comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Վեր­ջերս Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան հո­վա­նա­վո­րու­թյամբ ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­ներն ի­րա­կա­նաց­րին ար­շավ դե­պի Կա­չա­ղա­կա­բերդ։ Կր­կին միաս­նու­թյան դրո­շի ներ­քո էին հա­մախ­մբ­վել կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը։ Հայ­րե­նա­պաշ­տու­թյամբ, հայ­րե­նի­քի ա­մեն մի թուփ ու քա­րը ճա­նա­չե­լու ձգ­տու­մով հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րը ճա­նա­պարհ­վե­ցին դե­պի նպա­տա­կա­կետ։

Մինչ Կա­չա­ղա­կա­բերդ հաս­նե­լը կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հը ար­շա­վախմ­բին ծա­նո­թաց­րեց անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րին։ Նման մի­ջո­ցա­ռում­նե­րը նպա­տակ են հե­տապն­դում միջ­մաս­նա­ճյու­ղա­յին շփում­ներն էլ ա­վե­լի սեր­տաց­նե­լու, ին­չու չէ, ժա­ման­ցը հե­տաքր­քիր կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
Ա­մեն հայ, ա­ռա­վել ևս հայ­րե­նյաց պաշտ­պան, պար­տա­վոր է լի­նել ու­ժեղ, ա­ռաջ­նորդ­վել ա­վագ­նե­րի անն­կուն ո­գով։ Սա հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րի հա­մոզ­մուն­քը պետք է լի­նի։
Կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Գևորգ Սարգ­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ մի­ջո­ցառ­մա­նը ընդգրկվել է մոտ 50 ե­րի­տա­սարդ։
Եր­կար ճա­նա­պարհ կտ­րե­լուց հե­տո հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րը տեղ հա­սան. նրանց առջև իր ամ­բողջ վե­հու­թյամբ վեր հառ­նեց Կա­չա­ղա­կա­բեր­դը։ Նման նա­խա­ձեռ­նու­թյուն­ներն ան­չափ ող­ջու­նե­լի են, քա­նի որ հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս մո­տի­կից ծա­նո­թա­նալ մեր պատ­մամ­շա­կու­թա­յին և հոգևոր ար­ժեք­նե­րին։Հո­գե­կան մեծ բա­վա­րար­վա­ծու­թյամբ ու վառ տպա­վո­րու­թյուն­նե­րով հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րը բռ­նե­ցին տուն­դար­ձի ճամ­փան։