comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴՐՎԱՏԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐՎԱՏԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

 Ղա­րա­բաղ Տե­լե­կո­մը՚ հան­դես է ե­կել նոր նա­խա­ձեռ­նու­թյամբ. հա­մա­գոր­ծակ­ցե­լով Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րու­թյան հետ` ըն­կե­րու­թյու­նը ձեռ­նա­մուխ է ե­ղել Ապ­րի­լան պա­տե­րազ­մում հե­րո­սա­բար նա­հա­տակ­ված Թա­ղա­սեր գյուղ բնա­կիչ Նվեր Սի­մո­նյա­նի ըն­տա­նի­քի բնա­կե­լի տան վե­րա­նո­րոգ­մա­նը։

Ա­միս­ներ ա­ռաջ ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ գլ­խա­վոր տնօ­րեն Կա­րե­կին Օ­դա­բա­շյանն ան­ձամբ է ծա­նո­թա­ցել Սի­մո­նյան­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րին և ցան­կու­թյուն հայտ­նեց կա­պի­տալ վե­րա­նո­րո­գել այն։ Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն բնա­կե­լի տան տա­նի­քի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը ֆի­նան­սա­վո­րել է Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մը, իսկ սե­նյակ­նե­րի, սան­հան­գույ­ցի, խո­հա­նո­ցի և այլ աշ­խա­տանք­նե­րը` ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մը՚։ Ա­միս­ներ անց բնա­կե­լի տու­նը կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­վել է:
Բնա­կա­րա­նա­մու­տին ներ­կա էին ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Կա­րե­կին Օ­դա­բա­շյա­նը, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Վար­դան Գաս­պա­րյա­նը, կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Նվեր Սի­մո­նյա­նի մայ­րը` Սու­սան­նա Սի­մո­նյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ինչ­պես ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ ղե­կա­վա­րու­թյա­նը, այն­պես էլ շրջ­վար­չա­կազ­մին` բնա­կե­լի տան վե­րա­նո­րոգ­ման հա­մար, նշե­լով, որ այն մի ցան­կա­լի նվեր է իր նա­հա­տակ որ­դու հի­շա­տա­կին։ Իր հեր­թին ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ գլ­խա­վոր տնօ­րե­նը նշեց, որ ծրա­գի­րը լի­նե­լու է շա­րու­նա­կա­կան, ձգ­տե­լու են հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում ա­ջակ­ցել զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին։