Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՇԵՆՔ` ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ԴՊՐՈՑԻՆ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 Նոր ու­սում­նա­կան տա­րում մեծ նվեր ստա­ցան Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հա­րա­վա­յին թևի Հայ­կա­զյան հա­մայն­քի Հայ­կազ Խա­չատ­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի ու­սու­ցիչ­ներն ու ա­շա­կերտ­նե­րը։

Ո­րո­տան գե­տի ա­փին գտն­վող գյու­ղա­կան այս հա­մայն­քը կազմ­ված է 3 բնա­կա­վայ­րից։ Հա­մայն­քա­յին կր­թօ­ջա­խը գոր­ծում է 1999 թվա­կա­նի փետր­վա­րից և տե­ղա­կայ­ված էր ոչ հար­մար շեն­քում։ Այս­տեղ են սո­վո­րում նաև հարևան Ո­րո­տա­նի քա­ղա­քա­յին հա­մայն­քի դպ­րո­ցա­կան­նե­րը, ով­քեր հիմ­նա­կա­նում զին­վո­րա­կան­նե­րի ե­րե­խա­ներ են։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ մի քա­նի տա­րի է, ինչ դպ­րո­ցա­կան նոր շենք էր կա­ռուց­վում, ս.թ. օ­գոս­տո­սի 31-ին էլ տե­ղի ու­նե­ցավ բա­ցու­մը։
Նույն օ­րը տոն­վեց նաև Ո­րո­տան քա­ղա­քի և տա­րած­քի բնա­կա­վայ­րե­րի ա­զա­տագր­ման 26-ա­մյա­կը։ Ո­րո­տան քա­ղա­քում տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մից հե­տո մաս­նա­կից­ներն այ­ցե­լե­ցին Հայ­կա­զյան և ներ­կա ե­ղան դպ­րո­ցա­կան շեն­քի բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը։ Դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը երգ ու աս­մուն­քով ող­ջու­նե­ցին ներ­կա­նե­րին։ Հիմ­նա­դիր տնօ­րեն Գևորգ Մար­տի­րո­սյանն իր ե­լույ­թում անդ­րա­դար­ձավ կր­թօ­ջա­խի պատ­մու­թյա­նը, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին նման նվեր ի­րենց մա­տու­ցե­լու հա­մար։ Ա­ռանձ­նա­կի շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց շի­նա­րար­նե­րին, ով­քեր Ա. Քյա­րուն­ցի ղե­կա­վա­րու­թյամբ գե­ղե­ցիկ ու լու­սա­վոր դպ­րոց կա­ռու­ցե­ցին։
Այ­նու­հետև Ո­րո­տա­նի քա­ղա­քա­յին և Հայ­կա­զյան գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ Վրույր Աս­րյանն ու Ար­մեն Չո­մո­յա­նը կտ­րե­ցին մուտ­քի կար­միր ժա­պա­վե­նը։ Ե­ռա­հարկ և ճար­տա­րա­պե­տա­կան յու­րա­հա­տուկ ո­ճով կա­ռուց­ված դպ­րոցն իր դռ­նե­րը բա­ցեց ա­շա­կերտ­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի առջև։ Բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էին Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Հով­հան­նես Սա­հա­կյա­նը, հարևան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ, հյու­րեր։ Ներ­կա­նե­րը շր­ջե­ցին դպ­րո­ցում, ծա­նո­թա­ցան պայ­ման­նե­րին։ Գե­ղե­ցիկ ու լու­սա­վոր սե­նյակ­ներ, դահ­լիճ, նոր գույք. այս ա­մե­նը հնա­րա­վո­րու­թյուն կտա ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը կա­տա­րել ա­ռա­վել ար­դյու­նա­վետ: Տնօ­րեն Գ. Մար­տի­րո­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այս ուս­տա­րում դպ­րոց կհա­ճա­խի 135 ա­շա­կերտ, ո­րից 21-ը՝ ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­ներ։ 18 ու­սու­ցիչ­ներն ու­նեն մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն։ Ա­շա­կերտ­նե­րից մոտ 80-ը, այդ թվում նաև 20 ա­ռա­ջին­դա­սա­րան­ցի­նե­րը, գա­լիս են Ո­րո­տան քա­ղա­քից՝ հա­մայն­քին հատ­կաց­ված ավ­տո­բու­սով։