ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՈՒ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱ­ՏՈՒ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց ԱՀ գլ­խա­վոր հար­կա­դիր կա­տա­րող Սեր­գեյ ՄԱ­ՄՈՒՆ­ՑԻ հետ

- Պա­րոն Մա­մունց, Սեպ­տեմ­բե­րի 10-ին Ար­ցա­խում նշ­վել է Հար­կա­դիր կա­տա­րո­ղի մաս­նա­գի­տա­կան օ­րը։ Ին­չո՞ւ հատ­կա­պես այդ օրն ըն­տր­վեց՝ որ­պես այդ­պի­սին։ Տո­նի կա­պակ­ցու­թյամբ ինչ-որ մի­ջո­ցա­ռում­ներ ե­ղե՞լ են։
-Հա­մա­ձայն ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման՝ 1999թ. օ­գոս­տո­սի 13-ին ար­դա­րա­դա­տու­թյան պե­տա­կան վար­չու­թյան հա­մա­կար­գում ստեղծ­վել է դա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տա­րումն ա­պա­հո­վող վար­չու­թյուն՝ նախ­կի­նում քա­ղա­քա­յին և շր­ջա­նա­յին դա­տա­րան­նե­րին կից դա­տա­կան կա­տա­րա­ծու­նե­րի փո­խա­րեն, իսկ 2011թ.՝ կա­ռա­վա­րու­թյան մար­տի 21-ի ո­րոշ­մամբ Սեպ­տեմ­բե­րի 10-ը նշ­վում է որ­պես հար­կա­դիր կա­տա­րո­ղի օր։
Մաս­նա­գի­տա­կան տո­նի առ­թիվ տե­ղի է ու­նե­ցել հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում, ո­րին մաս­նակ­ցել է նաև ԱՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ա.Դա­նիե­լյա­նը: Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի և գլ­խա­վոր հար­կա­դիր կա­տա­րո­ղի հրա­ման­նե­րով ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­ներն ու ա­ռա­ջադ­րանք­նե­րը բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րե­լու հա­մար ծա­ռա­յու­թյան մի խումբ աշ­խա­տող­ներ ար­ժա­նա­ցել են հու­շան­վեր­նե­րի և շնոր­հա­կա­լագ­րե­րի:
- Իսկ ո­րո՞նք են ԼՂՀ ԴԱՀԿ ծա­ռա­յու­թյան նպա­տակ­ներն ու գոր­ծա­ռույթ­նե­րը։
-Դա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տար­ման ծա­ռա­յու­թյունն Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­կար­գում գոր­ծող՝ նա­խա­րա­րու­թյան ա­ռանձ­նաց­ված ստո­րա­բա­ժա­նում է, որն ա­պա­հո­վում է ՙԴա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տար­ման մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քով նա­խա­տես­ված դա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տա­րու­մը։ Ծա­ռա­յու­թյան նպա­տա­կը դա­տա­րա­նի կող­մից քա­ղա­քա­ցիա­կան, վար­չա­կան և քրեա­կան գոր­ծե­րով կա­յաց­րած հար­կա­դիր կա­տար­ման են­թա­կա վճիռ­նե­րի, դա­տավ­ճիռ­նե­րի ու ո­րո­շում­նե­րի ի կա­տար ա­ծելն է՝ ՙԴԱՀԿ-ի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով, այն կա­մո­վին չկա­տա­րե­լու դեպ­քում:
