comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Այս տեղական իշխանության վրա յուրօրինակ պատասխանատվություն է դրվում
[ARM]     [RUS]     [ENG]

Այս տեղական իշխանության վրա յուրօրինակ պատասխանատվություն է դրվում

Սրբուհի Վանյան

 Արցախի հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ինչպես նաև  Ստեփանակերտի  քաղաքապետի թեկնածուներից  երեքը` Արմեն Հակոբյանը, Գրիգորի Սահակյանը և Դավիթ Սարգսյանը քվեարկել են Ստեփանակերտի թատրոնի շքեղ, բայց իր վիճակից ելնելով  ցավ ու ափսոսանք  առաջացնող շենքում տեղակայված ընտրատեղամասերում: 

Պետնախարարը` տիկնոջ ուղեկցութամբ,  ներկայացել է տեղամաս ժամը 12-ին, ինչպես և հայտարարվել էր նախօրոք:    Ի՞նչ ակնկալիքով է պետնախարարը քվեարկելու,  ինչպիսի՞ն է տեսնում կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների  փոխհարաբերություններն առաջիկայում, ի?նչ ակնկալիքներ ունի   ընտրություններում  վաղն արդեն հաղթանակ գրանցած տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչից: 

Պետնախարարն ընդգծեց ՏԻՄ  կարևորությունը  մեզանից յուրաքանչյուրի կյանքում առանձին-առանձին և պետության կյանքում ընդհանուր առմամբ:  ՛՛Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության  Սահմանադրութամբ գործող վարչատարածքային բաժանման պայմաններում սա երևի վերջին ՏԻՄ ընտրություններն են,  յուրօրինակ պատասխանտվություն է դրվում  և աշխատանքում նոր մակարդակ սպասվում  ընտրվելիք տեղական իշխանությունից՛՛,-լրագրողներին ասաց Գ. Մարտիրոսյանը, համոզված, որ  ընտրական գործընթացը  անցնելու է օրենքի շրջանակներում և ընտրվող մարմինները պատրաստ են լինելու վերցնել այդ պատասխանտվությունը:   Նշելով, որ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանված են օրենսդրությամբ,  պետնախարարն ընդգծեց, որ ինչքան  բարձր է համագործակցության մակարդակը, այնքան ավելի լայն հնարավորություններ են բացվում թե համայնքի, թե կառավարության համար: Նրա կարծիքով,  բոլոր հիմքերը կան համայնքներին ավելի լայն  լիազորություններ վերապահելու  և  համայնքի մակարդակով որոշ խնդիրներ լուծելու համար.    կառավարումը հնարավորինս ապակենտրոնացնելը, տեղական ինքնակառավարման մարմիններին առավել մեծ լիազորություններ շնորհելը կառավարության քաղաքականության մաս է կազմում: 

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու, գործող փոխքաղաքպետ Ա. Հակոբյանը ընտրատեղամաս է ներկայացել դստեր հետ: Նրա տրամադրությունը բարձր էր, համոզված է` ընտրություններին ներկայանալն ու քաղաքացիական պարտքի  կատարման գիտակցումը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մեջ ամրագրվի: Քվեարկել է հանուն Ստեփանակերտի բարեկարգ  և ստեփանակերտցու բարեկեցիկ ապագայի: Համոզված է, որ ինքն այն թեկնածուն է, որ տեղյակ լինելով քաղաքի խնդիրներին ու քաղաքային տնտեսության կառավարման նրբություններին,  կարողանալու է իր թիմի հետ միասին, քաղաքացիների աջակցությամբ կյանքի կոչել իր նախընտրական ծրագիրը:  

Թեկնածուներից Գ. Սահակյանը  տիկնոջ և դստեր հետ էր եկել ընտրատեղամաս: Այս օրը կարևոր է համարում ինչպես իր և իր ընտանիքի, այնպես էլ Ստեփանակերտի յուրաքանչյուր բնակչի  համար: ՛՛Սա ապագայի ընտրության, մեր կյանքի որակի փոփոխության  օր է:

- Մեզանից յուրաքանչյուրը ներկայանալով քվեարկության, պիտի ունենա այս գիտակցումը՛՛,-ասաց նա: Գ. Սահակյանը համոզված է, որ միասնաբար  հնարավոր է լուծել առկա խնդիրները և մոտ ապագայում ունենալ  ՛՛մեր  երազանքների քաղաքը՛՛:  

Թատրոնի շենքում տեղակայված տեղամասերում քվեարկողների  ակտիվությունը    բարձր էր, դիտորդները, վստահված անձիք կոպիտ խախտումների ականատես չեն եղել. Ա. Ավանեսյանի վստահված անձ Տ. Գաբրիելյանը  նշել է, որ չնչին կազմակերպչական հարցեր լինում են, որոնք անմիջապես հարթվում են հանձնաժողովի կողմից: Այս կարծիքը կիսում էին նաև քաղաքապետի թեկնածուներ  Գ. Սահակյանի վստահված անձ Դ. Սահակյանը և Ա. Ավագյանի վստահված անձ Շ. Ավագյանը:  Թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ք. Հարությունյանը նշել է, որ անցած ընտրությունների համեմատությամբ, առավել ակտիվ են քվեարկողները, ինչը խոսում է մարդկանց  իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին: Ընտրողների հետ մեր ճեպազրույցները ցույց տվեցին, որ  մարդիկ ներկայացել են ընտրատեղամաս` հույսով, որ այս անգամ ճիշտ ընտրություն են կատարել, ընտրել կամ պատրաստվում են ընտրել արժանավորին, ով գիտի քաղաքը, ծանոթ է նրա հոգսերին ու խնդիրներին և լցված է դրանք լուծելու և մայրաքաղաքն ավելի բարետես դարձնելու վճռականութամբ: