comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հոկ­տեմ­բե­րի 31-ին կա­յա­ցել է ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը, ո­րը վա­րում էր Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մի­քա­յել Վի­րա­բյա­նը:

Օ­րա­կար­գի ա­ռա­ջին հար­ցով Հանձ­նա­ժո­ղո­վը քն­նարկ­ման է դրել Սպառ­ման հա­մա­կարգն է­լեկտ­րա­կան ցան­ցին միաց­ման և է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման, է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման պայ­մա­նագ­րե­րի օ­րի­նա­կե­լի ձևե­րը սահ­մա­նե­լու և ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ մի շարք ո­րո­շում­ներ ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու մա­սին նա­խա­գի­ծը, ո­րը ներ­կա­յաց­րել է Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման վար­չու­թյան պետ Անդ­րեյ Մու­սա­յե­լյա­նը: Նա անդ­րա­դար­ձել է պայ­մա­նագ­րի հիմ­նա­կան կե­տե­րին և ման­րա­մաս­նել է­լեկտ­րա­կան ցան­ցին միաց­ման կար­գը, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կող­մե­րի հիմ­նա­կան ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Պայ­մանգ­րում հս­տա­կեց­վել են նաև մա­տա­կա­րար­ված է­ներ­գիա­յի քա­նա­կի և ար­ժե­քի հաշ­վարկն ու դրա վճար­ման կար­գը: Ղե­կա­վար­վե­լով ՙԷ­ներ­գե­տի­կա­յի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քով, այլ օ­րենք­նե­րով, Է­ՄՕԿ-ով` է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման և օգ­տա­գործ­ման կա­նոն­նե­րով ու կնք­վող պայ­մանգ­րով, մա­տա­կա­րարն, ըստ այդ պայ­մա­նագ­րի, պար­տա­վոր­վում է ա­պա­հո­վել է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րա­րու­մը սպա­ռո­ղին` պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված հու­սա­լիու­թյամբ: Նա նաև ի­րա­վունք ու­նի սպա­ռո­ղից պա­հան­ջել վճա­րել սպա­ռած է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց և այն օգ­տա­գոր­ծել պայ­մա­նագ­րի հա­մա­պա­տաս­խան կե­տով սահ­ման­ված նշա­նա­կու­թյամբ:
Է­լեկտ­րա­մա­տա­կա­րար­ման ընդ­հա­տում­նե­րի կամ դա­դա­րեց­ման վե­րա­բե­րյալ պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված է պլա­նա­յին և ար­տապ­լա­նա­յին ան­ջա­տում­նե­րի տա­րե­կան կտր­ված­քով ա­ռա­վե­լա­գույն գու­մա­րա­յին տևո­ղու­թյուն, ո­րը սահ­ման­վում է Է­ՄՕԿ-ով: Ընդ­հա­տում­նե­րի և վե­րա­կան­գն­ման ժամ­կետ­նե­րի մա­սին Մա­տա­կա­րա­րը պար­տա­վոր է տե­ղե­կաց­նել սահ­ման­ված ժամ­կետ­նե­րում: Հանձ­նա­ժո­ղո­վը ՙԱր­ցա­խէ­ներ­գո՚ ՓԲԸ-ին հանձ­նա­րա­րել է մինչև 2021 թ. դեկ­տեմ­բե­րի 30-ը բա­ժա­նորդ­նե­րի հետ վե­րակն­քել է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման պայ­մա­նագ­րե­րը: Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մ. Վի­րա­բյա­նը նշել է, որ հի­շյալ նա­խա­գի­ծը դրա­կան եզ­րա­կա­ցու­թյան է ար­ժա­նա­ցել Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան ի­րա­վա­կան ակ­տե­րի փոր­ձաքն­նու­թյան բաժ­նում, հա­վա­նու­թյան է ար­ժա­նա­ցել նաև ՀՀ գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից:
Օ­րա­կար­գա­յին հա­ջորդ հար­ցով Հանձ­նա­ժո­ղո­վը ո­րո­շել է ՙԱր­ցախ­գազ՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյա­նը ՙՍեղմ­ված գազ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յում հա­մա­րել գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող` հաշ­վի առ­նե­լով, որ այդ ըն­կե­րու­թյան ի­րաց­ման ծա­վալ­նե­րը գրա­վում են տվյալ շու­կա­յի մեկ չոր­րոր­դից ա­վե­լին՝ 39,6 տո­կո­սը: Ո­րոշ­ման նա­խա­գի­ծը ներ­կա­յաց­րել է Տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բաժ­նի պետ Սեր­գեյ Գրի­գո­րյա­նը: Նա տե­ղե­կաց­րել է, որ նախ­կի­նում շոււ­կա­յում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող և ի­րաց­ման ծա­վա­լի 41,6 տո­կոս ու­նե­ցող ՙՊետ­րոլ սեր­վիս՚ ՓԲԸ-ն սե­փա­կան գա­զալ­ցա­կա­յան­նե­րը վա­ճա­ռել է այլ ըն­կե­րու­թյան` կորց­նե­լով գե­րիշ­խող դիր­քը: Այդ կա­պակ­ցու­թյամբ սթ. օ­գոս­տո­սին Հանձ­նա­ժո­ղովն ըն­դու­նել էր հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում:
ՀԾՏՄԿՊՀ տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բա­ժինն ըն­թա­ցիկ տար­վա հուն­վար-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րին ու­սում­նա­սի­րու­թյուն է ի­րա­կա­նաց­րել ՙՍեղմ­ված գազ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յում, ո­րի հա­մար հիմք են հան­դի­սա­ցել ՙԱր­ցախ­գազ՚ ՓԲԸ-ի և այդ շու­կա­յում գոր­ծող այլ ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից տրա­մադր­ված տե­ղե­կու­թյուն­նե­րը: Կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րով ար­ձա­նագր­վել է, որ ի­րաց­ման ծա­վա­լով ա­ռա­ջա­տար են ՙԱր­ցախ­գազ՚. ՙՋի Էս Մո­թորս՚ և ՙՕ­մե­գա Գրուպ՚ ըն­կե­րու­թյուն­նե­րը: Սեղմ­ված գա­զի շու­կա­յի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն, ըստ բաժ­նի պե­տի, նաև վկա­յում են, որ շու­կա­յում առ­կա են մր­ցակ­ցա­յին դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ. ա­ճել է տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի քա­նա­կը, աճ է գրանց­վել նաև շու­կա­յի ի­րաց­ման ծա­վալ­նե­րում: Ըստ հանձ­նա­ժո­ղո­վի մաս­նա­գետ­նե­րի` ՙՍեղմ­ված գազ՚ ապ­րան­քա­յին շու­կան ու­նի մի­ջին կենտ­րո­նաց­վա­ծու­թյան աս­տի­ճան, որ­տեղ ՙԱր­ցախ­գազ՚ ՓԲԸ-ն զբա­ղեց­նում է գե­րիշ­խող դիրք: