comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐ­ԳԵ­ԼՈ­ՑԻ ՎԵ­ՐԱԾ­ՎՈՂ ԳՅՈՒՂ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ԳԵ­ԼՈ­ՑԻ ՎԵ­ՐԱԾ­ՎՈՂ ԳՅՈՒՂ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Բա­րե­շեն ու հա­րուստ գյու­ղե­րը պե­տու­թյան հե­նա­սյունն են: Թե քա­նի այդ­պի­սի գյուղ ու­նենք այ­սօր, դժ­վար է ա­սել, մինչ­դեռ ծե­րա­ցող գյու­ղեր` որ­քան ա­սես: Ու սա ի­րո­ղու­թյուն է ոչ միայն մեզ մոտ: Հադ­րու­թի շր­ջա­նի Տյաք` դժ­վար ար­տա­բեր­վող ան­վա­նում ու­նե­ցող գյու­ղում ենք: Այս գյու­ղի մա­սին վեր­ջերս շատ է խոս­վում և ան­գամ մեկ տա­րի ա­ռաջ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ ստեղծ­վել է ՙՏյաք՚ պատ­մամ­շա­կու­թա­յին ար­գե­լո­ցը: Ծրագր­ված է հա­մայն­քը նե­րա­ռել հան­րա­պե­տու­թյան զբո­սաշր­ջա­նա­յին հա­րա­վա­յին թևում ` որ­պես քա­ղա­քա­շի­նու­թյան ե­զա­կի հու­շար­ձան, ուր փո­ղոց­նե­րի ու տնե­րի տես­քով գրե­թե ան­խա­թար պահ­պան­վել է ուշ միջ­նա­դա­րյան ճար­տա­րա­պե­տու­թյու­նը:

Ինչ խոսք, ող­ջու­նե­լի նա­խա­ձեռ­նու­թյուն է, սա­կայն գյու­ղի՝ բնա­կա­նից հարթ ու սպի­տակ քա­րե­րով սա­լա­պատ­ման հա­րյու­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նե­ցող փո­ղոց­նե­րոով քայ­լե­լիս քեզ հա­մա­կում է ա­նա­սե­լի մի տխ­րու­թյուն, որն ան­կա­րե­լի է բա­ռե­րով ար­տա­հայ­տել, իսկ տեղ-տեղ քանդ­ված պա­րիսպ­նե­րով բարձր ու ազն­վա­շուք տնե­րի հա­րատև դա­տար­կու­թյու­նը դառ­նում է ամ­բողջ ըն­թաց­քում քեզ անվ­րեպ ու­ղեկ­ցող ցավ, ո­րը փա­րա­տել չես կա­րո­ղա­նում ան­գամ աշ­նա­նա­յին հիաս­քանչ բնու­թյան ու, ով հրաշք, հան­կարծ դի­մա­ցից ե­կող կա­պու­տաչ աղջ­նա­կի զն­գուն ծի­ծա­ղի օգ­նու­թյամբ:
Գյու­ղը գրե­թե դա­տարկ է, ու սա ա­հագ­նա­ցող ի­րո­ղու­թյուն էր դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին: Խո­տա­կա­լող ա­րա­հետ­նե­րի, ա­վեր ու կի­սա­վեր տնե­րի բա­կե­րում պա­տե­րից պոկ­ված սր­բա­տաշ քա­րե­րի կույ­տե­րի կող­քին մա­ցա­ռուտ­նե­րի վե­րած­ված այ­գի­ներ են, ո­րոնք դեռ հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում են բերք տալ: Ար­դիա­կա­նու­թյան հետ կապ ու­նե­ցող միակ վկա­նե­րը տա­նիք­նե­րի հա­տու­կենտ ա­լե­հա­վաք­ներն են: Տյա­քը կպած է Հադ­րութ քա­ղա­քին: Հադ­րութն այս­տե­ղից շատ գե­ղե­ցիկ տեսք ու­նի: Տա­րի­ներ ա­ռաջ, երբ շրջ­կենտ­րո­նին ո­րոշ­վեց քա­ղա­քի կար­գա­վի­ճակ տալ` հա­րա­կից Տյաք ու Վանք գյու­ղե­րը նե­րառ­վե­ցին հա­մայն­քի կազ­մի մեջ: Այդ ժա­մա­նակ ոչ ո­քի մտ­քով չան­ցավ հարց­նել բնակ­չու­թյան կար­ծի­քը: 18 ըն­տա­նիք է ապ­րում գյու­ղում, նրանց մեջ նաև վե­րաբ­նա­կիչ­ներ կան: Չկա դպ­րոց. ութ ա­շա­կերտ­նե­րը ոտ­քով են հա­տում մինչև Հադ­րու­թի միջ­նա­կարգ 2 կմ ճա­նա­պար­հը: Նախ­կին գյու­ղա­պետ Սա­շա Ղահ­րա­մա­նյանն այն­քան էլ հա­մա­ձայն չէ մեր դի­տարկ­մա­նը, որ նաև Հադ­րու­թին միաց­նելն է դար­ձել գյու­ղի հե­տըն­թա­ցի պատ­ճառ: Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին գյուղն անխ­նա հրե­տա­կոծ­վում էր. մի մասն այդ օ­րե­րին գնաց, աշ­խա­տա­տեղ չլի­նելն էլ իր գործն ա­րեց: ՙՍե­փա­կան հող ու­նե­ցո­ղը պի­տի ա­մա­չի աղ­քա­տու­թյան մա­սին խո­սել: Գյուղ լքելն ինչ է՝ դիրք լքե­լուն հա­վա­սար ա­րարք, սա­կայն ոնց հա­մո­զես է­սօր­վա ջա­հե­լու­թյա­նը, ո­րը հեշտ կյան­քի է ձգ­տում, հետ է վարժ­վել հո­ղից, բա­հից ու քլուն­գից, դար­ձել կի­սա­քա­ղա­քա­ցի՚,-ա­սում է նա:
Հնուց ի վեր այս գյու­ղում ա­ռա­վե­լա­պես աղ­ջիկ­ներ են ծն­վում, մեզ հան­դի­պած գրե­թե յու­րա­քան­չյուր տյա­քե­ցի նաև այս ի­րո­ղու­թյունն է հա­մա­րում գյու­ղի ծե­րաց­ման պատ­ճառ. աղ­ջիկ­ներն ա­մուս­նա­նում ու հե­ռա­նում են հա­րա­զատ գյու­ղից: Մեզ հան­դի­պած ա­ռա­ջին տյա­քե­ցու՝ հե­քիա­թա­յին Մալ­վի­նա ա­նու­նով 12-ա­մյա աղջ­նա­կի մայ­րը` Մա­րի­նե Ա­դա­մյա­նը, հա­կա­ռա­կը, ա­մուս­նա­ցել է ու ա­մուս­նուն ի­րենց գյուղ է բե­րել: Նրա հայ­րը զոհ­վել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում, ա­մուս­նու և 3 ե­րե­խա­նե­րի հետ ապ­րում են գյու­ղում, սե­փա­կան ու­ժե­րով տուն են կա­ռու­ցել, սկզ­բում մեկ սե­նյակ էր, տա­րի­նե­րի հետ ընդ­լայ­նել են: Ա­մու­սին­նե­րով աշ­խա­տում են Հադ­րու­թում, ե­րե­կո­յան վե­րա­դառ­նում գյուղ: Մեծ աղ­ջիկն ար­դեն ա­մուս­նա­ցել ու հե­ռա­ցել է գյու­ղից: Ս. Ղահ­րա­մա­նյա­նի ե­րեք դուստ­րե­րը ևս ա­մուս­նա­ցել և հե­ռա­ցել են գյու­ղից: Կարևո­րը, որ մեր հան­րա­պե­տու­թյան տա­րած­քից դուրս չեն ե­կել` ա­սում է նա: Նախ­կին հա­մայն­քա­պետն ա­վե­լի շատ գյու­ղի ան­ցյա­լի մա­սին է խո­սում: Ա­վե­լի հե­ռա­վոր ան­ցյա­լից խո­սե­լիս ձայ­նը ոգևոր­ված ե­րանգ­ներ է ստա­նում: ՙՄեր գյու­ղը հին