comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՐ­ՄԻՐ ՇՈՒ­ԿԱ՝ ՀԵ­ՌԱՆ­ԿԱՐ­ՆԵՐ ՈՒ­ՆԵ­ՑՈՂ ԳՅՈՒՂ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐ­ՄԻՐ ՇՈՒ­ԿԱ՝ ՀԵ­ՌԱՆ­ԿԱՐ­ՆԵՐ ՈՒ­ՆԵ­ՑՈՂ ԳՅՈՒՂ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր Շու­կա բնա­կա­վայ­րը տե­ղա­կայ­ված է հան­րա­պե­տու­թյան հա­րավ¬արևե­լյան հատ­վա­ծում։ Ի տար­բե­րու­թյուն ար­ցա­խյան ո­րոշ գյու­ղե­րի, այն զար­գա­ցող և զար­գաց­ման լայն հե­ռան­կար­ներ ու­նե­ցող հա­մայ­նք­նե­րից է։ Կար­միր Շու­կան կա­պող օ­ղակ է հա­րա­կից մի շարք գյու­ղե­րի հա­մար, որ­տեղ էլ տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, ար­տադ­րա­մա­սե­րը, բաց­վում են աշ­խա­տա­տե­ղեր, ինչն էլ նպաս­տում է, որ շր­ջա­կա հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րը հենց այս­տեղ լու­ծեն զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը։ Ի դեպ, գյու­ղը հիմ­նա­վոր­վել է Ղա­րա­բա­ղում խոր­հր­դա­յին կար­գեր հաս­տատ­վե­լու ա­ռա­ջին տա­րի­նե­րին` որ­պես մո­տա­կա բնա­կա­վայ­րե­րի հա­մար շու­կա­յա­տե­ղի: Այս­տեղ կա­ռուց­ված գի­նու գոր­ծա­րան հա­րա­կից գյու­ղե­րից և այլ վայ­րե­րից աշ­խա­տե­լու էին գա­լիս բան­վոր­ներ, մաս­նա­գետ­ներ ու նաև բնա­կու­թյուն հաս­տա­տում։

Լեռ­նա­յին այս հա­մայնքն այժմ ու­նի 2395 հա տա­րածք, ո­րից 1745 հա-ն` գյու­ղատն­տե­սա­կան, իսկ 428,31 հա-ն` ան­տա­ռա­յին նշա­նա­կու­թյան հո­ղեր։ Բնակ­չու­թյունն էլ զբաղ­վում է ոչ միայն գյու­ղատն­տե­սու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ և հո­ղա­գոր­ծու­թյամբ, այլև աշ­խա­տում է հա­մայն­քում գոր­ծող տար­բեր ար­տադ­րա­մա­սե­րում, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, գոր­ծա­րան­նե­րում։
Սեպ­տեմ­բե­րի 8-ին հա­մայն­քի բնակ­չու­թյունն ընտ­րեց բա­վա­կա­նին ե­րի­տա­սարդ ղե­կա­վար Նա­րեկ Ա­թա­յա­նին, ով, ե­ռան­դով լց­ված, պատ­րաս­տա­կամ է գյու­ղում կյան­քի կո­չե­լու բազ­մա­պի­սի ծրագ­րեր։ Օ­րերս լի­նե­լով Կար­միր Շու­կա­յի հա­մայն­քում, զրու­ցե­ցինք նո­րըն­տիր ղե­կա­վա­րի հետ, ծա­նո­թա­ցանք հա­մայն­քում ըն­թա­ցող աշ­խա­տանք­նե­րին և նա­խա­տես­վող ծրագ­րե­րին։
Ե­րի­տա­սարդ հա­մայն­քա­պե­տը, ներ­կա­յաց­նե­լով գյու­ղի ա­ռօ­րյան, բնակ­չու­թյան ա­ճը և մյուս հան­գա­մանք­նե­րը, նշեց, որ անհ­րա­ժեշ­տու­թյուն կա Կար­միր Շու­կա­յին տալ այլ կար­գա­վի­ճակ, թե­կուզ ա­վա­նի։ Հա­մայնքն ու­նի զար­գաց­ման հե­ռան­կար­ներ։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ բնակ­չու­թյան մի մա­սը, ինչ­պես նշե­ցինք, զբաղ­վում է գյու­ղատն­տե­սու­թյամբ, հո­ղա­գոր­ծու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ, ընդ ո­րում` 2-3 խո­շոր ֆեր­մեր­ներ ու­նեն 100-ից ա­վե­լի խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ: Գոր­ծում են ձե­թի, գի­նու, փայ­տամ­շակ­ման և այլ տե­ղա­մա­սեր։ ՙՌեյփ­սիդ՚ ՍՊԸ¬ն ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րով հա­գե­ցած ձե­թի գոր­ծա­րան է։ Այս­տեղ ար­տադր­վում են ռա­ֆի­նաց­ված և չռա­ֆի­նաց­ված ձե­թեր: Գյու­ղա­ցի­նե­րի հա­մար աշ­խա­տա­տե­ղեր է ա­պա­հո­վում նաև շի­նա­րա­րա­կան ՙՌա­ֆո՚ ՍՊԸ-ն։ Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով շի­նա­րա­րա­կան այս կազ­մա­կեր­պու­թյան կող­մից Կար­միր Շու­կա­յում կա­ռուց­վում են բազ­մաբ­նա­կա­րան շեն­քեր։ Հա­մա­ձայն նա­խագ­ծի` քա­ռա­հարկ եր­կու շենք՝ 3 և 4-սե­նյա­կա­նոց բնա­կա­րան­նե­րով, նկու­ղա­յին հար­կե­րով կա­ռուց­վում են հա­մայն­քի դպ­րո­ցի հա­րա­կից տա­րած­քում, նոր թա­ղա­մա­սը կու­նե­նա կա­հա­վոր­ված խա­ղահ­րա­պա­րակ, զբո­սայ­գի։ Բնա­կա­րան­նե­րը տրա­մադր­վե­լու են ՊԲ սպա­նե­րին, 5-6 ան­չա­փա­հաս ե­րե­խա ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րին, ինչ­պես նաև հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին` մատ­չե­լի տո­կո­սադ­րույ­քով։ Մեր զրու­ցակ­ցի պար­զա­բան­մամբ՝ վեր­ջին տա­րի­նե­րին տար­բեր մաս­նա­գետ­ներ փոր­ձում են հաս­տատ­վել հա­մայն­քում, սա­կայն բնա­կա­րա­նա­յին խնդ­րի պատ­ճա­ռով հետ են կանգ­նում այդ մտ­քից։ Շր­ջա­կա գյու­ղե­րի շատ ըն­տա­նիք­ներ էլ ցան­կու­թյուն են հայտ­նել տե­ղա­փոխ­վել Կար­միր Շու­կա, ո­րով­հետև, բա­ցի աշ­խա­տա­տե­ղե­րից, այս­տեղ կա ման­կա­պար­տեզ, ինչ­պես նաև վե­րա­նո­րոգ­ված դպ­րոց։ Հա­րա­կից Սարգ­սա­շեն հա­մայն­քի ղե­կա­վարն էլ մե­քե­նա է հատ­կաց­րել նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հա­մար՝ նրանց ա­մեն օր Կար­միր Շու­կա­յի ման­կա­պար­տեզ տե­ղա­փո­խե­լու և հետ բե­րե­լու նպա­տա­կով։ Ժո­ղովր­դագ­րա­կան ա­ռու­մով հա­մայն­քում տա­րեց­տա­րի ար­ձա­նագր­վում է ծնունդ­նե­րի աճ։ 2018թ. հա­մայն­քում ծն­վել է 20 ե­րե­խա։ 2019թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ Կար­միր Շու­կա­յում գրանց­ված է 268 ըն­տա­նիք։ Կեն­սա­թո­շա­կա­ռու­նե­րը կազ­մում են բնակ­չու­թյան 13,7%¬ը։ Դպ­րո­ցի շեն­քը հիմ­նա­կա­ռուց­ված է, սա­կայն տա­րեց­տա­րի, ա­շա­կերտ­նե­րի թվի ա­ճին զու­գա­հեռ, անհ­րա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­նում շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լա­վե­լու հա­մար։ Կր­թօ­ջախն ու­նի 274 ա­շա­կերտ, որ­տեղ սո­վո­րում են ոչ միայն հա­մայն­քի, այլև Թա­ղա­վարդ գյու­ղի ա­շա­կերտ­նե­րը։ Հա­րա­կից այդ և այլ գյու­ղե­րի ա­շա­կերտ­նե­րի հա­մար նպա­տա­կա­հար­մար է սո­վո­րել Կար­միր Շու­կա­յի միջ­նա­կարգ դպ­րո­ցում։ Նո­րա­կա­ռույց դպ­րոցն ու­նի լա­բո­րա­տո­րիա­ներ, նկու­ղա­յին հատ­ված­ներ, սա­կայն դա­սա­սե­նյակ­նե­րը փոքր լի­նե­լու պատ­ճա­ռով կր­կին խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում ա­շա­կերտ­նե­րի տե­ղա­վոր­ման հար­ցում։ Ման­կա­պար­տեզ է հա­ճա­խում 100 ե­րե­խա։ Նա­խադպ­րո­ցա­կան այս հաս­տա­տու­թյան շեն­քի ա­ռա­ջին մաս­նա­ճյու­ղը թեթևա­կի վե­րա­նո­րոգ­վել է, սա­կայն երկ­րորդ մաս­նա­շեն­քը բար­ձի­թո­ղի վի­ճա­կում է։

Անդ­րա­դառ­նա­լով հա­մայն­քի բուժս­պա­սարկ­ման ո­րա­կին, մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ ու­նեն բուժ­կետ, սա­կայն շեն­քա­յին պայ­ման­նե­րը բար­վոք չեն, չկա շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա, ին­չի պատ­ճա­ռով լուրջ խն­դիր­ներ են ծա­գում բու­ժօգ­նու­թյան գոր­ծում։ Առ­կա են փոր­ձա­ռու բուժ­քույ­րեր, բայց քա­նի որ չու­նեն բու­ժամ­բու­լա­տո­րիա, բժշ­կի հաս­տիքն էլ նա­խա­տես­ված չէ։ Նախ­կի­նում, երբ Կար­միր Շու­կան ու­ներ ա­վա­նի կար­գա­վի­ճակ, բժիշկ էլ ու­նեին, կա­յին ստա­ցիո­նար պայ­ման­ներ հի­վանդ­նե­րի հա­մար, ին­չի կա­րիքն այժմ խիստ զգաց­վում է։
Գյու­ղում կան տն­տե­սա­կան, շի­նա­րա­րա­կան, մթե­րա­յին խա­նութ­ներ, գա­զա-բեն­զալ­ցա­կա­յան­ներ, է­լեկտ­րա­ցանց, ՙԱր­ցախ­փոստ՚-ի մաս­նա­ճյուղ, մեկ հր­շեջ փր­կա­րար ջոկ, ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚-ի սպա­սարկ­ման կետ։ Ընդ­հա­նուր առ­մամբ, գյու­ղի հիմ­նարկ¬ձեռ­նար­կու­թյուն­նե­րում ներգ­րավ­ված են շուրջ 100 հո­գի, գյու­ղատն­տե­սա­կան ո­լոր­տում՝ 310, այլ բնույ­թի աշ­խա­տանք­նե­րում` 135 մարդ։ Աշ­նա­նա­ցան և գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցանք­սը, ըստ հա­մայն­քի ղե­կա­վա­րի, կա­տար­վում է ագ­րո­տեխ­նի­կա­կան ժամ­կետ­նե­րում, միա­ժա­մա­նակ տար­վում է սնուց­ման, մո­լա­խո­տե­րի և վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քա­րի գոր­ծըն­թաց։ Ան­ցած տա­րի հնձ­վել է 287,9 հա ցան­քա­տա­րածք, ամ­բար­վել է 6165 տոն­նա հա­մա­խառն բերք։ Հեկ­տա­րի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը կազ­մել է 21,4 ցենտ­ներ։ Ե­կամ­տա­բեր է տա­վա­րի և խո­զի մսի ար­տադ­րու­թյու­նը. 2019թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ հա­մայն­քում խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի գլ­խա­քա­նա­կը 161 գլուխ է, ընդ ո­րում՝ 64 կով, 71 գլուխ խոզ, մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ՝ 106 գլուխ։
