comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԺ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀԱՂ­ԹԱ­ՀԱ­ՐԵ­ԼԻ ԵՆ, Ե­ԹԵ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԺ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀԱՂ­ԹԱ­ՀԱ­ՐԵ­ԼԻ ԵՆ, Ե­ԹԵ...

 

 

 

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ


Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Նո­րա­շե­նի­կի հա­մայն­քը, ո­րի կազ­մի մեջ մտ­նում է նաև Վար­դուտ գյու­ղը, ղե­կա­վա­րում է Ծո­վի­նար Խա­չատ­րյա­նը։ Ա­վար­տել է Բա­դա­րա­յի միջ­նա­կար­գը, ա­պա Ստե­փա­նա­կեր­տի Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի պատ­մու­թյան բա­ժի­նը։ Ա­մու­սի­նը՝ Սեր­գեյ Պետ­րո­սյա­նը, Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին բաժ­նի պե­տի վա­րորդ էր աշ­խա­տում, հե­տո դար­ձավ նույն շր­ջա­նի 10 հա­մայ­նք­նե­րի տե­ղա­մա­սա­յին տե­սուչ։ Ըն­տա­նի­քը Վար­դուտ է տե­ղա­փոխ­վել 2007-ից, որ­տեղ և մինչև հի­մա ապ­րում են։ Վար­դու­տում է ծն­վել նաև եր­րորդ տղան։ Ծո­վի­նա­րը 2010 թվա­կա­նից մինչ այ­սօր աշ­խա­տում է Վար­դու­տի միջ­նա­կարգ դպ­րո­ցում՝ որ­պես պատ­մու­թյան ու­սուց­չու­հի։ 2015-ին ըն­տր­վել է Նո­րա­շե­նի­կի հա­մայն­քի ղե­կա­վար։ Պատ­մում է, որ ղե­կա­վար­ման ջի­ղը, ձգ­տու­մը փո­խանց­վել են հո­րա­կան պա­պի­կից, ով խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ղե­կա­վար պաշ­տոն էր զբա­ղեց­րել։

