comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՐ­ՋԱ­ՆԱ­ՅԻՆ ԲՈՒԺ­ՄԻԱ­ՎՈ­ՐՈՒ­ՄԸ ՆՈՐ ԲԱ­ԺԱՆ­ՄՈՒՆՔ ԿՈՒ­ՆԵ­ՆԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐ­ՋԱ­ՆԱ­ՅԻՆ ԲՈՒԺ­ՄԻԱ­ՎՈ­ՐՈՒ­ՄԸ ՆՈՐ ԲԱ­ԺԱՆ­ՄՈՒՆՔ ԿՈՒ­ՆԵ­ՆԱ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հադ­րու­թի շր­ջա­նի բնակ­չու­թյու­նը լուրջ սպա­սե­լիք­ներ ու­նի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցում ըն­թա­ցող հիմ­նա­նո­րո­գում­նե­րից: Ա­վար­տին են մո­տե­նում կա­նանց կոն­սուլ­տա­ցիա­յի և ծնն­դա­բե­րա­կան բա­ժան­մուն­քում Ե­գիպ­տո­սի հա­յոց թե­մի Կա­հի­րեի ազ­գա­յին ա­ռաջ­նոր­դա­րա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րը: Մոտ ա­պա­գա­յում Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ հի­վան­դա­նո­ցի ա­ռա­ջին հար­կի մեծ մա­սը ծա­ռա­յե­լու է որ­պես ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան ծա­ռա­յու­թյան բա­ժան­մունք: Այն պե­տու­թյան օ­ժան­դա­կու­թյամբ վե­րա­զին­վե­լու է անհ­րա­ժեշտ բուժ­տեխ­նի­կա­յով, խոս­տա­ցել են լու­ծել նաև մաս­նա­գետ­նե­րի խն­դի­րը:

Բուժ­միա­վոր­ման փոխտ­նօ­րեն, շր­ջա­նի միակ ին­ֆեկ­ցիո­նիստ Հա­մո Բա­բա­յա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ, հի­վան­դա­նո­ցը վեր­ջին ան­գամ հիմ­նա­նո­րոգ­վել է 2008թ. ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով: 1982թ. կա­ռուց­ված շեն­քը երբևէ չէր նո­րոգ­վել ու չէր հա­մա­պա­տաս­խա­նում բուժս­պա­սարկ­ման ար­դի պա­հանջ­նե­րին: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հի­վան­դա­նո­ցը ա­նընդ­հատ հրե­տա­կո­ծու­թյան էր են­թարկ­վում։ Ա­ռող­ջա­պա­հա­կան միակ հաս­տա­տու­թյան աշ­խա­տանքն անվ­տանգ դարձ­նե­լու նպա­տա­կով այն ժա­մա­նա­կա­վո­րա­պես տե­ղա­կայ­վել է շրջ­վար­չա­կազ­մի շեն­քի նկու­ղում, որ­տեղ կարճ ժա­մա­նա­կում հա­տուկ պայ­ման­ներ էին ստեղծ­վել ինչ­պես վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րին, այն­պես էլ շր­ջա­նի ողջ բնակ­չու­թյա­նը պատ­շաճ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար:
Այ­սօր հի­վան­դա­նո­ցը բաղ­կա­ցած է սո­մա­տիկ (ո­րը նե­րա­ռում է վի­րա­բու­ժա­կան և թե­րապևտիկ բա­ժին­նե­րը), ին­ֆեկ­ցիոն, ծնն­դա­բե­րա­կան ու ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մունք­նե­րից: Ին­ֆեկ­ցիոն բա­ժան­մուն­քում բու­ժում են ստա­նում նաև հա­րա­վա­յին թևի զո­րա­մա­սե­րի զին­ծա­ռա­յող­նե­րը, ըն­թա­ցիկ տա­րում այս­տեղ ար­դեն 230 զին­ծա­ռա­յող է բու­ժում ստա­ցել: Իմ զրու­ցա­կիցն ա­մե­նամ­տա­հո­գի­չը հա­մա­րում է մաս­նա­գետ­նե­րի խն­դի­րը: ՙՇր­ջա­նի 11 բժիշկ­նե­րից 5-ը, ես էլ այդ թվում, կեն­սա­թո­շա­կա­յին տա­րի­քում ենք, ի­հար­կե, մենք վատ մաս­նա­գետ­ներ չենք, սա­կայն ա­մեն բնա­գա­վա­ռում սերն­դա­փո­խու­թյու­նը միայն դրա­կան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում տվյալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կի վրա,-տե­ղե­կաց­նում է Հ. Բա­բա­յա­նը:-Հադ­րու­թից բժշ­կի մաս­նա­գի­տու­թյունն ընտ­րած շատ ե­րի­տա­սարդ­ներ ու­նենք, ո­րոնք ու­սու­մից հե­տո չեն վե­րա­դար­ձել՚: Ստե­փա­նա­կեր­տից կամ Երևա­նից բժիշկ­ներ հրա­վի­րե­լու և նրանց շր­ջա­նա­յին հի­վան­դա­նոց­նե­րում աշ­խա­տե­լու ա­ռա­ջար­կի տար­բե­րա­կը նա այն­քան էլ ի­րա­տե­սա­կան չի հա­մա­րում: Չնա­յած պե­տու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­վող աշ­խա­տա­վար­ձի 60 տո­կո­սի չափ հա­վե­լավ­ճա­րին, ա­ռայժմ մաս­նա­գետ­նե­րը մայ­րա­քա­ղա­քա­յին հի­վան­դա­նո­ցը շր­ջա­նա­յի­նով փո­խա­րի­նե­լու ա­ռա­ջար­կով այն­քան էլ գայ­թակղ­ված չեն: Վեր­ջին տա­րի­նե­րին միայն մեկ մաս­նա­գետ է Երևա­նից տե­ղա­փոխ­վել Հադ­րութ և ցան­կու­թյուն հայտ­նել աշ­խա­տել Մեծ Թա­ղեր հա­մայն­քի բու­ժամ­բու­լա­տո­րիա­յում: Ըստ բժշ­կի` շր­ջա­նի բնակ­չու­թյան բուժս­պա­սարկ­ման վի­ճա­կի բա­րե­լավ­մա­նը ներ­կա­յում նպաս­տում են նաև ՀՀ տար­բեր բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րի մաս­նա­գի­տա­կան խմ­բե­րի պար­բե­րա­կան այ­ցե­լու­թյուն­նե­րը:
ՙՄենք միշտ զգում ենք հա­յաս­տա­նյան և սփյուռ­քի բազ­մա­թիվ բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րի, բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և ա­ռան­ձին բա­րե­րար­նե­րի ան­մի­ջա­կան օգ­նու­թյու­նը: Նա­խորդ տար­վա ըն­թաց­քում տե­ղում կազ­մա­կերպ­վել է գյու­ղա­կան բժշ­կա­կան ամ­բու­լա­տո­րիա­նե­րի և ման­կա­բար­ձա­կան կե­տե­րի բուժ­քույ­րե­րի վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ: Նկա­տի առ­նե­լով այն ի­րո­ղու­թյու­նը, որ գյու­ղե­րում բնակ­վող տա­րեց­ներն են ա­վե­լի շատ բուժս­պա­սարկ­ման կա­րիք ու­նե­նում` ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի կող­մից հաս­տատ­ված գրա­ֆի­կի հա­մա­ձայն` մենք պար­բե­րա­բար այ­ցե­լում ենք տար­բեր հա­մայ­նք­ներ,- ման­րա­մաս­նում է նա, - ան­գամ ա­մե­նա­հե­ռա­վոր գյու­ղում տա­րին եր­կու ան­գամ մեր մաս­նա­գետ­նե­րը պար­տա­դիր ըն­դու­նե­լու­թյուն են կազ­մա­կեր­պում՝ ի­րա­կա­նաց­նե­լով բուժ­զն­նում և տրա­մադ­րում ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան դե­ղա­մի­ջոց­ներ՚: Շր­ջա­նում գրանց­ված հի­վան­դու­թյուն­նե­րի դի­նա­մի­կա­յից երևում է, որ ա­րյան շր­ջա­նա­ռու­թյան հա­մա­կար­գի, շա­քա­րա­յին դիա­բե­տով և ու­ռուց­քա­յին խն­դիր­նե­րով հի­վանդ­նե­րի աճ է ար­ձա­նագր­վել:
Շր­ջա­նը զրկ­ված է տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նոց ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Այս­տեղ գոր­ծում է գյու­ղա­կան բժշ­կա­կան 4 ամ­բու­լա­տո­րիա և 27 բու­ժա­կան ման­կա­բար­ձա­կան կետ: 18 հա­մայնք ա­պա­հով­ված է շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա­նե­րով: Հա­մայն­քա­յին բուժ­կե­տե­րին տրա­մադր­վում է ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան դե­ղո­րայք, շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման դե­ղա­գետն ու­սում­նա­սի­րում է հա­մայ­նք­նե­րի բնակ­չու­թյան դե­ղո­րայ­քա­յին կա­րիք­ներն ու ըստ այդմ` ե­ռամ­սյա­կը մեկ գյու­ղա­կան բու­ժակն ա­պա­հով­վում է դե­ղո­րայ­քով: Բա­ցի այդ, բո­լոր հա­մայ­նք­նե­րի ա­ռան­ձին խմ­բե­րում ընդգրկված բնա­կիչ­ներն օգտ­վում են նաև անվ­ճար տրա­մադր­վող դե­ղո­րայ­քից: Գյու­ղա­կան բուժ­կե­տե­րի շեն­քերն այժմ գտն­վում են հա­մայն­քա­յին սե­փա­կա­նու­թյան են­թա­կա­յու­թյան տակ: Վեր­ջին զանգ­վա­ծա­յին հիմ­նա­նո­րո­գում­ներն ի­րա­կա­նաց­վել են 2000թ.` Կար­միր խա­չի մի­ջոց­նե­րով: Ըստ Հ. Բա­բա­յա­նի` բուժ­կե­տի հա­մար նա­խա­տես­ված ա­ռան­ձին շեն­քեր չեն կա­ռուց­վում, սա­կայն այն բո­լոր հա­մայ­նք­նե­րում, որ­տեղ կա­ռուց­վում է հա­մայն­քա­յին կենտ­րոն, ան­պայ­ման սե­նյակ­ներ են նա­խա­տես­վում՝ բուժ­կետն այն­տեղ տե­ղա­փո­խե­լու հա­մար: