comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՎԱ­ՍԱՐ ԿԵՆ­ՍԱ­ՊԱՅ­ՄԱՆ­ՆԵ­ՐԻ ՈՒ ՀՆԱ­ՐԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ Ա­ՊԱ­ՀՈ­ՎՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՎԱ­ՍԱՐ ԿԵՆ­ՍԱ­ՊԱՅ­ՄԱՆ­ՆԵ­ՐԻ ՈՒ ՀՆԱ­ՐԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ Ա­ՊԱ­ՀՈ­ՎՈՒՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 3-ը՝ Հաշ­ման­դամ­նե­րի մի­ջազ­գա­յին օր

ՄԱԿ-ի գլ­խա­վոր ա­սամբ­լեան 1992թ. դեկ­տեմ­բե­րի 3-ը հռ­չա­կեց որ­պես Հաշ­ման­դամ­նե­րի մի­ջազ­գա­յին օր, իսկ 2006թ. Հա­յաս­տա­նը միա­ցավ Հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի կոն­վեն­ցիա­յին։ Օր­վա խոր­հուրդն է հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել հաշ­ման­դամ­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րի վրա, անդ­րա­դառ­նալ սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րին և մի շարք այլ խն­դիր­նե­րի, ո­րոնց հետ նրանք առ­նչ­վում են։ Տա­րեց­տա­րի տար­բեր եր­կր­նե­րում կազ­մա­կերպ­վում են բազ­մաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ, ծրագ­րեր՝ ուղղ­ված հաշ­ման­դամ­նե­րի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ո­լորտ­նե­րում հա­վա­սար պայ­ման­նե­րի, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ստեղծ­մանն ու ա­պա­հով­մա­նը։ Դա վե­րա­բե­րում է նաև մի­ջա­վայ­րի մատ­չե­լիու­թյա­նը, բժշ­կա­սո­ցիա­լա­կան վե­րա­կան­գն­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, հաշ­ման­դամ­նե­րի խնամ­քի և սո­ցիա­լա­կան սպա­սարկ­ման, կր­թու­թյան, մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման կազ­մա­կերպ­մա­նը, զբաղ­վա­ծու­թյան խթան­մա­նը և այլն։ Ար­ցա­խում այդ ա­ռու­մով ևս ի­րա­կա­նաց­վում են պե­տա­կան և մաս­նա­վոր տար­բեր ծրագ­րեր։ Յու­րա­քան­չյուր տա­րի կազմ­վում է Հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ծրա­գիր և լիա­զոր մար­մի­նը՝ ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյու­նը, դրանք ի կա­տար է ա­ծում։

Ս.թ. հոկ­տեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ՝ Բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան կենտ­րո­նում վե­րա­փոր­ձաք­նն­ված 666 հաշ­ման­դա­մից 45-ի մոտ ար­ձա­նագր­վել է ա­ռող­ջա­կան վի­ճա­կի բա­րե­լա­վում. 61 ան­ձի նկատ­մամբ հաշ­ման­դա­մու­թյուն չի սահ­ման­վել, 24-ի դեպ­քում վե­րա­նայ­վել է հաշ­ման­դա­մու­թյան խում­բը, իսկ 536 հաշ­ման­դա­մի խումբ մնա­ցել է ան­փո­փոխ։ Նա­խա­րա­րի հա­վաստ­մամբ՝ հաշ­ման­դամ­նե­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­մա­նը նպաս­տում են հաշ­ման­դամ­նե­րի ա­ռող­ջա­րա­նա­յին բուժ­ման և հան­գս­տի կազ­մա­կերպ­ման, վե­րա­կանգ­նո­ղա­կան օգ­նու­թյան տրա­մադր­ման և այլ ծրագ­րեր։ Օ­րեն­սդ­րու­թյամբ կար­գա­վոր­վում են նաև հաշ­ման­դամ­նե­րի և հաշ­ման­դամ ե­րե­խա­յի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ան­ձանց կր­թու­թյան հար­ցե­րը։ Դա վե­րա­բե­րում է ուս­ման վար­ձավ­ճա­րի փոխ­հա­տուց­մա­նը, կր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող­նե­րի հա­մար տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ 2019-2020թթ. ու­սում­նա­կան տա­րում հան­րա­պե­տու­թյու­նում նե­րա­ռա­կան կր­թու­թյան մեջ ընդգրկված է 451 ա­շա­կերտ, սա­կայն կր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող ե­րե­խա­նե­րից ոչ բո­լորն ու­նեն հաշ­ման­դամ ե­րե­խա­յի կար­գա­վի­ճակ։ ԱՀ ՙԳնա­հատ­ման և թես­տա­վոր­ման կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի կող­մից տար­վա ըն­թաց­քում գնա­հատ­վել է 114 ե­րե­խա­յի վի­ճա­կը, ար­դյուն­քում 97-ն ու­նեն կր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք։ Սուր­դո­ման­կա­վար­ժի օգ­նու­թյամբ լսո­ղու­թյան խն­դիր­ներ ու­նե­ցող 7 ե­րե­խա­յի հետ ի­րա­կա­նաց­վում է հե­ռա­վար ու­սու­ցում, իսկ լսո­ղու­թյան խն­դիր­ներ ու­նե­ցող ո­րոշ ե­րե­խա­նե­րի՝ ման­կա­վար­ժա­հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Ո­լոր­տում կարևոր­վում է նաև հաշ­ման­դամ­նե­րի խնամ­քը, սո­ցիա­լա­կան սպա­սարկ­ման ծա­ռա­յու­թյուն­նե­րի տրա­մադ­րու­մը։ 2019թ. հոկ­տեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ՝ սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով 110 հաշ­ման­դա­մի ըն­տա­նի­քի տրա­մադր­վել է նյու­թա­կան լրա­ցու­ցիչ օգ­նու­թյուն։ Ընդ­հա­նուր գու­մա­րը կազ­մել է 4 մլն 420 հա­զար դրամ։ Բնա­կա­րա­նա­յին խն­դիր­նե­րի բա­րե­լավ­ման մա­սով մեկ հաշ­ման­դա­մի տրա­մադր­վել է բնա­կե­լի տուն, հաշ­ման­դա­մի հա­մար էլ կա­տար­վել են վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ, իսկ մինչև տա­րե­վերջ նա­խա­տես­վում է բնա­կա­րա­նով ա­պա­հո­վել նաև 5 հաշ­ման­դա­մի։ 2019թ. հոկ­տեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ 7 սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով 7 ան­ձի տրա­մադր­վել է 25 մլն 390 հա­զար 600 դրա­մի չա­փով ան­հա­տույց կան­խավ­ճար` հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­մամբ բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հա­մար։
Ստե­փա­նա­կեր­տի տուն-ին­տեր­նա­տում խնամ­վում է 36 հաշ­ման­դամ, ո­րոնք գտն­վում են պե­տու­թյան ամ­բող­ջա­կան խնամ­քի ներ­քո և ստա­նում են բու­ժօգ­նու­թյան ու կեն­սաա­պա­հով­ման անհ­րա­ժեշտ բո­լոր մի­ջոց­նե­րը։ Նա­խա­րա­րու­թյան տնա­յին պայ­ման­նե­րում միայ­նակ տա­րեց­նե­րի և հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան սպա­սարկ­ման կենտ­րո­նում գրանց­ված 170 հո­գուց 51-ը ևս հաշ­ման­դամ է։ Տար­վա ըն­թաց­քում հաշ­ման­դամ­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­վում են նաև մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին, ճա­նա­չո­ղա­կան, մար­զա­կան տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ։ ԱՀ շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րի և հա­սա­րա­կա­կան ա­ռան­ձին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից զա­նա­զան ա­ջակ­ցու­թյուն­ներ են ստա­նում հաշ­ման­դամ­նե­րը։
Կազ­մա­կերպ­ված տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի, ծրագ­րե­րի նպա­տակն է նաև հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում բարձ­րա­ձայ­նել հաշ­ման­դամ­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րը և հա­մա­տեղ ու­ժե­րով փոր­ձել դրանք լու­ծել ար­դյու­նա­վետ և ա­ջակ­ցել նրանց կյան­քի ո­րա­կը բա­րե­լա­վե­լու, հա­սա­րա­կու­թյանն ին­տեգ­րե­լու և հնա­րա­վոր հա­վա­սար պայ­ման­ներ ա­պա­հո­վե­լու հա­մար։