Բնակ­չու­թյունն ա­պա­հով­ված է խմե­լու ջրով, գյու­ղը գա­զի­ֆի­կաց­ված է, բա­ցա­ռու­թյամբ 4 ըն­տա­նի­քի՝ գա­զի մա­գիստ­րա­լը մայ­րու­ղուց հե­ռու լի­նե­լու պատ­ճա­ռով։ Հա­մայնքն ա­պա­հով­ված է ան­լար հե­ռա­խո­սա­կա­պով, գոր­ծում է նաև հա­մա­ցան­ցը։ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ներդ­րում­նե­րով Կար­միր Շու­կա­յում կա­ռուց­վել է հա­մայն­քա­յին կենտ­րոն, որ­տեղ տե­ղա­կայ­ված են նաև դպ­րո­ցի գրա­դա­րա­նը, ա­կում­բը։ Ե­րի­տա­սարդ գյու­ղա­պե­տը խոս­տո­վա­նեց, որ, այս ա­մե­նին զու­գա­հեռ, գյու­ղում չկան ժա­ման­ցա­յին վայ­րեր ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, հատ­կա­պես երբ գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի սե­զոնն ա­վարտ­վում է, նրանք ցան­կա­նում են ի­րենց ժա­ման­ցը հե­տաքր­քիր ձևով կազ­մա­կեր­պել։
Զար­գա­ցող այս հա­մայն­քի խնդ­րա­հա­րույց հար­ցե­րից է սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ վի­ճա­կը։ Ե­րի­տա­սարդ հա­մայն­քա­պետն իր նա­խընտ­րա­կան ծրագ­րում հա­վաս­տիաց­րել էր, որ հա­մա­տեղ ու­ժե­րով կլու­ծեն աղ­բա­հա­նու­թյան հար­ցը։ Վեր­ջերս հենց Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի հետ ու­նե­ցած հա­մա­տեղ քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում ո­րո­շել են հա­մայն­քի տա­րածք­նե­րից մեկն ա­ռանձ­նաց­նել որ­պես աղ­բի հա­վաք­ման և ոչն­չաց­ման վայր։ Հա­մայն­քի աղ­բա­կու­տակ­ման ձո­րակ­նե­րը լց­վել են և բնա­պահ­պա­նա­կան ա­ռու­մով վտանգ են ներ­կա­յաց­նում։ Նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ մտա­դիր են գյու­ղում տե­ղադ­րել փակ աղ­բարկ­ղեր և դրանց զու­գա­հեռ ձեռք բե­րել աղ­բա­հա­վաք շր­ջիկ մե­քե­նա, ո­րը շա­բաթ­վա ա­ռան­ձին օ­րե­րի կշր­ջի թա­ղա­մա­սե­րով և կհա­վա­քի աղ­բը։ Այս և վի­ճա­հա­րույց մյուս խն­դիր­նե­րի հա­մար նա­խա­տես­վում է ստեղ­ծել հան­րա­յին խոր­հուրդ, որ­տեղ կքն­նարկ­վեն տար­բեր ո­լորտ­նե­րին վե­րա­բե­րող հար­ցե­րը: Քա­նի որ հա­մայն­քի փոքր բյու­ջեով հնա­րա­վոր չէ լու­ծել այդ խն­դիր­նե­րը, պա­տաս­խա­նա­տու­նե­րը ներդ­րում­նե­րի հա­մար դի­մել են բա­րե­րար­նե­րին։ Դրան զու­գա­հեռ, պե­տա­կան ա­ռան­ձին ծրագ­րե­րով ևս ա­ջակ­ցու­թյուն կտր­վի կո­յու­ղաջ­րե­րի հե­ռաց­ման և աղ­բա­հան­ման խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար։ Հա­մայն­քա­պե­տը նա­խա­տե­սել է է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով գյու­ղի մա­սին ստեղ­ծել կայ­քէջ, որ­տեղ պար­բե­րա­բար կթար­մաց­վեն հա­մայն­քի նո­րու­թյուն­ներն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Հա­մայն­քա­պետն ու բնակ­չու­թյու­նը մեծ ակն­կա­լիք­ներ ու­նեն գյու­ղի կար­գա­վի­ճա­կը փո­խե­լու ա­ռու­մով, ո­րով­հետև դա հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի ու­նե­նալ նոր աշ­խա­տա­տե­ղեր, զար­գաց­ման այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ։