց քար­տե­զի վրա: ՙՀս­կա­յա­կան քար­տեզ է` 2 մ տրա­մագ­ծով, պատ­րաստ­ված Վե­նե­տի­կում: Այն­տեղ ՙՀա­յաս­տան՚ ա­նու­նը գր­ված է մի քա­նի տեղ` Մեծ Հայ­քի, Կի­լի­կիո, Փոքր Հայ­քի վրա, և այդ շար­քում Ա­րա­րատ լե­ռան արևել­քում նշ­ված է` Ղա­րա­բա­ղի լեռ­ներ: Դրա­նից հե­տո հա­մա­րյա բո­լոր քար­տեզ­նե­րը, ո­րոն­ցում ման­րա­մաս­նու­թյուն­ներ էին նշ­ված (եվ­րո­պա­կան քար­տեզ­նե­րի մա­սին է խոսքը), Ղա­րա­բաղ ա­նու­նը տես­նում ենք Ա­րաք­սի և Կու­րի հատ­վա­ծից մինչև Սևա­նա լճի մո­տեր­քը: Բո­լոր քար­տեզ­նե­րում Ղա­րա­բա­ղը ներ­կա է: Հին քար­տեզ­նե­րում Կու­րից վերև սկզ­բում Աղ­վանքն է, իսկ նոր քար­տեզ­նե­րում ` 16-րդ դա­րից հե­տո, Կու­րից հյու­սիս գր­ված է ՙՇիր­վան՚: Այդ ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը Ռ. Գալ­չյա­նը գի­տա­ժո­ղո­վում ներ­կա­յաց­րեց 18 քար­տեզ­նե­րով: ՙԱր­ցախ՚ ա­նու­նը կա 1855թ. Գեր­մա­նիա­յում գծ­ված քար­տե­զի վրա:

Այս­պի­սով, ՙՂա­րա­բաղ՚ ա­նու­նը ե­ղել է նախ­քան տա­րա­ծաշր­ջա­նում մու­սուլ­ման ցե­ղե­րի ներ­կա գտն­վե­լը, քա­նի որ Ղա­րա­բա­ղը ոչ թե սև այ­գի է նշա­նա­կում, ինչ­պես հի­մա տա­րած­ված է, այլ` մեծ այ­գի` հին պարս­կե­րե­նով (Ռ. Գալ­չյա­նը տի­րա­պե­տում է նաև պարս­կե­րե­նին):
Ռ. Գալ­չյա­նը ՀՀ ԳԱԱ պատ­վա­վոր դոկ­տոր է, ե­թե նախ­կի­նում տար­վա կեսն էր անց­կաց­նում Երևա­նում, մյուս կե­սը` Լոն­դո­նում, հի­մա ա­վե­լի քան 10 ա­մի­սը լի­նում է հայ­րե­նի­քում: Նրա հա­մոզ­մամբ` շատ կարևոր է, որ մեր դի­վա­նա­գետ­նե­րը, ար­տեր­կր­ներ մեկ­նող գիտ­նա­կան­նե­րը քա­ջա­տե­ղյակ լի­նեն մեր պատ­մու­թյա­նը և կա­րո­ղա­նան այն հա­վուր պատ­շա­ճի ներ­կա­յաց­նել դր­սում:
Քար­տեզ­նե­րի իր հա­վա­քա­ծուն և գր­քե­րը Ռ. Գալ­չյա­նը նվի­րել է մաշ­տո­ցյան մա­տե­նա­դա­րա­նին և 18-ը` Գան­ձա­սա­րի մա­տե­նա­դա­րա­նին: Վեր­ջի­նիս տնօ­րեն Ա­րամ Թո­րո­սյանն ա­սաց, որ դրանց կցե­լով հա­մա­պա­տաս­խան բա­ցատ­րու­թյուն­ներ` կներ­կա­յաց­վեն հան­րու­թյա­նը: