comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 4-ին ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը հրա­վի­րել է մա­մու­լի ա­սու­լիս։

Ըն­թա­ցիկ տա­րին քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը գնա­հա­տում է գեր­հա­գե­ցած, ակ­տիվ։ Իսկ թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված նման ակ­տի­վու­թյու­նը, Կ. Շահ­րա­մա­նյա­նի հիմ­նա­վոր­մամբ` ա­ռա­վե­լա­պես` ի­րա­գործ­վող ծրագ­րե­րի հրա­տա­պու­թյամբ: Ա­վե­լին, նա տե­ղե­կաց­րեց, որ հա­ջորդ տա­րի ևս շի­նա­րա­րու­թյան տեմ­պե­րը չեն թու­լա­նա, քա­նի որ նա­խանշ­վում են մի շարք կարևոր ծրագ­րեր, ո­րոնք շա­րու­նակ­վե­լու են: Նա ներ­կա­յաց­րել է այս ըն­թաց­քում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, նշե­լով, որ 3-րդ ե­ռամ­սյա­կի ա­վար­տին տար­վա ընդ­հա­նուր պլա­նի, ին­չը կազ­մում է 20 մլրդ 800 մլն դրամ, կա­տա­րո­ղա­կա­նը կկազ­մի ա­վե­լի քան 16 մլրդ դրամ։ Գե­րա­տես­չու­թյու­նը, նա­խա­տես­վա­ծի հա­մա­ձայն, շա­րու­նա­կում է աշ­խա­տան­քը, ո­րոշ ծրագ­րե­րի մա­սով նույ­նիսկ գե­րա­կա­տա­րե­լով պլա­նա­վո­րա­ծը։ Կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի դի­մաց ֆի­նան­սա­վո­րու­մը կազ­մել է 13 մլրդ 752 մլն դրամ։ Պահ­վել են նաև ո­րա­կի ե­րաշ­խի­քա­յին գու­մար­ներ 500 մլն դրա­մի սահ­մա­նում։ Կ. Շահ­րա­մա­նյա­նը նշել է, որ ընդ­հա­նուր ֆի­նան­սա­վոր­ված գու­մա­րից հար­կե­րի տես­քով պե­տա­կան բյու­ջե է հետ վե­րա­դարձ­վել 2 մլրդ 50 մլն դրամ։
Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշ­վեց, որ նա­խորդ տար­վա տվյալ ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մար ֆի­նան­սա­վո­րու­մը կազ­մում էր 9 մլրդ 393 մլն դրամ։ Այ­սինքն, այս պա­հի դրու­թյամբ գե­րա­տես­չու­թյու­նը 4 մլրդ դրա­մով ա­վե­լի է ֆի­նան­սա­վոր­վել, քան նա­խորդ տա­րի։ Ընդ ո­րում, կա­ռա­վա­րու­թյու­նը կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի նկատ­մամբ ոչ մի պար­տա­վո­րու­թյուն չու­նի. ֆի­նան­սա­վո­րու­մը կա­տար­վել է պլա­նա­վոր­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցի ու ծրագ­րե­րի հա­մա­ձայն:
Ի­հար­կե, կան ան­հե­տաձ­գե­լի աշ­խա­տանք­ներ, ո­րոնք ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ` դրանց դի­մաց վճա­րում­ներն ա­վե­լի ուշ կա­տա­րե­լու մա­սին:
Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը ի­րա­գործ­ված աշ­խա­տան­քում ա­ռանձ­նաց­րեց հան­րա­պե­տու­թյու­նում անց­կաց­ված եր­կու կարևո­րա­գույն խո­շոր մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի՝ ՙԿո­նի­ֆա-2019՚-ի և Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րի` կազ­մա­կերպ­ման նպա­տա­կով նա­խա­ձեռն­ված շի­նա­րա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը: Կա­ռուց­վել և վե­րա­նո­րոգ­վել է մի քա­նի մար­զա­դաշտ, դրանք շա­հա­գոր­ծե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, ին­չը նա­խադ­րյալ­ներ է ստեղ­ծել ոչ միայն կոնկ­րետ այդ մի­ջո­ցա­ռում­նե­րի լիար­ժեք անց­կաց­ման, այլև հե­տա­գա­յում սպոր­տի զար­գաց­ման ու մաս­սա­յա­կա­նաց­ման հա­մար։
Քա­ղա­քա­շի­նու­թյան ո­լոր­տի ա­ռաջ­նա­հերթ ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը ե­ղել և մնում է ճա­նա­պար­հա­շի­նու­թյու­նը. այն նաև ա­մե­նա­ծախ­սա­տար­նե­րից է, ին­չով էլ բա­ցատր­վում է ա­նե­լիք­նե­րի հս­կա­յա­կան ծա­վա­լը` չնա­յած տա­րի­ներ շա­րու­նակ ո­լոր­տում կա­տար­վող ներդ­րում­նե­րին:
Մայ­րա­քա­ղա­քի մի շարք փո­ղոց­ներ, ո­րոնք տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ աս­ֆալ­տի ե­րես չեն տե­սել և բնա­կիչ­նե­րի ար­դա­րա­ցի բո­ղոքն ու դժ­գո­հու­թյունն են հա­րու­ցել այդ ըն­թաց­քում, այս տա­րի վեր­ջա­պես կաս­ֆալ­տա­պատ­վեն։ Այն փո­ղոց­նե­րը, որ­տեղ դեռևս հնա­րա­վոր չէ նման ծա­վա­լի աշ­խա­տանք ի­րա­կա­նաց­նել, մաս­նա­կիո­րեն կվե­րա­նո­րոգ­վեն կամ կխ­ճա­պատ­վեն։ Հատ­կա­պես ծայ­րա­մա­սա­յին փո­ղոց­նե­րի բա­րե­կար­գու­մը կարևոր է ոչ միայն քա­ղա­քա­շի­նու­թյան, այլև մայ­րա­քա­ղա­քում անվ­տանգ երթևե­կու­թյուն ու­նե­նա­լու տե­սան­կյու­նից. այս պա­հի դրու­թյամբ այն թերևս միակ մի­ջոցն է Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան մա­սը ՙբեռ­նա­թա­փե­լու՚ և մե­քե­նա­նե­րի ու հե­տիոտ­նի երթևե­կու­թյունն անվ­տանգ դարձ­նե­լու հա­մար։ Նա­խա­րարն ա­սաց, որ ներ­կա­յումս ըն­թա­ցող բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը Վա­ղար­շյան, Փա­շաև, Ու­լու­բա­բյան, Տեր- Ղու­կա­սով փո­ղոց­նե­րում և ՙԿոբ­րա՚ կոչ­վող տե­ղա­մա­սի տա­րած­քում, վերջ­նա­կան ար­դյուն­քում պետք է միաց­նեն Հայ­կա­վան-Կրկ­ժան-Շվեյ­ցա­րա­կան գոր­ծա­րա­նի հա­րա­կից տա­րածք­նե­րը, ին­չը թույլ կտա երթևե­կել` ա­ռանց հա­տե­լու մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մա­սը։
Մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րի բա­րե­կարգ­ման մեջ ա­ռանձ­նա­նում է Թու­մա­նյան փո­ղո­ցը, որ­տեղ բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով կա­տար­վել էր բնա­կե­լի տնե­րի ճա­կա­տա­յին մա­սի վե­րա­նո­րո­գում: Պե­տա­կան մի­ջոց­նե­րով ներ­կա­յումս ըն­թա­նում են մայ­թե­րի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ, ինչն ընդ­հան­րաց­նում է փո­ղո­ցի բա­րե­կար­գու­մը: Ար­դյուն­քում Թու­մա­նյան փո­ղո­ցը մայ­րա­քա­ղա­քի ա­մե­նա­ներ­կա­յա­նա­լի վայ­րե­րից է և բնա­կիչ­նե­րի ու հյու­րե­րի սի­րե­լի զբո­սա­վայ­րե­րից:
Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ ա­վարտ­վել է դե­պի Տո­ղի Մե­լի­քա­կան ա­պա­րանք տա­նող ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյու­նը։
Լրագ­րող­նե­րը հե­տաքր­քր­վե­ցին Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող եր­րորդ ճա­նա­պար­հի նա­խագ­ծի ճա­կա­տագ­րով. Կ. Շահ­րա­մա­նյա­նը նշեց, որ կա ոչ միայն եր­րորդ, այլև չոր­րորդ ճա­նա­պար­հի նա­խա­գի­ծը։ Վեր­ջին ժա­մա­նակ­ներս քաղ­շին­նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րը ՀՀ ՊՆ մաս­նա­գետ­նե­րի հետ միա­սին ու­սում­նա­սի­րել և տե­ղե­կու­թյուն­ներ են փո­խան­ցել ՀՀ ՊՆ-ին Ղա­փան-Կով­սա­կան-Մե­խա­կա­վան-Հադ­րութ, Բեր­ձոր -Զուար, Ո­րո­տան-Խն­ձո­րեսկ-Գո­րիս ու Քար­վա­ճառ-Սոթք-Նո­րա­բակ ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­բե­րյալ։ Այդ բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան են։ Ի դեպ, վեր­ջի­նիս հո­ղա­յին աշ­խա­տանք­ներն ա­վարտ­ման փու­լում են։ ՙԲո­լոր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը կա­տար­ված են, ա­ռա­ջարկ­նե­րը տր­ված ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը։ Ո­րո­շում պի­տի կա­յաց­վի, թե ո­րը երբ կսկս­վի կա­ռուց­վել՚,-ա­սաց Կ. Շահ­րա­մա­նյա­նը։
Կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից մե­կը, որ դր­ված է Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ռաջ, հան­րա­պե­տու­թյան ջրա­յին ցան­ցի կա­ռու­ցումն է. այն որ խն­դի­րը ան­հա­պաղ լու­ծում է պա­հան­ջում, ցույց տվեց վեր­ջին օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տում գրանց­ված կա­յուն ջրա­մա­տա­կա­րար­ման խա­փա­նու­մը: Ջրամ­բար­նե­րի, մաքր­ման ու պոմ­պա­կա­յան­նե­րի, ջրագ­ծե­րի կա­ռու­ցու­մը ոչ միայն բնակ­չու­թյան, այլև ա­ռաջ­նագ­ծի զին­վոր­նե­րի հա­մար, ո­լոր­տի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից է: Ջրա­յին պա­շար­նե­րի խն­դիր, ըստ նրա, Ար­ցա­խում չկա, բայց ջու­րը բնակ­չու­թյա­նը հասց­նե­լը դեռևս խն­դիր է։
Այս տա­րի, ի դեպ, մեծ ծա­վա­լի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել նաև ա­ռաջ­նագ­ծում, դրանք շա­րու­նակ­վում են և թույլ են տա­լու ար­դյուն­քում բա­վա­կա­նին բարձ­րաց­նել ինչ­պես երկ­րի ու զին­վոր­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, այն­պես էլ զին­վոր­նե­րի ծա­ռա­յու­թյան ո­րա­կը։ Քա­ղա­քա­շի­նու­թյան ծրագ­րե­րի մեջ է մտ­նում նաև ա­ռաջ­նա­գի­ծը խմե­լու շուր­ջօ­րյա ջրով ա­պա­հո­վե­լը։ Ըստ Կ. Շահ­րա­մա­նյա­նի, նա­խա­գի­ծը մշակ­ված է և տրա­մադր­ված ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը։
Բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում նույն­պես շա­րու­նակ­վում է, ան­նա­խա­դեպ է խոս­տա­նում լի­նել Ստե­փա­նա­կեր­տի նախ­կին Շի­նա­նյու­թե­րի կոմ­բի­նա­տի և Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ծա­ռա­յու­թյան նախ­կին վար­չա­կան շեն­քի տա­րած­քում նա­խա­տես­վող բազ­մաբ­նա­կա­րան­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը: Գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում և շրջ­կենտ­րոն­նե­րում էլ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ծրագ­րեր ու­նի` ուղղ­ված տար­բեր սո­ցիա­լա­կան խմ­բե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մա­նը:
Լրագ­րող­նե­րի խնդ­րան­քով Կ. Շահ­րա­մա­նյանն անդ­րա­դար­ձավ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ու ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հետ փոխ­գոր­ծակ­ցու­թյա­նը:
Նա­խա­րա­րը գտ­նում է, որ քա­ղա­քա­պե­տա­րանն ա­ռա­վել ակ­տիվ պի­տի լի­նի իր գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման մեջ, ինչն էլ ակն­կա­լում է ա­ռա­ջի­կա ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թող թեկ­նա­ծուից: Իր կող­մից նա բազ­մա­կող­մա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նում:
Հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ևս շա­րու­նակ­վե­լու է, մի շարք բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր, որ կյան­քի են կոչ­վում և կոչ­վե­լու են հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում, հենց ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի խո­ղո­վակ­նե­րով են: Ի դեպ, ա­վան­դա­կան Տե­լե­թո­նի այս տար­վա հան­գա­նա­կու­թյուն­նե­րը հա­վա­նա­բար նպա­տա­կաուղղ­ված կլի­նեն Ար­ցա­խի ջրա­մա­տա­կա­րար­ման ծրագ­րին:
;