մա­տուռ­նե­րով, գե­րեզ­ման­նե­րով ու սուրբ ծա­ռե­րով է հայտ­նի: Գյու­ղի վա­րար աղ­բյու­րի կող­քին ե­րեք հս­կա տնջ­րի ծառ ու­նենք, ո­րոնք հսկ­վում են պե­տու­թյան կող­մից, գրու­թյուն կա հա­տուկ՚,- պատ­մում է նա: Նրա հա­մոզ­մամբ՝ դրան­ցից մե­կը մոտ եր­կու հա­րյուր տա­րե­կան է, իսկ եր­կու­սը՝ շատ ա­վե­լի հին: Տնջ­րի­նե­րից մե­կի հս­կա­յա­կան փչա­կը բնա­կիչ­նե­րը 19-րդ դա­րում դարձ­րել են սուրբ մա­տուռ: Վառ­վող մո­մե­րից մա­տու­ռի փչա­կը բա­րա­կել է: Հե­տո ծա­ռը տա­պալ­վել է: Նույն տե­ղում գյու­ղա­ցի­նե­րը նոր ծառ են տն­կել: Հի­մա էլ ծա­ռի ու աղ­բյու­րի տա­րած­քը սր­բա­տե­ղի է հա­մար­վում, այս­տեղ ա­մեն օր այ­ցե­լու­ներ կան տար­բեր գյու­ղե­րից: Ա­սում են` ժա­մա­նա­կին թուր­քեր են փոր­ձել բնակ­վել գյու­ղում: Նա­խորդ դա­րաս­կզ­բին հայ-թա­թա­րա­կան բա­խում­նե­րի ժա­մա­նակ տյա­քե­ցի կինն ա­մուս­նու հրա­ցա­նով ա­նա­սուն գո­ղա­նա­լու ե­կած թուր­քի է սպա­նել: Այս պատ­մու­թյունն այն­քան է վա­խեց­րել գյու­ղի մոտ ապ­րող մի քա­նի ադր­բե­ջան­ցի ըն­տա­նիք­նե­րի, որ սար­սա­փած հե­ռա­ցել են ու ան­գամ փորձ չեն ա­րել գալ դիա­կի հետևից: Այդ օր­վա­նից որևէ թուրք չի հան­դգ­նել բնա­կու­թյուն հաս­տա­տել գյու­ղում: Ինչ վե­րա­բե­րում է գյու­ղի ան­վա­նը, ա­պա, ըստ նախ­կին հա­մայն­քա­պե­տի, այն այս տե­ղե­րում հայտ­նի կայծ­քա­րի՝ չախ­մա­խի պարս­կա­կան տար­բե­րա­կի՝ այ­րել, վա­ռել ի­մաստ ու­նե­ցող ՙդագ՚ բա­ռի հետ է կապ­ված:

Գյու­ղում վեր­ջին շի­նաշ­խա­տանք­նե­րը ե­կե­ղե­ցում են կա­տար­վել. մոսկ­վաբ­նակ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րից մե­կը նյու­թա­կան օգ­նու­թյուն է հատ­կաց­րել ե­կե­ղե­ցու տա­նի­քը հիմ­նա­նո­րո­գե­լու հա­մար, ա­ջակ­ցել է նաև շրջ­վար­չա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Վա­լե­րի Գևոր­գյա­նը:

Վա­լե­րի Գաս­պա­րյանն ու Սեր­գեյ Դա­դա­մյա­նը, գյու­ղի եր­կու թա­ղա­մա­սե­րի սահ­մա­նը նա­խան­շող բլ­րա­կի քա­րե­րին նս­տած` ՙարև են հա­վա­քում՚: ՙ18 ըն­տա­նիք ու­նենք, ինչ ըն­տա­նիք` ա­մեն տան եր­կու-ե­րեք հո­գի են,-ա­սում է Վ. Գաս­պա­րյա­նը, ում եր­կու զա­վակ­նե­րը ևս գյու­ղից հե­ռա­ցել են, մնա­ցել է կրտ­սեր որ­դին, որն աշ­խա­տում է Հադ­րու­թում ու դեռ գյու­ղում է ապ­րում: - Էդ քո ա­սած ըն­տա­նիք­նե­րից մի չոր­սը վե­րաբ­նա­կիչ­ներ են, է­սօր