comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻՏՎԱԾ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՏՎԱԾ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

Ար­ցա­խում ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյան բա­րե­լա­վու­մը և բնակ­չու­թյան հա­րա­ճուն պա­հան­ջի պայ­ման­նե­րում դրա ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րա­ցու­մը կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռաջ­նա­յին գե­րա­կա­յու­թյուն­նե­րից մեկն է՝ թե­լադր­ված ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով և բնակ­չու­թյա­նը ո­րա­կյալ բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ։

Հաշ­վի առ­նե­լով, որ հան­րա­յին ա­ռող­ջու­թյու­նը ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի կարևոր բաղ­կա­ցու­ցիչն է հան­դի­սա­նում և որ ա­ռողջ ու բա­րե­կե­ցիկ կյան­քով ապ­րող բնակ­չու­թյու­նը լուրջ ե­րաշ­խիք է տվյալ երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում, հան­րա­պե­տու­թյու­նում շա­րու­նակ­վում է ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կարգն անհ­րա­ժեշտ բուժ­սար­քա­վո­րում­նե­րով հա­մալ­րե­լու գոր­ծըն­թա­ցը: Այս ան­գամ հաս­ցեա­տե­րը Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րոնն էր, որ­տեղ նո­րած­նա­յին ին­տեն­սիվ թե­րա­պիա­յի բա­ժան­մուն­քում տե­ղադր­վե­ցին եր­կու նո­րա­գույն նեո­նա­տալ ար­հես­տա­կան շն­չա­ռա­կան սար­քեր:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նից տե­ղե­կա­ցանք, որ ձեռք­բեր­ված սար­քա­վո­րում­նե­րը կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նեն հա­մա­կար­գի նեո­նա­տալ ծա­ռա­յու­թյան հա­մար և հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռեն ան­հաս և խո­րը շն­չա­ռա­կան ան­բա­վա­րա­րու­թյուն ու­նե­ցող նո­րա­ծին­նե­րին ցու­ցա­բե­րել լիար­ժեք շն­չա­կան օ­ժան­դա­կու­թյուն? նվա­զա­գույ­նի հասց­նե­լով ան­հաս նո­րա­ծին­նե­րի մա­հա­ցու­թյան դեպ­քե­րը:

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