Շփ­վող, նա­խա­ձեռ­նող, կազ­մա­կեր­պող բնա­վո­րու­թյուն ու­նի Ծո­վի­նա­րը և վա­յե­լում է գյու­ղա­ցի­նե­րի հար­գան­քը, վս­տա­հու­թյու­նը։ Երբ 8 տա­րի ա­ռաջ, ա­ռա­ջին ան­գամ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման ընտ­րու­թյուն­նե­րում, դրել է իր թեկ­նա­ծու­թյու­նը, կաս­կա­ծող­ներ կա­յին, մի քա­նի հո­գի էլ դեմ են ար­տա­հայտ­վել, բայց 4 տար­վա աշ­խա­տան­քից հե­տո, երբ նո­րից ա­ռա­ջադ­րեց իր թեկ­նա­ծուու­թյու­նը, կաս­կա­ծող­նե­րի թի­վը խիստ քչա­ցել էր։ Դա հետևանք է այն հա­մառ աշ­խա­տան­քի, որ Ծո­վի­նա­րը տա­րել է բնակ­չու­թյան հետ. բա­րի, սր­տա­ցավ, զգա­յուն վե­րա­բեր­մունք յու­րա­քան­չյուր բնակ­չի հոգ­սի, ցա­վի նկատ­մամբ, օգ­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն։
ՙՑան­կա­ցած դժ­վա­րու­թյուն հաղ­թա­հա­րե­լի է,¬ ա­սում է հա­մայն­քի կին ղե­կա­վա­րը։¬Ի­հար­կե, կան խն­դիր­ներ, որ դժ­վար լու­ծե­լի են, բնա­կան է, վե­րաբ­նա­կեց­ված գյու­ղե­րի խն­դիր­ներն առ­հա­սա­րակ շատ են։ Նման դեպ­քե­րում օգ­նու­թյան է հաս­նում Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րու­թյու­նը՚։
Եր­կու գյու­ղե­րի բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է ա­նաս­նա­պա­հու­թյամբ, մեղ­վա­բու­ծու­թյամբ։ Լայ­նա­ծա­վալ հո­ղա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մար տե­ղանքն այն­քան էլ բա­րեն­պաստ չէ. և՜ հո­ղա­տա­րա­ծու­թյունն է քիչ, և՜ ո­ռոգ­ման ջրի խն­դիր կա։ Իսկ Վար­դու­տը բա­վա­րար­ված է և՜ ո­ռոգ­ման, և՜ խմե­լու ջրով։ Նո­րա­շե­նի­կը բա­վա­րար­ված է միայն խմե­լու ջրով, յու­րա­քան­չյուր բա­կում ջրա­ծո­րակ կա։ Եր­կու գյու­ղե­րում խմե­լու ջրի հին խո­ղո­վա­կա­շա­րե­րը նո­րոգ­վել են, անց է կաց­վել փո­ղո­ցա­յին լու­սա­վո­րու­թյուն։ Գյու­ղա­պե­տը նշեց, որ Նո­րա­շե­նի­կում 7 ըն­տա­նիք ստա­ցել է շի­նա­նյութ տա­նիք­նե­րի հիմ­նա­նո­րոգ­ման հա­մար։ Միջ­հա­մայն­քա­յին և ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րը, որ հոր­դա­ռատ անձրևնե­րից քանդ­վում են, մշ­տա­պես գտն­վում են հա­մայն­քի և շր­ջա­նա­յին ղե­կա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Այդ աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են եր­կու հա­մայ­նք­նե­րի բնակ­չու­թյան օ­ժան­դա­կու­թյամբ։
Վար­դուտն ու­նի բու­ժամ­բու­լա­տո­րիա, որ­տեղ աշ­խա­տում է բարձ­րա­գույն կր­թու­թյամբ բժիշկ, ով բու­ժօգ­նու­թյուն է ցույց տա­լիս նաև հարևան գյու­ղե­րի բնակ­չու­թյա­նը: Նա տա­րած­քում մեծ հար­գանք է վա­յե­լում։ Վար­դուտն ու­նի միջ­նա­կարգ դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում է 15 ա­շա­կերտ, դա­սա­վան­դում է 7 ու­սու­ցիչ։ Շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­վա­րար են, բայց դպ­րո­ցը վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի։ Ե­ղած կադ­րե­րը բարձ­րա­գույն կր­թու­թյան են, ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ, բայց դպ­րո­ցը քի­միա¬կեն­սա­բա­նու­թյան, ռու­սաց և օ­տար լե­զու­նե­րի մաս­նա­գետ­նե­րի կա­րիք ու­նի։
Եր­կու գյու­ղե­րի բնակ­չու­թյան թի­վը 110 է, չկան աղ­քատ և ծայ­րա­հեղ աղ­քատ­ներ գյու­ղա­ցի­նե­րը ա­նաս­նա­պա­հա­կան մթերք­նե­րը կա­րո­ղա­նում են ի­րաց­նել. Հա­յաս­տա­նից, հան­րա­պե­տու­թյան մո­տիկ շր­ջան­նե­րից, գյու­ղե­րից մե­քե­նա­նե­րով գա­լիս են գնում­ներ ա­նում։ Ա­մե­նա­մյա բեր­քի տոնն էլ, որ անց­կաց­վում է Ստե­փա­նա­կեր­տում, նպաս­տում է, որ մար­դիկ ի­րենց մթեր­քը շու­կա հա­նեն։
Ծրագ­րեր շատ կան։ Նա­խա­տես­ված է 2020թ. Նո­րա­շե­նի­կի ո­ռոգ­ման ջրի հար­ցը լու­ծել։ Այդ դեպ­քում, թե­կուզ փոքր հո­ղա­հան­դակ­նե­րի վրա, մար­դիկ հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան զբաղ­վել հո­ղա­գոր­ծու­թյամբ։ Ի­մի­ջիայ­լոց, Նո­րա­շե­նի­կի ե­րե­խա­նե­րը հա­ճա­խում են հարևան Ար­տա­շա­վիի միջ­նա­կարգ դպ­րոց (հա­տուկ տրանս­պոր­տով)։
Իմ այն հար­ցին, թե դժ­վար չէ՞ հա­մա­տե­ղել ման­կա­վար­ժու­թյու­նը հա­մայն­քի ղե­կա­վա­րու­թյան հետ, Ծո­վի­նա­րը պա­տաս­խա­նեց. ՙԵր­րորդ ո­լոր­տը՝ ըն­տա­նիք, տուն, չն­շե­ցիք։ Հեշտ չէ, ի­հար­կե, բայց հաղ­թա­հա­րե­լի է։ Ա­մու­սինս, ե­րե­խա­ներս՝ Հրա­չը, Վա­հագ­նը, Սու­րե­նը (դպ­րո­ցա­կան­ներ) շատ են օգ­նում։