comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ՎԵՏ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ՝ ՏԱՐ­ԲԵՐ ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ՎԵՏ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ՝ ՏԱՐ­ԲԵՐ ՈՒՂ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՎ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ա­վե­լի քան մեկ տա­րի ա­ռաջ ստեղծ­ված ՙԴի­զակ­շին՚ ՓԲԸ-ին է բա­ժին ընկ­նում Հադ­րու­թի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վող ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի գե­րակ­շիռ մա­սը: Կա­ռույ­ցի տնօ­րեն Վա­լե­րի Գևոր­գյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` նո­րաս­տեղծ ըն­կե­րու­թյունն իր մեջ ընդ­գր­կել է շր­ջա­նի ջրա­յին տն­տե­սու­թյան, սան­մաքր­ման և կա­նա­չա­պատ­ման ու մի քա­նի այլ շր­ջա­նա­յին կա­ռույց­ներ:

Ըն­կե­րու­թյունն ստեղծ­վել է ողջ շր­ջա­նում լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ տա­նե­լու հա­մար: Նրա սպա­սարկ­ման դաշ­տում են շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րը, իսկ ըն­թա­ցիկ տա­րում ըն­կե­րու­թյանն է հան­ձն­վել նաև ջրա­հե­ռաց­ման և ջրա­մա­տա­կա­րար­ման շր­ջա­նա­յին կա­ռույ­ցը: ՙԴի­զակ­շի­նի՚ առն­չու­թյամբ շրջ­կենտ­րո­նում կա­րե­լի է նաև դժ­գո­հու­թյուն­ներ լսել, ե­րի­տա­սարդ հադ­րութ­ցի­նե­րը հա­մոզ­ված են, որ ե­թե ո­րոշ ծա­ռա­յու­թյուն­ներ նախ­կի­նի պես վե­րա­դարձ­վեն քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյա­նը, հնա­րա­վոր կլի­նի ա­վե­լի ա­րագ լու­ծել քա­ղա­քի բազ­մա­թիվ խն­դիր­նե­րը: Մինչ­դեռ Վ. Գևոր­գյա­նի հա­վաստ­մամբ` բազ­մապ­րո­ֆիլ հիմ­նար­կու­թյու­նը կա­րո­ղա­նում է հա­ջո­ղու­թյամբ լու­ծել իր առջև ծա­ռա­ցած բո­լոր խն­դիր­նե­րը: Շրջ­վար­չա­կազ­մի պատ­վե­րով 2018թ. ըն­կե­րու­թյու­նը շր­ջա­նում ի­րա­կա­նաց­րել է ա­վե­լի քան 368մլն դրա­մի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ, զգա­լի մի­ջոց­ներ են տրա­մադր­վել գյու­ղե­րի սա­լա­պատ­մա­նը, այդ ըն­թաց­քում աշ­խա­տան­քով ա­պա­հով­վել են նաև հա­մայ­նք­նե­րի շատ բնա­կիչ­ներ:
ՓԲԸ-ն սպա­սար­կում է շր­ջա­նի ողջ ճա­նա­պար­հա­յին ծած­կույ­թը: Մեծ Թա­ղե­րում ի­րա­կա­նաց­վել է գյու­ղա­մի­ջյան փո­ղոց­նե­րի սա­լա­հա­տա­կում, մաս­նա­կի սա­լար­կում է կա­տար­վել նաև Ուխ­տա­ձո­րում: Դրախ­տիկ-Հադ­րութ-Ա­ռա­ջա­մուղ-Մե­խա­կա­վան հատ­վա­ծում տե­ղադր­վել է 36 ճա­նա­պար­հա­յին նշան: Վե­րա­կա­ռուց­վել և վե­րա­նո­րոգ­վել են Դրախ­տիկ-Հադ­րութ, Ա­ռա­ջա­մուղ-Լու­սա­վան, Հադ­րութ-Մե­լի­քա­շեն-Ակ­նաղ­բյուր ճա­նա­պարհ­նե­րի հատ­ված­նե­րը, Տու­միի նոր բնա­կե­լի թա­ղա­մա­սի և Լու­սա­վան տե­ղա­մա­սի ճա­նա­պարհ­նե­րը: Տու­մի հա­մայն­քում բաց­վել են ան­տա­ռա­մի­ջյան նոր ճա­նա­պարհ­ներ: Հադ­րութ քա­ղա­քում ևս աս­ֆալ­տա­պատ­ման և խճա­պատ­ման զգա­լի աշ­խա­տանք­ներ են տար­վել: Ներ­կա­յում աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են շր­ջա­նի տար­բեր թևե­րում: Ըն­թա­ցիկ տա­րում նաև պե­տա­կան պատ­վե­րով ՊԲ զո­րա­մա­սեր տա­նող ճա­նա­պարհ­ներն են բա­րե­կարգ­վել: Ըն­թա­նում են Խան­ձա­ձոր-Սա­րին շեն-Ծամ­ձոր գյու­ղերն ի­րար կա­պող ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում, Հադ­րութ քա­ղա­քի փո­ղոց­նե­րի եզ­րա­պա­տե­րի և մայ­թե­րի վե­րա­նո­րո­գում: ՙԱշ­խա­տանք­ներն ըն­թա­նում են պլա­նով, սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներն են մի փոքր դան­դա­ղում` կապ­ված հումք ա­պա­հո­վող քար­հան­քի խն­դիր­նե­րի հետ:
Ըն­թա­ցիկ տա­րում ըն­կե­րու­թյունն ար­դեն շուրջ 184մլն 774 հազ. դրա­մի աշ­խա­տանք­ներ է ա­վար­տին հասց­րել: Միայն 110,5 մլնն ուղղ­վել է ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րու­թյա­նը, ո­րից ա­վե­լի քան 11,5 մլն-ը ծախս­վել է գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման հա­մար: Ա­վե­լի քան 39 մլն է ծախս­վել սան­մաքր­մա­նը և բա­րե­կարգ­մա­նը: Շր­ջա­նի ջրագ­ծե­րի սպա­սարկ­ման և նո­րոգ­ման ծախ­սե­րը կազ­մել են 17 մլն դրամ:
Շուրջ 6 մլն դրամ ծախս­վել է կա­նա­չա­պատ­ման նպա­տա­կով՚,- նշել է կա­ռույ­ցի ղե­կա­վա­րը: Շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ շրջ­կենտ­րո­նից տար­բեր հա­մայ­նք­ներ տա­նող ճա­նա­պարհ­նե­րի եր­կայն­քով նոր ծա­ռեր են տնկ­վել։ Ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից խնամ­վում են նաև նախ­կի­նում տնկ­ված ծա­ռե­րը, Հադ­րու­թում ի­րա­կա­նաց­վել են դե­կո­րա­տիվ ծա­ղիկ­նե­րի սա­ծիլ­նե­րի տե­ղադ­րում, կա­նա­չա­պատ տա­րածք­նե­րի ո­ռո­գում։ Հադ­րութ-Ստե­փա­նա­կերտ ավ­տո­մայ­րու­ղու մայ­թեզ­րե­րը և հա­րա­կից տա­րածք­նե­րը մաքր­վել են խո­տե­րից, թփուտ­նե­րից, չո­րա­ցած ծա­ռե­րից: Սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ կա­նոն­նե­րի պահ­պան­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից ել­նե­լով` ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պահ­վում բազ­մա­հարկ շեն­քե­րի նկու­ղա­յին հար­կե­րի մաք­րու­թյու­նը։ Ըստ տնօ­րե­նի` անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա­յով ա­պա­հով­ված են, ու ա­ռայժմ դրանք թույլ են տա­լիս լու­ծել առ­կա խն­դիր­նե­րը: Սա­կայն շար­ժա­կան տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի մեծ մա­սը բա­վա­կան մաշ­ված է: Հատ­կա­պես ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ո­րակ ա­պա­հո­վե­լու հա­մար շր­ջա­նում օ­րախն­դիր է ճա­նա­պարհ­նե­րի հիմ­քերն ու ծած­կույթ­նե­րը տո­փա­նող շի­նա­րա­րա­կան մե­քե­նա ու­նե­նա­լու հար­ցը։
Ըն­կե­րու­թյունն ու­նի 96 աշ­խա­տա­կից, ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան ծա­վա­լուն աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում ներգ­րավ­վում են պայ­մա­նագ­րա­յին այլ աշ­խա­տող­ներ ևս: Բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով ՙԴի­զակ­շինն՚ ա­պա­հով­ված է անհ­րա­ժեշտ մաս­նա­գետ­նե­րով: Ե­թե ճա­նա­պար­հա­շի­նու­թյան ճյու­ղում բարձր աշ­խա­տա­վարձն ա­պա­հով­ված է, ա­պա սան­մաքր­ման և կա­նա­չա­պատ­ման ծա­ռա­յու­թյու­նում ե­րի­տա­սարդ աշ­խա­տող­նե­րի կա­րիք են զգում, այս­տեղ հիմ­նա­կա­նում թո­շա­կա­ռու­ներ են ներգ­րավ­ված: Ըն­դա­մե­նը 5 բան­վոր է զբաղ­ված կա­նա­չա­պատ­ման ծա­ռա­յու­թյու­նում:
Ըն­թա­ցիկ տա­րում ա­ռայժմ ըն­կե­րու­թյան սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը կազ­մել են ա­վե­լի քան 7 մլն դրամ, ո­րոնք սան­մաքր­ման և ջրա­մա­տա­կա­րար­ման կա­ռույց­նե­րը պա­հե­լու վրա են ծախս­վում:
Ան­ցած տա­րին ըն­կե­րու­թյու­նը շուրջ 26 մլն դրամ ե­կա­մու­տով է ա­վար­տել, այդ մի­ջոց­նե­րով ըն­դա­մե­նը ՙԿա­մԱԶ՚ և ՙՖորդ՚ մակ­նի­շի մե­կա­կան մե­քե­նա է ձեռք­բեր­վել: Ըստ ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր հաշ­վա­պահ Վա­լե­րի Մե­լիք­սե­թյա­նի` մեծ գու­մար­ներ են կազ­մում ըն­կե­րու­թյան վար­ձա­կա­լած տեխ­նի­կա­յի ըն­թա­ցիկ վե­րա­նո­րոգ­ման ծախ­սե­րը, պա­հես­տա­մա­սե­րը հիմ­նա­կա­նում պատ­վիր­վում են ար­տա­սահ­մա­նից: Նա ցա­վով է փաս­տում, որ տա­րի­ներ շա­րու­նակ հան­րա­պե­տու­թյու­նում ըն­թա­ցող շի­նաշ­խա­տանք­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա է ներ­կր­վում, սա­կայն այն տե­ղում նո­րո­գե­լու հա­մար այս­քան տա­րի­նե­րի ըն­թաց­քում նո­րոգ­ման որևէ մաս­նա­գի­տաց­ված ծա­ռա­յու­թյուն չի ստեղծ­վում, ըն­կե­րու­թյուն­նե­րը ստիպ­ված սե­փա­կան մի­ջոց­նե­րով հին պա­հես­տա­մա­սե­րը կա՜մ Երևան են ու­ղար­կում նո­րո­գե­լու, կա՜մ նորն են պատ­վի­րում:
Ըն­կե­րու­թյան տնօ­րե­նը նաև տե­ղե­կաց­րեց, որ ՙԴի­զակ­շի­նի՚ մի­ջոց­նե­րով շրջ­կենտ­րո­նում շու­տով կտե­ղադր­վի հադ­րութ­ցի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձան:
;