մեր գյու­ղում են, վա­ղը, որ օգ­նող չե­ղավ, այլ հար­մար տեղ են գնա­լու: Դր­սից ե­կա­ծով գյուղ չես զար­գաց­նի: Էս­տեղ ար­մատ ու­նե­ցող ջա­հե­լը պի­տի մնա, ի­մոնք էլ չմ­նա­ցին, ինչ ա­սեմ՚,-եզ­րա­փա­կում է նա: Ս. Դա­դա­մյանն էլ հի­շեց­նում է, ո­րի մինչև պա­տե­րազ­մը գյու­ղը շուրջ 100 բնա­կիչ ու­ներ: ՙԷ­սօր էս­տեղ որ ապ­րում ենք, պա­հակ ենք, որ գյու­ղը քար­տե­զից չջնջ­վի, որ տե­ղը չգ­րեն ար­գե­լոց,-տխուր կա­տա­կում է նա: -Տե­սե՞լ ես` աղ­բյու­րի կող­քի տներն ու­զում են վե­րա­նո­րո­գել ու քո­թեջ­ներ սար­քել տու­րիստ­նե­րի հա­մար: Նախ­կին վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը՝ Վա­լե­րի Գևոր­գյա­նը մեր գյու­ղից է, իր հայ­րա­կան տունն է նվի­րել պե­տու­թյա­նը, ա­սում են` պատ­կե­րաս­րահ պի­տի ծա­ռա­յի: Հի­մա լրագ­րող­ներ շատ են գա­լիս, նկա­րում, խո­սեց­նում, ան­ցած ձմ­ռանն էլ էր Ստե­փա­նա­կեր­տից մի աղ­ջիկ ե­կել, ճիշտն ա­սած, հե­տո էդ ֆիլ­մում ա­վե­լի շատ ի­րեն էին ցույց տա­լիս՚: 72-ա­մյա Բո­րիս Դա­դա­մյանն, ար­դեն ձեռ­նա­փայ­տին հեն­ված, մեզ ու­ղեկ­ցում է գյու­ղի մուտ­քը ե­րի­զող բլուրն ու ձեռ­նա­փայ­տով գծագ­րում գյու­ղի նախ­կին սահ­ման­նե­րը: ՙէն վեր­ջին սա­րը տես­նո՞ւմ ես, մինչև էն­տեղ մեր տա­րածքն էր,-պատ­մում է նա: - Կոլ­խո­զը խա­ղո­ղի լավ այ­գի­ներ ու­ներ, բեր­քա­տու հա­զա­րա­վոր ծա­ռեր, ջրի պա­կա­սու­թյուն չենք ու­նե­ցել, հի­մա էլ չու­նենք: Հո­ղը` բեր­րի, ան­տա­ռը կող­քիդ, լավ գյուղ է մեր գյու­ղը: Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում 40 զոհ ենք ու­նե­ցել, դե պատ­կե­րաց­րու, թե ինչ գյուղ է ե­ղել: Դա­տարկ­վո՞ւմ է, հա ճիշտ ես, մեր ջա­հել­նե­րի հա­յաց­քը քա­ղա­քին է: Էն էլ ա­սեմ, որ մեր գյու­ղի դա­տարկ­վելն ու­րիշ պատ­ճառ էլ է ու­նե­ցել: Տա­րի­ներ ա­ռաջ կոլ­խո­զը ան­պա­տիվ նա­խա­գահ ու­նե­ցավ, գյու­ղը ցա­քուց­րիվ ա­րեց, ինքն էլ քո­չեց Տաշ­քենդ: Քա­նի ե­րի­տա­սարդ հե­ռա­ցավ էդ տա­րի­նե­րին՚: Մեր զրու­ցակ­ցի երկ­հար­կա­նի տու­նը կի­սա­խար­խուլ վի­ճա­կում է, եր­կար պատշ­գամ­բի ա­պա­կի­նե­րի տեղ պա­տա­ռոտ­ված պո­լիէ­թի­լեն է, հրե­տա­կոծ­վե­լուց հե­տո երբևէ չեն վե­րա­նո­րո­գել:
Էդ­գար Ա­սատ­րյա­նը վե­րաբ­նա­կիչ է, 5 տա­րի ա­ռաջ ըն­տա­նի­քով հաս­տատ­վել է Ա­րաք­սա­վա­նում, այ­նու­հետև կնոջ ու ե­րեք ե­րե­խա­նե­րի հետ տե­ղա­փոխ­վել Տյաք: Տուն էին խոս­տա­ցել` ա­սում է Էդ­գա­րը, սա­կայն ար­դեն 5 ա­միս է` վար­ձով են ապ­րում գյու­ղի տնե­րից մե­կում: Էդ­գա­րը շի­նա­րա­րու­թյու­նում բան­վոր է աշ­խա­տում: ՙՎար­չա­կազմ չեք մտ­նե­լո՞ւ, մեր ա­նու­նից խնդ­րեք, որ մեզ այս­տեղ մի տուն տան՚,-խնդ­րում է նա: Գյու­ղի եր­կու ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րից Ար­շակ Մար­տի­րո­սյա­նի տանն ենք: Եր­կու ե­րե­խա ու­նեն: Օք­սա­նա Մար­տի­րո­սյա­նը 36 տա­րե­կան է, աշ­խա­տում է շրջ­վար­չա­կազ­մի սո­ցիա­լա­կան ծա­ռա­յու­թյու­նում, տա­րեց­նե­րի տնա­յին սպա­սարկ­ման կենտ­րո­նի աշ­խա­տա­կից է: Ար­շա­կը ՊԲ-ում ծա­ռա­յող էր, դարձ­րել են բան­վոր, հաս­կա­նա­լի է` աշ­խա­տա­վար­ձի զգա­լի նվա­զեց­մամբ: Օք­սա­նան նաև մատ­նա­հար­դար է, աշ­խա­տել է Ռու­սաս­տա­նում, հե­տո տե­ղա­փոխ­վել է ծնն­դա­վայր, ա­մուս­նա­ցել ու եր­կու ե­րե­խա ու­նեն այժմ: ՙՄեր ե­րե­խա­նե­րը ոտ­քով են գնում դպ­րոց, հատ­կա­պես ձմ­ռա­նը շատ են նեղ­վում: Գյու­ղը գա­զի­ֆի­կաց­ված չէ, նոր քա­ղա­քա­պե­տը խոս­տա­ցել է լու­ծել հար­ցը: Ջրի պա­կաս չու­նենք, սա­կայն մեր աղ­բյու­րի ջրի հա­մար պար­տա­վոր ենք վճա­րել ըստ ջրա­չա­փիչ­նե­րի: Եր­կու ջա­հել ու­նենք, չեն ա­մուս­նա­նում,-Օք­սա­նան գյու­ղի մա­սին պատ­մում է սի­րով: - Ա­մու­սինս ա­նա­սուն է պա­հում, փայտ է բե­րում ան­տա­ռից: Ոտ­քե­րի հի­վան­դու­թյուն ու­նի, վի­րա­հա­տու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն կա: Մտա­ծում ենք տե­ղա­փոխ­վել Կրաս­նո­դար, քե­ռին է հրա­վի­րել՚,-անս­պա­սե­լի խոս­տո­վա­նում է նա: Ու նրա ա­սա­ծը հն­չում է որ­պես վա­ղուց ըն­տա­նի­քում քն­նարկ­ված ու հաս­տա­տա­ված ո­րո­շում:
Այս­պի­սին է կյան­քը ոչ սահ­մա­նա­մերձ, շրջ­կենտ­րո­նին կպած Տյա­քում: Ու մինչ մշա­կույ­թի պա­տաս­խա­նա­տու­նե­րը գյու­ղը ե­զա­կի հու­շար­ձան դարձ­նե­լու ծրագ­րով են մտա­հոգ, գյու­ղը հա­մա­կերպ­վել է լուռ ար­գե­լո­ցի վե­րած­վե­լու ճա­կա­տագ­րի հետ: Ի­հար­կե, կգան զբո­սաշր­ջիկ­ներ ու լրագ­րող­ներ, գյու­ղը մեկ եր­կու ժա­մով կլց­նեն աղ­մու­կով ու կգ­նան, ու կմ­նա Տյաքն իր զրն­գուն լռու­թյամբ ու բարձր տնե­րի՝ բաց­վե­լու կա­րոտ դար­պաս­նե­րով: Նաև դա­րա­վոր սո­սիի տակ գյու­ղա­ցի­նե­րի սար­քած ինք­նա­շեն ջրա­վա­զա­նը կմ­նա, ո­րի ջու­րը շեն ու բա­րե­բեր մի քա­նի գյու­ղի կա­րող է բա­վա­րա­րել: