comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԲ ՓԱԿ­ՎՈՒՄ ԵՆ ՍՐ­ՏԻ ԴՌ­ՆԵ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ՓԱԿ­ՎՈՒՄ ԵՆ ՍՐ­ՏԻ ԴՌ­ՆԵ­ՐԸ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ոչ հե­ռու ան­ցյա­լում Ար­ցա­խում ման­կա­տուն գոր­ծում էր միայն Շու­շի քա­ղա­քում։ Մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով այն տղա­նե­րի և աղ­ջիկ­նե­րի հա­մար ա­ռան­ձին էր։ Ճշ­մար­տու­թյան ա­ռաջ մե­ղան­չած չենք լի­նի, ե­թե ա­սենք, որ Շու­շիի ման­կատ­նե­րում հայ ե­րե­խա­նե­րը հա­տու­կենտ էին, ման­կա­կան հիմ­նար­կի բնա­կիչ­ներն հիմ­նա­կա­նում ադր­բե­ջան­ցի­ներ էին։ Հայ ե­րե­խա­ներն այն­տեղ հայ­տն­վում էին միայն ծայ­րա­հեղ դեպ­քում, ա­նե­լա­նե­լի ի­րա­վի­ճակ­նե­րից ել­նե­լով։ Ղա­րա­բա­ղյան շարժ­ման տա­րի­նե­րին այն փակ­վեց և այլևս Ար­ցա­խում ման­կա­տուն, որ­պես այդ­պի­սին, գո­յու­թյուն չու­ներ։ Խոս­տո­վա­նենք, որ այդ տա­րի­նե­րին գոց չէին մեր սր­տի դռ­նե­րը:

Հետ­պա­տե­րազ­մյան տա­րի­նե­րին էր: Ա­նօթևան ե­րե­խա­նե­րի ճա­կա­տագ­րով հե­տաքր­քր­ված, դի­մե­ցի պատ­կան մար­մին­նե­րին և, հու­րա­խու­թյուն ինձ, պարզ­վեց, որ պա­տե­րազ­մի հետևան­քով ա­նօթևան մնա­ցած և ծնող­նե­րին կորց­րած ե­րե­խա­նե­րը հան­գր­վա­նել ու տա­քուկ ան­կյուն են գտել տա­տիկ-պա­պիկ­նե­րի, կամ հա­րա­զատ­նե­րի մոտ։
Ներ­կա­յումս Ար­ցա­խում գոր­ծում է եր­կու նույ­նա­նուն հաս­տա­տու­թյուն՝ Ե­րե­խա­նե­րի խնամ­քի և պաշտ­պա­նու­թյան թիվ 1 և թիվ 2 գի­շե­րօ­թիկ­ներ։ Ա­ռա­ջի­նը տե­ղա­կայ­ված է Ստե­փա­նա­կեր­տում (25 ե­րե­խա­նե­րի ընդգրկմամբ, գոր­ծում է 2008թ.-ից), մյու­սը՝ Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Բեր­ձոր քա­ղա­քում։ Բեր­ձո­րի ե­րե­խա­նե­րի խնամ­քի և պաշտ­պա­նու­թյան թիվ 2 գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյան դաս­տիա­րակ ու տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Լու­սիկ Գե­ղա­մյա­նը մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ գի­շե­րօ­թի­կը գոր­ծում է 1995 թվա­կա­նից։ 2004թ. օ­գոս­տո­սից տի­կին Լու­սիկն աշ­խա­տում է գի­շե­րօ­թի­կում, այդ և հե­տա­գա տա­րի­նե­րին ման­կա­տան սա­նե­րը ե­րե­սունն էին, հե­տո գնա­լով պա­կա­սե­ցին։ Ներ­կա դրու­թյամբ գի­շե­րօ­թի­կի սա­նե­րը 14-ն են՝ հինգ տղա և ի­նը աղ­ջիկ։ Մենք հե­տաքր­քր­վե­ցինք, թե ինչ­պես են դա­սա­վոր­վել ման­կա­տան սա­նե­րի հե­տա­գա ճա­կա­տագ­րե­րը։ Տնօ­րե­նի պաշ­տո­նա­կա­տա­րի ի­րա­զեկ­մամբ` մի քա­նի­սը որ­դեգր­վել են, մե­կը սո­վո­րում է Շու­շիի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում։ Ե­րե­խա­նե­րի մի մա­սը ծնող­ներ ու­նի, սա­կայն, ցա­վոք, դեպ­քից դեպք են այ­ցե­լում զա­վակ­նե­րին` ծնն­դյան օ­րե­րին կամ Ա­մա­նո­րյա տո­նե­րին, հազ­վա­դեպ էլ` ոչ տո­նա­կան օ­րե­րին։ Դաս­տիա­րակ­չու­հի­նե­րը, աշ­խա­տա­կից­նե­րը փոր­ձում են փո­խա­րի­նել նրանց ծնող­նե­րին։ Երբ տի­կին Լու­սի­կը ե­րե­խա­նե­րին հանձ­նա­րա­րել է շա­րադ­րու­թյուն գրել ՙՈ՞վ եմ ես՚ թե­մա­յով, այդ­կերպ փոր­ձե­լով ա­վե­լի շատ ճա­նա­չել ե­րե­խա­նե­րին, շատ զար­մա­ցել է, որ բո­լո­րը գոհ էին ի­րենց պայ­ման­նե­րից, ա­ռօ­րյա­յից, կյան­քից: Տի­կին Գե­ղա­մյա­նի կար­ծի­քով, դա ի­րենց կո­լեկ­տի­վի հո­գա­տա­րու­թյան շնոր­հիվ է, և նրանք ողջ կո­լեկ­տի­վով ոչ թե աշ­խա­տում են, այլ` ծա­ռա­յում ի­րենց սա­նիկ-բա­լիկ­նե­րին։ Հե­տաքր­քր­վե­ցինք նաև, թե ինչ­պես է կազ­մա­կերպ­վում այդ 14 ե­րե­խա­նե­րի ա­ռօ­րյան։ Նրանց հետ աշ­խա­տանք­նե­րը տար­վում են թե՜ ան­հա­տա­կան և թե՜ խմ­բա­կա­յին։ Կազ­մա­կեր­պում են տա­րաբ­նույթ խա­ղեր, մի­ջո­ցա­ռում­ներ։ Վեր­ջերս Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում են կազ­մա­կեր­պել, ե­րե­խա­նե­րին էքս­կուր­սիա­յի են տա­րել Տաթևի վանք։ Տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րով ծա­նո­թու­թյուն­ներ, ե­րե­խա­նե­րի հա­մար հա­ճե­լի խա­ղեր են կազ­մա­կեր­պում, թան­գա­րան ու գրա­դա­րան են հա­ճա­խում, տար­բեր խմ­բակ­ներ՝ գո­բե­լե­նի, նկար­չու­թյան, ա­սեղ­նա­գոր­ծու­թյան, դի­զայ­նի, անգ­լե­րե­նի և հա­մա­կարգ­չա­յին դա­սըն­թաց­նե­րի են մաս­նակ­ցում։ Յու­րա­քան­չյուր ուր­բաթ ա­վագ բուժ­քույրն աշ­խա­տում է ե­րե­խա­նե­րի հետ, ա­մեն ան­գամ մի նոր ու հե­տաքր­քիր թե­մա է ընտ­րում և ուղ­ղոր­դում նրանց։ Այդ դա­սըն­թաց­նե­րի շնոր­հիվ զգա­լի ա­ռա­ջըն­թաց է նկատ­վում ե­րե­խա­նե­րի մոտ։ Տնօ­րե­նի պաշ­տո­նա­կա­տա­րի կար­ծի­քով` ի­րենց սա­նե­րը չեն տար­բեր­վում տան ե­րե­խա­նե­րից։ Ե­րեք դաս­տիա­րակ­նե­րը, մար­զիչ ման­կա­վարժ­նե­րը, դա­յակ­նե­րը, ա­վագ բուժ­քույրն ու ե­րեք բուժ­քույ­րե­րը, խո­հա­րարն ու խո­հա­նո­ցի աշ­խա­տող­նե­րը, նույ­նիսկ հա­վա­քա­րա­րը, լվա­ցա­րա­րը, վա­րորդն ու պա­հա­կը սի­րով ու հո­գա­տա­րու­թյամբ են շր­ջա­պա­տում ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով ի­րենց մոտ հայ­տն­ված ե­րե­խա­նե­րին։ Ման­կա­կան այս հիմ­նար­կում կա միայն մեկ ոչ դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա, իսկ մյուս­նե­րը հա­ճա­խում են դպ­րոց, նրանց սա­նե­րը 3-17 տա­րե­կան են։ Ու­նեն մեկ գե­րա­զան­ցիկ, մի քա­նի հո­գի հար­վա­ծա­յին են, մնա­ցած­ներն էլ մի­ջակ սո­վո­րող են։ Տի­կին Գե­ղա­մյա­նը հպար­տու­թյամբ փաս­տում է, որ ի­րենց գե­րա­զան­ցիկ սա­նե­րից Հայ­կու­հին ար­դեն Երևա­նի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող է։ Նրանք մշ­տա­պես կա­պի մեջ են նախ­կին սա­նե­րի հետ, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օգ­նում, սա­տար են կանգ­նում նրանց, օգ­նում լու­ծե­լու բո­լոր մեծ ու փոքր խն­դիր­նե­րը։ Կան նաև ա­մուս­նա­ցող­ներ, երբ ար­դեն չա­փա­հաս են դառ­նում պե­տու­թյան օ­ժան­դա­կու­թյամբ ու հո­գա­ծու­թյամբ բնա­կա­րան­ներ են ստա­նում։
Բեր­ձոր քա­ղա­քի բա­նուկ հատ­վա­ծի 3-րդ թա­ղա­մա­սի, թ. 47 շեն­քում ա­պաս­տան գտած 14 փոք­րիկ­նե­րը շր­ջա­պատ­ված են սի­րով ու հո­գա­տա­րու­թյամբ, դա ան­զեն աչ­քով էլ տե­սա­նե­լի է, սա­կայն միան­շա­նակ է, որ նրան­ցից յու­րա­քան­չյու­րը ե­րա­զում է ապ­րել ըն­տա­նի­քում, մայ­րա­կան ջերմ ու հայ­րա­կան զուսպ գգ­վանք­նե­րի ներ­քո։ Մի ա­ռան­ձին ջեր­մու­թյամբ հրա­ժեշտ տա­լով ման­կա­տան սա­նե­րին, գի­շե­րօ­թի­կից հե­ռա­ցանք կսկ­ծա­ցող սր­տով ու մեզ ան­վերջ հե­տապն­դող այն մտայ­նու­թյամբ, որ ե­թե բաց պա­հենք մեր սր­տի դռ­նե­րը, ա­պա ընդ­միշտ կփակ­վեն բո­լոր ման­կատ­նե­րի ու նաև ծե­րա­նոց­նե­րի դռ­նե­րը։
;