comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
... ՈՐ ԾԱՂԿԱՇԱՏՑԻՆ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ԿԱՊՎԻ ԻՐ ՕՋԱԽԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

... ՈՐ ԾԱՂԿԱՇԱՏՑԻՆ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ԿԱՊՎԻ ԻՐ ՕՋԱԽԻՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հի­շո՞ւմ եք Ղա­զա­րոս Ա­ղա­յա­նի ՙԱրև՜, արև՜, ե՛կ, ե՛կ, Զի­զի քա­րին վե՜ր եկ…՚ բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղե­րը... ՙԶի­զի քա­րեր՚-ը, ո­րոնց մա­սին խոս­վում է բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ, հին հե­թա­նո­սա­կան ժա­մա­նակ­նե­րից պահ­պան­ված վայր է: Ըստ էու­թյան՝ ՙԶի­զի քա­րե­րը՚ եր­կու քա­րեր են, բայց ոչ սո­վո­րա­կան. կա դրանց հետ կապ­ված մի հին հայ հե­թա­նո­սա­կան ա­վան­դույթ ու ծես՝ նվիր­ված անձրևա­բե­րու­թյա­նը և ե­րաշ­տի դեմ պայ­քա­րին: Ե­րաշ­տի ժա­մա­նակ այդ եր­կու քա­րե­րի վրա ջուր էին ցա­նում, որ­պես­զի անձրև գա, իսկ եր­կա­րատև անձրևնե­րի ժա­մա­նակ քա­րե­րի վրա կրակ էին վա­ռում, որ­պես­զի այն դա­դա­րի: Այդ վայ­րը մինչ օրս պահ­պան­վում է և գտն­վում է Ար­ցա­խում՝ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ծաղ­կա­շատ (նախ­կի­նում՝ Ղշ­լաղ) գյու­ղում:

Մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից 23, իսկ շրջ­կենտ­րո­նից` 17 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա է գտն­վում Ծաղ­կա­շա­տը, ո­րի սահ­մա­նա­յին գո­տով հո­սում է Կար­կառ գե­տի վտա­կը։ Գյուղն ու­նի 170 բնա­կիչ, 55 տն­տե­սու­թյուն։ Հա­մայն­քում գոր­ծում է գյու­ղա­պե­տա­րան, մշա­կույ­թի տուն, միջ­նա­կարգ դպ­րոց, բուժ­կետ։ Բնակ­չու­թյան հիմ­նա­կան զբաղ­մուն­քը հո­ղա­գոր­ծու­թյունն է և ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։
Ծաղ­կա­շա­տը հա­րուստ է իր պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րով (շուրջ 35 հու­շար­ձան կա հաշ­վառ­ված), ո­րոն­ցից են Սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին, վաղ միջ­նա­դա­րի ամ­րո­ցը, 13-րդ դա­րի խաչ­քա­րը։
Վեր­ջերս կա­յա­ցած Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րում Ծաղ­կա­շա­տի հա­մայն­քի նոր ղե­կա­վար է ըն­տր­վել Սոս Սարգ­սյա­նը։ Մինչ այդ նա պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով ծա­ռա­յում էր Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում։ Նախ­կին գյու­ղա­պե­տի մա­սին ընդ­գծ­ված հար­գան­քով է խո­սում, ա­սում է՝ հա­մայն­քի հա­մար քիչ գործ չէ ա­րել Սու­րեն Սարգ­սյա­նը։ Ին­քը՝ Սո­սը, իր թեկ­նա­ծու­թյունն ա­ռա­ջադ­րել է հա­մայն­քը զար­գաց­նե­լու մի­տու­մով։ Հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը վս­տա­հել և ընտ­րել են ի­րեն, և ինքն էլ պատ­րաստ է բա­րեխղ­ճո­րեն ծա­ռա­յել նրանց։ Այ­սօր­վա դրու­թյամբ ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման, մա­սամբ էլ՝ բնա­կիչ­նե­րի տնե­րի հին տա­նիք­նե­րը վե­րա­նո­րո­գե­լու խն­դիր է տես­նում նո­րըն­տիր գյու­ղա­պե­տը։
ՙԵս ծն­վել եմ այս գյու­ղում, և սի­րում եմ իմ ծնն­դա­վայ­րը,- ա­սում է Սոս Սարգ­սյա­նը։- Որ­պես հա­մայն­քի ղե­կա­վար՝ ձգ­տե­լու եմ ա­նել այն­պես, որ ե­րի­տա­սարդ­նե­րը մնան ու շե­նաց­նեն ի­րենց բնա­կա­վայ­րը, ոչ թե լքեն ու հե­ռա­նան՝ օ­տար ա­փե­րում ապ­րուս­տի մի­ջոց փնտ­րե­լով, նոր տու­նու­տեղ դնե­լով՚։ Ի դեպ, նո­րըն­տիր հա­մայն­քա­պե­տին ան­չափ մտա­հո­գում է գյու­ղի ե­րի­տա­սար­դու­թյան հետ կապ­ված ցա­վա­լի մի խն­դիր. չա­մուս­նա­ցած ե­րի­տա­սարդ­ներ հա­մայն­քում շատ կան, և պատ­ճառն էլ հիմ­նա­կա­նում բնա­կա­րա­նա­յին խն­դիրն է, ա­սում է Սո­սը։ Ինչ­պե՞ս է տես­նում այդ բարդ խնդ­րի լու­ծու­մը հար­ցին պա­տաս­խա­նեց. ՙԼուծ­ման իմ տար­բե­րակ­ներն ու­նեմ, ո­րոնց վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կու­թյամբ ու­զում եմ հան­դես գալ Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան առջև։ Գյու­ղում կան տներ, որ­տեղ բնակ­վող չկա, ո­րոնց տի­րու­թյուն ա­նող չկա։ Կա­րե­լի է այդ տնե­րը վե­րա­նո­րո­գել և տալ ա­մուս­նա­ցող ե­րի­տա­սարդ­նե­րին։ Ան­կեղծ եմ ա­սում՝ իմ ա­ռաջ­նա­հերթ խն­դի­րը ես դա եմ հա­մա­րում՝ չա­մուս­նա­ցած­նե­րին ա­մուս­նաց­նե­լը։ Գյու­ղի ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը պետք է փոխ­վի, ծնունդ­նե­րի աճ պետք է լի­նի։ Այ­սօր­վա դրու­թյամբ գյու­ղում տար­վա կտր­ված­քով մեկ կամ եր­կու ծնունդ է գրանց­վում՚,- ա­սաց Ս. Սարգ­սյա­նը։
Ինչ­պես հա­մայն­քի ղե­կա­վարն է փաս­տում՝ գյու­ղում անմ­շակ հո­ղա­տա­րածք չկա: Սա­կա­վա­կա­րող ըն­տա­նիք­ներ կան գյու­ղում, բայց ծայ­րա­հեղ աղ­քատ՝ ոչ։ Բո­լորն էլ տնա­մերձ ու­նեն, մշա­կում են, բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սեր են ցա­նում, ո­րը բա­վա­րա­րում է սե­փա­կան կա­րիք­նե­րը։
Ծաղ­կա­շա­տում խմե­լու ջրի հարց գո­յու­թյուն չու­նի. եր­կու տա­րի ա­ռաջ է լու­ծում տր­վել կեն­սա­կան նշա­նա­կու­թյան այդ հիմ­նախ­նդ­րին, ո­րը տաս­նա­մյակ­նե­րի վա­ղե­մու­թյուն ու­ներ։
Ար­ցա­խում ՙSPFA՚ ֆրան­սիա­կան բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծե­րի հա­մա­կար­գող Ժակ Մա­թո­սյա­նի ա­ջակ­ցու­թյամբ և ՙՍեդ­րիկ Մար­տեն՚ հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ այս­տեղ խմե­լու ջրի հա­մար ջրա­գիծ է կա­ռուց­վել։ Խմե­լու ջրի հիմ­նախ­նդ­րի լուծ­մամբ ծաղ­կա­շատ­ցի­նե­րի հա­մար ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ ևս մեկ ե­րա­զանք՝ ու­նե­նալ շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րում։
Ըստ Ս. Սարգ­սյա­նի՝ տաս­նա­մյակ­նե­րի խն­դիր Ծաղ­կա­շա­տը շատ է ու­նե­ցել, իսկ այ­սօր գյուղն ա­պա­հով­ված է բնա­կան գա­զով, հա­մա­ցան­ցով, բնա­կիչ­ներն օգտ­վում են ֆիքս­ված և բջ­ջա­յին հե­ռա­խո­սա­կա­պից, հիմ­նա­նո­րոգ­ված է դպ­րո­ցա­կան շեն­քը, փո­ղոց­նե­րը լու­սա­վոր­ված են։ Հա­մայն­քա­յին մի շարք խն­դիր­ներ ի­րենց լու­ծումն են ստա­ցել շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան հո­գա­ծու­թյան, հա­մայն­քում ի­րա­կա­նաց­վող բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րի շնոր­հիվ։ Գյու­ղի զար­գաց­ման գոր­ծում մեծ է Ժա­սիկ Բու­նիա­թյա­նի և նրա եղ­բայր Կա­րեն Բու­նիա­թյա­նի ներդ­րու­մը, ո­րոնց շնոր­հիվ Նի­կոլ Դու­մա­նի տուն-թան­գա­րանն Ար­ցա­խի այ­ցե­քար­տե­րից մեկն է դար­ձել։ Այն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է 19-րդ դա­րի բնա­կե­լի շի­նու­թյուն­նե­րի հա­մա­լիր՝ փայ­տյա փո­րագր­ված պատշ­գամբ­նե­րով։ Պատշ­գամբ­նե­րի ժա­նյակ­նե­րը, հմուտ փո­րագ­րու­թյամբ սյու­ներն ու փայ­տա­մած­ներն ա­ռանձ­նա­նում են ի­րենց անկ­րկ­նե­լիու­թյամբ։ Ազ­գագ­րա­կան այս թա­ղա­մա­սի տա­րած­քում ներ­կա­յաց­ված են ղա­րա­բաղ­ցի­նե­րի 19-րդ դա­րի կեն­ցա­ղի ու կյան­քի պայ­ման­նե­րը, ի­րա­կան նմուշ­ներ՝ հա­վաք­ված շր­ջա­կա գյու­ղե­րից։ Շնոր­հիվ թան­գա­րա­նա­յին հա­մա­լի­րի՝ Ար­ցախ այ­ցե­լող զբո­սաշր­ջիկ­նե­րի թիվն ա­ճել է։ Գա­լիս են ոչ միայն դր­սից, այլև Ար­ցա­խի տար­բեր շր­ջան­նե­րից. պար­բե­րա­բար դպ­րո­ցա­կան­ներ են այ­ցե­լում թան­գա­րան՝ ծա­նո­թա­նա­լու մեծ հայ­դու­կա­պե­տի՝ ծնն­դով ծաղ­կա­շատ­ցի Նի­կոլ Դու­մա­նի կյան­քին ու ֆի­դա­յա­կան պայ­քա­րի դր­վագ­նե­րին։
Ազ­գագ­րա­կան թա­ղա­մա­սի տա­րած­քում հա­ճախ են կազ­մա­կերպ­վում ա­վան­դա­կան և դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հա­մերգ­ներ, ազ­գագ­րա­կան բնույ­թի մի­ջո­ցա­ռում­ներ։ Ար­ցա­խում ոչ նյու­թա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում այս­տեղ է ա­ռա­ջին ան­գամ տե­ղի ու­նե­ցել ժեն­գյա­լով հա­ցի փա­ռա­տո­նը։
Նո­րըն­տիր գյու­ղա­պե­տը ե­րախ­տա­գի­տու­թյամբ է խո­սում հա­մայն­քին այս կամ այն ձևով ա­ջակ­ցած ան­ձանց, բա­րե­րար­նե­րի մա­սին։ Եր­կու տա­րի ա­ռաջ ՙԱ­մե­րի­կա­ցի­նե­րը՝ հա­նուն Ար­ցա­խի՚ կազ­մա­կեր­պու­թյու­նը՝ կա­ռույ­ցի ղե­կա­վար Մարկ Դի­ցե­նի գլ­խա­վո­րու­թյամբ, հա­մա­կար­գիչ­ներ և գրա­սե­նյա­կա­յին գույք են փո­խան­ցել Ծաղ­կա­շա­տի դպ­րո­ցին, նաև մար­զա­հա­գուստ ա­շա­կերտ­նե­րին։ Նվի­րատ­վու­թյու­նը հան­գա­նա­կու­թյան ձևով է ի­րա­կա­նաց­վել՝ ՙԻ­տա­լի­կուս՚ հայ-ռուս-ի­տա­լա­կան ըն­կե­րու­թյան և ՙStyle Screen Award՚-ի մաս­նակ­ցու­թյամբ։ Դպ­րո­ցը հատ­կա­պես հա­մա­կար­գիչ­նե­րի մեծ կա­րիք ու­ներ ին­ֆոր­մա­տի­կա ա­ռար­կան լիար­ժեք ու­սու­ցա­նե­լու հա­մար, և այդ ա­ռու­մով նվի­րատ­վու­թյու­նը մեծ ու­րա­խու­թյուն պարգևեց ու­սուց­չա­կան և ա­շա­կեր­տա­կան կո­լեկ­տիվ­նե­րին։
ՙՄենք Սփյուռ­քի և մեզ զո­րա­վիգ հայ­րե­նա­կից­նե­րի հետ հաս­կա­ցանք մի պարզ ճշ­մար­տու­թյուն. լիա­կա­տար հաղ­թա­նա­կի հա­մար անհ­րա­ժեշտ է ոչ միայն հզոր ո­գի, այլև տն­տե­սա­պես զար­գա­ցած եր­կիր։ Զգա­լով իր թի­կուն­քին նման ա­ջակ­ցու­թյուն՝ ծաղ­կա­շատ­ցին ա­վե­լի ա­մուր կկապ­վի իր օ­ջա­խին, մայր հո­ղին։ Մենք ա­մեն մի ար­կա­կոծ­ված դպ­րո­ցի, տան փո­խա­րեն նորն ենք կա­ռու­ցում? հիմ­քում դնե­լով մեր ան­կոտ­րում կամքն ու ապ­րե­լու ան­մար սե­րը։ Հա­մոզ­ված ենք՝ հա­րատև է լի­նե­լու ար­ցախ­ցու անն­կուն ո­գին ու միշտ հաղ­թա­կան՚,- ա­սաց հա­մայն­քի ղե­կա­վար Սոս Սարգ­սյա­նը։
;