comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ Օ­ՐԻ­ՆԱԿ` ՍԵ­ՐՈՒՆԴ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ Օ­ՐԻ­ՆԱԿ` ՍԵ­ՐՈՒՆԴ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

 

Ա­շոտ Ղու­լյա­նի (Բե­կո­րի) ծնն­դյան 60-ա­մյա­կին այ­ցե­լե­լով Բե­կո­րի ան­վան պու­րակ` Նա­խա­գահ Բ. Սա­հա­կյա­նը ծաղ­կեպ­սակ է դրել հե­րո­սի հու­շար­ձա­նին, նշե­լով, որ Բե­կորն իր սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րով օ­րի­նակ կծա­ռա­յի սե­րունդ­նե­րի հա­մար։

Բե­կո­րի հրա­մա­նա­տա­րու­թյամբ բազ­մա­թիվ բնա­կա­վայ­րեր են ա­զա­տագր­վել: 1992 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 24-ին Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Դրմ­բոն գյու­ղի ա­զա­տագր­ման հա­մար մղ­ված մար­տը վեր­ջի­նը դար­ձավ Բե­կո­րի հա­մար։
Նա հետ­մա­հու ար­ժա­նա­ցել է ԼՂՀ ՙՄար­տա­կան խաչ՚ ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նի, պարգևատր­վել ՙՈս­կե ար­ծիվ՚ շքան­շա­նով։ Մի­ջո­ցառ­մա­նը ե­լույ­թով հան­դես ե­կան Ստե­փա­նա­կեր­տի Ա­շոտ Ղու­լյա­նի ա­նու­նը կրող թիվ 2 դպ­րո­ցի տնօ­րենն ու ա­շա­կերտ­նե­րը։ Այ­նու­հետև Վազ­գեն Սարգ­սյա­նի ա­նու­նը կրող զո­րա­մա­սում տե­ղի ու­նե­ցավ հուշ-ցե­րե­կույթ՝ նվիր­ված հայ­րե­նի­քի նվի­րյա­լի հի­շա­տա­կին։ Ներ­կա­նե­րի ու­շադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­վեց ՊԲ ՙԳո­յա­մարտ՚ հե­ռուս­տած­րագ­րի պատ­րաս­տած ՙԲե­կո­րը կամ` հայ­րե­նա­սի­րու­թյան բա­նաձևը՚ ֆիլ­մը։
Բե­կո­րի մար­տըն­կեր­նե­րը, հա­րա­զատ­նե­րը բե­կոր առ բե­կոր ամ­բող­ջաց­րին նրա մար­տա­կան կեն­սագ­րու­թյու­նը։ Իսկ ե­լույթ ու­նե­ցող ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յո­ղը հա­վաս­տիաց­րեց, որ նրանք դաս­տիա­րակ­վում են Բե­կո­րի հե­րո­սա­կան էու­թյամբ։ Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, գե­նե­րալ-մա­յոր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի ե­րախ­տի­քի խոս­քը ներ­կա­յաց­րեց միու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Էդ­վարդ Խա­չատ­րյա­նը։ Վեր­ջինս Միու­թյան կող­մից ար­ժե­քա­վոր հու­շան­վեր հանձ­նեց Ա­շոտ Ղու­լյա­նի ըն­տա­նի­քին։ Հուշ-ցե­րե­կույ­թին հն­չած ե­լույթ­ներն ընդ­միջ­վում էին ՊԲ ՙԱս­պետ՚ հա­մույ­թի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան կա­տա­րում­նե­րով։