[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱ­ՎԱ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅՈՒՆՆ ՈՒ Ա­ՄՈՒՐ ԿԱՄ­ՔԸ՝ ՄԵԶ ԶՈ­ՐԱ­ՎԻԳ

 Ա­նի ՄԱՆԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 1988-ի դեկ­տեմ­բե­րի 7-ի Սպի­տա­կի երկ­րա­շար­ժը Ա­ղե­տի գո­տու բնա­կա­վայ­րե­րի տա­րեգ­րու­թյունն ու բնա­կիչ­նե­րի կեն­սագ­րու­թյու­նը բա­ժա­նեց եր­կու մա­սի՝ դրա­նից ա­ռաջ և հե­տո։ 

Մեծ ար­հա­վիր­քի հեր­թա­կան տա­րե­լի­ցին երկ­րա­շար­ժը վե­րապ­րած­նե­րից է մեր զրու­ցա­կի­ցը` ծնն­դով գյում­րե­ցի, Ա­ղե­տի գո­տու մարդ­կանց կյանքն ու մա­քա­ռում­նե­րը ներ­կա­յաց­նող գր­քի հե­ղի­նակ Լի­լիթ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԸ։

- Լի­լիթ, որ­քան էլ ցա­վա­լի է, այդ մեծ ող­բեր­գու­թյան վեր­հու­շը, այ­դու­հան­դերձ, այն մեր կյան­քի մշ­տա­կան ու ան­բա­ժան ու­ղե­կիցն է՝ որ­պես մեծ վեր­քից ա­ռա­ջա­ցած սպի։ 1988-ի դեկ­տեմ­բե­րի 7-ին դուք՝ ման­կա­հա­սակ աղջ­նակ, Գյում­րիի բնա­կիչն ու ա­ղե­տա­լի ու նրա հետևանք­նե­րի ա­կա­նա­տեսն ու վե­րապ­րած­նե­րից եք։ Ի՞նչ եք հի­շում։ Որ­տե՞ղ էիք։ Ին­չո՞վ էիք զբաղ­ված՝ մինչ ժա­մը 11 անց 41 րո­պեն։
-5 տա­րե­կան էի 1988-ին, բայց հս­տակ հի­շում եմ ա­մեն ինչ, ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ: Ըն­դա­մե­նը մի քա­նի ակն­թար­թում բո­լորս դար­ձանք ու­րիշ մարդ։ Ա­ռա­ջին պատ­կեր­նե­րը, որ հի­շում եմ, մեր և հարևա­նի բա­կե­րը բա­ժա­նող քա­րե փլ­վող պատն էր, դի­մա­ցով վա­զող տղան, ո­րը հա­զիվ փրկ­վեց փլա­տակ­նե­րի տակ մնա­լուց։ Մորս լացն էր, ով կա­րո­ղա­ցել էր ինձ և մեծ քրոջս բակ հա­նել, բայց նույն տա­րում ծն­ված փոքր քույրս դեռ տանն էր ու… ու սար­սա­փե­լի պատ­կեր էր։ Հո­րեղ­բորս տղան օգ­նու­թյան հա­սավ և փոքր քրոջս էլ հա­նե­ցինք տնից։ Ան­ջն­ջե­լի հետք է թո­ղել հորս տես­քը, ով աշ­խա­տան­քի էր գնա­ցել ե­րի­տա­սարդ ու ա­ռույգ, բայց երբ վե­րա­դար­ձավ, ան­ճա­նա­չե­լի էր, և… մինչև հի­մա էլ չեմ հաս­կա­նում՝ ինչ­պե՞ս կա­րող է մար­դը մեկ ժամ­վա մեջ այդ­պես ծե­րա­նալ։ Հե­տո, ա­վե­լի ուշ, նկա­տե­ցի որ բո­լորն էին միան­գա­մից ծե­րա­ցել։
-Չնա­յած երկ­րա­շար­ժի հետևանք­նե­րի վե­րա­բե­րյալ բա­վա­կա­նա­չափ տե­ղե­կատ­վու­թյուն ու հատ­կա­պես գյում­րե­ցի­նե­րի` երկ­րա­շար­ժին հա­ջոր­դած դժ­վա­րին կյան­քի նկա­րագ­րու­թյուն­ներ կա­րե­լի է գտ­նել նաև Ձեր գր­քում, ա­մեն դեպ­քում, ինչ­պի­սի՞ն էր այդ կյան­քը։ Ի՞նչ է դուրս մնա­ցել գր­քից ու ան­տե­սա­նե­լի՝ ար­տա­քին աչ­քի հա­մար։
-ՙ10950 օր ժաժք՚ գիրքն ըն­թեր­ցե­լիս հնա­րա­վոր է թվա, թե այն իմ անձ­նա­կան հի­շո­ղու­թյուն­նե­րի ու ապ­րում­նե­րի ար­դյունքն է, սա­կայն ի­րա­կա­նու­թյունն այլ է։ Այս գր­քում փոր­ձել եմ զե­տե­ղել երկ­րա­շարժն ապ­րած­նե­րի հա­վա­քա­կան կեր­պա­րը, բայց այդ­քան մեծ ցա­վը դժ­վար է ևս մեկ ան­գամ վե­րապ­րե­լը։ Այդ պատ­ճա­ռով փոր­ձել եմ դա ա­նել գյում­րե­ցուն բնո­րոշ հու­մո­րի զգա­ցու­մով։ Ար­ցունք­նե­րի մի­ջից ծի­ծա­ղը, կար­ծես, մի քիչ թեթևաց­նում է ցա­վը։ Ի դեպ, ե­թե գյում­րե­ցու լա­վա­տե­սու­թյունն ու հու­մո­րը չլի­ներ, վա­խե­նամ ա­ղե­տից հե­տո քա­ղաքս մեջ­քը չկա­րո­ղա­նար շտ­կել։ Խեղ­ված բա­զում ճա­կա­տագ­րեր ու սար­սա­փազ­դու պատ­կեր­ներ են գր­քից դուրս մնա­ցել և, ով գի­տի, գու­ցե գիր­քը շա­րու­նա­կու­թյուն ու­նե­նա։ Հա­մե­նայն դեպս, այդ­պի­սի մտահ­ղա­ցում ու­նեմ։

