[ARM]     [RUS]     [ENG]

ՙԸՆ­ԴՈՒ­ՆԵՔ ՄԵՐ ՏԱՐ­ԲԵՐ ԼԻ­ՆԵ­ԼԸ, ԲԱՅՑ ՄԻ՜ Ե­ՂԵՔ ԱՆ­ՏԱՐ­ԲԵՐ...՚

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Օ­րերս Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում ՙՈ­րո­շում քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն՚ և ՙԱր­ցա­խի կույ­րե­րի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­վեց կլոր սե­ղան-քն­նար­կում` նվիր­ված Հաշ­ման­դամ­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վան։ Ներ­կա էին ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան (ՄԻՊ) Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, հաշ­ման­դամ­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րով զբաղ­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման, ա­ռող­ջա­պա­հու­թյան, քա­ղա­քա­շի­նու­թյան, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ու շա­հագր­գիռ այլ կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։

ՙՈ­րո­շում քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Ար­թուր Հայ­րա­պե­տյա­նի խոս­քով՝ հաշ­ման­դամ­նե­րի պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում դեռևս կան չլուծ­ված խն­դիր­ներ, և այդ ա­մե­նը պետք է բարձ­րա­ձայ­նել ու տալ հա­մար­ժեք լու­ծում­ներ։ Մի­ջո­ցառ­ման նպա­տակն էր անդ­րա­դառ­նալ սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց խն­դիր­նե­րին, մաս­նա­վո­րա­պես՝ ա­ռող­ջա­պա­հա­կան, սո­ցիա­լա­կան, կր­թա­կան և կեն­սա­կան այլ նշա­նա­կու­թյան հար­ցե­րին ու հա­մա­տեղ փնտ­րել դրանց լուծ­ման ար­դյու­նա­վետ տար­բե­րակ­նե­րը։
Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը քն­նարկ­վող խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ ներ­կա­յաց­րեց մի քա­նի դի­տար­կում­ներ։ Նրա պար­զա­բան­մամբ՝ նման քն­նար­կում կա­յա­ցել էր նաև ան­ցյալ տա­րի, սա­կայն հա­մա­տեղ քն­նարկ­ված խն­դիր­նե­րի մի մա­սը միայն ո­րոշ չա­փով է լու­ծում ստա­ցել։ ՙԱն­կեղծ ա­սած որ­պես Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան և հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող անձ` ես բա­վա­րար­ված չեմ բարձ­րաց­ված խն­դիր­նե­րի այս մեկ տար­վա լու­ծում­նե­րով, քա­նի որ էա­կան փո­փո­խու­թյուն­ներ հա­մա­կար­գում տե­ղի չեն ու­նե­ցել։ Դա նաև մեր` հաշ­ման­դամ­նե­րիս, ինչ­պես նաև ՀԿ¬նե­րի պա­սիվ աշ­խա­տաո­ճի, պե­տա­կան կա­ռույց­նե­րի ի­ներ­ցիոն գոր­ծու­նեու­թյան պատ­ճա­ռով է՚,¬ նշեց Ա. Բեգ­լա­րյա­նը։ Անդ­րա­դառ­նա­լով սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց հիմ­նախն­դիր­նե­րին ու սո­ցիա­լա­կան ի­րա­վուն­քին` օմ­բուդս­մե­նը նշեց, որ դրանք ի­րար հետ փոխ­կա­պակց­ված են. այս­պես, ֆի­զի­կա­կան մի­ջա­վայ­րի մատ­չե­լիու­թյան և տրանս­պոր­տի խն­դիր­նե­րը բա­ցա­սա­կան կեր­պով են ազ­դում հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան նե­րառ­մա­նը, կր­թու­թյան ի­րա­վուն­քի ի­րաց­մա­նը, զբաղ­վա­ծու­թյան խն­դիր­նե­րին։ Տար­վա ըն­թաց­քում ՄԻՊ-ի աշ­խա­տա­կազմն ի­րա­կա­նաց­րել է հաշ­ման­դամ­նե­րի ֆի­զի­կա­կան մի­ջա­վայ­րի մատ­չե­լիու­թյան հա­մա­պար­փակ հե­տա­զո­տու­թյուն, պար­զե­լու, թե Ար­ցա­խում ինչ խն­դիր­ներ կան վար­չա­կան, կր­թա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան, մշա­կու­թա­յին, հին և նոր կա­ռուց­ված շեն­քե­րի մատ­չե­լիու­թյան ա­ռու­մով։ Հե­տա­զո­տու­թյուն­ներն ամ­փոփ­ման փու­լում են, և մինչև տա­րե­վերջ ար­դյունք­նե­րը ՄԻՊ¬ը կներ­կա­յաց­նի հան­րու­թյա­նը։ Դի­տարկ­ված վար­չա­կան, ու­սում­նակր­թա­կան և 74 այլ շեն­քե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես մատ­չե­լի չեն ե­ղել հաշ­ման­դամ­նե­րի տե­ղա­շար­ժի հա­մար։ Միայն Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի շենքն էր լիո­վին մատ­չե­լի սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց հա­մար։ Դի­տար­կում­նե­րը փաս­տում են, որ հաշ­ման­դամ­նե­րը ֆի­զի­կա­կան լուրջ խո­չըն­դոտ­ներ ու­նեն լիի­րավ կյան­քի, զբաղ­վա­ծու­թյան, կր­թու­թյան և ըստ այդմ էլ` հա­սա­րա­կու­թյանն ին­տեգր­վե­լու հա­մար։ Հաշ­ման­դամ­նե­րի հար­ցե­րի ար­դյու­նա­վետ լուծ­ման հա­մար դեռևս բա­վա­րար պայ­ման­ներ չկան։ ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան կող­մից հաշ­ման­դամ­նե­րի հա­մար ի­րա­կա­նաց­վող պե­տա­կան ծրագ­րե­րը բա­վա­րար չեն առ­կա խն­դիր­նե­րը լիար­ժեք լու­ծե­լու հա­մար։ Նրան­ցից շա­տե­րին հաշ­ման­դամ­նե­րը նույ­նիսկ տե­ղյակ չեն։

