comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՆՁ­ՐԻՍ­ՏԱՆ. ՆՈՐ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԱ­ՊԵՏ, ՀԻՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆՁ­ՐԻՍ­ՏԱՆ. ՆՈՐ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԱ­ՊԵՏ, ՀԻՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնձ­րիս­տան գյու­ղը խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ինք­նա­բավ հա­մայնք էր` սե­փա­կան զար­գա­ցումն ու կեն­սա­գոր­ծու­նեու­թյունն այ­գե­գոր­ծու­թյամբ ու հո­ղա­գոր­ծու­թյամբ ա­պա­հո­վող բնակ­չու­թյամբ: Եր­կար տա­րի­ներ այս­տեղ գոր­ծում էր Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի մաս­նա­ճյու­ղը։ Դպ­րո­ցը միշտ էլ միջ­նա­կարգ է ե­ղել, գոր­ծել են ա­կումբ, տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նոց, գրա­դա­րան, փոս­տի բա­ժան­մունք, ման­կա­պար­տեզ։ Հան­րա­պե­տու­թյան բազ­մա­թիվ այլ հա­մայ­նք­նե­րի պես Խնձ­րիս­տա­նում այ­սօր հոգ­սերն ու խն­դիր­նե­րը քիչ չեն, լուծ­ման ու­ղի­նե­րը` դժ­վար հա­սա­նե­լի:

Վեր­ջերս հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում գյու­ղա­պետ է ըն­տր­վել Ա­լեք­սեյ Ա­վա­նե­սյա­նը, ով մինչ այդ զբա­ղեց­նում էր գյու­ղի մեր­ձա­կայ­քում գտն­վող ՙԱ­նի պա­րա­դիզ՚ հյու­րա­նո­ցի գոր­ծա­դիր տնօ­րե­նի պաշ­տո­նը: Նո­րըն­տիր ղե­կա­վա­րը գտ­նում է, որ հա­մայնքն ի­րեն է հան­ձն­վել բար­վոք վի­ճա­կում. բո­լո­րո­վին վեր­ջերս ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և կա­ռա­վա­րու­թյան օ­ժան­դա­կու­թյամբ գյու­ղում շա­հա­գործ­ման է հան­ձն­վել հա­մայն­քա­յին կենտ­րո­նը, որ­տեղ տե­ղա­կայ­ված են գյու­ղա­պե­տա­րա­նը, բուժ­կե­տը, հան­գս­տի ու ժա­ման­ցի կենտ­րո­նը և մեկ­հար­կա­նի հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հը` նա­խա­տես­ված 250 հո­գու հա­մար: Եր­կար տա­րի­ներ հա­մայն­քը ղե­կա­վա­րած Ար­թուր Ա­վա­նե­սյանն այս ընտ­րու­թյուն­նե­րին ձեռն­պահ էր մնա­ցել իր թեկ­նա­ծու­թյունն ա­ռա­ջադ­րե­լուց:
243 տն­տե­սու­թյուն ու­նի գյու­ղը և 870 բնա­կիչ: Ըստ նո­րըն­տիր գյու­ղա­պե­տի` հա­մայն­քը խն­դիր­ներ շատ ու­նի` ճա­նա­պարհ­ներ, փո­ղո­ցա­յին լու­սա­վո­րու­թյուն, մշ­տա­կան ջրի բա­ցա­կա­յու­թյուն և այլն: Հատ­կա­պես գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման հարցն է հրա­տապ, ո­րը պի­տի ար­վի գյու­ղա­ցի­նե­րի հա­մա­տեղ ջան­քե­րով: Գյու­ղա­պե­տի հա­մոզ­մամբ` ե­թե դա ա­րագ չկազ­մա­կերպ­վի, ճա­նա­պարհ­նե­րի մեծ մա­սը մե­քե­նա­նե­րի հա­մար ա­ռա­ջի­կա ձմ­ռանն ա­նան­ցա­նե­լի է դառ­նա­լու: ՙՋրի պա­կաս ու­նենք, սա ևս լուծ­ման կա­րոտ հար­ցե­րի շար­քում է: Խն­դիր­ներ շատ կան, նո­րըն­տիր ա­վա­գա­նու հետ պի­տի հա­վաք­վենք, քն­նար­կենք, լուծ­ման ու­ղի­ներ գտ­նենք,-ա­սում է նա: -Պետք է մտա­ծենք փո­ղոց­նե­րի գի­շե­րա­յին լու­սա­վո­րու­թյան ցանցն ըն­դար­ձա­կե­լու մա­սին, այժմ միայն կենտ­րո­նա­կան փո­ղոցն է լու­սա­վոր­ված, նաև աղ­բա­հա­նու­թյան խն­դիր ու­նենք՚: Այդ և կեն­սա­կան նշա­նա­կու­թյան այլ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մամբ, ինչ­պես հա­վաս­տում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը, հիմ­նո­վին լու­ծում կս­տա­նան գյու­ղի զար­գաց­մա­նը խո­չըն­դո­տող հիմ­նախն­դիր­նե­րը:
Գյու­ղում շատ են լք­ված տնե­րը, ո­րոնք տա­րի­նե­րի ըն­թաց­քում խար­խլ­վել ու վթա­րա­յին վի­ճա­կում են հայ­տն­վել: ՙԱյդ­պի­սի մի տուն նո­րա­կա­ռույց հա­մայն­քա­յին կենտ­րո­նի հարևա­նու­թյամբ ու­նեինք,-պատ­մում է մեր զրու­ցա­կի­ցը,- ո­րը լրիվ խա­թա­րում էր պատ­կե­րը: Ռու­սաս­տա­նում ապ­րող տե­րե­րի հետ կապ­վե­ցինք` քան­դե­լու թույ­լտ­վու­թյուն ստա­նա­լու հա­մար, իսկ նրանք ե­կան ու կարճ ժա­մա­նա­կում վե­րա­նո­րո­գե­ցին տու­նը՚: Ինչ­պես մնա­ցած այլ բնա­կա­վայ­րե­րում, ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րը բնա­կա­րա­նա­յին խն­դիր ու­նեն, ո­րի լու­ծու­մը գյու­ղա­պե­տը տես­նում է բա­րե­փոխ­ված վար­կա­յին ծրագ­րե­րի ու գյու­ղի տի­րա­զուրկ տներն այդ նպա­տա­կին ծա­ռա­յեց­նե­լու հա­մար մի­ջոց­ներ գտ­նե­լու մեջ:

Խնձ­րիս­տա­նին հա­րա­կից ձո­րա­կով հո­սում է Կար­կա­ռի վտա­կը, ո­րը գյու­ղի մուտ­քի մոտ լճա­կի է վե­րած­ված: Այն ա­ռաջ­նե­րում օգ­տա­գործ­վում էր կոլ­տն­տե­սու­թյան այ­գի­ներն ու բան­ջա­րա­նոց­նե­րը ո­ռո­գե­լու հա­մար, հի­մա վար­ձա­կալ­ված է ան­հատ ձեռ­նե­րե­ցի կող­մից: Ըստ գյու­ղա­պե­տի` ցան­կու­թյան դեպ­քում կա­րե­լի է այն­տեղ բան­ջա­րա­նոց­ներ հիմ­նել ու ջուրն օգ­տա­գոր­ծել այդ հո­ղա­տա­րածք­նե­րի հա­մար:
Յու­րա­քան­չյուր տան դի­մաց բա­վա­կա­նին ըն­դար­ձակ տնա­մեր­ձեր կան` բեր­քա­տու ծա­ռե­րով, երևում է, որ այս­տեղ բան­ջա­րա­նոց­նե­րով քիչ են զբաղ­վում: Փո­խա­րե­նը` գյու­ղում 7-8 խա­նութ կա, վա­ճառ­վում է ա­մեն ինչ` սնունդ ու հա­գուս­տից մինչև թարմ բան­ջա­րե­ղեն: Դպ­րո­ցի հարևա­նու­թյամբ գտն­վող խա­նու­թի վա­ճա­ռո­ղու­հին` Ի­րի­նա Գրի­գո­րյա­նը, ով նաև խա­նու­թի տերն է, դժ­գոհ չէ իր գոր­ծից, պարտ­քե­րի ցու­ցակն էլ որ մի քիչ կարճ լի­նի, մեր գործն ա­վե­լի կհեշ­տա­նա, ա­սում է նա:
