comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­դեն 7-րդ ան­գամ ՀՀ ՙՀայ¬ա­մե­րի­կյան ա­ռող­ջու­թյան կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի բժիշկ¬մաս­նա­գետ­ներն Ար­ցա­խում կազ­մա­կեր­պե­ցին ՙԲաց դռ­նե­րի օր՚, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում կա­տար­վե­ցին կրծ­քա­գեղ­ձի և վա­հա­նաձև գեղ­ձի սո­նոգ­րա­ֆիկ անվ­ճար հե­տա­զո­տու­թյուն­ներ, մա­մոգ­րա­ֆիա, խոր­հր­դատ­վու­թյուն­ներ։ Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վել է տե­ղի բժիշկ­նե­րի հետ հա­մա­տեղ, ին­չի ար­դյուն­քում տա­րեց­տա­րի ո­լոր­տի նո­րույթ­ներն ու մաս­նա­գի­տա­կան փոր­ձը փո­խանց­վում են ար­ցախ­ցի մաս­նա­գետ­նե­րին։ Սկ­րի­նին­գա­յին նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում մար­դու օր­գա­նիզ­մում քաղց­կե­ղա­ծին բջիջ­նե­րը հայտ­նա­բե­րել վաղ շր­ջա­նում և կա­տա­րել հա­մա­պա­տաս­խան բու­ժում, կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ։

Հայ¬ա­մե­րի­կյան ա­ռող­ջու­թյան կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն Խա­չա­նուշ Հա­կո­բյա­նի պար­զա­բան­մամբ՝ նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րի շնոր­հիվ ախ­տո­րո­շում են կրծ­քա­գեղ­ձի և ար­գան­դի պա­րա­նո­ցի, վա­հա­նաձև գեղ­ձի քաղց­կեղ­նե­րը դեռևս վաղ փու­լում: ՙՎա­հա­նաձև գեղ­ձը մար­դու օր­գա­նիզ­մի հոր­մո­նալ հա­մա­կար­գի գլ­խա­վոր օր­գանն է, իսկ կրծ­քա­գեղ­ձը` հոր­մոն-կա­խյալ օր­գան։ Քա­նի որ քաղց­կե­ղը շատ նենգ հի­վան­դու­թյուն է և զար­գաց­ման փու­լում այն որևէ ախ­տա­նիշ չի ու­նե­նում, զգաց­նել չի տա­լիս, ուս­տի 40-50 տա­րե­կան կա­նայք, որ­պես­զի ապ­րեն ա­ռողջ և եր­կար, պետք է տա­րին մեկ ան­գամ հե­տա­զոտ­վեն։ Եվ քա­նի որ քաղց­կե­ղի դեպ­քերն ըստ վի­ճա­կագ­րու­թյան ա­վե­լի շատ ար­ձա­նագր­վում են 50-ից բարձր տա­րի­քի կա­նանց շր­ջա­նում, ուս­տի վեր­ջին­ներս պետք է հե­տա­զոտ­վեն տա­րին 2 ան­գամ՚,¬նշեց Խ. Հա­կո­բյա­նը։
Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով` կրծ­քա­գեղ­ձի քաղց­կե­ղից տա­ռա­պում է կա­նանց 30%-ը։ Մաս­նա­գետ­նե­րը փաս­տում են, որ այդ հի­վան­դու­թյան հետևան­քով մահ­վան դեպ­քե­րի թիվն ա­վե­լի քիչ կլի­նի, ե­թե կա­նայք հետևեն կրծ­քա­գեղ­ձի ա­ռող­ջու­թյա­նը և կա­տա­րեն ա­մե­նամ­սյա ինք­նազն­նում­ներ, ինչ­պես նաև դի­մեն բժշ­կա­կան հե­տա­զո­տու­թյան։ Յու­րա­քան­չյուր կին, ան­կախ այն հան­գա­ման­քից` ին­քը անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նի, թե չէ, պետք է են­թարկ­վի ընդ­հա­նուր քն­նու­թյան։ Քա­նի որ կրծ­քա­գեղ­ձի քաղց­կե­ղի հա­վա­նա­կա­նու­թյունն ա­ճում է տա­րի­քին զու­գա­հեռ, ուս­տի 40 տա­րե­կա­նից հե­տո բժշ­կի ցու­ցու­մով պետք է են­թարկ­վել մա­մոգ­րա­ֆիկ հե­տա­զո­տու­թյան։ Դա կրծ­քա­գեղ­ձի հյուս­ված­քի ռենտ­գեն ստու­գումն է` նվա­զա­գույն ճա­ռա­գայթ­մամբ։ Ժա­մա­նա­կին կա­տար­ված բո­լոր այդ հե­տա­զո­տու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս դեպ­քե­րի 90%-ը բու­ժել հա­ջո­ղու­թյամբ դեռևս հի­վան­դու­թյան սկզբ­նա­վոր­ման վաղ փու­լում։ Ժա­մա­նա­կա­կից կյան­քի ա­րա­գըն­թաց ռիթ­մը, բնա­կա­նա­բար, իր ազ­դե­ցու­թյունն է թող­նում մար­դու օր­գա­նիզ­մի, հատ­կա­պես էն­դոկ­րին հա­մա­կար­գի վրա։ Մշ­տա­կան սթ­րես­նե­րից ու լար­վա­ծու­թյու­նից ա­ռա­ջա­նում են մի շարք հի­վան­դու­թյուն­ներ՝ պայ­մա­նա­վոր­ված հատ­կա­պես էն­դոկ­րին հա­մա­կար­գի հա­վա­սա­րակշ­ռու­թյան խախտ­մամբ։ Տա­րեց­տա­րի էլ ա­ճում են վա­հա­նաձև գեղ­ձի խն­դիր­նե­րով հի­վան­դու­թյուն­նե­րը, իսկ շատ հա­ճախ դրանք զգաց­նել են տա­լիս հի­վան­դու­թյան բարդ փու­լում։ Ուս­տի քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է ձգ­տեն վա­րել ա­ռողջ ապ­րե­լա­կերպ, հետևեն ի­րենց ա­ռող­ջու­թյա­նը և ժա­մա­նա­կին հե­տա­զոտ­վեն։
Հոկ­տեմ­բե­րի 18¬ին և 19-ին Ստե­փա­նա­կեր­տում ի­րա­կա­նաց­ված սկ­րի­նին­գա­յին այս ծրագ­րով կա­տար­վել են վա­հա­նաձև գեղ­ձի 235 և կրծ­քա­գեղ­ձի 205 սո­նոգ­րա­ֆիկ հե­տա­զո­տու­թյուն­ներ, ինչ­պես նաև 35 մա­մոգ­րա­ֆիկ ստու­գում։
;