-Գյում­րին վե­րա­կան­գն­վում ու կր­կին հառ­նում է՝ որ­պես հա­յոց մշա­կու­թա­յին մայ­րա­քա­ղաք և ոչ միայն։ Գյում­րե­ցի­նե­րի մար­զա­կան հա­ջո­ղու­թյուն­ներն այ­սօր հա­մայն հա­յու­թյան շա­րու­նա­կա­կան հպար­տու­թյան ա­ռիթ­նե­րից են։ Ինչ­պե՞ս և ին­չի՞ շնոր­հիվ հա­ջող­վեց ուժ գտ­նել՝ վե­րած­նն­դի ու ա­ռաջ նա­յե­լու հա­մար։
-Կար­ծում եմ՝ գյում­րե­ցուն բնո­րոշ հա­մա­ռու­թյունն ու հու­մո­րի զգա­ցու­մը։ Հու­մո­րի զգա­ցու­մը թույլ չտ­վեց գյում­րե­ցուն խե­լա­գար­վել, իսկ հա­մա­ռու­թյունն ա­նե­լա­նե­լի թվա­ցող վի­ճակ­նե­րից ելք գտավ, և ա­հա քա­ղաքս դար­ձյալ շն­չում է, հույս ու­նեմ, որ շատ շու­տով կկա­րո­ղա­նա լիա­թոք շն­չել։ Չեմ­պիոն­ներն ու ար­վես­տի գոր­ծիչ­նե­րը մեր հպար­տու­թյունն են։ Այդ ա­ռի­թով կես­կա­տակ-կես­լուրջ մենք ա­սում ենք . ՙՏուն չմ­նաց, որ չեմ­պիոն չու­նե­նա՚։
-Ի՞նչն է այ­սօր պա­կա­սում լիար­ժեք ձեր­բա­զատ­վե­լու Ա­ղե­տի գո­տի բնո­րո­շու­մից: Գյում­րիում մո­տա­վո­րա­պես քաիսն են դեռևս ապ­րում վա­գոն-տնակ­նե­րում։

- Խան­գա­րում են քա­ղա­քում ներ­կա ա­վե­րակ­նե­րը, ո­րոնք, չգի­տես ին­չու, 31 տա­րի անց դեռ կան և, ի­հար­կե, աշ­խա­տա­տե­ղե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Տա­րեց­տա­րի այդ ա­վե­րակ­նե­րը պա­կա­սում են, բայց ամ­բող­ջու­թյամբ դեռ վե­րաց­ված չեն և ա­մեն ան­գամ կող­քով անց­նո­ղին մեծ ցավ են պատ­ճա­ռում։ Տնակ­նե­րում ապ­րող­նե­րի պաշ­տո­նա­կան թի­վը չգի­տեմ, բայց հա­րյու­րա­վոր ծա­նոթ-բա­րե­կամ­ներ ու­նեմ, որ ի­րենց տան հեր­թին են սպա­սում, իսկ ե­թե միայն իմ ծա­նոթ­նե­րի մեջ այդ­քան շատ մարդ կա, ու­րեմն թի­վը փոքր չէ։ Սա ա­մե­նա­ցա­վոտ և ա­մե­նա­հո­գե­տանջ թե­մա­նե­րից մեկն է։ Հի­շում եմ, խոս­տա­նում էին 2-5 տար­վա մեջ բո­լոր գյում­րե­ցի­նե­րին ա­պա­հո­վել տնե­րով, երկ­րա­շար­ժի հետևանք­ներն էլ ամ­բող­ջու­թյամբ վե­րաց­նել, բայց… Գյում­րիում քայ­լե­լիս դեռ հան­դի­պում ենք վա­գոն-տնակ­նե­րով թա­ղա­մա­սե­րի, ի դեպ, հիմ­նա­կա­նում հենց այդ տնակ­նե­րի պա­տերն են զար­դա­րում բո­լո­րիս հայտ­նի չեմ­պիոն­նե­րի ոս­կե մե­դալ­նե­րը։ Զա­վեշ­տա­լի է, բայց փաստ է։
-Հետևանք­նե­րի վե­րաց­ման գոր­ծում ա­ռա­ջըն­թաց տես­նո՞ւմ եք։ Ինչ­պի­սի՞ն է Ձեր տես­լա­կա­նը։ Լա­վա­տե՞ս եք այդ հար­ցում։
-Վեր­ջին մեկ տա­րին, ինձ անձ­նա­պես լա­վա­տե­սու­թյուն է ներ­շն­չում։ Շատ եմ ու­զում, որ այս հար­ցում սխալ­ված ու խաբ­ված չլի­նեմ։ Հա­մե­նայն դեպս, այս տա­րի սևե­ռուն ու­շադ­րու­թյուն կար դե­պի Գյում­րին, դրա վառ ա­պա­ցույցն են վե­րա­նո­րոգ­ված ո­րոշ թա­ղա­մա­սեր, հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պում Գյում­րիում, զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար քա­ղաքս ներ­կա­յա­նա­լի ու հե­տաքր­քիր դարձ­նե­լու ջան­քե­րը և նմա­նօ­րի­նակ բա­զում մի­ջո­ցա­ռում­ներ։ Գյում­րե­ցին լա­վա­տես է։ Մնում է ևս մի փոքր օգ­նու­թյան ձեռք մեկ­նել նրան, և ա­ռա­վել տե­սա­նե­լի ար­դյունք­նե­րը եր­կար սպա­սել չեն տա։