comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՖԻ­ԶԻՈ­ԹԵ­ՐԱ­ՊԻԱՆ ՄԵ­ԾԱ­ՊԵՍ ՆՊԱՍ­ՏՈՒՄ Է Ա­ՌՈՂ­ՋՈՒ­ԹՅԱՆ ՎԵ­ՐԱ­ԿԱՆ­ԳՆ­ՄԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՖԻ­ԶԻՈ­ԹԵ­ՐԱ­ՊԻԱՆ ՄԵ­ԾԱ­ՊԵՍ ՆՊԱՍ­ՏՈՒՄ Է Ա­ՌՈՂ­ՋՈՒ­ԹՅԱՆ ՎԵ­ՐԱ­ԿԱՆ­ԳՆ­ՄԱ­ՆԸ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Երևի քչե­րը գի­տեն, որ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին պո­լիկ­լի­նի­կա­յի նկու­ղա­յին հար­կում գոր­ծում է ֆի­զիո­թե­րա­պիա­յի բա­ժին՝ հա­գե­ցած ար­դիա­կան սար­քա­վո­րում­նե­րով: Բաժ­նի ֆի­զիո­թե­րապևտ Լի­նա Ա­վա­գի­մյա­նի հետ զրույ­ցում բա­ցա­հայ­տե­ցինք, թե ո՞ր հի­վան­դու­թյուն­նե­րի դեպ­քում են բա­ժին դի­մում, և որ­քա՞ն ար­դյու­նա­վետ են անց­նում ֆի­զիո­թե­րապևտիկ բու­ժում­նե­րը:

Լի­նա Ա­վա­գի­մյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ երբ 2013թ. ֆի­զիո­թե­րա­պիա­յի բա­ժի­նը հա­մալր­վեց ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով, բաժ­նում չկար ֆի­զիո­թե­րապևտ, ի­րեն՝ որ­պես պո­լիկ­լի­նի­կա­յի թե­րապևտ, ա­ռա­ջար­կե­ցին մաս­նա­գի­տա­նալ ֆի­զիո­թե­րա­պիա­յի մեջ: Նա իր հա­մա­ձայ­նու­թյու­նը տվեց, քա­նի որ հե­տաք­րք­րու­թյուն էր ներ­կա­յաց­նում նաև բուժ­ման այդ ուղ­ղու­թյու­նը: ՙԱ­պա­րա­տա­յին ֆի­զիո­թե­րա­պիան օրգ­նաիզ­մի վրա տա­րա­տե­սակ հա­ճա­խա­կա­նու­թյամբ, ին­տեն­սի­վու­թյամբ և ա­լի­քի հզո­րու­թյամբ է­լեկտ­րա­կան, մագ­նի­սա­կան, ձայ­նա­յին կամ այլ ա­լիք­նե­րի ազ­դե­ցու­թյունն է, ին­չի ար­դյուն­քում տե­ղա­յին հյուս­վածք­նե­րի ջեր­մաս­տի­ճա­նը բարձ­րա­նում է 3-5 աս­տի­ճա­նով, բջ­ջա­յին մա­կար­դա­կով ակ­տի­վա­նում է ա­րյան և լիմ­ֆա­յին միկ­րոշր­ջա­նա­ռու­թյու­նը: Ֆի­զիո­թե­րա­պիան ու­նի ա­ռա­վե­լու­թյուն` այն թույլ է տա­լիս ազ­դել ան­մի­ջա­պես ախ­տա­բա­նա­կան օ­ջա­խի վրա` ա­ռանց ա­լեր­գիկ կամ այլ կողմ­նա­կի ռեակ­ցիա­նե­րի: Ներ­կա­յում մե­թո­դը կի­րառ­վում է բժշ­կու­թյան բո­լոր բնա­գա­վառ­նե­րում, ա­ռա­վե­լա­պես վնաս­ված­քա­բա­նու­թյան մեջ, նևրո­լո­գիա­յում, գի­նե­կո­լո­գիա­յում, օ­տո­լա­րին­գո­լո­գիա­յում և այլն՚,-նշեց Լի­նա Ա­վա­գի­մյա­նը:
Նա մեկ ամ­սով գոր­ծուղ­վեց Երևան, ՙՆաի­րի՚ ա­ռող­ջա­րա­նա­յին կենտ­րոն, որ­տեղ զար­կա­լի­քա­յին սար­քա­վոր­ման գոր­ծու­նեու­թյան յու­րա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին դա­սըն­թաց­ներ էր անց­կաց­նում Շվեյ­ցա­րիա­յից ժա­մա­նած մաս­նա­գե­տը:
Վե­րա­դառ­նա­լով, նա սկ­սեց աշ­խա­տել և՜ որ­պես թե­րապևտ, և՜ որ­պես ֆի­զիո­թե­րապևտ:
Նշենք, որ ֆի­զիո­թե­րա­պիա­յի բա­ժի­նը հա­մալր­ված է հա­մա­կարգ­չա­յին ար­դի հա­մա­կար­գի սար­քա­վո­րում­նե­րով: Դրան­ցից է շատ թան­կար­ժեք շվեյ­ցա­րա­կան ար­տադ­րան­քի զար­կա­լի­քա­յին (հար­վա­ծա­լի­քա­յին) սար­քա­վո­րու­մը, ո­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բա­վա­կա­նին բարձր է, քա­նի որ, ըստ բժշ­կի, այն ազ­դում է միայն պա­թո­լո­գիկ բջիջ­նե­րի, հյուս­վածք­նե­րի վրա, լա­վաց­նում է ա­րյան շր­ջա­նա­ռու­թյու­նը, հյուս­վածք­նե­րի սնու­ցու­մը, նպաս­տում է նոր մա­զա­նոթ­նե­րի ստեղծ­մա­նը: Բա­ցի դրա­նից, բազ­մա­պի­սի բու­ժում­նե­րի մեծ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով են օժտ­ված ի­տա­լա­կան ուլտ­րա­ձայ­նա­յին և մագ­նի­սա­կան սար­քա­վո­րում­նե­րը:
Լա­զե­րա­թե­րա­պիա­յի սարքն իր մեջ է նե­րա­ռում կեն­սա­բա­նո­րեն ակ­տիվ ո­րո­շա­կի կե­տե­րով նշ­ված քար­տեզ՝ ա­սեղ­նա­բու­ժու­թյան հա­մար: Է­լեկտ­րա­թե­րա­պիա­յի սար­քը բու­ժում է մշ­տա­կան և փո­փո­խա­կան հո­սան­քի ազ­դե­ցու­թյան մի­ջո­ցով: Առ­կա է նաև ՈւՎՉ-թե­րա­պիա հզոր սար­քը: Նշենք, որ բո­լոր այդ սար­քա­վո­րում­նե­րը նվի­րա­բե­րու­թյուն­ներ են:
Բժիշկ Ա­վա­գի­մյա­նը նշեց, որ ֆի­զիո­թե­րա­պիա­յով բուժ­վող գրե­թե բո­լոր հի­վան­դու­թյուն­նե­րը հա­մա­տեղ­վում են մերս­ման պրո­ցե­դու­րա­նե­րի հետ:
Ըստ գրան­ցա­մա­տյա­նի տվյալ­նե­րի՝ տա­րե­կան կտր­ված­քով բաժ­նում բուժ­վում է 300-400 հի­վանդ: Բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը նվա­զա­գույ­նը հաս­նում է 80 տո­կո­սի: Լավ ար­դյունք­ներ են գրանց­վում արտ­րոզ­նե­րի, արտ­րիտ­նե­րի, ող­նա­շա­րա­յին ճող­վածք­նե­րի, օս­տեո­խանդ­րոզ­նե­րի, կրն­կա­խիտ­նե­րի (շպո­րա), դի­մա­յին, նս­տան­նե­րի նյար­դե­րի բոր­բո­քում­նե­րով ախ­տո­րո­շում­նե­րը, ռևմա­տիզմ­նե­րը, ռա­դի­կու­լիտ­նե­րը, ինչ­պես և հետտ­րավ­մա­տիկ հի­վան­դու­թյուն­նե­րը: Շատ հի­վան­դու­թյուն­ներ քրո­նիկ բնույթ ու­նեն, ին­չի պատ­ճա­ռով այդ հի­վանդ­նե­րը տա­րին 2 ան­գամ (գար­նա­նը, աշ­նա­նը) հա­ճա­խում են բու­ժում­նե­րի:
Բժիշկ Ա­վա­գի­մյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ պե­տու­թյան կող­մից սահ­ման­ված ար­տո­նյալ խմ­բե­րի` թո­շա­կա­ռու­ներ, հաշ­ման­դամ­ներ, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­ներ, բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­ներ, երկ­կող­մա­նի ծնո­ղա­զուրկ ե­րե­խա­ներ, ինչ­պես և ու­ժա­յին հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի հա­մար, ո­րոնք ու­նեն հա­մա­պա­տաս­խան ու­ղեգ­րեր, ֆի­զիո­թե­րա­պիա­յի բաժ­նում գոր­ծում է ար­տո­նյալ հա­մա­կարգ՝ նշա­նակ­ված պրո­ցե­դու­րա­նե­րից 10-ն անվ­ճար է: Ար­տո­նու­թյուն չի տր­վում այն դեպ­քում, երբ նշա­նակ­ված են զար­կե­րա­կա­յին, լա­զե­րա­յին և ցածր ուժգ­նու­թյան մագ­նի­սա­թե­րա­պիա­յի պրո­ցե­դու­րա­ներ, քա­նի որ այդ սար­քա­վո­րում­նե­րը բա­վա­կա­նին թան­կար­ժեք են:
Լի­նա Ա­վա­գի­մյա­նը ցա­վով է նշում, որ բնակ­չու­թյու­նը պատ­շաճ չա­փով տե­ղե­կաց­ված չէ ֆի­զիո­թե­րա­պիա­յի բաժ­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին, այ­նինչ ի­րա­զե­կու­մը ցան­կա­լի է, ո­րին պետք է նպաս­տեն հենց բժիշկ­նե­րը, ո­րոնց մոտ են ի սկզ­բա­նե հա­ճա­խում հի­վանդ­նե­րը: