comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
"ՀԱ­ՄՈԶ­ՎԱԾ ԵՄ՝ ԿՈՒ­ՆԵ­ՆԱՆՔ ՄԵՐ Ե­ՐԱ­ԶԱՆՔ­ՆԵ­ՐԻ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ"
[ARM]     [RUS]     [ENG]

"ՀԱ­ՄՈԶ­ՎԱԾ ԵՄ՝ ԿՈՒ­ՆԵ­ՆԱՆՔ ՄԵՐ Ե­ՐԱ­ԶԱՆՔ­ՆԵ­ՐԻ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ"

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու Գրի­գո­րի ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԻ հետ։

- Պա­րոն Սա­հա­կյան, ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք ա­ռա­ջադ­րել Ձեր թեկ­նա­ծու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նի հա­մար կա­յա­նա­լիք ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րում։

- Եր­կար տա­րի­ներ ծա­ռա­յե­լով Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում՝ որ­պես ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու, բա­վա­կա­նին փորձ եմ ձեռք բե­րել կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում։ Ա­կա­նա­տե­սը լի­նե­լով մեր քա­ղա­քա­կան կյան­քում տե­ղի ու­նե­ցող փո­փո­խու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև դի­տար­կե­լով հա­րա­զատ մայ­րա­քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րը` չէի կա­րող ան­տար­բեր գտն­վել այդ ա­մե­նի հան­դեպ, ու ո­րո­շե­ցի բաց չթող­նել ըն­ձեռն­ված հնա­րա­վո­րու­թյու­նը և ա­ռա­ջադ­րել թեկ­նա­ծու­թյունս: Ըստ իս՝ քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նը և այն պաշ­տո­նը, որ վա­րել եմ մինչ վեր­ջերս, հա­մա­հունչ են, շատ մոտ իմ կա­տա­րած աշ­խա­տան­քին։ Այ­սինքն՝ ղե­կա­վար­ման գոր­ծում ու­նեմ փորձ և բա­վա­կան գի­տե­լիք­ներ։

- Ըն­տր­վե­լու դեպ­քում ո՞րն է լի­նե­լու Ձեր ա­ռա­ջին քայ­լը։ Ա­ռաջ­նա­հերթ ի՞նչ խն­դիր­ներ եք նա­խա­տե­սել։
- Ա­ռա­ջին հար­ցը, ո­րին պետք է ձեռ­նա­մուխ լի­նենք, կա­ռա­վար­ման նոր ո­րա­կի և մշա­կույ­թի ձևա­վո­րումն է։ Հա­մայն­քի բնակ­չու­թյան առջև քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյան մշա­կույթ պետք է ձևա­վո­րել։ Պետք է ստեղ­ծել այն­պի­սի պայ­ման­ներ, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նի գոր­ծա­ռույթ­նե­րը ճկուն դառ­նան, որ­պես­զի քա­ղա­քա­ցի­ներն ա­վե­լորդ ժա­մա­նակ չկորց­նեն քա­ղա­քա­յին հա­մայն­քի բա­ժին­նե­րին ու ստո­րա­բա­ժա­նում­նե­րին այս կամ այն հար­ցով դի­մե­լու ժա­մա­նակ։ Բնակ­չու­թյան հետ երկ­խո­սու­թյու­նը, թա­փան­ցիկ կա­ռա­վա­րու­մը պետք է դառ­նան օ­րի­նա­չա­փու­թյուն, ինչն էլ կն­պաս­տի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­դեպ մարդ­կանց վս­տա­հու­թյան բարձ­րաց­մա­նը։

- Այ­սօր­վա դրու­թյամբ, կա­րե­լի է ա­սել, ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը մեզ մոտ դեռևս չի կա­յա­ցել։ Այս ուղ­ղու­թյամբ ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վե­լու, ինչ­պի­սի՞ն է լի­նե­լու Ձեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ա­վա­գա­նու հետ։
- Իմ կար­ծի­քով, ա­վա­գա­նու ինս­տի­տուտն ա­վե­լի կարևոր է, քան քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նը։ Ցա­վոք, մեզ մոտ այն մի տե­սակ երկ­րորդ պլան է մղ­վել։ Հու­սով եմ՝ այդ ինս­տի­տու­տը թար­մաց­վե­լու է, ա­վա­գա­նու կազ­մում նոր ու­ժեր ի հայտ գա­լու դեպ­քում կփոխ­վի ի­րա­վի­ճա­կը։ Նկա­տել եմ, որ ա­ռա­ջի­կա Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րին ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի հա­մար ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծու­նե­րը բա­վա­կա­նին ե­րի­տա­սարդ են։ Չեմ ա­սում, թե դա շատ վատ է, բայց բո­լոր դեպ­քե­րում թեկ­նա­ծու­նե­րի տա­րի­քա­յին ցեն­զը պետք է մի քիչ բարձր լի­նի։ Հա­ճե­լի կլի­ներ, ե­թե լի­նեին փոքր-ինչ փոր­ձա­ռու և տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի տեր անձ­նա­վո­րու­թյուն­ներ։ Ստաց­վում է այն­պես, որ ա­վա­գա­նու ինս­տի­տու­տի ան­դամ­նե­րի մեծ մա­սը լի­նե­լու է 25 ու մի քիչ էլ բարձր տա­րի­քի, այ­սինքն` ա­վա­գա­նու նիս­տե­րը ե­րի­տա­սար­դա­կան նիս­տե­րի են նման­վե­լու։ Բա­ցի այդ, ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը պետք է նաև լավ խոր­հր­դա­տու լի­նեն քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի հա­մար։ Չգի­տեմ, այս հարցն ինձ շատ է մտա­հո­գում, և մտա­ծում եմ՝ գու­ցե ինչ-որ տեղ բաց­թո­ղում ենք թույլ տվել...

