comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՈՒՇԱԳՐԱՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՈՒՇԱԳՐԱՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Ըն­թա­ցիկ տար­վա նո­յեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ հան­րա­պե­տու­թյան Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տան­քի և զբաղ­վա­ծու­թյան գոր­ծա­կա­լու­թյու­նում հաշ­վառ­ված են աշ­խա­տանք փնտ­րող 1621 ան­ձինք, ո­րոն­ցից գոր­ծա­զուր­կի կար­գա­վի­ճակ են ստա­ցել 1236-ը։ Այս մա­սին տե­ղե­կաց­րել է գոր­ծա­կա­լու­թյան պետ Համ­լետ Պետ­րո­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ աշ­խա­տանք փնտ­րող­նե­րի մյուս մասն այդ պա­հի դրու­թյամբ ու­նե­ցել է զբաղ­վա­ծու­թյուն և դի­մել է երկ­րորդ կամ այլ ո­լոր­տում աշ­խա­տանք գտ­նե­լու մի­տու­մով։

Նո­յեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցած կա­ռա­վա­րու­թյան նիս­տում գոր­ծազր­կու­թյա­նը վե­րա­բե­րող ո­րոշ տվյալ­ներ է ներ­կա­յաց­րել Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան (ԱՎԾ) նա­խա­գահ Մա­նուշ Մի­նա­սյա­նը, ում հա­ղորդ­մամբ` 2018 թվա­կա­նին տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սա­մա­կար­դա­կի ամ­բող­ջաց­ված հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րով` գոր­ծազր­կու­թյան մա­կար­դա­կը կազ­մել է 13,4 տո­կոս։ Ըստ լիա­զոր կա­ռույ­ցի տրա­մադ­րած տվյալ­նե­րի, ԱՎԾ-ում ամ­փո­փել են նաև գոր­ծազր­կու­թյան և զբաղ­վա­ծու­թյան ըն­թա­ցիկ տար­վա ան­ցած 9 ա­միս­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րը, հա­մա­ձայն ո­րի` հուն­վար-սեպ­տեմ­բե­րին պաշ­տո­նա­պես գրանց­ված աշ­խա­տանք փնտ­րող­նե­րի թի­վը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ ա­ճել է 3,8 տո­կո­սով։ Հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա 432 թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րում աշ­խա­տանք է գտել փնտ­րող­նե­րի մոտ 4 տո­կո­սը։ Հա­մե­մա­տա­բար ե­րի­տա­սարդ՝ 20-29 տա­րե­կան գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը կազ­մել է 378, կամ պաշ­տո­նա­պես գրանց­ված­նե­րի 24,6 տո­կո­սը։ Գոր­ծա­զուրկ­նե­րի շուրջ 80 տո­կո­սը կա­նայք են։ Ու­շագ­րավ է նաև ԱՎԾ ֆեյս­բու­քյան պաշ­տո­նա­կան է­ջում հրա­պա­րակ­ված այն հա­ղոր­դագ­րու­թյու­նը, հա­մա­ձայն ո­րի` գրանց­ված յու­րա­քան­չյուր չոր­րորդ գոր­ծա­զուրկն ու­նի բարձ­րա­գույն կր­թու­թյուն։
Շա­րու­նա­կե­լով մեր զրույցն աշ­խա­տան­քի և զբաղ­վա­ծու­թյան ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ` Համ­լետ Պետ­րո­սյա­նը տե­ղե­կաց­րել է, որ նո­յեմ­բեր ամս­վա դրու­թյամբ` աշ­խա­տան­քի և զբաղ­վա­ծու­թյան գոր­ծա­կա­լու­թյան շտե­մա­րա­նում գրանց­ված է ա­վե­լի քան 360 թա­փուր աշ­խա­տա­տեղ։ Տար­վա ըն­թաց­քում գոր­ծա­կա­լու­թյան միջ­նոր­դու­թյան կամ տե­ղե­կատ­վու­թյան տրա­մադր­ման ար­դյուն­քում աշ­խա­տանք է գտել մոտ 120 աշ­խա­տանք փնտ­րող։ Բա­ցի այդ, տաս­նյա­կից ա­վե­լի գոր­ծա­զուրկ­ներ նա­խա­րա­րու­թյան մի շարք հա­մա­պա­տաս­խան ծրագ­րե­րի ար­դյուն­քում ժա­մա­նա­կա­վոր աշ­խա­տանք են գտել։

Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուի հա­ղորդ­մամբ, աշ­խա­տանք փնտ­րող­նե­րը մե­ծա­մա­սամբ պե­տա­կան հա­մա­կար­գում աշ­խա­տանք գտ­նե­լու ակն­կա­լի­քով են դի­մում, մինչ­դեռ ի­րենց դի­մող գոր­ծա­տու­նե­րը հիմ­նա­կա­նում մաս­նա­վոր հատ­վածն են ներ­կա­յաց­նում.
-Թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյու­նը հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում է մաս­նա­վոր հատ­վա­ծին։ Թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րի գե­րակ­շիռ մասն ար­տադ­րու­թյան, սպա­սարկ­ման, առևտրի և շի­նա­րա­րու­թյան ո­լորտ­նե­րից են։ Մինչ­դեռ գոր­ծա­զուրկ­նե­րի ու աշ­խա­տանք փնտ­րող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ ա­վե­լի քան 70 տո­կո­սը, նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս է պե­տա­կան աշ­խա­տա­տե­ղին,- ման­րա­մաս­նում է ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն՝ հա­վե­լե­լով, որ պե­տա­կան հատ­վա­ծի թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ ի­րենց շտե­մա­րա­նում գրե­թե չեն լի­նում։ Անդ­րա­դառ­նա­լով պե­տա­կան և մաս­նա­վոր հատ­ված­նե­րի աշ­խա­տա­տե­ղե­րին հա­մա­պա­տաս­խա­նա­բար ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն տա­լու կամ շր­ջան­ցե­լու պատ­ճառ­նե­րին` մեր զրու­ցա­կի­ցը նշել է, որ աշ­խա­տանք փնտ­րող­ներն ու գոր­ծա­զուրկ­նե­րը մաս­նա­վոր հատ­վա­ծում առ­կա թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րից հրա­ժար­վե­լը մե­ծա­մա­սամբ հիմ­նա­վո­րում են ան­կա­յուն աշ­խա­տա­ժա­մա­նա­կի, ինչ­պես նաև մի­ջի­նից ցածր աշ­խա­տա­վար­ձե­րով ու վճար­ման ոչ հաս­տա­տուն ժա­մա­նա­կա­ցույ­ցի հան­գա­մանք­նե­րով։
-Պե­տա­կան որևէ կա­ռույ­ցում աշ­խա­տանք փնտ­րե­լով հան­դերձ, նրանք հակ­ված չեն նույ­նիսկ ի­րենց բարձ­րա­գույն կր­թու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տու­թյամբ աշ­խա­տանք գտ­նել։ Դա վե­րա­բե­րում է հատ­կա­պես ման­կա­վար­ժա­կան կր­թու­թյամբ ան­ձանց,-պար­զա­բա­նում է աշ­խա­տան­քի և զբաղ­վա­ծու­թյան գոր­ծա­կա­լու­թյան պե­տը՝ հա­վե­լե­լով, որ ի­րենց շտե­մա­րա­նում առ­կա թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րի հա­մար դի­մում և աշ­խա­տանք են փնտ­րում նաև բարձ­րա­գույն կր­թու­թյամբ գոր­ծա­զուրկ­ներ, ով­քեր պատ­րաս­տա­կամ են թե­կուզ ոչ բարձր ո­րա­կա­վո­րում պա­հան­ջող աշ­խա­տանք գտ­նել՝ ըն­տա­նի­քի ֆի­նան­սա­կան հոգ­սե­րը հնա­րա­վո­րինս թեթևաց­նե­լու հա­մար։
Տե­ղե­կաց­նենք, որ 2020 թվա­կա­նին կա­ռա­վա­րու­թյու­նը նա­խա­տե­սում է սկ­սել մի ծրա­գիր, ո­րը նոր մե­թո­դա­բա­նու­թյամբ, գոր­ծի­քա­կազ­մով ամ­բողջ տար­վա ըն­թաց­քում միտ­ված է լի­նե­լու հան­րա­պե­տու­թյան աշ­խա­տա­շու­կա­յի, աշ­խա­տու­ժի և գոր­ծազր­կու­թյան վի­ճա­կագ­րու­թյան վե­րա­բե­րյալ հնա­րա­վո­րինս հս­տակ ու հա­մա­պար­փակ տե­ղե­կատ­վու­թյան հա­վա­քագր­մա­նը:
Մինչ այժմ աշ­խա­տա­շու­կա­յի և գոր­ծազր­կու­թյան մա­կար­դա­կի վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի հա­վա­քագր­ման մե­թո­դի հիմ­քում գե­րա­տես­չա­կան մարմ­նի ար­ձա­նագ­րած և ԱՎԾ-ի կող­մից տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սա­մա­կար­դա­կի հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­ներն էին։