Հար­կա­դիր կա­տար­ման մի­ջոց­ներն են՝ պար­տա­պա­նի գույ­քի վրա բռ­նա­գան­ձում տա­րա­ծե­լը՝ ար­գե­լանք դնե­լու և այն ի­րաց­նե­լու մի­ջո­ցով, պար­տա­պա­նի աշ­խա­տա­վար­ձի, կեն­սա­թո­շա­կի, կր­թա­թո­շա­կի և այլ տե­սա­կի ե­կա­մուտ­նե­րի վրա բռ­նա­գան­ձում տա­րա­ծե­լը, այլ ան­ձանց մոտ գտն­վող պար­տա­պա­նի դրա­մա­կան գու­մար­նե­րի և այլ գույ­քի վրա բռ­նա­գան­ձում տա­րա­ծե­լը, կա­տա­րո­ղա­կան թեր­թում նշ­ված ո­րո­շա­կի ա­ռար­կա­նե­րը պար­տա­պա­նից առգ­րա­վե­լը և պա­հան­ջա­տի­րո­ջը հանձ­նե­լը, նաև` կա­տա­րո­ղա­կան թեր­թի կա­տա­րումն ա­պա­հո­վող այլ մի­ջոց­ներ:
Այ­սինքն՝ հար­կա­դիր կա­տա­րու­մը պե­տա­կան ծա­ռա­յու­թյան հա­տուկ տե­սակ է, ո­րի գոր­ծու­նեու­թյան հիմ­քում ըն­կած են օ­րի­նա­կա­նու­թյան, մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը, պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը հար­գե­լու, մար­դա­սի­րու­թյան ու հրա­պա­րա­կայ­նու­թյան սկզ­բունք­նե­րի պահ­պա­նու­մը։ Նշ­ված սկզ­բունք­նե­րից էլ բխում է քա­ղա­քա­ցի­նե­րին, պար­տա­պան­նե­րին պար­տա­վո­րեց­նե­լը, որ­պես­զի դա­տա­րա­նի ո­րոշ­ման հի­ման վրա ի կա­տար ա­ծեն դրանք՝ ան­կախ այն բա­նից` գույ­քա­յի՞ն, թե՞ ոչ գույ­քա­յին բնույ­թի են այդ ո­րո­շում­նե­րը։
-Վեր­ջին 8 ա­միս­նե­րին կա­տա­րո­ղա­կան վա­րույթ­նե­րով ինչ­քա՞ն գու­մար է բռ­նա­գանձ­վել ԴԱՀԿ կող­մից։ Ի՞նչ ար­դյունք­ներ են ար­ձա­նագր­վել նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մա­տու­թյամբ։

- 2019թ. ութ ա­միս­նե­րի կտր­ված­քով կա­տա­րո­ղա­կան վա­րույթ­նե­րով բռ­նա­գանձ­վել է մոտ 701,8 մլն դրամ, ո­րը բաշխ­վել է ըստ , պե­տու­թյան, ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց և ֆի­զի­կա­կան ան­ձանց օգ­տին։ Ընդ ո­րում՝ պե­տու­թյան օգ­տին՝ 40,9 մլն դրամ, ֆի­զի­կա­կան ան­ձանց ՝ 145,9 մլն դրամ, ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց օգ­տին՝ 515,1 մլն դրամ։ Նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ ընդ­հա­նուր բռ­նա­գան­ձում­նե­րի թի­վը նվա­զել է 3,7 տո­կո­սով, պե­տու­թյան օգ­տին բռ­նա­գանձ­ված գու­մար­ներն ա­ճել են 14,9 տո­կո­սով, ֆի­զի­կա­կան ան­ձանց օգ­տին՝ ա­վե­լի քան 4,5 ան­գամ՝ կազ­մե­լով 145,9 մլն դրամ։ Ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց օգ­տին բռ­նա­գանձ­ված գու­մա­րը նվա­զել է 22,1 տո­կո­սով։ Նկա­տե­լի է այն փաս­տը, որ տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում է կա­տա­րո­ղա­կան թեր­թե­րի քա­նա­կը. ութ ամս­վա կտր­ված­քով ԴԱՀԿ-ն ստա­ցել է շուրջ 6693 կա­տա­րո­ղա­կան թերթ։ Դրան­ցից յու­րա­քան­չյու­րում, պատ­կե­րաց­րեք, կա՜ պար­տա­պան և կա՜ պա­հան­ջա­տեր, ին­չը նշա­նա­կում է, որ ութ ամս­վա ըն­թաց­քում մենք առ­նչ­վել ենք մի քա­նի հա­զար քա­ղա­քա­ցու հետ։ Սա ահ­ռե­լի գործ է, հատ­կա­պես ե­թե նկա­տենք, որ այդ քա­ղա­քա­ցի­նե­րի շար­քում կան տար­բեր բնա­վո­րու­թյամբ ու տար­բեր մա­կար­դա­կի մար­դիկ, ինչ­պես՝ կիրթ, հա­մեստ, այն­պես էլ օ­րեն­քը չըմ­բռ­նող ան­ձինք։ Մենք փոր­ձում ենք լե­զու գտ­նել յու­րա­քան­չյու­րի հետ, տա­նել հա­մա­պա­տաս­խան բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք։ Հիմ­նա­կա­նում դժ­գո­հու­թյուն­ներ պա­հան­ջա­տե­րե­րի կող­մից լի­նում են այն դեպ­քում, երբ տվյալ պար­տա­պա­նը չու­նի ո՜չ գույք, ո՜չ ե­կա­մուտ, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի մեր կող­մից բռ­նա­գան­ձում տա­րա­ծել։ Նման դեպ­քե­րում մենք ո­չինչ ա­նել չենք կա­րող։ Ա­մեն ինչ կա­տար­վում է օ­րեն­քի սահ­ման­նե­րում։
- Ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու ո­րա­կը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով ի՞նչ մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վում ծա­ռա­յու­թյան աշ­խա­տող­նե­րի կող­մից։
- Ինչ­պես վե­րը նշե­ցի՝ տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում է կա­տա­րո­ղա­կան թեր­թե­րի քա­նա­կը։ Դրանց կտ­րուկ ա­ճի հետ կապ­ված՝ բնա­կա­նա­բար ա­ճել է նաև փաս­տաթղ­թաշր­ջա­նա­ռու­թյու­նը։ Ե­թե 2016թ. ծա­ռա­յու­թյուն մուտք է գոր­ծել 5660 կա­տա­րո­ղա­կան թերթ, իսկ 2017թ.՝ 7989, ա­պա 2018թ. կա­տա­րո­ղա­կան թեր­թե­րի քա­նա­կը կազ­մել է 10149։ Մեր աշ­խա­տող­նե­րը հետևո­ղա­կան աշ­խա­տանք են տա­նում ան­գամ այն դեպ­քում, երբ հար­կա­դիր կա­տա­րողն առ­նչ­վում է խր­թին հար­ցե­րի կամ խո­չըն­դոտ­նե­րի հետ. ան­մի­ջա­պես վե­րա­դա­սը մի­ջամ­տում է և տվյալ հար­ցը գտ­նում է իր լու­ծու­մը՝ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով։
Աշ­խա­տանք­նե­րի ո­րակն ու ար­դյու­նա­վե­տու­թյու­նը հա­մա­պա­տաս­խան մա­կար­դա­կի վրա պա­հե­լու նպա­տա­կով անհ­րա­ժեշտ է լրա­ցու­ցիչ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել։ Այ­սօր աշ­խա­տանք­նե­րի մի մասն ի­րա­կա­նաց­վում է է­լեկտ­րո­նա­յին ծրագ­րե­րի օգ­տա­գործ­մամբ։ Բա­նակ­ցու­թյուն­ներ են տար­վում փաս­տաթղ­թաշր­ջա­նա­ռու­թյան մի մա­սը է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նում զար­գաց­վում է ծա­ռա­յու­թյան տեխ­նի­կա­կան հա­գեց­վա­ծու­թյու­նը։
- Ինչ­պի­սի՞ն է հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հա­յաս­տա­նյան հա­մա­նուն կա­ռույ­ցի հետ, հատ­կա­պես՝ մաս­նա­գի­տա­կան փոր­ձի փո­խա­նակ­ման, ֆի­նան­սատն­տե­սա­կան և այլ ա­ռում­նե­րով։
- Շատ ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ ենք հա­յաս­տա­նյան մեր գոր­ծըն­կեր կա­ռույ­ցի հետ։ 2010թ. մար­տի 26-ին ԼՂՀ և ՀՀ դա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տա­րումն ա­պա­հո­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի միջև ստո­րագր­վել է փո­խըմբ­ռն­ման հու­շա­գիր՝ նպա­տակ ու­նե­նա­լով ստեղ­ծել կող­մե­րի միջև հիմ­քեր, հա­մա­կար­գել և ի­րա­կա­նաց­նել հա­մա­տեղ աշ­խա­տանք­նե­րը։ 2011թ. հու­նի­սի 29-ին նույն կա­ռույց­նե­րի միջև ստո­րագր­վել է հա­մա­ձայ­նա­գիր, ո­րով կար­գա­վոր­վում է փո­խա­դարձ ի­րա­վա­կան օգ­նու­թյու­նը։ Իսկ 2018թ. սեպ­տեմ­բե­րի 11-ին ստո­րագր­վել է լրա­ցու­ցիչ հա­մա­ձայ­նա­գիր, ո­րի նպա­տակն է բարձ­րաց­նել դա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տար­ման օ­րեն­սդ­րա­կան և ի­րա­վա­կի­րառ մե­խա­նիզմ­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նել փո­խա­դարձ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող տե­ղե­կատ­վու­թյան քն­նար­կում, ի­րա­կա­նաց­նել փոր­ձի փո­խա­նա­կում և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան այլ ձևեր։ Լի­նում են դեպ­քեր, երբ կա­տա­րո­ղա­կան թեր­թը ՀՀ քա­ղա­քա­ցու է վե­րա­բե­րում, ուս­տի նման դեպ­քե­րում գործն ու­ղար­կում ենք հա­յաս­տա­նյան մեր գոր­ծըն­կեր կա­ռույ­ցին։ Նույնն էլ նրանց կող­մից է կա­տար­վում։ Բա­ցի այդ, փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­ներ ենք կա­տա­րում՝ փոր­ձի փո­խա­նակ­ման, տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի մաս­նակ­ցե­լու նպա­տա­կով։
- Պա­րոն Մա­մունց, ԴԱՀԿ-ն ու­նի՞ անհ­րա­ժեշտ նե­րուժ՝ իր գոր­ծա­ռույթ­նե­րը պատ­շաճ մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Կա­րո՞ղ եք վս­տա­հա­բար ա­սել՝ ԴԱՀԿ ինս­տի­տու­տը կա­յա­ցել է Ար­ցա­խում։
- Կադ­րե­րով ա­պա­հով­ված ենք. այ­սօր­վա դրու­թյամբ ծա­ռա­յու­թյան հաս­տի­քա­ցու­ցա­կով նա­խա­տես­ված է 48 աշ­խա­տող, Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րում գոր­ծում են բա­ժան­մունք­ներ։ Աշ­խա­տա­կազմն ու­նի հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­ներ, մշ­տա­պես աշ­խա­տանք­ներ են տար­վում նրանց մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը կա­տա­րե­լա­գոր­ծե­լու ուղ­ղու­թյամբ։ Հաշ­վի առ­նե­լով վեր­ջին տա­րի­նե­րին գրանց­ված ցու­ցա­նիշ­ներն ու ար­ձա­նագր­ված դրա­կան դի­նա­մի­կան, միան­շա­նակ կա­րե­լի է փաս­տել, որ դա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տար­ման ինս­տի­տուտն Ար­ցա­խում այլևս կա­յա­ցած կա­ռույց է, և որ ԴԱՀԿ ծա­ռա­յու­թյունն ի զո­րու է ի­րա­կա­նաց­նել իր առջև դր­ված բո­լոր խն­դիր­նե­րը։