comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽԱ­ՉԵ­ՆՈՒՄ ԱՇ­ԽԱ­ՏԱՆ­ՔԻՑ ՎԱ­ԽԵ­ՑՈՂ ՉԿԱ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱ­ՉԵ­ՆՈՒՄ ԱՇ­ԽԱ­ՏԱՆ­ՔԻՑ ՎԱ­ԽԵ­ՑՈՂ ՉԿԱ...

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Վեր­ջերս Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խա­չեն գյու­ղում էինք։ Գյուղն ար­ցախ­ցի­նե­րի շր­ջա­նում ա­վե­լի շատ հայտ­նի է Սեյ­դի­շեն ա­նու­նով ու…սեյ­դի­շեն­ցի­նե­րին վե­րագր­վող ՙՕր կա՝ յէր հըն­ցեր՚ ար­տա­հայ­տու­թյամբ, իբրև նրանց ան­հյու­րա­սեր լի­նե­լու վկա­յու­թյուն։ Ի­րա­կա­նում գյու­ղի պատ­մու­թյու­նը բո­լո­րո­վին այլ է, իսկ նրանք` Խա­չե­նի բնա­կիչ­նե­րը, ա­մենևին էլ ան­հյու­րըն­կալ չեն։ Նրանք ար­դա­րա­ցիո­րեն վի­րա­վոր­վում են սխալ մեկ­նա­բան­ված այդ ար­տա­հայ­տու­թյու­նից, քա­նի որ Ար­ցա­խի բո­լոր գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը պատ­րաստ են հյու­րի հետ վեր­ջին կտոր հա­ցը կի­սե­լու, և Խա­չե­նը բա­ցա­ռու­թյուն չէ։ Ի­րա­կա­նում Սեյ­դի­շեն` Սե­յի­դի շեն, նշա­նա­կում է ու­սուց­չի գյուղ։ Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում գյու­ղի պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­րեց Խա­չե­նի դպ­րո­ցի ֆիզ­կուլ­տու­րա­յի թո­շա­կա­ռու ու­սու­ցիչ, դպ­րո­ցի նախ­կին տնօ­րեն Գրի­շա ՂԱԶԱՐՅԱՆԸ, գյու­ղում կիրթ, խե­լոք, ու­սում ա­ռած մար­դիկ շատ էին, իսկ նրանց ժո­ղովր­դի շր­ջա­նում ըն­դուն­ված էր ու­սու­ցիչ, հարգ­ված մարդ ա­սել։

ՙԵ­ղել է ժա­մա­նակ, երբ մեր գյու­ղից 5-6 ու­սու­ցիչ է դա­սա­վան­դել հարևան գյու­ղե­րից յու­րա­քան­չյու­րում,-ա­սում է մեր զրու­ցա­կի­ցը։- Խա­չե­նը եր­կու ա­կա­դե­մի­կոս է տվել հա­յու­թյա­նը, եր­կու ա­կա­նա­վոր գիտ­նա­կան՝ Սեր­գեյ Սա­րի­նյան, Սևակ Ար­զու­մա­նյան։ Նրանց պատ­վին թան­գա­րան կա այս­տեղ, իսկ գրա­դա­րա­նը կրում է Ս. Ար­զու­մա­նյա­նի ա­նու­նը։ Մտե­րիմ էի եր­կու­սի հետ էլ և կա­րող եմ ա­սել, որ նրանք ոչ միայն ա­կա­նա­վոր գիտ­նա­կան­ներ էին, այլև հրա­շա­լի մար­դիկ՚։ Նա հպար­տու­թյամբ է նշում, որ Ռու­սաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ, նկա­րիչ Սերժ Սա­րու­մյա­նը, ով ցու­ցա­հան­դես­նե­րով հան­դես է գա­լիս խո­շոր, հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կու­թյան մշա­կու­թա­յին կենտ­րոն­նե­րում, հա­ճախ է լի­նում հայ­րե­նի Խա­չե­նում, և իր բնան­կար­նե­րում պատ­կե­րում է իր փոք­րիկ հայ­րե­նի­քը։
Մինչ Խա­չե­նի դպ­րո­ցը ղե­կա­վա­րե­լը, Գ. Ղա­զա­րյա­նը 15 տա­րի աշ­խա­տել է հարևան Խնձ­րիս­տա­նի դպ­րո­ցում` որ­պես ֆիզ­կուլ­տու­րա­յի ու­սու­ցիչ։ 1987-92 թվա­կան­նե­րին Ծաղ­կա­շա­տի միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րեն էր։ Այ­նու­հետև, մինչև 2012 թվա­կա­նը ղե­կա­վա­րել է Խա­չե­նի դպ­րո­ցը։
Երբ 1989 թվա­կա­նին (հայ­կա­կան գյու­ղե­րի, ո­րոնք խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Ղա­րա­բա­ղում վար­վող ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում թուր­քա­կան ա­նուն­ներ էին ստա­ցել), վե­րան­վան­ման գոր­ծըն­թաց էր սկս­վել վե­րածն­վող Ար­ցա­խում, ա­ռա­ջարկ­վել էր Սեյ­դի­շե­նը ան­վա­նա­կո­չել Ա­ղա­յան, ի պա­տիվ հայտ­նի գրող Ղա­զա­րոս Ա­ղա­յա­նի, ով իր ՙԻմ կյան­քից՚ գր­քում հի­շա­տա­կում է, որ իր ծնող­ներն Ար­ցա­խի Խա­չեն գյու­ղից են, 1800-ա­կան թվա­կան­նե­րին Վրաս­տա­նի Բոլ­նիս Խա­չեն են գաղ­թել։ Գ. Ղա­զա­րյանն ա­ռա­ջար­կում է գյու­ղը հենց Խա­չեն վե­րան­վա­նել, իսկ Ա­ղա­յա­նի ա­նու­նը կրում է գյու­ղի միջ­նա­կար­գը։ Ա­սում են, որ Ա­ղա­յան­նե­րի տու­նը ե­ղել է կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գա­հի նս­տա­վայ­րը, եր­կար տա­րի­ներ ծա­ռա­յել է որ­պես գյու­ղա­պե­տա­րա­նի շենք։ ՙՄինչև հի­մա մեզ ա­սում են Խա­չե­նի մահ­լից ե­կած­ներ՚,-հի­շում է Գ. Ղա­զա­րյա­նը։
Գ. Ղա­զա­րյա­նը հի­մա թո­շա­կա­ռու ու­սու­ցիչ է, բայց ա­ռանց գոր­ծի նս­տել չի սի­րում. վո­լեյ­բո­լի, շախ­մա­տի և սե­ղա­նի թե­նի­սի թի­մերն է մար­զում, ո­րոնք, ի դեպ, հա­ճախ են հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցում տե­ղա­կան ու հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան մր­ցում­նե­րում։ ՙԽա­չե­նը սպոր­տա­յին գյուղ է։ Մեր պա­տա­նի­նե­րը և մե­ծա­հա­սակ­նե­րը հա­ճախ են հաղ­թող դուրս ե­կել զա­նա­զան մր­ցում­նե­րում և բարձր պա­հել հա­րա­զատ բնօր­րա­նի պա­տի­վը։ Այս տա­րի մեր պա­տա­նի­նե­րից Սեյ­րան Մկրտ­չյա­նը շախ­մա­տի գծով հան­րա­պե­տա­կան մր­ցույ­թում երկ­րորդ տեղն է գրա­վել։ Նա ա­ռա­ջին տա­րին է մաս­նակ­ցում, այն­պես որ` կա­րող է ա­ռա­ջի­կա­յում ա­վե­լի բարձր ար­դյունք­ներ գրան­ցել՚,-հպար­տու­թյամբ ա­սում է նա։

Գյու­ղում գոր­ծում է ա­կումբ, այն բաց­վում է ժա­մը 19:00-ին, երբ գյու­ղա­ցին ա­վար­տում է օր­վա գոր­ծե­րը և անց­նում վաս­տա­կած հան­գս­տի։ ՙԱկ­տիվ են մեր գյու­ղա­ցի­նե­րը, իսկ ա­կում­բը ձևա­կան բնույթ չի կրում՝ գոր­ծող է։ Բի­լիարդ, թե­նիս, շախ­մատ, նար­դի` ե­րե­կո­յան ա­կում­բում հա­վաք­վող­նե­րի մշ­տա­կան զբաղ­մունքն են՚,-ներ­կա­յաց­նում է մեր զրու­ցա­կի­ցը, հա­վե­լում, որ հա­ճախ նրանց միջև ա­կում­բա­վա­րի նա­խա­ձեռ­նու­թամբ ա­ռաջ­նու­թյուն­ներ են կազ­մա­կերպ­վում։ Լա­վա­գույն­նե­րին նույ­նիսկ պարգևատ­րում են։
Խա­չե­նը վե­րա­նո­րոգ­ված դպ­րոց ու մար­զա­դահ­լիճ ու­նի։ Վեր­ջի­նիս բաց­ման ա­ռի­թով ըն­կե­րա­կան խա­ղեր էին կազ­մա­կեր­պել. Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նա­կան թի­մը մր­ցել է գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րի հետ։ ՙԴե, ի­հար­կե, հաղ­թել է Խա­չե­նը՚,-ծի­ծա­ղե­լով ա­սում է Գ. Ղա­զա­րյա­նը։ Ստա­ցել են պարգևավ­ճար, ո­րով միա­սին լավ քեֆ են ա­րել։ ՙՓոր­ձում ենք մաս­սա­յա­կա­նաց­նել սպոր­տը, ինչն ան­չափ կարևոր ենք հա­մա­րում ե­րե­խա­նե­րի կր­թա­դաս­տիա­րակ­չա­կան մե­թո­դա­բա­նու­թյան մեջ։ Այն հա­մայն­քում, որ­տեղ նրա ղե­կա­վար­նե­րը սի­րում են սպոր­տը, այն կզար­գա­նա, ե­թե ոչ՝ դժ­վար է՚,-հա­մոզ­ված է նա։ Բազ­մա­մյա ման­կա­վար­ժա­կան փորձ ու­նե­ցող Գ. Ղա­զա­րյա­նը կր­թա­կան հա­մա­կար­գի բա­րե­փոխ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն է տես­նում։ Իսկ որ­պես­զի կր­թու­թյունն ար­դյու­նա­վետ լի­նի, ե­րե­խա­ներն ու­զե­նան սո­վո­րել, զար­գա­նալ, պետք է խթա­նել, որ դպ­րո­ցում դա­սա­վան­դեն բարձ­րա­կարգ ման­կա­վարժ­ներ։ Դրա հա­մար պետք է խրա­խու­սել հենց լա­վա­գույն­նե­րին, նրանց, ով­քեր իս­կա­պես ար­ժա­նի են։ Բո­լո­րին նույն ձևով արժևո­րե­լը ճիշտ չի հա­մա­րում, ու­սու­ցիչ­ներն, ինչ խոսք, պետք է լավ վար­ձատր­վեն, բայց ըստ կա­տա­րած աշ­խա­տան­քի։ Նրանք էլ պետք է ձգ­տեն ինք­նակ­րթ­վել, վե­րա­պատ­րաստ­վել, քա­նի որ հենց մր­ցակ­ցու­թյան մեջ է ծն­վում լավ մաս­նա­գե­տը։
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել է գյու­ղի ողջ ե­րի­տա­սար­դու­թյու­նը, 10 զոհ ու­նի Խա­չե­նը։ Նրանց և Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված խա­չեն­ցի­նե­րի պատ­վին հու­շար­ձան է գյու­ղում կանգ­նեց­ված։
Խա­չե­նը շր­ջա­նի մի­ջին մե­ծու­թյան հա­մայ­նք­նե­րից է, բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը 330 է, իսկ տն­տե­սու­թյուն­նե­րի քա­նա­կը` 92. Խա­չեն հա­մայն­քի քար­տու­ղար Քրիս­տի­նե Գրի­գո­րյանն է հա­ղոր­դում պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նը` նո­րըն­տիր հա­մայն­քա­պե­տը դաշ­տում էր։
Բնակ­չու­թյան մոտ 80 տո­կոսն աշ­խա­տու­նակ է։ Ա­վե­լի քան 100 հո­գի աշ­խա­տում է հա­մայն­քա­յին գե­րա­տես­չու­թյուն­նե­րում՝ դպ­րո­ցում, ա­կում­բում, գրա­դա­րա­նում։ Կան ՊԲ ծա­ռա­յող­ներ նույն­պես։ Խա­չե­նում հիմ­նա­կան զբաղ­մուն­քը գյու­ղատն­տե­սու­թյունն է։ Վա­րե­լա­հո­ղե­րը հիմ­նա­կա­նում սե­փա­կա­նաշ­նորհ­ված են, մոտ 45 հա էլ վար­ձա­կալ­ված վա­րե­լա­հող ու­նեն։ 13 ե­րե­խա ման­կա­պար­տեզ է հա­ճա­խում, 46-ը՝ դպ­րոց։ Այդ եր­կու կր­թօ­ջա­խում էլ շեն­քա­յին պայ­ման­նե­րը լավ են, դպ­րո­ցը կա­ռուց­վել է 2001 թվա­կա­նին, իսկ ման­կա­պար­տեզն ա­կում­բի և բուժ­կե­տի հետ տե­ղա­կայ­ված է հա­մա­լիր շեն­քում, ո­րը 2008 թվա­կա­նին է շա­հա­գործ­վել։ Նոր ջրա­գիծ ու­նեն գյու­ղում, ո­րի շնոր­հիվ ջու­րը մշ­տա­կան է, ե­կե­ղե­ցին ևս վեր­ջին տաս­նա­մյա­կում է վե­րա­նո­րոգ­վել։ Հա­մայն­քը գա­զի­ֆի­կաց­ված է, ըն­դա­մե­նը եր­կու տն­տե­սու­թյուն է, որ կա­պույտ վա­ռե­լի­քից չի օգտ­վում գի­ծը հե­ռու լի­նե­լու պատ­ճա­ռով։ Կա ին­տեր­նետ և բջ­ջա­յին կապ, եր­թու­ղա­յին­նե­րը ա­պա­հո­վում են մայ­րա­քա­ղա­քի ու շրջ­կենտ­րո­նի հետ տրանս­պոր­տա­յին կա­պը։ Խն­դիր­նե­րից հա­մայն­քա­պե­տա­րա­նում ա­ռանձ­նաց­րին ան­բա­րե­կարգ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը։ Դրանք, ճիշտ է, տա­րին մեկ ան­գամ հա­մայն­քի մի­ջոց­նե­րով փոր­ձում են խճա­պա­տել, բայց սե­լավ­նե­րի պատ­ճա­ռով այն եր­կար չի ծա­ռա­յում։
Բայց Խա­չե­նում խն­դիր­նե­րից չեն վա­խե­նում, գի­տեն` լու­ծե­լի են։ Անհ­րա­ժեշտ կլի­նի ըն­դա­մե­նը աշ­խա­տել, աշ­խա­տել ու է­լի աշ­խա­տել։ Իսկ Խա­չե­նում աշ­խա­տան­քից վա­խե­ցող չկա։