comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՈՎ…
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՈՎ…

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Ար­ցա­խի ա­մե­նաե­րի­տա­սարդ հա­մայ­նք­նե­րից է Վազ­գե­նա­շե­նը. կազ­մա­վոր­վել է 2000 թվա­կա­նին և պատ­վով կրում է սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի ա­նու­նը։ Հիմ­նադր­ման օ­րե­րին գյու­ղում կա­ռուց­վել է ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կարգ, ին­չը տա­րի­նե­րի ըն­թաց­քում մաշ­վել էր։ Ինչ­պես հա­մայն­քի ղե­կա­վար Անդ­րա­նիկ Բա­բա­յանն է ա­սում՝ ա­ռանց այն էլ սա­կա­վա­ջուր գյու­ղում ջրի կո­րուս­տը մեծ էր. ՙՋրա­ցան­ցը չէր ար­դա­րաց­նում ի­րեն՝ փա­կան­ներն ամ­բող­ջու­թյամբ չէին գոր­ծում։ Հնա­մաշ եր­կա­թե խո­ղո­վակ­ներն էլ ջուր էին բաց թո­ղում։ Իսկ հի­մա ամ­բող­ջը փո­խա­րին­վել է նո­րով, ի դեպ, պո­լիէ­թի­լե­նա­յին խո­ղո­վակ­նե­րով՚։շ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան, շվեյ­ցա­րա­կան ՙՍեդ­րիկ Մար­տեն՚ և ֆրան­սիա­կան ՙSPFA՚ հիմ­նադ­րամ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ խն­դի­րը վերջ­նա­կան լու­ծում ստա­ցավ։ Ի նշան շի­նա­րա­րու­թյան ա­վար­տի՝ գյու­ղի կենտ­րո­նում տե­ղադր­վել է ցայ­տաղ­բյուր: Իսկ խոր­հր­դան­շա­կան կար­միր ժա­պա­վե­նը կտ­րե­լու պա­տի­վը տր­վել է հա­մայն­քի ղե­կա­վար Անդ­րա­նիկ Բա­բա­յա­նին և շվեյ­ցա­րա­կան ՙՍեդ­րիկ Մար­տեն՚ հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Դո­մի­նիկ Պրի­վա­յին։
Կա­տար­ված աշ­խա­տան­քի հա­մար վազ­գե­նա­շեն­ցի­նե­րը ե­րախ­տա­գի­տու­թյան խոս­քեր են հղել բա­րե­րար­նե­րին, նաև նրանց, ում օգ­նու­թյամբ բա­րե­գոր­ծու­թյու­նը հա­սել է հա­մայնք։ Ֆրան­սիա­կան ՙSPFA՚ հիմ­նադ­րա­մը ներ­կա­յաց­նող Ժակ և Սո­նա Մա­թո­սյան­ներն ու­րախ են, որ հա­մա­տեղ ջան­քե­րով ա­ջակ­ցում են Ար­ցա­խի գյու­ղե­րին։ Ա­սում են, որ տա­րի­ներ շա­րու­նա­կում կազ­մա­կեր­պում են հան­գա­նա­կու­թյուն­ներ, որ կա­րո­ղա­նան նպաս­տել հայ­րե­նի­քի շե­նաց­մա­նը։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րի խոս­քով` մնում է գյու­ղը շուր­ջօ­րյա ջուր ու­նե­նա։ Խն­դիրն այն է, որ ա­կուն­քում անհ­րա­ժեշտ ծա­վա­լի ջուր չկա։ Այս պատ­ճա­ռով գյու­ղում դժ­վա­րու­թյամբ են զբաղ­վում բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի մշա­կու­թյամբ, այ­գե­գոր­ծու­թյամբ։ ՙFյու­ղը ջուր է ստա­նում ժա­մե­րով, օր­վա ըն­թաց­քում մի­ջի­նը 2-3 ժամ։ Ա­ռան­ձին օ­րե­րի 4 ժամ ենք կա­րո­ղա­նում ջուր ա­պա­հո­վել։ Շուր­ջօ­րյա ջուր հիմ­նա­կա­նում լի­նում է գար­նա­նա­յին և ձմե­ռա­յին ա­միս­նե­րին՚,- ի­րա­զե­կում է Ա. Բա­բա­յա­նը։
Վազ­գե­նա­շե­նում հու­սով են, որ մի օր ի­րենց գյուղն էլ մշ­տա­կան ջուր կու­նե­նա։