comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը տա­րեց­տա­րի հա­մալր­վում են նո­րա­նոր սար­քա­վո­րում­նե­րով։ Վեր­ջերս պետ­բյու­ջեի մի­ջոց­նե­րով Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում սկ­սել է գոր­ծարկ­վել նոր սերն­դի հա­մա­կարգ­չա­յին 2-րդ շեր­տագ­րի­չը (տո­մոգ­րաֆ), ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում ա­ռա­վել ար­դյու­նա­վետ ու մատ­չե­լի դարձ­նել բնակ­չու­թյան բու­ժօգ­նու­թյան գոր­ծըն­թա­ցը։ Այս նոր շեր­տագ­րի­չը տե­ղադր­վել է Հան­րա­պե­տա­կա­նի ստա­ցիո­նար, իսկ ա­ռա­ջի­նը՝ ամ­բու­լա­տոր մաս­նա­շեն­քե­րում։

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի պար­զա­բան­մամբ՝ վեր­ջին շեր­տագ­րի­չը կի­րառ­վում է միայն ան­հե­տաձ­գե­լի դեպ­քե­րի և ստա­ցիո­նար հի­վանդ­նե­րի հե­տա­զոտ­ման հա­մար, իսկ երկ­րոր­դը` պլա­նա­յին բո­լոր դեպ­քե­րի հա­մար։ Այս նոր շեր­տագ­րի­չի շնոր­հիվ ար­դեն հե­տա­զոտ­վել է 300 քա­ղա­քա­ցի։ Հա­մա­ձայն ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­ման, նշյալ հա­մա­կարգ­չա­յին շեր­տագ­րիչ­նե­րով հե­տա­զոտ­վող­նե­րը վճա­րում են հե­տա­զո­տու­թյան ընդ­հա­նուր ար­ժե­քի միայն 40 տո­կո­սը, մյուս 60 տո­կոսն ի­րա­կա­նաց­վում է պետ­պատ­վե­րի շր­ջա­նա­կում։ Նշյալ ծա­ռա­յու­թյու­նից անվ­ճար օգտ­վում են միայն ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան կա­րիք ու­նե­ցող­նե­րը, մինչև 18 տա­րե­կան­նե­րը, բռ­նա­դատ­ված­նե­րը, զին­ծա­ռա­յող­նե­րը։ Հե­տա­զո­տու­թյու­նը տևում է 30 րո­պեից մինչև մեկ ժամ։ Այս շեր­տագ­րիչ­նե­րի շնոր­հիվ ար­ցախ­ցի­ներն այլևս չեն մեկ­նում Երևան, հե­տա­զոտ­վում են տե­ղում, այն էլ ա­վե­լի մատ­չե­լի գնե­րով։
Հեր­թա­կան կարևո­րա­գույն ֆլյուո­րոգ­րաֆ սարքն ար­դեն գոր­ծարկ­վում է Հա­կա­պա­լա­րախ­տա­յին դիս­պան­սե­րում։ Բե­լա­ռու­սա­կան ար­տադ­րու­թյան կեն­սա­կան կարևո­րու­թյան այս նոր թվա­յին ֆլյուո­րոգ­րա­ֆի շնոր­հիվ միա­ժա­մա­նակ սպա­սարկ­վում են ամ­բու­լա­տոր և ստա­ցիո­նար հի­վանդ­նե­րը։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը վս­տա­հեց­նում է, որ այ­սու­հետ բնակ­չու­թյա­նը հա­սա­նե­լի է բարձ­րա­կարգ ֆլյուո­րոգ­րա­ֆիկ հե­տա­զո­տու­թյու­նը։ Այն կն­պաս­տի վաղ փու­լե­րում թո­քա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի հայտ­նա­բեր­մա­նը։ Մինչ այս նոր սար­քի ձեռք­բե­րու­մը հե­տա­զո­տու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վում էին Հա­կա­պա­լա­րախ­տա­յին դիս­պան­սե­րի տա­րած­քում տե­ղա­կայ­ված շար­ժա­կան թվայ­նաց­ված ֆլյուո­րոգ­րա­ֆիկ մե­քե­նա­յով։ Դիս­պան­սե­րի մաս­նա­գետ­նե­րը փաս­տում են, որ աշ­խա­տանք­ներն այժմ ա­վե­լի են հեշ­տա­ցել, իսկ շար­ժա­կան ֆլյուո­րոգ­րա­ֆի մի­ջո­ցով հե­տա­զոտ­վում են շր­ջան­նե­րի հի­վանդ­նե­րը։ Հե­տա­զո­տու­թյան ընդ­հա­նուր ար­ժե­քը 2200 դրամ է, գոր­ծում է նաև պետ­պատ­վե­րի հա­մա­կարգ։ Միակ բացն Ար­ցա­խում սար­քի տեխ­նի­կա­կան սպա­սար­կում ի­րա­կա­նաց­նող աշ­խա­տող­նե­րի խն­դիրն է։ Սար­քի սպա­սարկ­ման հա­մար ստիպ­ված պետք է Երևա­նից մաս­նա­գետ հրա­վի­րեն, ինչն էլ, բնա­կա­նա­բար, խո­չըն­դո­տում է հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ան­խա­փան ըն­թաց­քին։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ս.թ. մեկ այլ ո­րոշ­մամբ հատ­կաց­ված ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով ՙՄոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րոն՚-ը ևս հա­մալր­վեց ար­հես­տա­կան շն­չա­ռու­թյան նոր սար­քե­րով, ին­չը կխ­թա­նի նեո­նա­տալ ծա­ռա­յու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը։ Կենտ­րո­նի նո­րած­նա­յին ին­տեն­սիվ թե­րա­պիա­յի բա­ժան­մուն­քում տե­ղադր­ված եր­կու նո­րա­գույն նեո­նա­տալ ար­հես­տա­կան շն­չա­ռա­կան սար­քե­րը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռեն ան­հաս և խո­րը շն­չա­ռա­կան ան­բա­վա­րա­րու­թյուն ու­նե­ցող նո­րա­ծին­նե­րին ցու­ցա­բե­րել լիար­ժեք շն­չա­ռա­կան բու­ժօգ­նու­թյուն։ Իսկ այդ ա­մե­նը կա­պա­հո­վի ո­րա­կյալ բուժս­պա­սար­կում՝ նվա­զա­գույ­նի հասց­նե­լով ան­հաս նո­րա­ծին­նե­րի մա­հա­ցու­թյան դեպ­քե­րը։
;