[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է ՄԱՏԱՂԻՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­Ն

Ա­միս­ներ ա­ռաջ Մա­տա­ղիս գնա­լու հա­մար ա­մե­նագ­նաց էր պետք, այ­սօր հարթ աս­ֆալ­տով բո­լո­րը հան­գիստ երթևե­կում են։ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հի­մադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ ըն­թա­ցիկ տա­րում կա­ռուց­վել է Մար­տա­կերտ-Մա­տա­ղիս ճա­նա­պար­հի 5,5 կի­լո­մետ­րը։

Սահ­մա­նա­մերձ հա­մայն­քի ղե­կա­վար Զա­վեն Ա­վա­նե­սյա­նը նկա­տում է, որ դե­պի գյուղ շարժն աշ­խու­ժա­ցել է, իսկ տաք­սու վա­րորդ­ներն ար­դեն չեն մեր­ժում մա­տա­ղիս­ցի­նե­րին. ՙՏաք­սի­նե­րը բա­վա­կա­նին մատ­չե­լի են սպա­սար­կում, բայց մինչև աս­ֆալ­տա­պա­տու­մը, կա­րե­լի է ա­սել` մեր գյու­ղա­ցի­նե­րին սպա­սար­կում էին գրե­թե կրկ­նա­կի գնով։ Իսկ այ­սօր, երբ աս­ֆալ­տա­պատ է թե­կուզ ճա­նա­պար­հի մի հատ­վա­ծը, ար­դեն ճա­նա­պար­հա­ծախ­սում մեծ տար­բե­րու­թյուն կա, ին­չը բնակ­չու­թյան հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի՚,-ըն­դգ­ծել է Մա­տա­ղի­սի հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Աս­ֆալ­տա­պա­տու­մից ա­ռաջ մեծ ծա­վա­լի հո­ղա­յին աշ­խա­տանք է կա­տար­վել: Ար­դյուն­քում լայ­նաց­վել են ո­լո­րան­նե­րը։ Ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րու­թյան մեկ­նար­կին վա­րորդ­նե­րի ու­րա­խու­թյա­նը չափ չկար։ Վա­րորդ Ա­վե­տիք Ա­դա­մյանն ա­սում է, որ մե­քե­նա­նե­րը չէին դի­մա­նում, հա­ճախ էին տա­նում նո­րոգ­ման. ՙՆախ­կի­նում Մար­տա­կեր­տից մինչև Մա­տա­ղիս գա­լիս էին գրե­թե 1,5 ժամ, ո­րով­հետև ճա­նա­պար­հը վատ­թար վի­ճա­կում էր։ Հի­մա գյուղ ենք հաս­նում մո­տա­վո­րա­պես 40 րո­պեում, քա­նի որ ճա­նա­պար­հը բա­վա­կա­նին նոր­մալ վի­ճա­կում է, կե­սը՝ աս­ֆալ­տա­պատ։ Հույս ու­նենք, որ ա­ռա­ջի­կա­յում նաև մնա­ցած հատ­վա­ծը կաս­ֆալ­տա­պատ­վի՚։
Մա­տա­ղի­սի ճա­նա­պար­հին հա­ճախ կա­րե­լի է զին­վո­րա­կան մե­քե­նա­ներ տես­նել. պե­տա­կան սահ­մա­նի հյու­սի­սա­յին հատ­վա­ծի պաշտ­պան­նե­րը նաև այս­տե­ղով են երթևե­կում, բայց ար­դեն հար­մա­րա­վետ ճա­նա­պար­հով։ Տի­կին Սու­սան­նան, որ Մա­տա­ղի­սի միջ­նա­կար­գի դաս­վարն է, հի­մա հան­գիստ է։ Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի մղ­ձա­վան­ջը հի­շե­լով՝ փաս­տում է, որ ճա­նա­պար­հը սահ­մա­նա­մերձ գյու­ղին պետք էր, հե­տո էլ ե­րե­խա­ներն են մա­քուր գա­լիս դա­սի. ՙԹե՜ դպ­րո­ցի բակն է մա­քուր և թե՜ դպ­րո­ցի ներ­սը, քա­նի որ ե­րե­խա­ներն աս­ֆալ­տա­պատ ճա­նա­պար­հով են ներ­կա­յա­նում դա­սի։ Մյուս կոց­մից` գյու­ղա­ցի­նե­րի կեն­ցաղն է հեշ­տա­ցել, հատ­կա­պես վա­րորդ­նե­րի։ Նրանք ա­մեն օր այս ճա­նա­պարհ­նե­րով գնում են աշ­խա­տան­քի։ Իս­կա­պես դժ­վար էր՚,-ան­կեղ­ծա­նում է Սու­սան­նա Մեժ­լու­մյա­նը։
ՙԵ­թե կա բա­րե­կարգ ճա­նա­պարհ, հա­մայն­քը կզար­գա­նա՚,- ա­սում է Մա­տա­ղի­սի բնա­կիչ Ստե­փան Ա­վա­նե­սյա­նը և մատ­նան­շում վեր­ջին ներդ­րում­նե­րը ձեռ­նար­կա­տի­րա­կան և հիդ­րոէ­ներ­գե­տիկ ո­լորտ­նե­րում։ Տե­ղյակ է, որ 2020-ին կաս­ֆալ­տա­պատ­վի հա­ջորդ 5- կի­լո­մետ­րա­նոց հատ­վա­ծը ևս, նաև սահ­մա­նա­մերձ Թա­լի­շի ճա­նա­պար­հը. ՙՊի­տի խոս­տո­վա­նենք, որ ժա­մա­նա­կի հետ մեր կյան­քը դառ­նում է ա­վե­լի դյու­րին, չեմ կա­րող հա­մե­մա­տել վի­ճակն, օ­րի­նակ, 90-ա­կան թվա­կան­նե­րի հետ։ Ե­թե ան­կա­խու­թյուն և պե­տու­թյուն ու­նենք, ու­րեմն, կա­րող ենք ա­մեն ինչ։ Մի կող­մից պե­տու­թյունն է ներդ­րում ա­նում, մյուս կող­մից՝ մի քիչ էլ մենք, ու կա­րո­ղա­նում ենք ստեղ­ծել անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րը՚։
ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հի­մադ­րա­մի հո­գա­տա­րու­թյունն Ար­ցա­խի Մա­տա­ղիս գյու­ղում վա­ղուց են վա­յե­լում։ Հա­մա­հայ­կա­կա­նի Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի ջան­քե­րով կա­ռուց­վել է միջ­նա­կար­գի շեն­քը։ 2016-ի ապ­րի­լից հե­տո նո­րոգ­վել են դպ­րոցն ու ման­կա­պար­տե­զը։