comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՎԵ­ՐԱ­ՑՈՒ­ՄԸ ԲՈ­ԼՈ­ՐԻՍ ԳՈՐԾՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՎԵ­ՐԱ­ՑՈՒ­ՄԸ ԲՈ­ԼՈ­ՐԻՍ ԳՈՐԾՆ Է

Փա­րա­վոն Ա­ԴԱ­ՄՅԱՆ 

Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր բժիշկ

 Մենք չենք նկա­տում այն դրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը, որ կա­տար­վում են մեր սի­րե­լի Ստե­փա­նա­կեր­տում։ Քա­ղաքն ա­ճում է օ­րե­ցօր՝ հա­մալր­վե­լով բազ­մա­հարկ, ժա­մա­նա­կա­կից շեն­քե­րով և տա­րած­վում նոր թա­ղա­մա­սե­րի տես­քով։ Մայ­րա­քա­ղա­քի հյու­րե­րը, ո­րոնց քա­նակն օր օ­րի ա­վե­լա­նում է, հիա­նում են քա­ղա­քի գե­ղեց­կու­թյամբ, մաք­րու­թյամբ, մարդ­կանց հյու­րա­սի­րու­թյամբ և ան­կեղծ վե­րա­բեր­մուն­քով։

Հայ­կա­կան երկ­րորդ պե­տու­թյան մայ­րա­քա­ղա­քը՝ Ստե­փա­նա­կեր­տը, շր­ջա­պատ­ված է ան­տա­ռա­շատ տա­րածք­նե­րով, սառ­նո­րակ աղ­բյուր­նե­րով, տե­սար­ժան վայ­րե­րով, պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րով։ Ար­ցախ ժա­մա­նած զբո­սաշր­ջիկ­նե­րին ձգում է ա­ռա­ջին հեր­թին գե­ղա­տե­սիլ բնու­թյու­նը: Ցա­վոք, մարդն այս ա­մե­նը լիար­ժեք պահ­պա­նել չի կա­րո­ղա­նում: Ի՛նչ տհաճ զգա­ցո­ղու­թյուն է ա­ռա­ջա­նում, երբ բնու­թյան այս գե­ղե­ցիկ ան­կյու­նում տես­նում ենք աղ­բա­կույ­տեր, ա­պա­կան­ված բնու­թյուն: Պատ­կե­րաց­նու՞մ եք` ինչ տպա­վո­րու­թյուն են թող­նում դրանք Ար­ցա­խին սի­րա­հար­ված զբո­սաշր­ջիկ­նե­րի վրա... Մտա­ծել է պետք։
Նախ­կին Ստե­փա­նա­կեր­տում հիմ­նա­կա­նում ան­հա­տա­կան տներ էին` տնա­մերձ հո­ղա­մա­սով, բեր­քա­տու ծա­ռե­րով։ Ծա­ռա­պատ էին մար­զա­դաշ­տի շր­ջա­կայ­քը, հրա­պա­րա­կի հա­րա­կից տա­րած­քը։ Քա­ղաքն ա­ճել է ան­հա­տա­կան տնե­րի, տնա­մերձ այ­գի­նե­րի ու ան­տառ­նե­րի հաշ­վին, և պա­կա­սել է կա­նաչ զանգ­վա­ծը։ Կա­նա­չա­պատ էր Վ. Սարգ­սյան փո­ղո­ցի թիվ 1,3, 5 շեն­քե­րի շր­ջա­կայ­քը. հե­տա­գա­յում բա­կե­րի կա­նաչ հատ­ված­ներն ի­րենց տե­ղը զի­ջե­ցին ավ­տոտ­նակ­նե­րին։
Քա­ղա­քի թո­քե­րը ծա­ռերն են։ Մարդ ա­ռանց թո­քե­րի, քա­ղաքն ա­ռանց կա­նաչ զանգ­վա­ծի գո­յու­թյուն ու­նե­նալ չեն կա­րող։ Քա­ղա­քում ծա­ռը պետք է կտր­վի միայն հա­տուկ հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ, հաս­տատ­ված քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից։ Քա­ղա­քը պետք է ու­նե­նա մաս­նա­գետ, ով պետք է զբաղ­վի նրա խնամ­քի ու պահ­պան­ման խն­դիր­նե­րով, կա­նա­չա­պատ­մամբ։ Քա­ղա­քին քիչ հոգ­սեր չեն պատ­ճա­ռում ծխող­նե­րը։ Նրանք վտան­գում են ի­րենց և շր­ջա­պա­տի մարդ­կանց ա­ռող­ջու­թյու­նը, կեղ­տո­տում փո­ղոց­ներն ու պու­րակ­նե­րը։ ՙԾխե­լը վնա­սում է ա­ռող­ջու­թյա­նը՚. ծխա­խո­տի տու­փի այս գրու­թյու­նը հիմ­նա­վոր­ված է։ Բժշ­կա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ ծխե­լը պատ­ճառ է հան­դի­սա­նում շր­թուն­քի, բե­րա­նի խո­ռո­չի, կո­կոր­դի, թո­քե­րի, մի­զա­պար­կի քաղց­կե­ղի ա­ռա­ջաց­մա­նը։ Թո­քե­րի քաղց­կե­ղով 100 հի­վանդ­նե­րից 98-ը ծխող­ներ են, կո­կոր­դի քաղց­կե­ղով 100 հի­վանդ­նե­րից 96-ը` նույն­պես։ Նման վի­ճա­կագ­րու­թյու­նը պետք է սթա­փեց­նի։ Ծխող­նե­րը 40 տա­րե­կան հա­սա­կից հե­տո տա­րին մեկ ան­գամ պետք է են­թարկ­վեն թո­քե­րի ռենտ­գեն հե­տա­զոտ­ման։
Ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման գոր­ծում մեծ դեր ու­նեն սնուն­դը, նրա պահ­պան­ման պայ­ման­նե­րը: Գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րը հա­ճախ կա­րե­լի է տես­նել արևի տակ, բա­նուկ փո­ղո­ցի եզ­րին։ Աս­ֆալ­տը պա­րու­նա­կում է թու­նա­վոր նյու­թեր, ո­րոնք գո­լոր­շիա­նում են արևի ճա­ռա­գայթ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նից։ Այդ գո­լոր­շի­նե­րը նս­տում են մր­գե­րի, հա­տապ­տուղ­նե­րի և գյու­ղատն­տե­սա­կան այլ մթերք­նե­րի վրա, ներ­ծծ­վում նրա մեջ: Լվա­նա­լուց մթեր­քը չի ա­զատ­վում դրան­ցից, իսկ մար­դը, օգ­տա­գոր­ծե­լով դրանք, վնա­սում է իր իսկ ա­ռող­ջու­թյա­նը:
Պե­տա­կան բյու­ջեն կազմ­վում է իմ և ձեր կող­մից մուծ­ված ե­կամ­տա­հար­կե­րից, ո­րոնք գանձ­վում են մեր աշ­խա­տա­վար­ձե­րից ու ե­կա­մուտ­նե­րից։ Ինչ հաշ­վար­կո՞վ են գանձ­վում ե­կամ­տա­հար­կերն այն խա­նութ­նե­րից, մա­նա­վանդ` գյուղմ­թերք վա­ճա­ռող, ո­րոնք գոր­ծում են ա­ռանց դրա­մարկ­ղա­յին հաշ­վիչ մե­քե­նա­նե­րի։ Հար­կա­յին մար­մին­նե­րը կար­ծես չն­կա­տե­լուն են տա­լիս այդ ա­րար­քը։
... Իսկ մենք ան­տար­բեր ենք մնում այդ և նմա­նա­տիպ բա­ցա­սա­կան այլ երևույթ­նե­րի նկատ­մամբ։ Ին­չո՞ւ...

Հ.Գ.
ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թեր­թը ե­ղել և մնում է մեր քա­ղա­քա­ցի­նե­րի ա­մե­նա­ցան­կա­լի ու սի­րե­լի թեր­թը։ Ար­ցա­խյան զար­թոն­քի շր­ջա­նում թեր­թը լույս էր տես­նում հա­րյուր հա­զար տպա­քա­նա­կով։ Նրան ան­համ­բեր սպա­սում էին աշ­խար­հի բո­լոր ծե­գե­րում ապ­րող հա­յե­րը։ Ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են, հա­մա­րյա չկա փոս­տա­յին ծա­ռա­յու­թյուն։ Թեր­թը լույս է տես­նում ըն­դա­մե­նը 650 օ­րի­նակ տպա­քա­նա­կով։ Այն տա­րած­վում է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում և շատ քիչ` շր­ջան­նե­րում։ Գյու­ղի բնա­կիչ­նե­րը թերթ չեն ստա­նում։ Չկան կամ շատ քիչ են բա­ժա­նոր­դագր­վող­նե­րը։ Թեր­թը հե­տա­մուտ չի լի­նում քն­նա­դա­տա­կան հոդ­ված­նե­րում բա­ցա­հայտ­ված թե­րու­թյուն­նե­րի վե­րաց­մա­նը, նախ­կի­նում` պար­տա­դիր վե­րահ­սկ­ման գոր­ծին։ Այժմ մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կերտն ավ­տո­բու­սա­յին կա­պե­րով կապ­ված է հան­րա­պե­տու­թյան հա­մա­րյա բո­լոր գյու­ղե­րի հետ։ Գյու­ղե­րում կան գյու­ղա­պե­տա­րան, գրա­դա­րան, մշա­կույ­թի տուն, դպ­րոց, ո­րոնք պե­տա­կան հիմ­նար­կու­թյուն­ներ են և պար­տա­վոր են ստա­նալ հան­րա­պե­տա­կան թեր­թը։ Թեր­թը գյուղ հաս­նե­լու ա­մե­նա­հար­մար ձևը եր­թու­ղա­յին ավ­տո­բուս­նե­րի ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վելն է, ի­հար­կե, հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նա­գիր կն­քե­լով քա­ղա­քա­յին ավ­տո­կա­յա­նի ղե­կա­վա­րու­թյան և թեր­թի խմ­բագ­րու­թյան միջև։ Միան­շա­նակ մեծ է թեր­թի դե­րը մեր կյան­քում տեղ գտած թե­րու­թյուն­նե­րի վեր­հան­ման և վե­րաց­ման գոր­ծում։