comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՊԱՍ­ՎԱԾ ՆՎԵՐ՝ ՓՈՔ­ՐԻԿ ԳՅՈՒ­ՂԻ ԲՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱՍ­ՎԱԾ ՆՎԵՐ՝ ՓՈՔ­ՐԻԿ ԳՅՈՒ­ՂԻ ԲՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԻՆ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Ծո­վա­տե­ղը Մար­տու­նու շր­ջա­նի հին ու պատ­մա­կան գյու­ղե­րից է։ Օր­վա դրու­թյամբ ու­նի 152 բնա­կիչ։ Այս­տեղ գոր­ծում է հիմ­նա­կան դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում է 26 ա­շա­կերտ։ 16 ե­րե­խա հա­ճա­խում է Հեր­հե­րի միջ­նա­կարգ ՝ բարձր դա­սա­րան­նե­րում ու­սու­մը շա­րու­նա­կե­լու հա­մար։ Փաս­տո­րեն գյու­ղում օր­վա դրու­թյամբ կա 42 դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա։ Ու­նեն նաև նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 10 ե­րե­խա։ 

Հա­մայն­քում ապ­րում է բազ­մա­զա­վակ 6 ըն­տա­նիք. մեկ ըն­տա­նիք ու­նի 5 ե­րե­խա, 2 ըն­տա­նիք՝ 6, 2 ըն­տա­նիք՝ 7, մեկ 7 ե­րե­խա ու­նե­ցող ըն­տա­նիք էլ վեր­ջերս տե­ղա­փոխ­վել է Խեր­խան հա­մայնք, որ­տեղ շու­տով կծն­վի 8-րդ զա­վա­կը։

2016-17թթ. բա­րե­րար Համ­լետ Վա­չե­նան­ցի կող­մից շր­ջա­նի մի շարք բնա­կա­վայ­րե­րի բազ­մա­զա­վակ և սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի ա­ջակ­ցու­թյուն է ցույց տր­վել։ Դրան­ցում ընդգրկված էր նաև Ծո­վա­տե­ղը։
Հա­մայն­քի նախ­կին ղե­կա­վար Ար­տակ Դա­նիե­լյա­նի ջան­քե­րի շնոր­հիվ վեր­ջին տա­րի­նե­րին գյու­ղում զգա­լի աշ­խա­տանք­ներ են տար­վել, ին­չը նպաս­տել է բնա­կիչ­նե­րի կեն­սա­մա­կար­դա­կի ո­րո­շա­կի բարձ­րաց­մա­նը։ Գյուղն ու­նի նո­րա­կա­ռույց դպ­րո­ցա­կան շենք, կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ված հա­մայն­քա­պե­տա­րան։ Ծո­վա­տեղ­ցի­նե­րին մեծ ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րել բա­րե­րար Համ­լետ Վա­չե­նան­ցը։ Նա­խորդ տա­րի­նե­րին, բա­րե­րա­րի ա­ջակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում, հա­մայն­քի բազ­մա­զա­վակ, ե­րեք կա­րի­քա­վոր և մեկ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հաշ­ման­դա­մի ըն­տա­նի­քի տրա­մադր­վե­ցին կա­հույք, կեն­ցա­ղա­յին ի­րեր, տար­բեր պա­րա­գա­ներ։ Հեր­թա­կա­նը հա­մայն­քի բնա­կիչ­նե­րի հա­մար ե­ղավ Հ. Վա­չե­նան­ցի ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով Հան­դի­սու­թյուն­նե­րի տան կա­ռու­ցու­մը, ո­րի բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ օ­րերս։
-Սա գյու­ղի հա­մար մեծ նվեր է, ո­րին ծո­վա­տեղ­ցի­նե­րը եր­կար են սպա­սել,- զրույ­ցի ըն­թաց­քում ա­սաց Ար­տակ Դա­նիե­լյա­նը։- Ե­թե նախ­կի­նում մեր բնա­կիչ­նե­րը մտա­ծում էին ու­րախ մի­ջո­ցա­ռում­նե­րը հարևան բնա­կա­վայ­րե­րում կամ Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կեր­պե­լու մա­սին, իսկ հո­գե­հան­գս­տի և տխուր այլ ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար լուրջ խնդ­րի ա­ռաջ էին կանգ­նում, դրանք կազ­մա­կերպ­վում էին հիմ­նա­կա­նում գյու­ղի ե­կե­ղե­ցում, այ­սօր ար­դեն կա­րող ենք հպար­տու­թյամբ նշել, որ այս խն­դի­րը լուծ­ված է։ Մոտ 200-տե­ղա­նոց դահ­լիճ ու­նի Հան­դի­սու­թյուն­նե­րի տու­նը, խո­հա­նոց, սան­հան­գույց, լվա­ցա­րան։ Ա­ռա­ջին մի­ջո­ցա­ռու­մը հա­մայն­քի բնա­կիչ Վլա­դիկ Առս­տա­մյա­նի ե­րեք որ­դի­նե­րի բա­նա­կից վե­րա­դառ­նա­լու քեֆ-ու­րա­խու­թյունն էր։ Հա­ջոր­դը նշանդ­րեք էր։ ՙԴե հի­մա ար­դեն շար­քը կլ­րաց­նենք նոր մի­ջո­ցա­ռում­նե­րով, ու տա Աստ­ված, որ դրանք բո­լորն էլ լի­նեն քեֆ-ու­րա­խու­թյուն­ներ, հար­սա­նիք-ծնունդ­ներ՚,- իր խոս­քը բա­րե­մաղ­թան­քով վեր­ջաց­րեց զրու­ցա­կիցս։
Համ­լետ Վա­չե­նան­ցը ևս գո­հու­նա­կու­թյամբ է նշում կա­տա­րա­ծի մա­սին։ Ա­սում է, որ մտահ­ղա­ցու­մը ծն­վեց, երբ գյու­ղի բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին ա­ջակ­ցու­թյուն էր տրա­մադ­րում։ Բա­րե­րա­րը գյու­ղում էր, հե­տաքր­քր­վեց ընդ­հա­նուր վի­ճա­կով, իր օգ­նու­թյունն ա­ռա­ջար­կեց հա­մայն­քա­յին խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցում, և հա­մայն­քի ղե­կա­վարն ու բնա­կիչ­նե­րը, որ­պես կարևոր խն­դիր, նշե­ցին Հան­դի­սու­թյուն­նե­րի տան բա­ցա­կա­յու­թյու­նը։ Այ­սօր ար­դեն այն ի­րա­կա­նու­թյուն է։ Նա հույս է հայտ­նում, որ կա­վե­լա­նան գյու­ղի բազ­մա­զա­վակ և նո­րաս­տեղծ ըն­տա­նիք­նե­րը, ու ժա­մա­նա­կի հետ գյուղն ա­վե­լի կշե­նա­նա։ Յու­րա­քան­չյուր հա­յի պարտ­քը հա­մա­րեց իր ներդ­րումն ու­նե­նալ հայ­րե­նի­քի շե­նաց­ման ազ­գան­վեր գոր­ծում` կապ չու­նի, հայ­րե­նի­քում ապ­րե­լով, թե հայ­րե­նի­քից դուրս։ Ըստ բա­րե­րա­րի` սա հո­գու պարտք է, ո­րը կա­տա­րում է հայ­րե­նի երկ­րի բար­գա­վաճ­ման հա­մար։
;