 

ՙՄենք պետք է օգ­նենք հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց հաղ­թա­հա­րե­լու հո­գե­բա­նա­կան պատ­նեշ­նե­րը և ձեռք բե­րե­լու հա­մա­պա­տաս­խան կա­րո­ղու­թյուն­ներ ու հմ­տու­թյուն­ներ, ո­րով­հետև բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը եր­բեմն հա­վա­սար պայ­ման­նե­րով հա­սա­նե­լի չէ հաշ­ման­դամ­նե­րին։ Կարևոր է նաև հաշ­ման­դամ­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րին վե­րա­բե­րող ծրագ­րե­րի և այլ հար­ցե­րի քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ մաս­նա­կից դարձ­նել հենց շա­հա­ռու­նե­րին, ո­րով­հետև շատ հա­ճախ տե­սա­կան ծրագ­րե­րը մշակ­վում են ա­ռանց սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց մաս­նակ­ցու­թյան։ Իսկ դա չի հա­մա­պա­տաս­խա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին՚,¬ նշեց օմ­բուդս­մե­նը։ Այս և այլ հար­ցե­րի ճշգ­րիտ լուծ­մա­նը կարևոր դե­րա­կա­տա­րում ու­նեն շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րը, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը և հենց ի­րենք՝ հաշ­ման­դամ­նե­րը, որ­պես­զի պա­հան­ջա­տեր լի­նեն պե­տա­կան լիա­զոր մար­մին­նե­րից՝ նշյալ հար­ցերն ի­րենց մաս­նակ­ցու­թյամբ քն­նար­կե­լու հա­մար։ ՙՈ­րո­շում քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն՚ ՀԿ խոր­հր­դի նա­խա­գահ Սևակ Հա­կո­բյանն անդ­րա­դար­ձավ հաշ­ման­դամ­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րը կար­գա­վո­րող օ­րեն­սդ­րու­թյան ո­րոշ թե­րու­թյուն­նե­րին, դրան­ցից բխող խն­դիր­նե­րին։ Նա հույս հայտ­նեց, որ երբևէ կու­նե­նանք պե­տա­կան ինս­տի­տու­ցիո­նալ այն­պի­սի հա­մա­կարգ, որ ԱՀ¬ի պե­տա­կան պաշ­տո­նյան, ինչ­պես նաև հա­սա­րա­կու­թյան յու­րա­քան­չյուր ան­դամ հայ­րե­նա­սի­րու­թյունն ու մար­դա­սի­րու­թյու­նը կա­պա­ցու­ցի գործ­նա­կա­նո­րեն։ ՙԵ­լա­րան՚ ՀԿ¬ի հիմ­նա­դիր Մա­րի­նե Մկրտ­չյանն իր հեր­թին ներ­կա­յաց­րեց կա­ռույ­ցի մեկ տար­վա կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը։ Յու­րա­հա­տուկ խն­դիր­նե­րով ե­րե­խա­նե­րի հար­ցե­րով զբաղ­վող կազ­մա­կեր­պու­թյու­նում ար­դեն 15 ե­րե­խա հա­տուկ ա­դապ­տա­ցիոն ծրա­գիր է անց­նում հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի օգ­նու­թյամբ։ Մ. Մկրտ­չյա­նը խո­սեց քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կա­յաց­ման, նե­րա­ռա­կան կր­թու­թյան, ՀԿ¬նե­րի դրա­մաշ­նորհ­նե­րի թա­փան­ցիկ ու ճիշտ բաշխ­ման, հաշ­ման­դամ ե­րե­խա­նե­րի ծնող­նե­րի ի­րա­վունք­նե­րի և այլ հար­ցե­րի մա­սին։ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը հա­վաս­տեց, որ այդ և մյուս, հատ­կա­պես ՀԿ-նե­րին հատ­կաց­վող դրա­մաշ­նորհ­նե­րի ճիշտ բաշխ­ման հար­ցով զբաղ­վել և այ­սու­հետ էլ բարձ­րա­ձայ­նե­լու է։ Ստե­փա­նա­կեր­տի Ք. Քոք­սի ան­վան Վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Վար­դան Թադևո­սյա­նը կարևո­րեց նման քն­նար­կում­նե­րը և նշեց, որ դրանք պետք է լի­նեն պար­բե­րա­բար ու հաշ­ման­դամ­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րով զբաղ­վող յու­րա­քան­չյուր հա­սա­րա­կա­կան կա­ռույց հաշ­վետ­վու­թյամբ հան­դես գա տար­վա ըն­թաց­քում կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի հա­մա­պար­փակ վեր­լու­ծու­թյամբ։ Նա կոչ ա­րեց քն­նարկ­մա­նը մաս­նա­կից շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րին միա­վոր­վել, մեկ կամ ե­րեք ա­մի­սը մեկ, քն­նար­կել ո­լոր­տի հիմ­նախն­դիր­նե­րը, փնտ­րել ար­դյու­նա­վետ լուծ­ման տար­բե­րակ­նե­րը և դրանք ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով ներ­կա­յաց­նել լիա­զոր մար­մին­նե­րին, պե­տա­կան կա­ռույց­նե­րին։ Ներ­կա­նե­րը ող­ջու­նե­ցին ա­ռա­ջար­կու­թյու­նը և հույս հայտ­նե­ցին, որ այ­սու­հետ հա­մա­տեղ ու­ժե­րով հետևո­ղա­կան աշ­խա­տանք կտա­նեն։ Քն­նարկ­ման ըն­թաց­քում մաս­նա­կից­նե­րին խոր­հե­լու տե­ղիք տվեց հաշ­ման­դամ Ար­փի­նե Հա­րու­թյու­նյա­նի կյան­քի ու­ղին ու ձեռք­բե­րում­նե­րը, հաշ­ման­դամ­նե­րի խն­դիր­նե­րի լուծ­ման նրա պատ­կե­րա­ցում­նե­րը և հն­չեց­րած ար­տա­հայ­տու­թյու­նը. ՙԸն­դու­նեք մեր տար­բեր լի­նե­լը, բայց մի՜ ե­ղեք ան­տար­բեր՚: Օմ­բուդս­մե­նը հա­վե­լեց, որ հաշ­ման­դամ­նե­րի խն­դիր­նե­րի մի մասն էլ գա­լիս է մեր բո­լո­րի ըն­կա­լում­նե­րից, դրանք պետք է փոխ­վեն, և հաշ­ման­դամ­ներն էլ ի­րենց հեր­թին լի­նեն ակ­տիվ, տե­ղե­կաց­ված ու նա­խա­ձեռ­նող։ Ա­մեն դեպ­քում նշյալ խն­դիր­նե­րի լու­ծում­նե­րը պա­հան­ջում են հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­ներ։