- Ըստ Ձեզ՝ հինգ տա­րուց հե­տո ինչ­պի­սի՞ Ստե­փա­նա­կերտ ենք ու­նե­նա­լու։
- Քա­նի որ ինձ հա­մար կարևոր սկզ­բունք եմ ընտ­րել քա­ղա­քա­յին հա­մայն­քի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի և սպա­սարկ­ման ո­լոր­տի զար­գա­ցու­մը, հա­մոզ­ված եմ, որ դրանք միան­շա­նակ կտա­նեն հա­մա­չափ զար­գաց­ման։ Ներ­կա դրու­թյամբ այդ հա­մա­չա­փու­թյու­նը բա­ցա­կա­յում է, իսկ երբ ու­նե­նանք քա­ղա­քի գլ­խա­վոր հա­տա­կա­գի­ծը, այն­ժամ կա­րող ենք Ստե­փա­նա­կեր­տի զար­գաց­ման հա­մա­չա­փու­թյունն ա­պա­հո­վել թե՜ կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան, թե՜ բա­րե­կարգ­ման և թե՜ մյուս բնա­գա­վառ­նե­րում։ Ըստ իս՝ մայ­րա­քա­ղա­քը պետք է դառ­նա կա­նաչ գո­տի­նե­րով, ե­րի­տա­սար­դա­կան կենտ­րոն­նե­րով, ե­րե­խա­նե­րի հա­մար կա­ռուց­ված խա­ղահ­րա­պա­րակ­նե­րով, անհ­րա­ժեշտ քա­նա­կի նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րով հա­մա­չափ զար­գա­ցած ու հար­մա­րա­վետ քա­ղաք։ Նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­ներ պետք է լի­նեն քա­ղա­քի բո­լոր թա­ղա­մա­սե­րում, որ­պես­զի մար­դիկ ստիպ­ված չլի­նեն ե­րե­խա­յին մի թա­ղա­մա­սից հե­ռա­վոր մի այլ թա­ղա­մա­սի ման­կա­պար­տեզ տա­նել։ Դա կարևոր գոր­ծոն եմ հա­մա­րում։ Հա­մոզ­ված եմ՝ ըն­տր­վե­լու դեպ­քում մենք կու­նե­նանք մեր ե­րա­զանք­նե­րի Ստե­փա­նա­կեր­տը։

- Ձեր ա­սե­լիքն ընտ­րող­նե­րին։
- Կոչ եմ ա­նում բնակ­չու­թյա­նը՝ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րին և ա­պա­հո­վել ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը։ Ընտ­րե­լու ժա­մա­նակ գե­րա­դա­սել ընդ­հա­նու­րի շա­հը և ոչ թե ա­ռաջ­նորդ­վել զուտ անձ­նա­կա­նով։ Մեր քա­ղա­քը պետք է դառ­նա մի այն­պի­սի ան­կյուն, որ­տեղ բո­լորն ի­րար հա­րա­զատ են: Յու­րա­քան­չյուրն ի­րեն պետք է տեր զգա, մաս­նակ­ցի հա­մայն­քին վե­րա­բե­րող բո­լոր ո­րո­շում­նե­րի կա­յաց­մա­նը։ Հա­մայն­քը դուք եք՝ սի­րե­լի ստե­փա­նա­կերտ­ցի­ներ, մենք ենք, բո­լորս ենք։ Ու­րեմն ե­կեք միա­սին կեր­տենք Ստե­փա­նա­կեր­տի ա­պա­գան և այն դարձ­նենք մեր ե­րա­զանք­նե­րի քա­ղա­քը։