Խնձ­րիս­տա­նը բարդ ու թե­քա­դիր տե­ղան­քում է գտն­վում, գյու­ղի կենտ­րո­նա­կան ճա­նա­պար­հի մի մա­սը սա­լա­պատ­ված է ա­ղյու­սով, իսկ վերևում անմ­խի­թար վի­ճակ է` հե­ղե­ղատ­նե­րով ու փո­սե­րով: Ա­սում են` ում շատ է տր­ված, նրա­նից շատ է պա­հանջ­վում. ե­թե նո­րըն­տիր գյու­ղա­պե­տը մեզ հետ զրույ­ցում ա­պա­գա ա­նե­լիք­ներն է հս­տա­կեց­նում, ա­պա գյուղն ամ­բողջ 18 տա­րի ղե­կա­վա­րած Ար­թուր Ա­վա­նե­սյա­նը, ով մինչ այդ Խնձ­րիս­տա­նի և հարևան Հի­լի­սի միաս­նա­կան տն­տե­սու­թյան գյուղ­խոր­հր­դի նա­խա­գահն է ե­ղել, ման­րա­մասն ներ­կա­յաց­նում է սե­փա­կան գյուղն իր ձեռք­բե­րում­նե­րով ու դժ­վա­րու­թյուն­նե­րով: Ըստ նախ­կին գյու­ղա­պե­տի` վեր­ջին տա­րի­նե­րին ար­վա­ծը քիչ չէ. պե­տա­կան մի­ջոց­նե­րով գյու­ղում դպ­րոց, ա­ռան­ձին մար­զա­դահ­լիճ են կա­ռուց­վել, գոր­ծում է ՙՍո­սե՚ ման­կա­պար­տե­զը, է­լեկտ­րա­կան հո­սանք ա­պա­հո­վող ցանցն է վե­րա­նո­րոգ­վել, գյու­ղի փո­ղոց­նե­րի մի մա­սի լու­սա­վո­րու­թյան հարցն է լուծ­վել: Փոխ­վել է ջրա­մա­տա­կա­րար­ման ներ­քին ցան­ցը, մաքր­վել են բո­լոր ջրամ­բար­նե­րը: Չնա­յած դրան` ամ­ռան ա­միս­նե­րին ջրի խն­դիր են ու­նե­նում: Գյու­ղի վերևում գտն­վող կապ­տա­ժա­յին կա­ռույց­նե­րը վե­րա­նո­րո­գե­լու հար­ցով դի­մել են կա­ռա­վա­րու­թյա­նը: Ա. Ա­վա­նե­սյանն այ­գե­գոր­ծու­թյունն ու ա­նաս­նա­պա­հու­թյու­նը ե­կամ­տա­բեր ճյու­ղեր է հա­մա­րում, ըստ նրա` մի քա­նի մե­նատն­տես­ներ գյու­ղի ներքևի գո­տում մոտ 4000 մանր եղ­ջե­րա­վոր­նե­րի և 300-400-ի հաս­նող խո­շոր եղ­ջե­րա­վոր­նե­րի ֆեր­մա­ներ ու­նեն, ո­րոնք ամ­ռա­նը սա­րում են պա­հում: Ըստ նախ­կին հա­մայն­քա­պե­տի` գյու­ղում աշ­խա­տան­քի խն­դիր գո­յու­թյուն ու­նի միայն կա­նանց հա­մար: Տղա­մարդ­կանց գե­րակ­շիռ մա­սը ծա­ռա­յում է ՊԲ-ում, ՙԱր­ցախ ալ­կո­յի՚ այ­գի­նե­րում, այլ ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի մոտ ևս մշ­տա­պես աշ­խա­տանք կա, բա­ցի այդ, շի­նա­րա­րա­կան բրի­գադ­ներ կան գյու­ղում, կա­նանց մի մասն աշ­խա­տանք է գտել նախ­կին Մե­տաքս­կոմ­բի­նա­տի կա­րի ար­տադ­րա­մա­սե­րում:
ՙԱ­րել եմ այն, ինչ հնա­րա­վոր է ե­ղել, ան­գամ սե­փա­կան մի­ջոց­նե­րով եմ սկ­սա­ծը շա­րու­նա­կել: Ինչ չեմ կա­րո­ղա­ցել ա­նել, իմ մեղ­քով չի ե­ղել,-ան­կեղ­ծա­նում է նա:- Սկ­սել ենք գյու­ղի փո­ղոց­նե­րը ա­ղյու­սա­պա­տել, ա­վե­լի քան մի տա­րի է` ա­ղյուս չեն մա­տա­կա­րա­րում, ըն­կե­րու­թյան ար­տադ­րան­քի ո­րա­կի հետ կապ­ված ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց էր սկս­վել, այդ պատ­ճա­ռով աշ­խա­տանք­նե­րը դա­դա­րել են, իսկ գյու­ղա­ցի­նե­րի մի մա­սի հա­մար միակ մե­ղա­վո­րը դար­ձել է գյու­ղա­պե­տը: Աղ­քա­տիկ հա­մայն­քա­յին բյու­ջեով ճա­նա­պարհ­ներ չես սար­քի: Մենք ինք­նա­բավ հա­մայնք չենք, պե­տու­թյան դո­տա­ցիա­յի հաշ­վին էլ մեծ քայ­լեր չես կա­րող ա­նել՚:
Մի քա­նի տա­րի ա­ռաջ գյու­ղի խն­դիր­նե­րը լու­ծե­լու գոր­ծում նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րել ա­մե­րի­կաբ­նակ Ի­դա Մե­լիք-Միր­զա­խա­նը, ով ար­մատ­նե­րով Խնձ­րիս­տա­նից է: Տե­ղադր­վել է ե­րեք աղ­բյուր, ո­րոնց ջու­րը միաց­վել է ներ­քին ջրա­տա­րին, նաև գյու­ղի աղ­բա­հա­նու­թյան խն­դի­րը պի­տի լուծ­վեր, սա­կայն բա­րե­րա­րը մա­հա­ցել է, մոր սկ­սած գոր­ծը խոս­տա­ցել է շա­րու­նա­կել դուստ­րը:

Գյու­ղի 5 և ա­վե­լի ե­րե­խա­ներ ու­նե­ցող 5 ըն­տա­նիք եր­կու տա­րի է` սպա­սում է բնա­կա­րա­նի կա­ռուց­մա­նը, ներ­կա­յաց­վել են անհ­րա­ժեշտ բո­լոր փաս­տաթղ­թե­րը, սա­կայն դեռևս հու­սադ­րող նո­րու­թյուն չկա, սպա­սում են:
135 ա­շա­կերտ ու­նե­ցող գյու­ղի միջ­նա­կար­գը բար­վոք վի­ճա­կում է, կա­ռուց­վել է 2003թ.` պե­տա­կան մի­ջոց­նե­րով: Փոխտ­նօ­րեն Ռո­մե­լա Ղու­լյա­նի տե­ղե­կու­թյամբ` Հի­լի­սում նաև տար­րա­կան դա­սա­րան­նե­րով դպ­րոց-մաս­նա­ճյուղ է գոր­ծում: Դպ­րոցն ա­պա­հով­ված է բո­լոր մաս­նա­գետ­նե­րով: Ա­ռան­ձին մար­զա­դահ­լիճ ու­նեն, սա­կայն մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար դահ­լիճ չի նա­խա­տես­վել: Հին դպ­րո­ցի անմ­խի­թար պայ­ման­նե­րում գտն­վող շեն­քում գրա­դա­րա­նի ու տար­բեր խմ­բակ­նե­րի հա­մար է օգ­տա­գործ­վում: Փոխտ­նօ­րե­նը դպ­րո­ցա­կան ա­մե­նա­մեծ խն­դիրն ա­շա­կերտ­նե­րի ա­ռա­ջա­դի­մու­թյան ցածր մա­կար­դակն է հա­մա­րում. վեր­ջին տա­րի­նե­րին խնձ­րիս­տան­ցի ա­շա­կերտ­նե­րը տար­բեր ա­ռար­կա­նե­րի գծով կազ­մա­կերպ­վող օ­լիմ­պիա­դա­նե­րում չեն երևում:
ՀՕՄ-ի մի­ջոց­նե­րով ՙՍո­սե՚ ման­կա­պար­տե­զը գոր­ծում է 2007թ.-ից: Տնօ­րեն Սու­սան­նա Հա­կոբ­ջա­նյա­նի տվյալ­նե­րով` նա­խակր­թա­րա­նը եր­կու խումբ ու­նի` 45 ե­րե­խա­յի ընդգրկմամբ ու եր­կու դաս­տիա­րա­կով: Նաև հարևան Հի­լի­սից են ե­րե­խա­ներ ընդգրկված: Ման­կա­պար­տե­զը տե­ղա­կայ­ված է նախ­կին հի­վան­դա­նո­ցի շեն­քում, ոչ տի­պա­յին է, պար­բե­րա­բար շեն­քում խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում, ամ­ռան ար­ձա­կուր­դին նախ­կին գյու­ղա­պե­տի ա­ջակ­ցու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է խո­հա­նո­ցի հա­տա­կը:
Գյու­ղի փո­ղոց­նե­րով շր­ջե­լիս կի­սա­քանդ տնե­րից մե­կում հն­չող մուր­ճի ու է­լեկտ­րա­կան սղո­ցի ձայ­նը մեզ ստի­պեց մտ­նել բակ: Մինչև վեր­ջերս տի­րա­զուրկ հա­մար­վող տու­նը սե­փա­կան մի­ջոց­նե­րով կա­րո­ղա­ցել է ձեռք­բե­րել դպ­րո­ցում ֆիզ­կուլ­տու­րա դա­սա­վան­դող Սամ­վել Են­գի­բա­րյա­նը: Ե­րի­տա­սարդ, ա­ճող ըն­տա­նիք են, սպա­սում են եր­րորդ ե­րե­խա­յին: ՙԵր­կու եղ­բայր­նե­րով ծնող­նե­րի հետ էինք ապ­րում, տուն կա­ռու­ցե­լու հա­մար լավ հո­ղա­տա­րածք­ներ չկան, իսկ մեր գյու­ղում մի 50 դա­տարկ տուն կա: Այս տու­նը գնե­լու հա­մար օգտ­վել ենք հնա­րա­վոր բո­լոր վար­կե­րից: Դեռ լավ է` ար­տո­նյալ պայ­ման­ներ են գոր­ծում ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րի հա­մար: Հի­մա մեր ու­ժե­րով ենք վե­րա­նո­րո­գում՚,- ա­սում է նա: