Սխալ
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սեպտեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին? իր քաղաքացիական պարտքը կատարելու նպատակով Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրական տեղամաս է այցելել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը? տիկնոջ հետ։ Քվեարկելուց հետո երկրի ղեկավարը ճեպազրույց է ունեցել ինչպես տեղական, այնպես էլ դրսից ժամանած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ 

Կարևորելով հանրապետությունում անցկացվող հերթական Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները? Նախագահ Սահակյանն ասաց, որ յուրաքանչյուր ընտրություն մեկ անգամ ևս վկայում է, որ նորանկախ մեր հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության ուղիով։ Այս առումով բացառություն չեն նաև սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունները։ Այն, որ ընտրությունից ընտրություն բարձրանում է դրա կազմակերպվածության մակարդակը? այդ մասին երկու կարծիք լինել չի կարող։ Միաժամանակ, ինչպես շեշտեց Նախագահը, ցանկացած ընտրություն մի նոր հնարավորություն է? Արցախի առաջընթացն ապահովելու համար։ ՙՈրպես ժողովրդավարության ուղին բռնած երկիր, համոզված եմ, որ կարձանագրենք հերթական հաջողությունը,- ասաց Բակո Սահակյանը։ - Բնականաբար, այսօր ես քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար։ Այս տարիների ընթացքում մեր քաղաքը ոչ միայն կերպարանափոխվել է, այլև նոր երանգ է ստացել մի շարք առումներով։ Կարծում եմ` նորընտիր քաղաքապետը ևս ունակ կլինի ապահովել զարգացման դինամիկան? միաժամանակ լրացուցիչ պայմաններ ստեղծելով քաղաքի զարգացման և բարգավաճման համար։ Մենք բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրներ ունենք։ Ես ծանոթացել եմ քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերին և համոզվել, որ նրանք բոլորն էլ որոշակի պատկերացում ունեն մայրաքաղաքում առկա խնդիրների մասին։ Այն թեկնածուն, որը կհաղթի այս ընտրություններում, համոզված եմ, որ հաշվի կառնի դրանք և համապատասխան աշխատանքներ կիրականացնի այդ ուղղությամբ՚։
Այն հարցին, թե արդյոք երկրի ղեկավարին չի մտահոգում այն հանգամանքը, որ ավագանու անդամների թեկնածուները մեծամասամբ երիտասարդներ են, Նախագահ Սահակյանն ասաց, որ, ընդհակառակը, ուրախ է, որ բազմաթիվ երիտասարդներ հայտ են ներկայացրել դրա համար։ ՙԿարծում եմ` քաղաքային համայնքի նախկին փորձառու աշխատողների հետ միասին նրանք կկարողանան համակցված աշխատել ու կատարել իրենց պարտականությունները՚,- ասաց հանրապետության Նախագահը։
Երկրի ղեկավարը խոստովանեց, որ ինքը շատ է սիրում հարազատ Ստեփանակերտը, և իր ղեկավարության տարիներին պատասխանատու կառույցների հետ փորձել է նոր շունչ ու նոր տեսք տալ մայրաքաղաքին։ ՙԿարծում եմ? քաղաքային համայնքի նորընտիր ղեկավար կազմը հաշվի կառնի այդ ամենն ու դրանց համապատասխան աշխատանք կկատարի՚,- ասաց Նախագահ Բակո Սահակյանը։
Պատասխանելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին վերաբերող հարցին՝ ԱՀ Նախագահն ասաց, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են, որպեսզի ընտրություններին դիտորդական կարգավիճակով մասնակցեն միջազգային, խորհրդարանական և արտախորհրդարանական դիտորդներ, հասարակական կազմակերպություններ, և որ բոլոր տեսակի ընտրությունների նախաշեմին իրենց պաշտոնական տեսակետն են հայտնում դրա վերաբերյալ։ ՙԲնականաբար, այս ընտրությունների կազմակերպիչների հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, և ես շատ ուրախ եմ, որ, ինչպես միշտ, այդ նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են բարձր մակարդակով։ Վստահ եմ՝ բոլոր նրանք, ովքեր որպես դիտորդ մասնակցում են այս ընտրություններին, կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքներն Արցախում ավելի քան ընդգծված և արմատավորված են։ Եվ որ նման ընտրություններն այլևս անշրջելի իրողություն են մեր ժողովրդի համար՚,- ասաց Բակո Սահակյանը։