comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՑԻՈՒՄ ՆՇ­ՎԵՑ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ Օ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՑԻՈՒՄ ՆՇ­ՎԵՑ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ Օ­ՐԸ

 

 

 

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 

Մար­տու­նու շր­ջա­նում նոր ձևա­վոր­ված ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` Հա­ցի հա­մայն­քի օ­րը նշա­նակ­վել է հոկ­տեմ­բե­րի 2-ը, սա­կայն հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վեց հոկ­տեմ­բե­րի 29-ին։

Հա­ցին Ար­ցա­խի պատ­մա­կան գյու­ղե­րից է։ Այս բնա­կա­վայ­րի հետ է կապ­ված Վա­չա­գան Բա­րե­պաշտ թա­գա­վո­րի և նույն գյու­ղի հով­վի աղ­ջիկ՝ ի­մաս­տուն Ա­նա­հի­տի հան­դիպ­ման պատ­մու­թյու­նը։ Հա­ցի գյու­ղի այն աղ­բյու­րը, ո­րի մոտ հան­դի­պել են նրանք, այժմ էլ պահ­պան­վում է և կոչ­վում է Ա­նա­հի­տի ա­նու­նով։
Հի­նա­վուրց, եր­բեմ­նի ծաղ­կուն գյու­ղում այ­սօր գրանց­ված է 237 բնա­կիչ, փաս­տա­ցի ապ­րում է 150 մարդ, առ­կա է 61 տն­տե­սու­թյուն։ Տե­ղի հիմ­նա­կան դպ­րո­ցում սո­վո­րում է ըն­դա­մե­նը 11 ա­շա­կերտ։
Ան­վա­նը բնո­րոշ՝ պատ­մա­կան գյու­ղում հյու­րե­րին աղ ու հա­ցով են դի­մա­վո­րում։
Մինչ տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը սկ­սե­լը, ներ­կա­նե­րը հար­գան­քի տուրք մա­տու­ցե­ցին Հայ­րե­նա­կան մեծ և Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում նա­հա­տակ­ված հա­յոր­դի­նե­րի հի­շա­տա­կին՝ ծա­ղիկ­ներ խո­նար­հե­լով հու­շար­ձան­նե­րի պատ­վան­դան­նե­րին։ Գյու­ղից Հայ­րե­նա­կան մեծ պատ­րեազ­մին մաս­նակ­ցել է 157 մարդ, ո­րոն­ցից 67-ն ըն­կան մար­տի դաշ­տում։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ թշ­նա­մու ար­ձա­կած ար­կե­րը հա­ցե­ցին սե­փա­կան մաշ­կի ու հո­ղի վրա է զգա­ցել՝ 5 ա­զա­տա­մար­տիկ ու խա­ղաղ բնա­կիչ­ներ են զոհ­վել։
Գյու­ղի օր­վա կա­պակ­ցու­թյամբ բնա­կիչ­նե­րին շնոր­հա­վո­րեց հա­մայն­քի նո­րըն­տիր ղե­կա­վար Սան­թուր Սարգ­սյա­նը։ Շնոր­հա­վո­րեց և վս­տա­հեց­րեց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին, որ միաս­նա­բար կլու­ծեն հա­մայն­քում առ­կա խն­դիր­նե­րը։ Ի­րենց ե­լույթ­նե­րում այդ նույն հա­մոզ­մունքն ար­տա­հայ­տե­ցին հա­մայն­քի նա­խորդ եր­կու ղե­կա­վար­նե­րը և դպ­րո­ցի տնօ­րե­նը։ Դպ­րո­ցի ա­շա­կերտ­ներն ար­տա­սա­նե­ցին հա­մա­գյու­ղա­ցի գրող Էռ­նեստ Բեգ­լա­րյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը։
Տո­նա­կան մի­ջո­ցառ­ման կարևոր մաս կազ­մեց Վա­չա­գան Բա­րե­պաշտ թա­գա­վո­րի և գյու­ղի հով­վի աղ­ջիկ՝ Ա­նա­հի­տի հան­դիպ­ման բե­մադ­րու­թյու­նը։ Ե­րաժշ­տա­կան կա­տա­րու­մով հան­դես ե­կավ հա­մայն­քի նախ­կին ղե­կա­վար Ա­լեք­սանդր Ղա­զյա­նը։ Օրհ­նան­քի ու բա­րե­մաղ­թան­քի խոսք ա­սաց գյու­ղի Ա­յան։ Տե­սա­հո­լո­վա­կի մի­ջո­ցով ներ­կա­յաց­վեց գյու­ղի պատ­մա­կան ակ­նար­կը։
Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի կար­գադ­րու­թյամբ՝ եր­կա­րա­մյա նվիր­ված աշ­խա­տան­քի հա­մար մի խումբ հա­ցե­ցի­ներ պարգևատր­վե­ցին պատ­վոգ­րե­րով։ Շնոր­հա­վո­րա­կան ե­լույ­թով հան­դես ե­կավ շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ Ա­նի Խա­չատ­րյա­նը։ Հա­մայն­քի ակ­տիվ բնա­կիչ­նե­րը պատ­վոգ­րե­րի ար­ժա­նա­ցան նաև հա­մայն­քի ղե­կա­վա­րի կող­մից։
Տո­նա­կան սե­ղա­նի շուրջ, ա­վան­դա­կան կե­րակ­րա­տե­սակ­նե­րից ու ա­ղանդ­նե­րից հյու­րա­սիր­վող­նե­րը օրհ­նան­քի ծա­ռից ի­րենց բա­ժին օրհ­նան­քը ստա­ցան։
Ար­մատ­նե­րով հա­ցե­ցի գրող-հրա­պա­րա­կա­խոս Ա­շոտ Բեգ­լա­րյա­նը կարևո­րում է հա­մայն­քի օր նշա­նա­կե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը։ Ըստ նրա՝ այն փոքր գյու­ղե­րին ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու, առ­կա խն­դիր­նե­րի լուծ­ման և զար­գաց­ման ճա­նա­պարհ­ներ փնտ­րե­լու լավ հնա­րա­վո­րու­թյուն է, իսկ հոր՝ Էռ­նեստ Բեգ­լա­րյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը ե­րե­խա­նե­րի կող­մից լսե­լը՝ շատ հա­ճե­լի։ Ա. Բեգ­լա­րյա­նը վեր­ջում իր գր­քե­րից նվի­րեց դպ­րո­ցի գրա­դա­րա­նին։